Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹ ...

 

 

040.1195.051201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2001 թվականի N 1195

 

i

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՃ» 2 KR ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի և դրանք որպես այդպիսիք որակելու կարգը հաստատելու մասին» N 573 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2001 թվականի հունիսի 14-ին փոխանակված նոտայի հիման վրա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 400 միլիոն իենի չափով դրամաշնորհի ծրագիրը որակել բարեգործական:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում 2001-2002 թվականներին Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք 15,880 տոննա ամոնիակային սելիտրայի, 45 տրակտորի, գյուղատնտեսական գործիքների ու պահեստամասերի (ցանկը կցվում է) ներմուծման և հանրապետության տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, սերտիֆիկացման, պահպանության, գործակալի գործունեության ու հետագա օտարման գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների հետագա տնօրինման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

ՑԱՆԿ

2001-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԵԼԻՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Տրակտոր «NEW HOLLAND 55-56 DT» մակնիշի (45 միավոր` 73350000 իեն)

Տրակտորի պահեստամասեր (7335000 իեն)

Գութան «Bicchi 14-14 x 3» մակնիշի (45 միավոր` 4140000 իեն)

Գութանի պահեստամասեր (414000 իեն)

Փխրեցուցիչ «FAZA TM/7» մակնիշի (45 միավոր` 2205000 իեն)

Փխրեցուցչի պահեստամասեր (220500 իեն)

Շարքացան «EXPORT COMBI 225 x 12» մակնիշի (45 միավոր` 10800000 իեն)

Շարքացանի պահեստամասեր (1080000 իեն)

Խոտհնձիչ «FAZA BL-210» մակնիշի (45 միավոր` 6300000 իեն)

Խոտհնձիչի պահեստամասեր (630000 իեն)

Ամոնիակային սելիտրա (15.880 տոննա` 273661500 իեն)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2001
N 1195
Որոշում