Սեղմել Esc փակելու համար:
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 7-ին

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ մասն «անձինք» բառից հետո լրացնել «, բացառությամբ տոտալիզատորի, որին մասնակցելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «ը» կետի «5-րդ, 6-րդ կամ 7-րդ մասերով» բառերը փոխարինել «6-րդ կամ 7-րդ մասով» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով.

«թ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը` առաջին անգամ` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ միլիոն դրամ, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդող անգամ` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` տասը միլիոն դրամ:».

3) 3-րդ մասի «նույն մասի «ա» և «ը» կետերում» բառերը փոխարինել «նույն մասի «ա», «ը» և «թ» կետերում» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. փետրվարի 27
Երևան
ՀՕ-122-Ն

 

 

pin
ՀՀ 07.02.2018
N ՀՕ-122-Ն օրենք