Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.1203.051201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2001 թվականի N 1203

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 181,500.0 դրամ` Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Ոռոգման համակարգերի զարգացման ծրագիրն իրականացնելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածը), որից` 250 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` որպես նշված ծրագրին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությունն ապահովելու համար, իսկ մնացած գումարը` նշված ծրագրի ֆինանսավորման նպատակով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը 2001 թվականին տրամադրվելիք վարկի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 5-ից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թ.

դեկտեմբերի 5-ի N 1203 որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային|                                |«ՀՀ 2001   |ՀՀ կառավարության|

|ծախսերի    |                                |թվականի    |2001 թ. հունվարի|

|գործառական | Ծրագրերի և  կատարողների        |պետական    |30-ի N 68       |

|դասակարգման|     անվանումները               |բյուջեի    |որոշման N 5     |

|___________|                                |մասին»     |հավելվածում     |

|խում-|ենթա-|                                |ՀՀ օրենքի  |փոփոխություն    |

|բը   |խում-|                                |N 1        |________________|

|     |բը   |                                |հավելվածում|չորրորդ եռամսյակ|

|     |     |                                |վերաբաշխում|                |

|_____|_____|________________________________|___________|________________|

|08   |     |ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ           |           |                |

|     |     |ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ                    |(114,675.0)| (114,675.0)    |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |05   |Այլ ծրագրեր                     |(114,675.0)| (114,675.0)    |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |այդ թվում`                      |           |                |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |4. Համաշխարհային բանկի կողմից   |           |                |

|     |     |տրամադրված միջոցներով           |           |                |

|     |     |իրականացվող Համայնքային         |           |                |

|     |     |զարգացման ծրագրին ՀՀ            |           |                |

|     |     |կառավարության մասնակցություն *  |(114,675.0)| (114,675.0)    |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |Երևանի  քաղաքապետարան           |(114,675.0)| (114,675.0)    |

|_____|_____|________________________________|___________|________________|

|10   |     |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ   |           |                |

|     |     |ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ,         |           |                |

|     |     |ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ                 |(22,825.0) | (22,825.0)     |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |02   |Հողերի բարելավման աշխատանքներ   |(22,825.0) | (22,825.0)     |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |այդ թվում`                      |           |                |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |3. Համաշխարհային բանկի կողմից   |           |                |

|     |     |տրամադրված միջոցներով           |           |                |

|     |     |իրականացվող Պատվարների          |           |                |

|     |     |անվտանգության ծրագրին ՀՀ        |           |                |

|     |     |կառավարության մասնակցություն*   |(22,825.0) | (22,825.0)     |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |ՀՀ կառավարությանն առընթեր ջրային|           |                |

|     |     |տնտեսության պետական կոմիտե      |(22,825.0) | (22,825.0)     |

|_____|_____|________________________________|___________|________________|

|14   |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ   |137,500.0  | 137,500.0      |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |այդ թվում`                      |           |                |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |Այլ ծրագրեր                     |137,500.0  | 137,500.0      |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |այդ թվում`                      |           |                |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |7. Համաշխարհային բանկի կողմից   |           |                |

|     |     |տրամադրված միջոցներով           |           |                |

|     |     |իրականացվող Սոցիալական          |           |                |

|     |     |ներդրումների երկրորդ ծրագիր     |(44,000.0) | (44,000.0)     |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |ՀՀ կառավարություն               |(44,000.0) | (44,000.0)     |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |11. ՀՀ կառավարության            |           |                |

|     |     |պահուստային ֆոնդ                |181,500.0  | 181,500.0      |

|_____|_____|________________________________|___________|________________|

|     |     |ՀՀ կառավարություն               |181,500.0  | 181,500.0      |

._________________________________________________________________________.

 

Ծանոթագրություն: * նշանով նշված ծրագրի գծով փոփոխությունը կատարվում է

բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ

ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով, իսկ

սույն հավելվածում ներկայացված մնացած ծրագրերի գծով`

«Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2001
N 1203
Որոշում