Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒ ...

 

 

040.1240.241201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2001 թվականի N 1240

 

«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերանվանել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 9-ի «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և խորհրդի կազմը հաստատելու մասին» N 8 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կանոնադրության` ընդհանուր դրույթներ բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ընկերության ֆիրմային անվանումն է`

հայերեն լրիվ` «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն,

կրճատ` «ԶԶՀԳ» ՓԲԸ,

ռուսերեն լրիվ` Զակռիտոյե ակցիոնեռնոյե օբշեստվո «Առմյանսկոյե ագենստվո ռազվիտիյա տուրիզմա»,

կրճատ` ԶԱՕ «ԱԱՌՏ»,

անգլերեն լրիվ` «Armenian tourism development agency» Close Joint Stock Company,

կրճատ` «ATDA» CJSC»:

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնել 600,0 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 31-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2001
N 1240
Որոշում