Սեղմել Esc փակելու համար:
ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ԻՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ԻՐԵՆՑ ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵ ...

 

 

020.0340.271101

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ԻՐԵՆՑ ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1971 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 27 նոյեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալության պետ Ա. Ազիզյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հնչյունագրեր արտադրողների շահերը իրենց հնչյունագրերը անօրինական վերարտադրությունից պահպանելու մասին 1971 թվականի հոկտեմբերի 29-ին Ժնևում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Ազիզյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 1971 թվականի հոկտեմբերի 29-ին` Ժնևում: Կոնվենցիայի նպատակը հնչյունագրերի ապօրինի վերարտադրումից հնչյունագրեր արտադրողների շահերի պահպանությունն է:

2. Կոնվենցիան նախատեսում է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է պահպանի այլ մասնակից պետության հնչյունագրեր արտադրողների շահերը` առանց արտադրողների համաձայնության կրկնօրինակների պատրաստումից, ներմուծումից և տարածումից:

3. Կոնվենցիան սահմանում է, որ մասնակից պետության ազգային օրենսդրությամբ պետք է պահպանվի հեղինակային իրավունքը կամ այլ բացառիկ իրավունքները, օրենքով ապահովվի ազնիվ մրցակցությունը, ինչպես նաև սահմանվեն քրեական պատժամիջոցներ: Կոնվենցիան սահմանում է նաև հնչյունագրերի պահպանության որոշակի տևողություն:

4. Կոնվենցիան իրավունք է ընձեռում ազգային օրենսդրությամբ նախատեսել այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք թույլատրված են գրական կամ արվեստի ստեղծագործությունների հեղինակների շահերի պահպանության համար, սակայն սույն կոնվենցիայով, ազգային օրենքով կամ միջազգային համաձայնագրով չի կարող սահմանափակվել հնչյունագրեր արտադրողների շահերի հետ առնչվող երաշխավորված պահպանությունը:

5. Կոնվենցիայի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 36 հոդվածի պահանջներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հնչյունագրեր արտադրողների շահերը իրենց հնչյունագրերը անօրինական վերարտադրությունից պահպանելու մասին 1971 թվականի հոկտեմբերի 29-ին Ժնևում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

27 նոյեմբերի 2001 թ.

ՍԴՈ-340

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
27.11.2001
N ՍԴՈ-340
Որոշում