Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱ ...

 

 

041.0900.241201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2001 թվականի N 900

 

i

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը մասնավոր կառավարչի միջոցով իրականացնելու և այդ աշխատանքներում խորհրդատվական ընկերություն ներգրավելու մասին» N 1172 որոշման 4-րդ և 6-րդ կետերի` հաստատել`

ա) միջգերատեսչական հանձնաժողովի կանոնակարգը (կցվում է).

բ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը մասնավոր կառավարչին հանձնելու գործընթացը կազմակերպելու համար խորհրդատուի ընտրության մրցութային միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը`

 

    Հ. Աբրահամյան              - ՀՀ տարածքային կառավարման նախարար

                                 (հանձնաժողովի նախագահ)

    Գ. Մարտիրոսյան             - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային

                                 տնտեսության պետական կոմիտեի նախագահ

                                 (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

    Գ. Մալխասյան               - ՀՀ արդարադատության նախարարի առաջին

                                 տեղակալ

    Ա. Մարկոսյան               - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի

                                 տեղակալ

    Մ. Միքայելյան              - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                                 տեղակալ

    Վ. Նարիմանյան              - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային

                                 ռեսուրսների պահպանության վարչության պետ

    Լ. Գյումիշյան              - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային

                                 տնտեսության պետական կոմիտեի ջրատնտեսական

                                 ենթակառուցվածքների գործունեությունը

                                 համակարգող վարչության պետ (հանձնաժողովի

                                 քարտուղար)

 

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը մասնավոր կառավարչի միջոցով իրականացնելու և այդ աշխատանքներում խորհրդատվական ընկերություն ներգրավելու մասին» N 1172 որոշմամբ նախատեսված ժամկետներում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն մասնավոր օպերատորի ընտրության մրցույթի և նրա հետ կնքվելիք կառավարման պայմանագրի պայմանների հաստատման վերաբերյալ:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2001 թ.

դեկտեմբերի 24-ի N 900

որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը մասնավոր կառավարչին հանձնելու գործընթացի կազմակերպման համար խորհրդատուի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը մասնավոր կառավարչի միջոցով իրականացնելու և այդ աշխատանքներում խորհրդատվական ընկերություն ներգրավելու մասին» N 1172 որոշմամբ:

2. Հանձնաժողովն իր աշխատանքներում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրը սահմանված ընթացակարգերով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը միջազգային մրցույթով 2003 թվականից մասնավոր կառավարչին հանձնելու և նրա միջոցով կառավարումն իրականացնելու գործընթացի կազմակերպման համար խորհրդատուի ներգրավումն է:

4. Միջգերատեսչական հանձնաժողովն իր առջև դրված խնդրին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) խորհրդատուին ներկայացվող տեխնիկական առաջադրանքի հաստատումը.

բ) խորհրդատուի հետ կնքվելիք պայմանագրի նախագծի և մրցույթի պայմանների հաստատումը.

գ) մրցույթի կազմակերպումը, անցկացումն ու արդյունքների հաստատումը.

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի և խորհրդակցությունների միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

6. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

7. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմում է հանձնաժողովի քարտուղարը` հաշվի առնելով հանձնաժողովի անդամներից ստացված առաջարկությունները: Օրակարգը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

8. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի նիստերի հրավիրման, դրանց տեղի և ժամանակի մասին նիստի հրավիրման օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին` նրանց տրամադրելով նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի մասին համապատասխան նյութերը:

9. Հանձնաժողովի նիստերն ու նրա կողմից ընդունված որոշումները համարվում են իրավազոր, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են դրանց օգտին քվեարկած` քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության այլ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների համապատասխան մասնագետները` նախագահի կամ նախագահի տեղակալի նախաձեռնությամբ, ինչպես նաև հանձնաժողովի առնվազն 3 անդամի պահանջով:

12. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որտեղ նշվում են նաև անվանական քվեարկության արդյունքները:

13. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հատուկ կարծիքի դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:

14. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերն ու նախագահում դրանք.

բ) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.

գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի որոշումներն ու արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը և գրությունները:

15. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին և իրականացնում հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.

բ) ստորագրում են հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

գ) պարտավոր են հինգօրյա ժամկետում նիստի արձանագրության վերաբերյալ ներկայացնել իրենց կարծիքները.

դ) հանձնաժողովի նիստին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ նրա տեղակալին:

16. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) հանձնաժողովին է տրամադրում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերը և ընթացիկ տեղեկատվությունը.

գ) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամներին` ստորագրության համար.

դ) հանձնաժողովի նիստի արձանագրությունը նիստի գումարումից հետո հինգ օրվա ընթացքում բաժանում է հանձնաժողովի անդամներին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

17. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

18. Հանձնաժողովի լուծարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու մյուս նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.12.2001
N 900
Որոշում