Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱ ...

 

 

040.1191.011201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2001 թվականի N 1191

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 86944 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թիվ 3 կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

1.2. Սահմանել «Թիվ 3 կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 39797 հազ. դրամ, որը համապատասխանում է 39797 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մասնավորեցման ենթակա «Թիվ 3 կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմում է 39797 հազ. դրամ, որը համապատասխանում է 39797 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 9950 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.5. «Թիվ 3 կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 47147 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 68 հազ. դրամ,

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքի գծով` 439 հազ. դրամ,

կարճաժամկետ այլ պարտավորությունների գծով` 2195 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 25779 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 359 հազ. դրամ,

հաշվարկներ շահաբաժինների գծով` 419 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2275 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 15613 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Թիվ 3 կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն հինգ տարի ժամկետով պահպանման մասին:

1.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 6739 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող (ակտիվների կազմում ընդգրկված է Երևանի Կենտրոն թաղապետարանի կողմից հայեցողական սեփականության իրավունքով տնօրինվող և «Թիվ 10 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման տրված Երևանի, Երվանդ Քոչարի 9 հասցեում գտնվող 530 քառ. մետր տարածքը) «Թիվ 10 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

2.2. Սահմանել «Թիվ 10 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 4333 հազ. դրամ, որը համապատասխանում է 4333 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1084 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի քսանհինգ տոկոսին:

2.4. «Թիվ 10 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2406 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 36 հազ. դրամ,

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքի գծով` 26 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1367 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 41 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 936 հազ. դրամ:

2.5. «Թիվ 10 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 28,8 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Թիվ 10 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն հինգ տարի ժամկետով պահպանման մասին:

2.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 9963 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող (ակտիվների կազմում ընդգրկված է Երևանի Շենգավիթ թաղապետարանի կողմից հայեցողական սեփականության իրավունքով տնօրինվող և «Թիվ 3 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման տրված Երևանի, Չեխովի 14 հասցեում գտնվող 452,5 քառ. մետր տարածքը) «Թիվ 3 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

3.2. Սահմանել «Թիվ 3 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 7060 հազ. դրամ, որը համապատասխանում է 7060 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1765 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

3.4. «Թիվ 3 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2903 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2 հազ. դրամ,

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքի գծով` 52 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1526 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 196 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 775 հազ. դրամ,

հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով` 56 հազ. դրամ,

հաշվարկներ շահաբաժինների գծով` 296 հազ. դրամ:

3.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Թիվ 3 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն հինգ տարի ժամկետով պահպանման մասին:

3.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 9923 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող (ակտիվների կազմում ընդգրկված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կողմից հայեցողական սեփականության իրավունքով տնօրինվող և «Թիվ 4 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման տրված Երևանի Հ/Ա թաղամասի 204ա (Օգանովի 9) հասցեում գտնվող 665 քառ. մետր տարածքը) «Թիվ 4 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

4.2. Սահմանել «Թիվ 4 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 5401 հազ. դրամ, որը համապատասխանում է 5401 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1350 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

4.4. «Թիվ 4 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 4522 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 6 հազ. դրամ,

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքի գծով` 186 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3007 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 57 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1266 հազ. դրամ:

4.5. «Թիվ 4 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 103,20 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

4.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Թիվ 4 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն հինգ տարի ժամկետով պահպանման մասին:

4.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 1761 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդան-4» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

5.2. Սահմանել «Հրազդան-4» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 1728 հազ. դրամ, որը համապատասխանում է 1728 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մասնավորեցման ենթակա «Հրազդան-4» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմում է 1728 հազ. դրամ, որը համապատասխանում է 1728 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 432 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

5.5. «Հրազդան-4» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 33 հազ. դրամ, այդ թվում`

հաշվարկներ տարբեր կրեդիտորների նկատմամբ` 33 հազ. դրամ:

5.6. «Հրազդան-4» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Հրազդան-4» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն հինգ տարի ժամկետով պահպանման մասին:

5.8. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. 35416 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արարատի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

6.2. Ընկերության կանոնադրական կապիտալը 16300 հազ. դրամ է, որը համապատասխանում է 1630 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

6.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 5540 հազ. դրամ է, որը համապատասխանում է 554 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

6.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1390 հազ. դրամ:

6.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արարատի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 7195 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 637 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1440 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 4203 հազ. դրամ:

6.6. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արարատի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

7.1. «2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ 149863 հազար դրամ զուտ ակտիվներ ունեցող «Նոյ» տպարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չորս տոկոսին համապատասխանող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

(7.1 կետը փոփ. 26.09.02 թիվ 1531-Ա որոշում)

7.2. Ընկերության կանոնադրական կապիտալը 1274,1 հազ. դրամ է, որը համապատասխանում է 12741 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով:

7.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 50,4 հազ. դրամ է, որը համապատասխանում է 504 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով:

i

7.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 800 հազար դրամ:

(7.1 կետը խմբ. 26.09.02 թիվ 1531-Ա որոշում)

7.5. «Նոյ» տպարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.6. «Նոյ» տպարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6773 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1027 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 611 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 5135 հազ. դրամ:

7.7. «Նոյ» տպարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.8. Վճարումները կատարել 2-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. 99193 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Հայնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 26 տոկոսին համապատասխանող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

8.2. Ընկերության կանոնադրական կապիտալը 75480 հազ. դրամ է, որը համապատասխանում է 7548 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

8.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 19620 հազ. դրամ է, որը համապատասխանում է 1962 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

8.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 4905 հազ. դրամ:

8.5. «Հայնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 29481,4 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 875,6 հազ. դրամ,

ստացված կանխավճարների գծով` 10110,3 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5385,3 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 26,1 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 5313,9 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1297,7 հազ. դրամ,

շահաբաժինների գծով` 6472,5 հազ. դրամ:

8.6. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- բնագրում  3.6-րդ կետը չկա, 7.5 և 7.7 կետերը նույնն են

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2001
N 1191
Որոշում