Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1996 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

102.0908.011101

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»         11           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10201167

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 նոյեմբերի 2001 թվականի N 908

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 137 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 27-ի թիվ 10 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 782 որոշման և 1996 թվականի հունվարի 15-ի թիվ 13 որոշմամբ հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի» 12-րդ կետի համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1996 թվականի փետրվարի 5-ի թիվ 137 հրամանով հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգի» թիվ 3 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում է):

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 3

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

1996թ. փետրվարի 5-ի

թիվ 137 հրամանով հաստատված կարգի

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԻՉՆԵՐ

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

100. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններ

101. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի հրամաններ

102. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններ

103. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի հրամաններ

104. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամաններ

105. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամաններ

106. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամաններ

108. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի հրամաններ

110. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամաններ

111. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի հրամաններ

112. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամաններ

113. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններ

114. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հրամաններ

115. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամաններ

116. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամաններ

117. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններ

118. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամաններ

119. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամաններ

121. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հրամաններ

122. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հրամաններ

124. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հրամաններ

 

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

300. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետի հրամաններ

301. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի հրամաններ

302. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետի հրամաններ

303. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշումներ

304. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետի հրամաններ

305. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի հրամաններ

306. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի հրամաններ

308. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետի հրամաններ

311. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության պետի հրամաններ

312. Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալության պետի հրամաններ

313. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության պետի հրամաններ

314. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) տնօրենի հրամաններ

316. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության պետի հրամաններ

318. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի հրամաններ

319. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետի հրամաններ

320. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամաններ

321. Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի որոշումներ

322. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամաններ

323. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի հրամաններ

324. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետի հրամաններ

325. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետի հրամաններ

326. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հրամաններ

328. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի հրամաններ

329. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի հրամաններ

330. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի հրամաններ

331. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հրամաններ

332. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության պետի հրամաններ

600. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի որոշումներ

601. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի որոշումներ

602. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումներ

603. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումներ

604. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներ

700. Երևանի խորհրդի որոշումներ

 

ՄԱՐԶԵՐ

500. Երևանի քաղաքապետի որոշումներ

501. Արագածոտնի մարզպետի որոշումներ

502. Արարատի մարզպետի որոշումներ

503. Արմավիրի մարզպետի որոշումներ

504. Գեղարքունիքի մարզպետի որոշումներ

505. Լոռու մարզպետի որոշումներ

506. Կոտայքի մարզպետի որոշումներ

507. Շիրակի մարզպետի որոշումներ

508. Սյունիքի մարզպետի որոշումներ

509. Վայոց ձորի մարզպետի որոշումներ

510. Տավուշի մարզպետի որոշումներ»

 

 

pin
Արդարադատության նախարարություն
01.11.2001
N 908
Հրաման