Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱ ...

 

 

040.1172.281101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2001 թվականի N 1172

 

i

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը 2003 թվականից մասնավոր օպերատորի միջոցով իրականացնելու համար անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու, համապատասխան փաստաթղթեր պատրաստելու և միջազգային մրցույթ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ`

ա) նախատեսվում է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, մասնավոր ընկերությունների մասնակցությամբ, Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում 2002-2007 թվականներին իրականացնել համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման վարկային ծրագիրը.

բ) նշված ծրագրի իրականացման նպատակով Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է «Կանխավճար համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման վարկային ծրագրի նախապատրաստման համար» համաձայնագիրը:

2. Մասնավոր օպերատորի ընտրության համար այդ գործում միջազգային մրցույթով ներգրավել խորհրդատվական կազմակերպություն`

ա) վերլուծական-տեղեկատվական աշխատանքների և նյութերի պատրաստման,

բ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության զարգացման ծրագրի պատրաստման,

գ) մասնավոր օպերատորի հետ կնքվելիք կառավարման պայմանագրի փաթեթի պատրաստման,

դ) մասնավոր օպերատորի ընտրության մրցույթի պայմանների և մրցութային փաթեթի պատրաստման, մրցույթի կազմակերպման ընթացքում խորհրդատվական ծառայությունների մատուցման,

ե) կառավարման պայմանագրով նախատեսվելիք` հայկական կողմի պարտավորությունների կատարման գործում խոչընդոտներն ուսումնասիրելու և դրանց վերացման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով:

3. Խորհրդատվական ընկերության վարձատրությունը կատարել Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2001 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված «Կանխավճար համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման վարկային ծրագրի նախապատրաստման համար» համաձայնագրով այդ նպատակի համար նախատեսված հոդվածով:

i

4. Խորհրդատուին ներկայացվող տեխնիկական առաջարկների, նրա հետ կնքվող պայմանագրի պայմանների, մրցույթի արդյունքների հաստատման, մրցույթի կազմակերպման ու անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    ՀՀ տարածքային կառավարման նախարար     - հանձնաժողովի նախագահ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային

տնտեսության պետական կոմիտեի նախագահ - հանձնաժողովի նախագահի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի տեղակալ

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

ՀՀ պետական գույքի կառավարման

նախարարի տեղակալ

 

ՀՀ բնապահպանության նախարարության

վարչության պետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային

տնտեսության պետական կոմիտեի

    վարչության պետ                       - հանձնաժողովի քարտուղար

 

5. Սահմանել, որ`

i

ա) միջգերատեսչական հանձնաժողովի կողմից խորհրդատուի ընտրությունն իրականացվում է «Ըստ որակի և գնի ընտրության» եղանակով.

բ) մրցույթին ներկայացվող հայտերի ըստ որակի գնահատումն իրականացվում է 100 միավոր բալային համակարգով` բաշխված ըստ հետևյալ չափանիշերի`

ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերում մասնավոր ընկերությունների մասնակցությամբ միջազգային փորձ և խորհրդատվության հաջող սպասարկում` 7 բալ,

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ենթակառուցվածքների մասնավորեցման հետ կապված օրենսդրական, ֆինանսական և հիդրոտեխնիկական աշխատանքների ոլորտում փորձ` 3 բալ,

ջրի և այլ կոմունալ ծառայությունների մասնավորեցման ոլորտում թիմի ղեկավարի փորձառություն` 20 բալ,

մասնագիտական գիտելիքներ ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի մասնավորեցման, անցումային շրջանի և զարգացող տնտեսության պայմաններում խմբի մյուս անդամների փորձառություն ու տարբեր ունակությունների առկայություն` 30 բալ,

հավակնորդի կողմից առաջարկվող ծրագրի որակ` 20 բալ,

կառավարման պլան, որն ընդգրկում է աշխատանքային ծրագրի ժամանակացույցը, հիմնական աշխատողների բաշխումն ըստ աշխատանքների և այն ժամանակը, որի ընթացքում թիմի անդամները պետք է աշխատեն Հայաստանում` 20 բալ:

(5-րդ կետը փոփ. 24.01.02 թիվ 66 որոշում)

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին`

ա) տասնօրյա ժամկետում`

Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատանքային կանոնակարգը,

միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել խորհրդատուին ներկայացվելիք տեխնիկական առաջարկների նախագիծը.

բ) երեսնօրյա ժամկետում միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել խորհրդատուի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծն ու խորհրդատուի ընտրության մրցույթի պայմանները:

7. Սահմանել, որ`

i

ա) մասնավոր օպերատորի ընտրության մրցույթի և նրա հետ կնքվելիք կառավարման պայմանագրի պայմանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

բ) խորհրդատուի ընտրության ժամկետը մինչև 2002 թվականի մայիսի 15-ն է.

գ) մասնավոր օպերատորի ընտրության ժամկետը մինչև 2003 թվականի հուլիսի 21-ն է.

դ) միջգերատեսչական հանձնաժողովը կարող է մինչև միջազգային մրցույթով մասնավոր օպերատորի ներգրավումը Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ոչ մեծ հատվածներում ներգրավել տեղական օպերատորների:

(7-րդ կետը փոփ. 24.01.02 թիվ 66 որոշում)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2001
N 1172
Որոշում