Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

 

 

Հավելված 1
«Եվրասիական տնտեսական միության
մաքսային օրենսգրքի մասին
» պայմանագրի

 

i

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

 

ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 1. Մաքսային կարգավորումը ևրասիական տնտեսական միությունում

 

1. Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ` Միություն) իրականացվում է միասնական մաքսային կարգավորում, որը ներառում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և օգտագործման կարգի ու պայմանների, Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման, Միության մաքսային տարածքից դրանց մեկնման, ապրանքների ժամանակավոր պահպանման, դրանց մաքսային հայտարարագրման ու բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների, այլ մաքսային գործառնությունների կատարման կարգի, մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ու մաքսային հսկողության անցկացման կարգի սահմանումը, ինչպես նաև մաքսային մարմինների և Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքներ իրականացնող անձանց միջև իրավազոր հարաբերությունների կանոնակարգումը:

2. Միությունում մաքսային կարգավորումն իրականացվում է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին` ներառյալ սույն Օրենսգիրքը, և Միության իրավունքի մաս կազմող ակտերին (այսուհետ` մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրեր ու ակտեր) համապատասխան, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան (այսուհետ` «Միության մասին» պայմանագիր):

3. Միությունում մաքսային կարգավորումը հիմնվում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ անձանց իրավահավասարության, մաքսային գործառնությունների կատարման հստակության, պարզության ու հետևողականության, մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի ու ակտերի մշակման և կիրառման հրապարակայնության և միջազգային իրավունքի նորմերի հետ դրանց ներդաշնակեցման սկզբունքների, ինչպես նաև մաքսային մարմինների գործունեության ընթացքում մաքսային հսկողության ժամանակակից մեթոդների կիրառման ու տեղեկատվական տեխնոլոգիաների առավելագույն օգտագործման վրա:

4. Սույն Օրենսգրքի և մաքսային իրավահարաբերությունները կարգավորող` Միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի միջև հակասություններ ծագելու դեպքում կիրառվում են սույն Օրենսգրքի դրույթները:

5. Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով չկարգավորված մաքսային իրավահարաբերությունները, մինչև այդպիսի միջազգային պայմանագրերով ու ակտերով համապատասխան իրավահարաբերությունների կարգավորումը, կարգավորվում են Միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ)` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:

 

Հոդված 2. Սահմանումները

 

1. Սույն Օրենսգրքի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

1) «վթար»` մաքսային հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցների և (կամ) այլ ապրանքների հետ տեղի ունեցած` իր հետևանքներով վնասաբեր տեխնիկական, տեխնոլոգիական կամ այլ բնույթի պատահար, որը հանգեցրել է այդ ապրանքների` մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով չնախատեսված քանակական և (կամ) որակական փոփոխությունների, որոնք չեն առաջացել սեփականատիրոջ և (կամ) այն անձի դիտավորյալ գործողությունների հետևանքով, որի տիրապետության տակ գտնվել են ապրանքները` այդ փոփոխությունների պահին, բացառությամբ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական փոփոխությունների, ինչպես նաև անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած փոփոխությունների.

2) «վարչական իրավախախտումներ»` վարչական իրավախախտումներ, որոնց մասով մաքսային մարմինները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վարչական ընթացակարգ (վարույթ) են իրականացնում.

3) «ապրանքների ներմուծում Միության մաքսային տարածք»` Միության մաքսային սահմանը հատելու հետ կապված գործողությունների իրականացում, որոնց արդյունքում ապրանքները Միության մաքսային տարածք են ժամանել ցանկացած միջոցով, այդ թվում` միջազգային փոստային առաքանիներով առաքման, խողովակաշարային տրանսպորտի և էլեկտրահաղորդման գծերի օգտագործման միջոցով` մինչև մաքսային մարմինների կողմից այդպիսի ապրանքների բացթողումը.

4) «նավեր»` ծովով նավարկող նավեր, խառը (գետ-ծով) նավարկության նավեր, ինչպես նաև ներքին ջրային տրանսպորտի (նավարկության) նավեր, որոնք ենթակա են պետական գրանցման` անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

5) «Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանում»` Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանմանն ուղղված գործողությունների իրականացում ցանկացած միջոցով, այդ թվում` միջազգային փոստային առաքանիներով առաքման, խողովակաշարային տրանսպորտի և էլեկտրահաղորդման գծերի օգտագործման միջոցով` ներառյալ Միության մաքսային սահմանը հատելը.

6) «ապրանքների բացթողում»` մաքսային մարմնի գործողություն, որն իրականացնելուց հետո շահագրգիռ անձինք իրավունք ունեն օգտագործելու ապրանքները` հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան կամ այն ապրանքների առանձին կատեգորիաների համար սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան, որոնք, սույն Օրենսգրքին համապատասխան, ենթակա չեն մաքսային ընթացակարգով ձևակերպման.

7) «հայտարարատու»` անձ, որը հայտարարագրում է ապրանքներ կամ որի անունից հայտարարագրվում են ապրանքներ.

8) «դրամական գործիքներ»` ճանապարհային չեկեր, մուրհակներ, չեկեր (բանկային չեկեր), ինչպես նաև փաստաթղթային արժեթղթեր, որոնցով հաստատվում է թողարկողի (պարտապանի)` դրամական միջոցներ վճարելու պարտավորությունը և որոնցում նշված չէ այն անձը, որին կատարվում է այդ վճարումը.

9) «շահագրգիռ անձ»` անձ, որի` ապրանքների հետ կապված շահերի վրա ազդում են մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները (անգործությունը).

10) «արգելքներ ու սահմանափակումներ»` Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող ոչ սակագնային կարգավորման միջոցներ, այդ թվում` «Միության մասին» պայմանագրին համապատասխան միակողմանիորեն սահմանվող տեխնիկական կարգավորման միջոցներ, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ, արտահանման վերահսկողության միջոցներ, այդ թվում` ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ կիրառվող միջոցներ, և «Միության մասին» պայմանագրին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված ճառագայթային անվտանգության պահանջներ.

11) «օտարերկրյա անձ»` անդամ պետության անձ չհանդիսացող անձ.

12) «օտարերկրյա ապրանքներ»` Միության ապրանքներ չհամարվող, այդ թվում` սույն Օրենսգրքին համապատասխան` Միության ապրանքների կարգավիճակը կորցրած ապրանքներ, ինչպես նաև ապրանքներ, որոնք ձեռք են բերել օտարերկրյա ապրանքների կարգավիճակ (ճանաչվել են որպես օտարերկրյա ապրանքներ)` սույն Օրենսգրքին համապատասխան.

13) «մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներ»` մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերում ընդգրկված` փաստաթղթավորված տեղեկությունների (տվյալների բազաներ, տեղեկատվության այլ զանգվածներ) կանոնակարգված ամբողջություն.

14) «արհեստական կղզիներ»` դրանց ստեղծման վերաբերյալ նախագծային փաստաթղթերին համապատասխան` ըստ տեղակայման վայրի ամրացված օբյեկտներ, որոնք ունեն ողողաբերուկային, լիրքային, ցցային կամ առավելագույն մակընթացության ժամանակ ջրի մակերեսին ցցվող` չլողացող այլ հենակետային հիմք, և որոնք օգտագործվում են անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության ապահովման, տարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրության, երկրաբանական ուսումնասիրության, հանքային ռեսուրսների հետախուզման ու արդյունահանման, ջրային կենսաբանական ռեսուրսների վերաբերյալ ծովային ռեսուրսային հետազոտությունների անցկացման և ձկնորսության իրականացման, ծովային գիտական հետազոտությունների անցկացման նպատակներով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների օրենսդրությանը չհակասող այլ նպատակներով.

15) «առևտրային փաստաթղթեր»` փաստաթղթեր, որոնք օգտագործվում են արտաքին առևտրային և այլ գործունեության իրականացման ժամանակ, ինչպես նաև Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված գործարքների կատարումը հաստատելու նպատակով (հաշիվ-ապրանքագրեր (ինվոյսներ), տեխնիկական բնութագրեր, բեռնման (փաթեթավորման) թերթիկներ ու այլ փաստաթղթեր).

16) «անձ»` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, ինչպես նաև իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություն.

17) «անդամ պետության անձ»` անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձ, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություն, ինչպես նաև անդամ պետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձ, այդ թվում` անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատեր.

18) «երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրեր»` երրորդ կողմի հետ անդամ պետություններից մեկի միջազգային պայմանագիր կամ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագիր, որի մասնակիցներն են մի քանի անդամ պետություն կամ բոլոր անդամ պետությունները.

19) «միջազգային փոստային առաքանիներ»` ծանրոցներ և նամակագրական թղթակցության առաքանիներ, որոնք, Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան, համարվում են փոստային փոխանակման օբյեկտներ, ուղեկցվում են Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերով, միջազգային փոստային փոխանակման վայրերից (հիմնարկներից) առաքվում են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս կամ հասնում են Միության մաքսային տարածք` միջազգային փոստային փոխանակման վայրեր (հիմնարկներ), կամ տարանցման կարգով փոխադրվում են Միության մաքսային տարածքով.

20) «ներքին շուկայի պաշտպանության միջոցներ»` հատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման միջոցներ և «Միության մասին» պայմանագրին համապատասխան սահմանված` ներքին շուկայի պաշտպանության այլ միջոցներ, որոնք սահմանվում են երրորդ երկրներից ծագող և Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ.

21) «մաքսասակագնային կարգավորման միջոցներ»` միջոցներ, որոնք, «Միության մասին» պայմանագրին համապատասխան, կիրառվում են Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների նկատմամբ և ներառում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի, սակագնային քվոտաների, սակագնային առանձնաշնորհումների, սակագնային արտոնությունների կիրառումը.

22) «փոստային կապի նշանակված օպերատոր»` անձ, որը պաշտոնապես նշանակվել է Համաշխարհային փոստային միության անդամ երկրի կողմից և ապահովում է փոստային կապի ծառայությունների մատուցումը` անդամ պետությունների օրենսդրությանը և Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան.

23) «կանխիկ դրամական միջոցներ»` անդամ պետություններում կամ Միության անդամ չհանդիսացող պետություններում (պետությունների խմբում) շրջանառության մեջ գտնվող և օրինական վճարամիջոց հանդիսացող` թղթադրամների և գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշներ, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների, ներառյալ` շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշների հետ փոխանակման ենթակա դրամանիշները.

24) «հարկեր»` ավելացված արժեքի հարկ, ակցիզներ (ակցիզային հարկ կամ ակցիզային վճար), որոնք գանձվում են Միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում.

25) «Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխում»` ապրանքների տեղափոխում Միության մաքսային սահմանով այն վայրերից դուրս, որոնցով, սույն Օրենսգրքի 10-րդ հոդվածին համապատասխան, պետք է կամ կարող է իրականացվել ապրանքների տեղափոխում Միության մաքսային սահմանով, կամ այդ վայրերում գտնվող մաքսային մարմինների աշխատանքային ժամանակից դուրս, կամ մաքսային հսկողությունից թաքցնելու կամ ապրանքների ոչ հավաստի հայտարարագրման կամ չհայտարարագրման կամ ապրանքների վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով և (կամ) նույնականացման` կեղծ կամ այլ ապրանքներին վերաբերող միջոցներ օգտագործելու միջոցով.

26) «փոխադրող»` անձ, որն իրականացնում է ապրանքների և (կամ) ուղևորների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) Միության մաքսային սահմանով և (կամ) մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) Միության մաքսային տարածքով: Խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով ապրանքները տեղափոխելու դեպքում փոխադրող է համարվում այն անձը, որը պատասխանատու է խողովակաշարային տրանսպորտի կամ էլեկտրահաղորդման գծերի օգտագործման և (կամ) խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով ապրանքների տեղափոխման և (կամ) այդ ապրանքների նկատմամբ հսկողության ու դրանց հաշվառման համար.

27) «Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխում»` Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծում կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանում.

28) «նախնական տեղեկատվություն»` Միության մաքսային սահմանով տեղափոխման համար նախատեսված ապրանքների, այդպիսի ապրանքներ փոխադրող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման ժամի ու վայրի, Միության մաքսային տարածք ժամանող ուղևորների վերաբերյալ էլեկտրոնային եղանակով ներկայացվող տեղեկություններ.

29) «հանցագործություններ»` հանցագործություններ կամ քրեական իրավախախտումներ, որոնց մասով վարույթի իրականացումը վերապահված է մաքսային մարմիններին` անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

30) «պաշարներ»` ապրանքներ, որոնք`

անհրաժեշտ են նավերի, օդանավերի և գնացքների կայանման վայրերում ու ընթացուղում` դրանց բնականոն շահագործումը և տեխնիկական սպասարկումն ապահովելու համար` բացառությամբ պահեստամասերի ու սարքավորումների.

նախատեսված են նավերի, օդանավերի ուղևորների և անձնակազմերի անդամների կամ գնացքների ուղևորների ու գնացքի բրիգադների աշխատողների կողմից սպառման և (կամ) օգտագործման համար, ինչպես նաև այդ անձանց միջև բաշխելու կամ իրացնելու համար.

31) «կառույցներ, կայանքներ»` դրանց ստեղծման վերաբերյալ նախագծային փաստաթղթերին համապատասխան` ըստ տեղակայման վայրի ամրացված ստորջրյա օբյեկտներ, լողացող հորատման կայանքներ, ծովային լողացող հենահարթակներ, այլ նավեր, ստորջրյա կառույցներ, այդ թվում` հորատանցքեր, ծովային ստացիոնար հենահարթակներ, ստացիոնար հորատման կայանքներ, այլ լողացող և ստացիոնար օբյեկտներ, որոնք օգտագործվում են անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության ապահովման, տարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրության, հանքային ռեսուրսների երկրաբանական ուսումնասիրության, հետախուզման ու արդյունահանման, ջրային կենսաբանական ռեսուրսների վերաբերյալ ծովային ռեսուրսային հետազոտությունների անցկացման և ձկնորսության իրականացման, ծովային գիտական հետազոտությունների անցկացման նպատակներով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների օրենսդրությանը չհակասող այլ նպատակներով.

32) «մաքսային հայտարարագիր»` մաքսային փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ ապրանքների վերաբերյալ կամ ապրանքների բացթողման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.

33) «մաքսատուրք»` պարտադիր վճար, որը գանձվում է մաքսային մարմինների կողմից Միության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու դեպքում.

34) «մաքսային ընթացակարգ»` նորմերի ամբողջություն, որոնցով մաքսային կարգավորման նպատակներով սահմանվում են Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանքների օգտագործման պայմաններն ու կարգը.

35) «մաքսային հայտարարագրում»` մաքսային մարմնում մաքսային հայտարարագրի միջոցով ապրանքների վերաբերյալ տեղեկությունների, ընտրված մաքսային ընթացակարգի վերաբերյալ և (կամ) ապրանքների բացթողման համար անհրաժեշտ այլ տեղեկությունների հայտագրում.

36) «մաքսային փաստաթղթեր»` մաքսային հայտարարագիր և այլ փաստաթղթեր, որոնք կազմվում են բացառապես մաքսային գործառնությունների կատարման և մաքսային հսկողության անցկացման համար, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման ու մաքսային հսկողության անցկացման ընթացքում և դրանց արդյունքներով.

37) «մաքսային գործառնություններ»` գործողություններ, որոնք կատարվում են անձանց և մաքսային մարմինների կողմից` մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին ու ակտերին և (կամ) մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

38) «մաքսային մարմիններ»` անդամ պետությունների մաքսային մարմիններ.

39) «միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր, հարկեր»` անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ` սույն Օրենսգրքի 53-րդ հոդվածին համապատասխան կիրառվող` մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերով հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարը.

40) «միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքեր, հարկեր»` անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարը` առանց այն դրա բաղկացուցիչ մաքսատուրքերի, հարկերի տրոհելու.

41) «մաքսային հսկողություն»` մաքսային մարմինների կողմից կատարվող գործողությունների ամբողջություն, որոնք ուղղված են մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և (կամ) ակտերի ու մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրության պահպանման ստուգմանը և (կամ) ապահովմանը.

42) «նշանակման մաքսային մարմին»` մաքսային մարմին, որի գործունեության տարածքում է գտնվում ապրանքների առաքման` ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված վայրը, կամ որն ավարտում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը.

43) «ուղարկող մաքսային մարմին»` մաքսային մարմին, որը կատարում է ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնությունները.

44) «մաքսային ներկայացուցիչ»` իրավաբանական անձ, որը ներառված է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում և մաքսային գործառնություններ է կատարում հայտարարատուի կամ շահագրգիռ այլ անձի անունից և հանձնարարությամբ.

45) «ապրանք»` ցանկացած շարժական գույք, այդ թվում` անդամ պետությունների արժույթ, արժեթղթեր և (կամ) արժութային արժեքներ, ճանապարհային չեկեր, էլեկտրական էներգիա, ինչպես նաև անշարժ գույքին հավասարեցված այլ տեղափոխվող իրեր.

46) «անձնական օգտագործման ապրանքներ»` ապրանքներ, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց` ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար և Միության մաքսային սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստային առաքանիներով առաքման կամ այլ եղանակով.

47) «Միության ապրանքներ»`

Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքներ, որոնք ամբողջությամբ արտադրված (արդյունահանված, ստացված, աճեցված) են Միության մաքսային տարածքում.

Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքներ, որոնք ձեռք են բերել Միության ապրանքների կարգավիճակ կամ ճանաչվել են Միության ապրանքներ` սույն Օրենսգրքին համապատասխան կամ մինչև այն ուժի մեջ մտնելը.

Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքներ, որոնք արտադրված (պատրաստված) են մեկ կամ մի քանի անդամ պետությունում` սույն ենթակետի երկրորդ ու երրորդ պարբերություններում նշված ապրանքներից.

ապրանքներ, որոնք արտահանվել են Միության մաքսային տարածքից և պահպանել են Միության ապրանքների կարգավիճակը` սույն Օրենսգրքին համապատասխան.

48) «տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր»` փաստաթղթեր, որոնցով հաստատվում է ապրանքների փոխադրման պայմանագրի առկայությունը և որոնք ուղեկցում են ապրանքներն այդպիսի փոխադրման ժամանակ (կոնոսամենտ, բեռնագիր, տրանսպորտային առաքման պայմանագրի կնքումը հաստատող փաստաթուղթ և այլ փաստաթղթեր).

49) «տրանսպորտային միջոցներ»` ապրանքների կատեգորիա, որը ներառում է հետևյալը` նավ, օդանավ, ավտոմոբիլային տրանսպորտային միջոց, կցորդ, կիսակցորդ, երկաթուղային տրանսպորտային միջոց (երկաթուղային շարժակազմ, երկաթուղային շարժակազմի միավոր), բեռնարկղ` դրանց համար նախատեսված տեխնիկական անձնագրերով կամ տեխնիկական տեղեկամատյաններով, պահեստամասերով, պարագաներով և սարքավորումներով, դրանց կառուցվածքով նախատեսված լցավորման անոթներում պարունակվող վառելիքաքսուքային նյութերով, սառեցնող և այլ տեխնիկական հեղուկներով, եթե դրանք փոխադրվում են նշված տրանսպորտային միջոցների հետ միասին.

50) «անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ»` անձնական օգտագործման ապրանքների կատեգորիա, որը ներառում է ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների և ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների կցորդների առանձին տեսակներ, որոնք սահմանվում են Եվրասիական տնտեսական Հանձնաժողովի կողմից, նավ կամ օդանավ` դրանց պահեստամասերով և սովորական պարագաներով ու սարքավորումներով, դրանց կառուցվածքով նախատեսված լցավորման անոթներում պարունակվող վառելիքաքսուքային նյութերով, սառեցնող և այլ տեխնիկական հեղուկներով, որոնք տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքով պատկանում են այն ֆիզիկական անձին, որն այդ տրանսպորտային միջոցները Միության մաքսային սահմանով տեղափոխում է անձնական նպատակներով, այլ ոչ թե վարձատրության դիմաց անձանց փոխադրելու, ապրանքների արդյունաբերական կամ առևտրային փոխադրման համար` վարձատրության դիմաց կամ անվճար, այդ թվում` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի անուններով գրանցված տրանսպորտային միջոցները.

51) «միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ»` տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռների միջազգային փոխադրման համար, դրանց վրա գտնվող հատուկ սարքավորումներով, որոնք նախատեսված են բեռների բեռնման, բեռնաթափման, մշակման և պաշտպանության համար, նյութատեխնիկական ապահովման և հանդերձման առարկաներով, ինչպես նաև պահեստամասերով ու սարքավորումներով, որոնք նախատեսված են ընթացուղում տրանսպորտային միջոցի վերանորոգման, տեխնիկական սպասարկման կամ շահագործման համար.

52) «էքսպրես-բեռ»` տրանսպորտի ցանկացած տեսակով արագացված ռեժիմով փոխադրման շրջանակներում փոխադրվող բեռ` փոխադրումների կազմակերպման և հետագծելիության վերահսկման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի օգտագործմամբ` անհատական բեռնագրին համապատասխան այդ ապրանքը հնարավոր նվազագույն և (կամ) սահմանված ժամկետում ստացողին հասցնելու նպատակով` բացառությամբ միջազգային փոստային առաքանիով առաքվող ապրանքների:

2. Սույն Օրենսգրքի նպատակներով`

«ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի» (այսուհետ` ԱՏԳ), «լոգիստիկ ԱՏԳ», «նավահանգստային ԱՏԳ» և «ԱՏԳ ռեզիդենտ (մասնակից, սուբյեկտ)» հասկացությունները գործածվում են Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով.

«դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար», «դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամներ», «դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի անդամներ», «դիվանագիտական ներկայացուցչության սպասարկող անձնակազմի անդամներ», «հյուպատոսական հիմնարկի ղեկավար», «հյուպատոսական հիմնարկների հյուպատոսական պաշտոնատար անձինք», «հյուպատոսական հիմնարկների հյուպատոսական ծառայողներ», «հյուպատոսական հիմնարկների սպասարկող անձնակազմի աշխատողներ», «ընտանիքների անդամներ», «դիվանագիտական ներկայացուցչության աշխատողներ», «հյուպատոսական հիմնարկի աշխատողներ» հասկացությունները գործածվում են «Դիվանագիտական կապերի մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով և «Հյուպատոսական կապերի մասին» 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննայի կոնվենցիայով սահմանված իմաստներով:

3. Սույն Օրենսգրքում`

1) ԱՏԳ տարածք ասելով ենթադրվում է ԱՏԳ ամբողջ տարածքը կամ ԱՏԳ տարածքի մի մասը, որտեղ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն, կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.

2) Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչություններ ու հյուպատոսական հիմնարկներ ասելով ենթադրվում են Միության անդամ չհանդիսացող պետությունների այն դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկները, որոնք տեղակայված են անդամ պետությունների տարածքներում, և մեկ անդամ պետության` այլ անդամ պետությունների տարածքներում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկները.

3) այլ կազմակերպություններ կամ դրանց ներկայացուցչություններ ասելով ենթադրվում են այն կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչություններ, որոնք անդամ պետության տարածքում, այդ անդամ պետության միջազգային պայմանագրերին համապատասխան, օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիություններից, և ներառված են Եվրասիական տնտեսական Հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից կազմվող ցանկում:

4. Հանձնաժողովը կազմում է անդամ պետության տարածքում, այդ անդամ պետության միջազգային պայմանագրերին համապատասխան, արտոնություններից և անձեռնմխելիություններից օգտվող կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների ցանկը` անդամ պետությունների կողմից ներկայացվող տեղեկատվության հիման վրա և ապահովում է դրա տեղադրումը տեղեկատվական-հեռահաղորդակցական «Ինտերնետ» ցանցում (այսուհետ` Ինտերնետ ցանց)` Միության պաշտոնական կայքում:

5. Սույն Օրենսգրքում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են սույն Օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ինչպես նաև «Միության մասին» պայմանագրով սահմանված իմաստներով:

6. Քաղաքացիական օրենսդրության և օրենսդրության այլ ճյուղերի հասկացությունները, որոնք գործածվում են սույն Օրենսգրքում, անդամ պետություններից յուրաքանչյուրում կիրառվում են այն իմաստով, որով դրանք գործածվում են անդամ պետության օրենսդրության համապատասխան ճյուղերում, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

 

Հոդված 3. Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի վերաբերյալ իրազեկումը

 

Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի վերաբերյալ իրազեկումն իրականացվում է Հանձնաժողովի և մաքսային մարմինների կողմից` Ինտերնետ ցանցում` համապատասխանաբար Միության պաշտոնական կայքում և մաքսային մարմինների պաշտոնական կայքերում դրանք տեղադրելու միջոցով, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հեռուստատեսությամբ ու ռադիոյով հանրությանը հասցնելու, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպես նաև տեղեկատվության տարածման այլ հանրամատչելի մեթոդներ օգտագործելու միջոցով:

 

Հոդված 4. Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանվող ժամկետների հաշվարկման կարգը

 

1. Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված ժամկետը որոշվում է օրացուցային ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածի ավարտով, որը հաշվարկվում է տարիներով, ամիսներով, օրերով կամ ժամերով:

Ժամկետը կարող է որոշվել նաև այն իրադարձության մատնանշմամբ, որը պետք է տեղի ունենա, կամ այն գործողության մատնանշմամբ, որը պետք է կատարվի:

2. Այն դեպքում, երբ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով ժամկետների հաշվարկման հատուկ կարգ չի սահմանվել, ժամանակահատվածով որոշվող ժամկետների սկիզբը և ավարտը որոշելու համար մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերում ու ակտերում կիրառվում են սույն հոդվածի 3-9-րդ կետերով նախատեսված կանոնները:

3. Ժամանակահատվածով որոշվող` տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի կամ իրադարձության սկսվելու հաջորդ օրվանից, որով որոշվում է դրա սկիզբը, իսկ ժամերով հաշվարկվող ժամկետի ընթացքը` այն իրադարձության սկսվելու ժամին հաջորդող ժամից, որով որոշվում է դրա սկիզբը:

4. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

5. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:

Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

6. Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ժամկետն ավարտվելու օր է համարվում դրան անմիջապես հաջորդող աշխատանքային օրը:

7. Այն դեպքում, երբ ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

Եթե գրավոր դիմումներն ու ծանուցումները փոստային կապի հիմնարկ (կազմակերպություն) են ներկայացվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա սահմանված ժամկետը չի համարվում բաց թողնված:

8. Այն դեպքում, երբ ժամկետը հաշվարկվում է աշխատանքային օրերով, աշխատանքային օրեր ասելով ենթադրվում են`

1) երկուշաբթիից ուրբաթ ընկած շաբաթվա օրերը, որոնք չեն համընկնում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ոչ աշխատանքային հայտարարված օրերի հետ.

2) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հանգստյան օրեր տեղափոխված աշխատանքային օրերը:

9. Այն դեպքում, երբ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում և մաքսային մարմինների գտնվելու այլ վայրերում մաքսային մարմինների աշխատանքային ժամեր են սահմանված ոչ աշխատանքային օրերին, այդ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման` աշխատանքային օրերով հաշվարկվող ժամկետը ներառում է ոչ աշխատանքային օրերը:

 

Հոդված 5. Միության մաքսային տարածքը և միության մաքսային սահմանը

 

1. Միության մաքսային տարածքը կազմում են անդամ պետությունների տարածքները, ինչպես նաև անդամ պետությունների տարածքների սահմաններից դուրս գտնվող այն արհեստական կղզիները, կառույցները, կայանքները և մյուս օբյեկտները, որոնց նկատմամբ անդամ պետություններն ունեն բացառիկ իրավազորություն:

2. Միության մաքսային սահմանն են համարվում Միության մաքսային տարածքի սահմանագծերը, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում գտնվող առանձին տարածքների սահմանագծերը` Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 6. Մաքսասակագնային կարգավորման միջոցների, արգելքների ու սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի, անդամ պետությունների` հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի կիրառումը

 

1. Մաքսային գործառնություններ կատարելիս և մաքսային հսկողություն անցկացնելիս կիրառվում են մաքսային հայտարարագրի կամ այլ մաքսային փաստաթղթերի գրանցման օրվա դրությամբ գործող մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքներն ու սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանության միջոցները, անդամ պետությունների` հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով, «Միության մասին» պայմանագրին կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան, իսկ անդամ պետությունների` հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի կիրառման դեպքում` նաև անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված պայմանների խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվում են ապրանքների` Միության մաքսային սահմանը փաստացի հատելու օրվա դրությամբ գործող մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքներն ու սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանության միջոցները, մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերն ու ակտերը, անդամ պետությունների` հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով, «Միության մասին» պայմանագրին կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան, իսկ անդամ պետությունների` հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի կիրառման դեպքում` նաև անդամ պետությունների օրենսդրությամբ:

Եթե ապրանքների` Միության մաքսային սահմանը փաստացի հատելու օրը հայտնի չէ, ապա կիրառվում են խախտումը հայտնաբերելու օրվա դրությամբ գործող մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքներն ու սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանության միջոցները, մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերն ու ակտերը, անդամ պետությունների` հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով, «Միության մասին» պայմանագրին կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան, իսկ անդամ պետությունների` հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի կիրառման դեպքում` նաև անդամ պետությունների օրենսդրությամբ:

3. Եթե անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան որպես մաքսային հայտարարագրման առանձնահատկություններ նախատեսված է ապրանքների երկու և ավելի հայտարարագրեր ներկայացնելը, ապա այն ապրանքների նկատմամբ, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է այդ առանձնահատկություններով, մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքներն ու սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանության միջոցները, հարկման ոլորտում անդամ պետությունների օրենսդրական ակտերը կիրառվում են ապրանքների առաջին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ:

 

Հոդված 7. Արգելքների և սահմանափակումների պահպանումը

 

1. Ապրանքները տեղափոխվում են Միության մաքսային սահմանով և (կամ) ձևակերպվում են մաքսային ընթացակարգերով` արգելքների ու սահմանափակումների պահպանմամբ:

2. Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում` միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատվում է «Միության մասին» պայմանագրին համապատասխան` Հանձնաժողովի կողմից կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով, իսկ արտահանման վերահսկողության միջոցների, այդ թվում` ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ կիրառվող միջոցների պահպանումը` անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում ու կարգով` այդպիսի միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնելու միջոցով:

3. Սանիտարական, անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ու ճառագայթային անվտանգության պահանջների պահպանումը հաստատվում է սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական, ճառագայթային հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու արդյունքներով` «Միության մասին» պայմանագրով և դրան համապատասխան ընդունված` Հանձնաժողովի ակտերով սահմանված կարգով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. «Միության մասին» պայմանագրով նախատեսված` այն ապրանքների միասնական ցանկում որպես անձնական օգտագործման ապրանքներ ընդգրկված ապրանքները ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու առանձնահատկությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

5. Այն դեպքում, երբ արգելքներ ու սահմանափակումներ սահմանող ակտերով չեն սահմանվում դրանց պահպանումը հաստատելու դեպքերը և (կամ) կարգը, այդպիսի արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատվում է Միության մաքսային սահմանով ապրանքները տեղափոխելիս, ինչպես նաև ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» կամ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս:

6. Միջազգային փոստային առաքանիները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս արգելքների ու սահմանափակումների պահպանման պարտականություն չի դրվում հայտարարատուների վրա, եթե դրանք փոխադրվում են`

1) ժամանման վայրից մինչև միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների մասով մաքսային գործառնություններ կատարելու վայրը.

2) ժամանման վայրից մինչև մեկնման վայրը:

 

Հոդված 8. Մաքսային փաստաթղթերը

 

1. Մաքսային փաստաթղթերը լրացվում են ռուսերենով կամ այն անդամ պետության պետական լեզվով, որի մաքսային մարմին են ներկայացվում մաքսային փաստաթղթերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով:

Մաքսային գործառնություններ կատարելիս մեկ անդամ պետության տարածքում լրացվող և մեկ այլ անդամ պետության մաքսային մարմիններին ներկայացնելու ենթակա մաքսային փաստաթղթերը լրացվում են ռուսերենով:

2. Մաքսային փաստաթղթերում ծածկագրված ձևով նշման ենթակա տեղեկությունները նշվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող դասակարգիչների օգտագործմամբ, իսկ մինչև Հանձնաժողովի կողմից դրանք հաստատելը` անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

3. Էլեկտրոնային փաստաթղթերի ձևով մաքսային փաստաթղթերի կառուցվածքն ու ձևաչափը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ, սույն Օրենսգրքին, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան, էլեկտրոնային փաստաթղթերի ձևով մաքսային փաստաթղթերի կառուցվածքն ու ձևաչափը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

4. Անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն Օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով չնախատեսված մաքսային փաստաթղթեր, դրանց ձևերը, այդ ձևերը լրացնելու, այդպիսի մաքսային փաստաթղթերում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը:

5. Այն դեպքում, երբ սույն Օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված չէ մաքսային փաստաթղթերի ձևերը լրացնելու կարգի և (կամ) մաքսային փաստաթղթերում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի սահմանում, այդ կարգը կարող է սահմանվել անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ` ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՄ ԴՐԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԴՐԱՆՑ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՏՆՕՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 9. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը

 

1. Բոլոր անձինք հավասար հիմքերով սույն Օրենսգրքով կամ սույն Օրենսգրքին համապատասխան սահմանված կարգով և պայմաններով Միության մաքսային սահմանով ապրանքները տեղափոխելու իրավունք ունեն:

2. Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ենթակա են մաքսային հսկողության` սույն Օրենսգրքին համապատասխան:

 

Հոդված 10. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերը

 

1. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումն իրականացվում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում` բացառությամբ այն դեպքերի, երբ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը կարող է իրականացվել այլ վայրերում` սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, և այդ վայրերում գտնվող մաքսային մարմինների աշխատանքի ժամանակ:

2. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերն են անդամ պետությունների պետական սահմաններով անցակետերը կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված այլ վայրեր:

3. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը կարող է իրականացվել սույն հոդվածի 2-րդ կետում նշված վայրերից բացի այլ վայրերում` անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում և կարգով:

4. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերը, որտեղ ապրանքները ժամանում են Միության մաքսային տարածք, համարվում են ժամանման վայրեր:

Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերը, որտեղից ապրանքները մեկնում են Միության մաքսային տարածքից, համարվում են մեկնման վայրեր:

Ժամանման վայրերի ու մեկնման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմինների կողմից ուղարկվում է Հանձնաժողով` ժամանման վայրերի ու մեկնման վայրերի ընդհանուր ցանկեր կազմելու և Ինտերնետ ցանցում` Միության պաշտոնական կայքում դրանք տեղադրելու համար:

Ժամանման վայրերի ու մեկնման վայրերի ընդհանուր ցանկերի ձևերը, դրանք կազմելու, վարելու ու դրանցում պարունակվող տեղեկություններն օգտագործելու կարգը, ինչպես նաև ժամանման վայրերի ու մեկնման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգն ու տեխնիկական պայմանները, այդ թվում` կառուցվածքն ու ձևաչափը, սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

5. Ապրանքների առանձին կատեգորիաներ կարող են ժամանել Միության մաքսային տարածք կամ մեկնել Միության մաքսային տարածքից Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերում միայն, որոնք անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան` սահմանված են ապրանքների այդպիսի կատեգորիաները Միության մաքսային տարածք ներմուծելու (ժամանելու) կամ Միության մաքսային տարածքից արտահանելու (մեկնելու) համար:

6. Մաքսային մարմիններն իրավունք չունեն սահմանափակելու անձին Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրի ընտրության հարցում` ելնելով ապրանքների ծագումից, ապրանքների ուղարկման և նշանակման երկրից:

7. Միության մաքսային սահմանին տեղակայված` անդամ պետությունների պետական սահմանների անցակետերի մասին իրազեկելու նպատակով` Հանձնաժողովն անդամ պետությունների պետական մարմինների կողմից դրանց վերաբերյալ ներկայացվող տեղեկությունների հիման վրա կազմում և Ինտերնետ ցանցում` Միության պաշտոնական կայքում տեղադրում է այդպիսի անցակետերի տեղեկատվական-տեղեկատու ցանկն ու այդպիսի անցակետերի անձնագրերի ընդհանուր ռեեստրը:

Նշված ցանկի ու ռեեստրի ձևերը, դրանք կազմելու, վարելու և դրանցում պարունակվող տեղեկություններն օգտագործելու կարգը, ինչպես նաև Միության մաքսային սահմանին տեղակայված` անդամ պետությունների պետական սահմանների անցակետերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու տեխնիկական պայմանները, այդ թվում` կառուցվածքն ու ձևաչափը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

8. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային սահմանով խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքներ տեղափոխելու դեպքում:

 

Հոդված 11. Մաքսային մարմիններին նախնական տեղեկատվություն ներկայացնելը

 

1. Նախնական տեղեկատվություն ներկայացնելու նպատակը մաքսային մարմինների կողմից` Միության մաքսային սահմանով տեղափոխման համար նախատեսվող ապրանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալն է` մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը` ռիսկերը գնահատելու և մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի ու մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների ընտրության վերաբերյալ նախնական որոշումներ ընդունելու համար:

Նախնական տեղեկատվությունն օգտագործվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարումն արագացնելու և մաքսային հսկողությունը լավագույն ձևով անցկացնելու համար:

2. Մաքսային մարմիններ ներկայացվող նախնական տեղեկատվության կազմը, կախված դրա օգտագործման նպատակներից, լինում է`

1) նախնական տեղեկատվության կազմ, որն օգտագործվում է մաքսային մարմինների կողմից ռիսկերը գնահատելու և մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի ու մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների ընտրության վերաբերյալ նախնական որոշումներ ընդունելու համար.

2) նախնական տեղեկատվության կազմ, որն օգտագործվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարումն արագացնելու և մաքսային հսկողությունը լավագույն ձևով անցկացնելու համար:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նպատակների համար սահմանվող կազմով նախնական տեղեկատվությունը ներկայացվում է պարտադիր կարգով:

Սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված նպատակների համար սահմանվող կազմով նախնական տեղեկատվությունը ներկայացվում է այն անձանց ցանկությամբ, որոնք կարող են ներկայացնել այն:

4. Նախնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով:

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված նախնական տեղեկատվությունը կարող է օգտագործվել Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վերաբերյալ ծանուցելու, ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու, մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ մաքսային գործառնություններ կատարելիս:

5. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը` այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում տեղակայված է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման նախատեսվող վայրը:

6. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է Ինտերնետ ցանցի ռեսուրսների օգտագործմամբ` մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի և նախնական տեղեկատվություն ներկայացնող անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործակցության միջոցով և (կամ) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ եղանակով:

7. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է ռուսերենով, իսկ եթե ռուսերենը պետական լեզու չէ այն անդամ պետությունում, որի մաքսային մարմին է ներկայացվում նախնական տեղեկատվությունը, ապա անձի ընտրությամբ` նախնական տեղեկատվությունը ներկայացվում է ռուսերենով կամ այդ անդամ պետության պետական լեզվով:

Այն անդամ պետության` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, որի մաքսային մարմին է ներկայացվում նախնական տեղեկատվությունը, կարող է սահմանվել նախնական տեղեկատվությունը անգլերենով ներկայացնելու հնարավորություն:

8. Մաքսային մարմինը գրանցում է ներկայացված նախնական տեղեկատվությունը կամ մերժում է դրա գրանցումը` Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով ու ժամկետներում:

9. Մաքսային մարմինը գրանցում է ներկայացված նախնական տեղեկատվությունը` դրան գրանցման համար տալու միջոցով:

10. Մաքսային մարմինը մերժում է նախնական տեղեկատվության գրանցումը, եթե ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում Հանձնաժողովի կողմից սահմանված կազմին, կառուցվածքին ու ձևաչափին և (կամ) չի բավարարում սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:

11. Նախնական տեղեկատվության գրանցման համարի նշմամբ նախնական տեղեկատվությունը գրանցելու կամ դրա գրանցումը մերժելու և գրանցումը մերժելու պատճառների վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ուղարկվում են նախնական տեղեկատվությունը ներկայացրած անձին:

12. Նախնական տեղեկատվությունը պահվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերում դրա գրանցման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, իսկ Հանձնաժողովի կողմից այլ ժամկետ սահմանված լինելու դեպքում, Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետի ընթացքում, որից հետո այդպիսի տեղեկատվությունը մաքսային մարմինների կողմից չի օգտագործվում որպես նախնական տեղեկատվություն:

Հանձնաժողովը իրավունք ունի սահմանելու մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերում նախնական տեղեկատվության պահման այլ ժամկետ, քան սահմանված է սույն կետի առաջին պարբերությունում:

13. Պարտադիր ներկայացման ենթակա նախնական տեղեկատվություն չներկայացնելու կամ դրա ներկայացման ժամկետները խախտելու դեպքում կիրառվում են այն անդամ պետության` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող միջոցները, որի մաքսային մարմին է ենթակա ներկայացման այդպիսի նախնական տեղեկատվությունը:

14. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել պատասխանատվություն` մաքսային մարմիններին նախնական տեղեկատվություն չներկայացնելու կամ ներկայացնելու ժամկետները խախտելու համար:

15. Նախնական տեղեկատվություն կարող է չներկայացվել հետևյալ ապրանքների դեպքում`

1) անձնական օգտագործման ապրանքներ, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից.

2) ապրանքներ, որոնք ուղարկվում են միջազգային փոստային առաքանիներով.

3) ապրանքներ, որոնք նշված են սույն Օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետում.

4) ապրանքներ, որոնք տեղափոխվում են տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքները վերացնելու նպատակով.

5) ռազմական բեռներ, որոնց կարգավիճակը հաստատվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված անցաթղթով (ռազմական անցաթղթով).

6) ապրանքներ, որոնք ձևակերպվում են ժամանման վայրում հատուկ մաքսային ընթացակարգով.

7) Միության ապրանքներ, որոնք փոխադրվում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով.

8) Միության մաքսային սահմանով տեղափոխվող և ԱՏԳ այն տարածք ներմուծվող ապրանքներ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են Միության մաքսային սահմանի հատվածների հետ, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ստեղծվել է այդպիսի ԱՏԳ-ն.

9) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ ապրանքներ:

16. Խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն չի ներկայացվում:

17. Նախնական տեղեկատվության կազմը, այդպիսի տեղեկատվության կառուցվածքն ու ձևաչափը, նախնական տեղեկատվության, այդ թվում` էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացվող նախնական տեղեկատվության տրամադրման կարգն ու ժամկետները, էլեկտրոնային փաստաթղթի ձևով նախնական տեղեկատվության ձևավորման ու օգտագործման կարգը, մաքսային մարմիններին նախնական տեղեկատվություն ներկայացնելու պարտականություն կամ իրավունք ունեցող անձինք սահմանվում են Հանձնաժողովի կողմից` ելնելով այն տրանսպորտի տեսակից, որով իրականացվում է փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) և մաքսային մարմնի կողմից այդպիսի նախնական տեղեկատվության օգտագործման նպատակներից:

18. Որպես նախնական տեղեկատվություն կարող են օգտագործվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով այն մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունները, որը տրվել է այն ապրանքների համար, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություններով` Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում ու կարգով, իսկ մինչև Հանձնաժողովի կողմից դրանք սահմանելը` անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվող դեպքերում ու կարգով:

 

Հոդված 12. Արգելքների և սահմանափակումների պահպանումը միության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս

 

1. Միության մաքսային տարածք ժամանած ապրանքները, որոնք սահմանված արգելքներին և սահմանափակումներին համապատասխան ենթակա չեն ներմուծման Միության մաքսային տարածք, պետք է անհապաղ արտահանվեն Միության մաքսային տարածքից` առանց միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցից դրանք բեռնաթափելու` բացառությամբ դրանց` այդպիսի արտահանման նպատակներով միջազգային փոխադրումներ իրականացնող այլ տրանսպորտային միջոցի վրա վերաբեռնման, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ:

Միության մաքսային տարածքից նշված ապրանքներն արտահանելուն ուղղված միջոցները ձեռնարկվում են փոխադրողի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում` Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման պահին այդ ապրանքները տիրապետելու, օգտագործելու և (կամ) տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից, եթե երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ այլ անձինք սահմանված չեն:

2. Այն ապրանքները, որոնք սահմանված արգելքներին և սահմանափակումներին համապատասխան ենթակա չեն արտահանման Միության մաքսային տարածքից, չեն կարող Միության մաքսային տարածքից փաստացի արտահանվել, եթե այլ բան նախատեսված չէ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով:

3. Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման կամ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման ժամանակ համապատասխան արգելքների և սահմանափակումների չպահպանման դեպքեր հայտնաբերելու դեպքում մաքսային մարմինը որոշում է ընդունում Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումը կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումն արգելելու մասին և դրա մասին տեղեկացնում է փոխադրողին, իսկ նրա բացակայության դեպքում` Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման պահին այդ ապրանքները տիրապետելու, օգտագործելու և (կամ) տնօրինելու իրավունք ունեցող անձին:

4. Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումն արգելելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալուց հետո սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության մեջ նշված ապրանքները Միության մաքսային տարածքից անհապաղ արտահանելու անհնարինության դեպքում այդպիսի ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմնի կողմից` սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան:

5. Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումն արգելելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալու և մեկնման վայրից Միության մաքսային տարածք այդ ապրանքների վերադարձը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում սույն հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմնի կողմից` սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան:

 

Հոդված 13. Ապրանքների տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս

 

1. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը, Միության մաքսային սահմանը հատելուց հետո և նախքան մաքսային մարմնի կողմից դրանց բացթողումը, իրականացվում են սույն գլխով, սույն Օրենսգրքի 14-րդ և 16-րդ գլուխներով, իսկ ապրանքների առանձին կատեգորիաների դեպքում` նաև սույն Օրենսգրքի 37-43-րդ գլուխներով սահմանված կարգով և պայմաններով:

2. Ապրանքների տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս, մաքսային մարմնի կողմից դրանց բացթողումից հետո իրականացվում են ապրանքների ձևակերպման մաքսային ընթացակարգով կամ առանց մաքսային ընթացակարգով ձևակերպվելու` մաքսային հայտարարագրման և (կամ) բացթողման ենթակա ապրանքների առանձին կատեգորիաների համար նախատեսված կարգով և պայմաններով:

3. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը, մեկնման վայրեր ժամանելուց հետո` նախքան Միության մաքսային սահմանը հատելը, իրականացվում են սույն գլխով և սույն Օրենսգրքի 15-րդ գլխով, իսկ ապրանքների առանձին կատեգորիաների դեպքում` նաև սույն Օրենսգրքի 37-43-րդ գլուխներով սահմանված կարգով և պայմաններով:

 

Հոդված 14. Ապրանքների` մաքսային հսկողության տակ գտնվելը

 

1. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները Միության մաքսային սահմանը հատելու պահից գտնվում են մաքսային հսկողության տակ:

2. Միության մաքսային տարածքից արտահանվող Միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ մաքսային հայտարարագիրը գրանցելու կամ այնպիսի գործողություն կատարելու պահից, որն անմիջականորեն ուղղված է Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումն իրականացնելուն:

3. Միության մաքսային տարածքում ստացված (գոյացած) և գտնվող վերամշակման արդյունքները, թափոններն ու մնացորդները, որոնք սույն Օրենսգրքին համապատասխան ստացել են օտարերկրյա ապրանքների կարգավիճակ, իրենց ստացվելու (գոյանալու) պահից համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող:

4. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից ու Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն իրենց պատրաստվելու (ստացվելու) պահից համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող:

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, ինչպես նաև «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից ու Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն իրենց պատրաստվելու (ստացվելու) պահից համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող:

5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից` բացառությամբ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծվող (ներմուծված) և նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծվելու պահից մաքսային հսկողության տակ գտնվող Միության ապրանքների:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքներից ու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն իրենց պատրաստվելու (ստացվելու) պահից համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող:

6. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ` ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից:

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքներից ու «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով չձևակերպված Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն իրենց պատրաստվելու (ստացվելու) պահից համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող:

7. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ կետում նշված ապրանքները, որոնք չեն ճանաչվել որպես Միության ապրանքներ` սույն Օրենսգրքի 210-րդ և 218-րդ հոդվածներին համապատասխան, գտնվում են մաքսային հսկողության տակ մինչև հետևյալ հանգամանքների ի հայտ գալը`

1) սույն Օրենսգրքին համապատասխան` Միության ապրանքների կարգավիճակ ստանալը` բացառությամբ սույն հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքի.

2) այդ ապրանքները Միության մաքսային տարածքից փաստացի արտահանելը.

3) «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները փաստացի ոչնչացնելը.

4) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների մի մասը որպես արտադրական կորուստներ ճանաչելը.

5) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան` Միության մաքսային տարածքում վերամշակման, ներքին սպառման համար վերամշակման կամ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման գործողությունների արդյունքում գոյացած թափոնները` դրանց հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելը կամ գոյացած թափոններն այլ եղանակով թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ ոչնչացնելու փաստը կամ այդպիսի գործողությունների կատարման համար դրանց փոխանցման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելը.

6) այդ ապրանքները տիեզերական տարածք բաց թողնելը` բացառությամբ վերադարձող թռչող տիեզերական ապարատի և դրա մեջ գտնվող ապրանքների.

7) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը` կապված Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքով տեղափոխվող Միության ապրանքների հետ.

8) անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության համաձայն մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը.

9) սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում այդ ապրանքները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ կերպ ոչնչացնելու փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելը.

10) սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը.

11) մաքսատուրքերի, հարկերի վճարում և (կամ) բռնագանձում անձնական օգտագործման այն ապրանքների համար, որոնք ներմուծվել են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ` Միության մաքսային տարածք մաքսատուրքերից, հարկերից և (կամ) այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներից ազատմամբ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված պայմանների խախտմամբ գործողություններ կատարելու դեպքում.

12) Միության մաքսային տարածքից ժամանակավորապես արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները բաց թողնելը` բացառությամբ սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, որոնք համարվում են պայմանականորեն բաց թողնված ապրանքներ, և բացառությամբ` սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերության մեջ նշված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների` դրանք Միության մաքսային տարածք հետադարձ ներմուծելու ժամանակ.

13) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելը և (կամ) բռնագանձելը` սույն Օրենսգրքի 279-րդ հոդվածի 8-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում.

14) Հանձնաժողովի կողմից որոշվող և (կամ) անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ հանգամանքներ:

8. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված Միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ մինչև Միության մաքսային սահմանը փաստացի հատելը, մաքսային հայտարարագիրը սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան հետ կանչելը կամ մինչև սույն հոդվածի 9-րդ և 10-րդ կետերում նշված հանգամանքների ի հայտ գալը:

9. Միության մաքսային տարածքից արտահանվող` մաքսային հայտարարագրման ոչ ենթակա անձնական օգտագործման ապրանքները, ինչպես նաև անձնական օգտագործման այն ապրանքները, որոնց բացթողումը մերժվել է, չեն համարվում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներ հետևյալ հանգամանքներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում`

1) նախքան Միության մաքսային սահմանը փաստացի հատելը այդպիսի ապրանքները դարձվել են անդամ պետության սեփականությունը (եկամուտը)` այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կամ մաքսային մարմնի կողմից անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության համաձայն, ճանաչվել է վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ` փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով դրանց անվերադարձ կորստի փաստը.

2) այդպիսի ապրանքները մեկնման վայրից արտահանվել են Միության մաքսային տարածքի մնացած մաս` մաքսային մարմնի թույլտվությամբ:

10. Միության` «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ Միության մաքսային տարածքից արտահանված ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ` մինչև համապատասխան մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ դադարումը:

11. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված, սույն Օրենսգրքի 210-րդ և 218-րդ հոդվածներին համապատասխան` որպես Միության ապրանքներ ճանաչված ապրանքները, ինչպես նաև Միության` սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերում նշված ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ` մինչև հետևյալ հանգամանքների ի հայտ գալը`

1) Միության մաքսային սահմանը փաստացի հատելը, եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվել է` այդ ապրանքներն «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով.

2) այդ ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելը.

3) անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության համաձայն, մաքսային մարմնի կողմից` վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը.

4) սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում այդ ապրանքները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելը.

5) սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը.

12. Ապրանքները, որոնք ստացել են Միության ապրանքների կարգավիճակ, և որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվել է սույն Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություններով, գտնվում են մաքսային հսկողության տակ մինչև ապրանքի վերջին բաղադրիչի բացթողման օրը կամ մինչև ապրանքների հայտարարագրերում պարունակվող` ապրանքի բաղադրիչների վերաբերյալ տվյալներում փոփոխություններ (լրացումներ) կատարելը` սույն Օրենսգրքի 117-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան:

13. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված` սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերում նշված ապրանքները այդ կետերով նախատեսված դեպքերում գտնվում են մաքսային հսկողության տակ` մինչև այդ ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը:

14. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված` սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 9-րդ կետում նշված ապրանքները այդ կետով նախատեսված դեպքում գտնվում են մաքսային հսկողության տակ` մինչև այդ ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը:

15. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ` սկսած ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման պահից մինչև «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը` սույն Օրենսգրքի 246-րդ հոդվածի 1-ին կետին և 5-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան:

 

Հոդված 15. Ոչ պիտանի դարձած, փչացած կամ վնասված ապրանքները

 

1. Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքները, որոնք վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչ պիտանի են դարձել, փչացել են կամ վնասվել մինչև դրանց մաքսային հայտարարագրումը, այդ թվում` դրանց ժամանակավոր պահպանման ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքների, հետագայում դրանց նկատմամբ մաքսային գործառնություններ իրականացնելիս դիտարկվում են որպես ոչ պիտանի, փչացած կամ վնասված վիճակում Միության մաքսային տարածք ներմուծված:

2. Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքները, որոնք վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչ պիտանի են դարձել, փչացել են կամ վնասվել մինչև սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածին համապատասխան բացթողման համար դրանց հայտագրումը ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ, կամ մինչև այն օրը, որից սկսած այդ ապրանքները համարվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում` սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածին համապատասխան, այդ թվում` դրանց ժամանակավոր պահպանման ժամանակահատվածում, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ` հետագայում դրանց նկատմամբ մաքսային գործառնություններ իրականացնելիս դիտարկվում են որպես ոչ պիտանի, փչացած կամ վնասված վիճակում Միության մաքսային տարածք ներմուծված:

 

Հոդված 16. Օտարերկրյա ապրանքները, որոնք դատարանի որոշմամբ բռնագրավվել են կամ դարձվել անդամ պետության սեփականությունը (եկամուտը) կամ որոնց վրա բռնագանձում է տարածվել

 

1. Օտարերկրյա ապրանքները, որոնք դատարանի որոշմամբ բռնագրավվել են կամ դարձվել անդամ պետության սեփականությունը (եկամուտը), ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման, իսկ անձնական օգտագործման ապրանքները` ազատ շրջանառության մեջ դրվելու: Նշված ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում այդպիսի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Օտարերկրյա ապրանքները, որոնց վրա դատարանի որոշմամբ բռնագանձում է տարածվել մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման դիմաց, Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 17. Ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելը անդամ պետությունների շահագրգիռ անձանց և պետական մարմինների կողմից

 

1. Մաքսային մարմնի թույլտվությամբ անդամ պետությունների շահագրգիռ անձինք և պետական մարմիններն իրավասու են վերցնելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ:

2. Ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու թույլտվությունը տալիս է մաքսային մարմինը, եթե վերցնելը`

1) չի դժվարացնում մաքսային հսկողության իրականացումը,

2) չի փոխում ապրանքների առանձնահատկությունները,

3) չի հանգեցնում մաքսատուրքերի, հարկերի վճարումից խուսափելուն կամ արգելքներն ու սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանական միջոցները չպահպանելուն:

3. Ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու թույլտվությունը կամ այդպիսի թույլտվության մերժումը տրվում է ոչ ուշ, քան սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց և մարմիններին դիմելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների համար առանձին մաքսային հայտարարագիր չի ներկայացվում` պայմանով, որ դրանք մատնանշվեն ապրանքների համար ներկայացվող հայտարարագրում` ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, իսկ ապրանքները սույն Օրենսգրքի 37-րդ և 40-րդ գլուխներով նախատեսված կարգով և պայմաններով Միության մաքսային սահմանով տեղափոխելու դեպքում` ուղևորային մաքսային հայտարարագրում:

 

Հոդված 18. Մաքսային մարմիններ հաշվետվություն ներկայացնելը

 

1. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք, լիազորված տնտեսական օպերատորներն ու օտարերկրյա ապրանքները, ինչպես նաև Միության` «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները տիրապետող և (կամ) օգտագործող անձինք պարտավոր են մաքսային մարմին ներկայացնել հաշվետվություն` պահպանվող, փոխադրվող, իրացվող, վերամշակվող և (կամ) օգտագործվող ապրանքների, ինչպես նաև իրականացված մաքսային գործառնությունների վերաբերյալ` հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը:

Անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` կարող է սահմանվել, որ նշված անձանց կողմից հաշվետվությունը ներկայացվի միայն մաքսային մարմնի պահանջով:

2. Հաշվետվությունը ներկայացնելու եղանակը, հաշվետվությունների ձևերը, էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվող հաշվետվությունների կառուցվածքն ու ձևաչափը, դրանք լրացնելու կարգը, ինչպես նաև հաշվետվությունը ներկայացնելու կարգն ու ժամկետները որոշվում են անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ: ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հոդված 19. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկն ու դրա վարումը

 

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը (այսուհետ` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) ապրանքների նկարագրման և ծածկագրման համակարգ է, որն օգտագործվում է ապրանքների դասակարգման համար` մաքսասակագնային կարգավորման միջոցներ, արտահանման մաքսատուրքեր, արգելքներ ու սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանական միջոցներ կիրառելու, մաքսային վիճակագրություն վարելու նպատակներով:

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը կարող է օգտագործվել ապրանքների հարկման նպատակներով և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ նպատակներով:

2. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի համար միջազգային հիմք են հանդիսանում Համաշխարհային մաքսային կազմակերպության` ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգն ու Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը:

3. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հաստատվում է Հանձնաժողովի կողմից:

4. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի առնչությամբ պարզաբանումներն ընդունվում են Հանձնաժողովի կողմից:

5. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի վարումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից: Այդ նպատակներով Հանձնաժողովը`

1) իրականացնում է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի միջազգային հիմքի փոփոխությունների, ինչպես նաև այդ միջազգային հիմքի մեկնաբանության վերաբերյալ պարզաբանումների դիտանցում.

2) իրականացնում է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի և դրա պարզաբանումների համապատասխանեցումը դրա միջազգային հիմքին.

3) անդամ պետությունների առաջարկով կատարում է փոփոխություններ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում և դրա պարզաբանումներում.

4) աղյուսակների տեսքով կազմում և անդամ պետությունների լիազորված պետական մարմիններ է ուղարկում տեղեկություններ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի` ապրանքային դիրքերի, ենթադիրքերի և ստորաենթադիրքերի մակարդակով համապատասխանության վերաբերյալ` դրա միջազգային հիմքի հերթական տարբերակին անցնելու դեպքում.

5) պատրաստում և անդամ պետությունների լիազորված պետական մարմիններ է ուղարկում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկն ու դրան կից պարզաբանումները.

6) իրականացնում է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի վարման համար անհրաժեշտ այլ գործառույթներ:

6. Հանձնաժողովի կողմից Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը վարելու, այդ թվում` դրանում և դրա պարզաբանումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված պետական մարմինների` այդ հարցերով փոխգործակցության կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 20. Ապրանքների դասակարգումը

 

1. Հայտարարատուն և այլ անձինք ապրանքների դասակարգումն իրականացնում են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան` մաքսային հայտարարագրման ժամանակ և այն դեպքերում, երբ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի համաձայն, մաքսային մարմին են հայտնում ապրանքի ծածկագիրը` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան:

Մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների դասակարգում չի իրականացվում այն դեպքում, երբ, սույն Օրենսգրքին համապատասխան, ապրանքի ծածկագրի վերաբերյալ տվյալները ենթակա չեն մատնանշման մաքսային հայտարարագրում` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան:

Ապրանքների դասակարգման ճշգրտության ստուգումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից:

2. Մաքսային մարմինն ապրանքների դասակարգում իրականացնում է հետևյալ դեպքերում`

1) մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հայտնաբերում` ինչպես դրանց բացթողումից առաջ, այնպես էլ դրանից հետո: Այդ դեպքում մաքսային մարմինն ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունում է որոշում: Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ձևը, դրա ընդունման կարգն ու ժամկետները սահմանվում են անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.

2) վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկի իրականացում`

սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածին, 72-րդ հոդվածի 5-րդ կետին, 137-րդ հոդվածի 11-րդ կետին, 198-րդ հոդվածի 12-րդ կետին, 208-րդ հոդվածի 9-րդ կետին, 216-րդ հոդվածի 6-րդ կետին և 315-րդ հոդվածին համապատասխան,

սույն Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում, 97-րդ հոդվածի 3-րդ կետում, 103-րդ հոդվածի 4-րդ կետում, 153-րդ հոդվածի 5-րդ կետում, 279-րդ հոդվածի 8-րդ կետում, 280-րդ հոդվածի 4-րդ կետում, 284-րդ հոդվածի 4-րդ կետում, 295-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ կետերում և 309-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում,

սույն Օրենսգրքի 117-րդ հոդվածի 9-րդ կետում նշված գործողությունները հայտարարատուի կողմից չիրականացվելու դեպքում.

3) սույն գլխով նախատեսված այլ դեպքեր:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում ապրանքների դասակարգման ժամանակ մաքսային մարմնի մոտ բացակայում են ապրանքների առանձնահատկությունների, դրանց անվանումների վերաբերյալ հստակ տվյալներ կամ 10 նիշի մակարդակով ապրանքների դասակարգման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ, ապա ապրանքների ծածկագրերը թույլատրվում է որոշել Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան` առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով` ելնելով ապրանքի` դասակարգման հատկանիշների վրա ազդեցություն ունեցող առանձնահատկությունների վերաբերյալ ունեցած տվյալներից:

4. Առևտրային, տրանսպորտային (փոխադրման) և (կամ) այլ փաստաթղթերում, ինչպես նաև եզրակացություններում, տեղեկանքներում, փորձագիտական հիմնարկների կողմից տրվող փորձաքննության արձանագրություններում նշված ապրանքների ծածկագրերը պարտադիր չեն ապրանքների դասակարգման համար:

 

Հոդված 21. Մաքսային մարմինների կողմից ընդունվող` ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումները, ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներն ու պարզաբանումները

 

1. Համապատասխան անձանց դիմումով մաքսային մարմինները կարող են իրականացնել ապրանքների դասակարգում նախքան դրանց մաքսային հայտարարագրումը` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի համաձայն ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներ (այսուհետ` ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներ) և չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումներ ընդունելու միջոցով:

2. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներն ընդունվում են սույն գլխին համապատասխան:

3. Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումներն ընդունվում են անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված ձևով, կարգով ու ժամկետներում:

Այն ապրանքների ցանկը, որոնց առնչությամբ մաքսային մարմինները մաքսային հայտարարագրում իրականացնելու նպատակով ընդունում են ապրանքների դասակարգման վերաբերյալ նշված որոշումները սույն Օրենսգրքի 117-րդ հոդվածին համապատասխան նախատեսված առանձնահատկություններով, սահմանվում է Հանձնաժողովի կողմից և, Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում, անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:

4. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումները կիրառվում են այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմիններն ընդունել են ապրանքների դասակարգման մասին այդպիսի նախնական որոշումներ, իսկ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում` նաև այլ անդամ պետությունների տարածքներում: Ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքների ծածկագրերի վերաբերյալ տվյալները, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, նշվում են ապրանքների հայտարարագրերում` ապրանքների դասակարգման մասին ընդունված նախնական որոշումներին համապատասխան:

Այն ապրանքների «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան մաքսային հայտարարագրման դեպքում, որոնք Միության մաքսային սահմանով տեղափոխվում են չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում և որոշակի ժամանակահատվածի ընթացքում Միության մաքսային սահմանով տեղափոխվում են մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներով, և որոնց նկատմամբ ընդունվել են ապրանքների դասակարգման մասին նախնական որոշումներ, կարող են նշվել Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների ծածկագրերի մասին տեղեկություններ, որոնք նշված են ապրանքների դասակարգման մասին այդ նախնական որոշումներում:

5. Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումները կիրառվում են այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմիններն ընդունել են այդպիսի որոշումներ:

Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումները կիրառվում են նաև այլ անդամ պետությունների տարածքում մաքսային հայտարարագրման ժամանակ` Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող այն ապրանքների բաղադրիչների «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, որոնք նշված են այդպիսի որոշումներում և որոնք այդ որոշումների գործողության ժամկետների ընթացքում տեղափոխվում են Միության մաքսային սահմանով` մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներով և հասնում այդպիսի որոշումներ ընդունած մաքսային մարմինների անդամ պետություն: Այդ ապրանքների բաղադրիչների մաքսային հայտարարագրման ժամանակ Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին ընդունված որոշումներին համապատասխան` տարանցման հայտարարագրերում կարող են նշվել կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող ապրանքների ծածկագրերի վերաբերյալ տվյալները` ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի:

6. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակներով` անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինները կարող են ընդունել որոշումներ և տալ պարզաբանումներ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ` անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մաքսային մարմիններն ապահովում են այդ որոշումների և պարզաբանումների հրապարակումը:

Նշված որոշումներն ու պարզաբանումները պարտադիր են այն անդամ պետության տարածքում ապրանքների դասակարգում իրականացնելիս, որի մաքսային մարմնի կողմից դրանք ընդունվել են:

7. Սույն գլխի դրույթների կիրառման նպատակներով` ապրանքների առանձին տեսակը ենթադրում է դասակարգման այնպիսի ընդհանուր հատկանիշներ ունեցող ապրանքների ամբողջություն, որոնք հնարավորություն են տալիս որոշակի անվանումների, որոշակի մակնիշների, մոդելների, ապրանքատեսակների (արտիկուլների) պատկանող, փոփոխությունների ենթարկված և այլ նմանատիպ առանձնահատկություններ ունեցող ապրանքները դասել մեկ ծածկագրի` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան:

 

Հոդված 22. Հանձնաժողովի որոշումներն ու պարզաբանումներն ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ

 

1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակներով մաքսային մարմինների առաջարկների հիման վրա Հանձնաժողովն ընդունում է որոշումներ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ:

Սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների ընդունած նախնական որոշումներում, ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների ընդունած (տված) որոշումներում կամ պարզաբանումներում Հանձնաժողովի կողմից ապրանքների տարբերվող դասակարգում հայտնաբերելու դեպքում, Հանձնաժողովն ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներն ընդունում է սեփական նախաձեռնությամբ:

2. Ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի որոշումների տեսքով:

3. Հանձնաժողովի կողմից սույն հոդվածին համապատասխան ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մաքսային մարմինների կողմից` սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան ընդունված (տրված)` ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներն ու պարզաբանումները չեն կիրառվում և ենթակա են վերացման այն ապրանքների առնչությամբ, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը որոշում է ընդունել: Սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմինների կողմից ընդունված (տրված)` ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների և պարզաբանումների` չեղյալ ճանաչման մասին որոշումներն ուժի մեջ են մտնում սույն հոդվածին համապատասխան ընդունված Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

4. Հանձնաժողովի կողմից սույն հոդվածին համապատասխան ընդունված որոշումները ճանաչվում են ուժը կորցրած կամ ենթակա են փոփոխման հետևյալ հիմքերով`

1) Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը փոփոխելը.

2) Հանձնաժողովի այդպիսի որոշումների ընդունման ժամանակ թույլ տրված և ապրանքների առանձին տեսակների դասակարգման վրա ազդեցություն չունեցող սխալները հայտնաբերելը` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, օրինակ` վրիպակներ, տեխնիկական սխալներ և այլն.

3) Հանձնաժողովի որոշման մեջ նշված ապրանքների առանձին տեսակների վերաբերյալ լրացուցիչ այնպիսի տեղեկություններ ստանալը, որոնք ազդում են ապրանքների առանձին տեսակների ծածկագրերի վրա` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, և որոնք ազդում են ապրանքների առանձին տեսակների նկարագրության և Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական կանոնների կիրառության վրա.

4) Եվրասիական տնտեսական Միության դատարանի կողմից Հանձնաժողովի` սույն հոդվածին համապատասխան ընդունած որոշումը կամ դրա առանձին դրույթները «Միության մասին» պայմանագրին, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին և (կամ) Միության մարմինների որոշումներին չհամապատասխանող ճանաչելը:

5. Հանձնաժողովի` ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումները նախապատրաստելու կարգը` ներառյալ մաքսային մարմինների կողմից այդպիսի որոշումներ ընդունելու վերաբերյալ առաջարկները Հանձնաժողով ներկայացնելու, Հանձնաժողովի կողմից դրանք քննարկելու, սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան նախապատրաստած` Հանձնաժողովի որոշումների նախագծերը մաքսային մարմինների կողմից համաձայնեցնելու կանոնները որոշվում են Հանձնաժողովի կողմից:

6. Մաքսային մարմինների առաջարկներով Հանձնաժողովը տալիս է պարզաբանումներ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ:

Ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ պարզաբանումներն ընդունվում են Հանձնաժողովի առաջարկությունների ձևով:

Ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ պարզաբանումներն ընդունվում են այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված մաքսային մարմիններն այդպիսի ապրանքների դասակարգման վերաբերյալ ունեն միասնական կարծիք` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան:

Ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ Հանձնաժողովի պարզաբանումները նախապատրաստելու կարգը, այդ թվում` մաքսային մարմինների կողմից այդպիսի պարզաբանումներ տալու վերաբերյալ առաջարկները Հանձնաժողով ներկայացնելու, Հանձնաժողովի կողմից դրանք քննարկելու, այդպիսի պարզաբանումների նախագծերը մաքսային մարմինների հետ համաձայնեցնելու կանոնները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 23. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու կարգը

 

1. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու կարգը սահմանվում է սույն հոդվածով և սույն Օրենսգրքի 24-27-րդ հոդվածներով, իսկ նշված հոդվածներով չկարգավորվող մասով` անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

2. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինների կողմից:

3. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ պետք է անցկացվի ապրանքի բացթողումը դրա` մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ` բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքերի:

4. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է ապրանքի` որոշակի մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և մոդիֆիկացիա ներառող յուրաքանչյուր անվանման առնչությամբ:

5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ձևը, դրա լրացման ու ապրանքի դասակարգման վերաբերյալ այդպիսի նախնական որոշման մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ստացած անձի կողմից դրա օրինակը կորցնելու դեպքում այդ անձին տրվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այդպիսի նախնական որոշման կրկնօրինակը:

 

Հոդված 24. ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու մասին դիմումը

 

1. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է մաքսային մարմնի կողմից անձի (այսուհետ սույն գլխում` դիմումատու)` էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված դիմումի հիման վրա:

2. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու մասին դիմումը պետք է պարունակի ապրանքի լրիվ առևտրային անվանումը, ֆիրմային անվանումը (ապրանքային նշանը), հիմնական տեխնիկական և կոմերցիոն հատկանիշները և ապրանքը միանշանակորեն դասակարգելու հնարավորություն տվող այլ տեղեկություններ: Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են ապրանքի փորձանմուշները և (կամ) նմուշները, արտադրատեսակների լուսանկարները, նկարները, գծագրերը, անձնագրերը և ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

3. Դիմումատուի ներկայացրած տվյալներն ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու համար բավարար չլինելու դեպքում մաքսային մարմինը ոչ ուշ, քան ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու մասին դիմումը մաքսային մարմնում գրանցելու օրվանից 30 օրացուցային օր հետո դիմումատուին լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ հարցում է ուղարկում: Անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի հարցում ուղարկելու ավելի կարճ ժամկետ:

Լրացուցիչ տեղեկությունները պետք է ներկայացվեն` լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիմումատուին ուղարկված հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից ոչ ուշ, քան 60 օրացուցային օր հետո:

Լրացուցիչ տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ներկայացված լրացուցիչ տեղեկություններն ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու հնարավորություն տվող տվյալներ չպարունակելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ընդունումը և դրա մասին տեղեկացնում դիմումատուին` մերժման պատճառների մատնանշմամբ:

 

Հոդված 25. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու ժամկետը և գործողության ժամկետը

 

1. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունելու մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից հետո 90 օրացուցային օրվանից ոչ ուշ:

Անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու ավելի կարճ ժամկետ:

Լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում սույն Օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կամ սույն կետի երկրորդ պարբերության համապատասխան սահմանված ժամկետը կասեցվում է լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիմումատուին ուղարկված հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից և վերսկսվում է մաքսային մարմնի կողմից լրացուցիչ տեղեկություններ ստանալու օրվանից:

2. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողության ժամկետը` դրա ընդունման օրվանից հաշված 3 տարի է, եթե անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողության ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

 

Հոդված 26. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելը, դրա գործողության դադարեցումը կամ հետկանչը

 

1. Մաքսային մարմինն ընդունում է որոշում ապրանքի դասակարգման վերաբերյալ իր կողմից ընդունված նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև ընդունում է որոշում ապրանքի դասակարգման վերաբերյալ իր կամ ստորադաս մաքսային մարմնի կողմից ընդունված նախնական որոշման գործողությունը դադարեցնելու կամ այն հետ կանչելու վերաբերյալ:

2. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումն ընդունվում է մաքսային մարմնի կամ դիմումատուի կողմից այնպիսի սխալներ հայտնաբերելու դեպքում, որոնք թույլ են տրվել ապրանքի դասակարգման վերաբերյալ այդ նախնական որոշումն ընդունելիս և որոնք չեն ազդում ապրանքի` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագրի վերաբերյալ տվյալների վրա:

Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում ապրանքի դասակարգման վերաբերյալ այդպիսի նախնական որոշումն ընդունելու օրվանից:

3. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է հետևյալ դեպքերում`

1) մաքսային մարմինը պարզել է, որ դիմումատուն ապրանքի դասակարգման վերաբերյալ այդ նախնական որոշումն ընդունելու համար ներկայացրել է ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական տվյալներ պարունակող փաստաթղթեր, կեղծ փաստաթղթեր կամ ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական տվյալներ,

2) մաքսային մարմինը հայտնաբերել է սխալներ, որոնք թույլ են տրվել ապրանքի դասակարգման վերաբերյալ այդ նախնական որոշումն ընդունելիս և որոնք, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, ազդում են ապրանքի ծածկագրի վերաբերյալ տվյալների վրա:

4. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, սույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում, ուժի մեջ է մտնում ապրանքի դասակարգման վերաբերյալ այդպիսի նախնական որոշումն ընդունելու օրվանից:

Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, ուժի մեջ է մտնում ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ այդ որոշումն ընդունելու օրվանից:

5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելիս, սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը տրամադրած մաքսային մարմինը ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելուց տասն աշխատանքային օրվանից ոչ ուշ ընդունում է ապրանքի դասակարգման վերաբերյալ նոր նախնական որոշում` հիմք ընդունելով այն տվյալները, որոնք դիմումատուն ներկայացրել է ապրանքի դասակարգման վերաբերյալ այն նախնական որոշումն ընդունելու մասին դիմում ներկայացնելիս, որի գործողությունը դադարեցվել է: Ապրանքի դասակարգման վերաբերյալ այդպիսի նոր նախնական որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:

6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումն ընդունվում է հետևյալ դեպքերում`

1) Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում կատարվել են փոփոխություններ, որոնք ազդում են այն ապրանքի դասակարգման վրա, որի առնչությամբ ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ այդ նախնական որոշումը.

2) Հանձնաժողովի կողմից որոշում է ընդունվել ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ, որը փոփոխություն է առաջացնում ապրանքի դասակարգման վերաբերյալ այդ նախնական որոշման մեջ նշված ապրանքի դասակարգման մեջ.

3) սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից ընդունվել են որոշումներ կամ տրվել են պարզաբանումներ, որոնք փոփոխություն են առաջացնում ապրանքի դասակարգման վերաբերյալ այդ նախնական որոշման մեջ նշված ապրանքի դասակարգման մեջ.

4) Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից ընդունվել են ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումներ, որոնք կիրառվում են անդամ պետությունների կողմից:

7. Սույն հոդվածի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումն ընդունվում է մաքսային մարմնի կողմից ոչ ուշ, քան Հանձնաժողովի համապատասխան որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո, և ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի այդ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն հոդվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերում ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումն ընդունվում է մաքսային մարմնի կողմից ոչ ուշ, քան սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմինների կողմից ընդունված (տրված)` ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ համապատասխան որոշումների կամ պարզաբանումների պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո, և ուժի մեջ է մտնում ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ այդպիսի որոշումները կամ պարզաբանումներն ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ:

Սույն հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում մաքսային մարմնի կողմից ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումն ընդունելու և այդ որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանվում են անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:

8. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը, ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումն ուղարկվում են դիմումատուին` այդպիսի որոշումներն ընդունելու պատճառների նշումով, ինչպես նաև դրանց մասին տեղեկացվում է մաքսային մարմիններին այդ որոշումներն ընդունելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ:

 

Հոդված 27. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների հրապարակայնությունը

 

Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներից տեղեկությունները` բացառությամբ շահագրգիռ անձին վերաբերող` պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների կամ այլ գաղտնի տեղեկությունների, տեղադրվում են Ինտերնետ ցանցում` Միության պաշտոնական կայքում:

Մաքսային մարմինների կողմից այդպիսի տեղեկությունները Հանձնաժողով ուղարկելու կարգը` ներառյալ տեղեկություններ ներկայացնելու տեխնիկական պայմանները, սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

 

ԳԼՈՒԽ 4
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

 

Հոդված 28. Ապրանքների ծագումը որոշելը

 

1. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելն իրականացվում է այն ապրանքների ծագումը որոշելու նպատակով և կանոններով, որոնք նախատեսված են «Միության մասին» պայմանագրին համապատասխան (այսուհետ` ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններ):

2. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված կանոններով, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով, երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով կամ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով այլ կանոններ սահմանված չեն (այսուհետ` արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններ):

 

Հոդված 29. Ապրանքների ծագման հավաստումը և ապրանքների ծագման մասին փաստաթղթերը

 

1. Ապրանքների ծագումը հավաստվում է բոլոր այն դեպքերում, երբ մաքսասակագնային կարգավորման միջոցների, արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառումը կախված է ապրանքների ծագումից` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:

2. Ապրանքների ծագման հավաստում չի պահանջվում հետևյալ դեպքերում`

1) Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով.

2) ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխվում են սույն Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան.

3) ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով նախատեսված այլ դեպքեր:

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից` ապրանքների ծագումը հավաստվում է, եթե մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել են նշաններ, որ ապրանքները ծագում են այնպիսի երկրից (երկրների խմբից, երկրների մաքսային միությունից, երկրի շրջանից կամ մասից), որտեղից ծագող ապրանքներն արգելված են`

1) Միության մաքսային տարածք կամ անդամ պետության տարածք ներմուծվելու համար` համաձայն «Միության մասին» պայմանագրին համապատասխան սահմանված արգելքների և սահմանափակումների.

2) Միության մաքսային տարածքից կամ անդամ պետության տարածքից արտահանվելու համար` համաձայն «Միության մասին» պայմանագրին համապատասխան սահմանված արգելքների և սահմանափակումների.

3) անդամ պետության տարածք ներմուծվելու համար` այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

4) անդամ պետության տարածքով տարանցելու համար` երրորդ կողմի հետ այդ անդամ պետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված` անդամ պետության օրենսդրությամբ այդ անդամ պետության տարածք ներմուծվելու համար արգելված ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով` Միության մաքսային տարածքով այն անդամ պետություն փոխադրելու (տրանսպորտային փոխադրում իրականացնելու) համար, որի տարածք այդ ապրանքների ներմուծումն արգելված չէ, ապրանքների ծագման հավաստում չի պահանջվում:

5. Անդամ պետության այն օրենսդրության պահպանումը ստուգելու նպատակով, որի պահպանման նկատմամբ հսկողությունը դրված է մաքսային մարմինների վրա, անդամ պետության մաքսային մարմիններն իրավունք ունեն այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պահանջելու ապրանքի ծագման հավաստում` բացառությամբ Միության մաքսային տարածքով այլ անդամ պետություն փոխադրելու (տրանսպորտային փոխադրում իրականացնելու) համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների:

6. Ապրանքի ծագման մասին փաստաթուղթը ապրանքի ծագման հայտարարագիրը կամ ապրանքի ծագման հավաստագիրն է: Ապրանքի ծագումը հավաստվում է ապրանքի ծագման հայտարարագրով կամ ապրանքի ծագման հավաստագրով` ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան:

 

Հոդված 30. Ապրանքի ծագման հայտարարագիրը

 

1. Ապրանքի ծագման հայտարարագիր` առևտրային կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը վերաբերում է ապրանքին և պարունակում է ապրանքի ծագման մասին ապրանքի ծագման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) կամ ապրանքի արտահանման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) պատրաստողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից հայտագրված տեղեկություններ:

2. Եթե պարզվում է, որ ապրանքի ծագման մասին հայտարարագրի մեջ ապրանքի ծագման մասին հայտագրված տեղեկությունները հիմնված են այլ չափորոշիչների վրա, քան այն չափորոշիչները, որոնց կիրառումը սահմանված է ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով, ապա ապրանքի ծագման տվյալ հայտարարագիրը չի դիտվում որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ:

 

Հոդված 31. Ապրանքի ծագման հավաստագիրը

 

1. Ապրանքի ծագման հավաստագիր` որոշակի ձևի փաստաթուղթ, որը վկայում է ապրանքի ծագման մասին և տրամադրվել է ապրանքի ծագման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) կամ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով սահմանված դեպքերում` ապրանքի արտահանման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) լիազորված պետական մարմնի կամ լիազորված կազմակերպության կողմից:

Ապրանքի ծագման հավաստագրի, այդ թվում` այն ձևակերպելու և (կամ) լրացնելու կարգի նկատմամբ պահանջները սահմանվում են ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով:

2. Եթե ապրանքի ծագման հավաստագրի մեջ ապրանքի ծագման մասին տեղեկությունները հիմնված են այլ չափորոշիչների վրա, քան այն չափորոշիչները, որոնց կիրառումը սահմանված է ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով, ապա ապրանքի ծագման տվյալ հավաստագիրը չի դիտվում որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ:

3. Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման ժամանակ ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է անդամ պետությունների լիազորված պետական մարմինների կամ լիազորված կազմակերպությունների կողմից, եթե նշված հավաստագիրը պահանջվում է պայմանագրի պայմաններով, ապրանքների ներմուծման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) կանոններով կամ եթե ապրանքի ծագման հավաստագրի առկայությունը նախատեսված է արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով:

Անդամ պետությունների լիազորված պետական մարմինները կամ լիազորված կազմակերպությունները, որոնք տրամադրել են ապրանքի ծագման հավաստագիր, պարտավոր են ապրանքի ծագման հավաստագիր տրամադրելու օրվանից 3 տարուց ոչ պակաս պահել դրա պատճենը և մյուս փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է ապրանքի ծագումը:

4. Ապրանքի ծագման հավաստագիրը չի դիտվում որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ, եթե ապրանքի ծագման հավաստագիրը ձևակերպվել է այն ձևակերպելու և (կամ) լրացնելու կարգին ներկայացվող այն պահանջների խախտմամբ, որոնք սահմանվել են ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով:

 

Հոդված 32. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման մասին նախնական որոշումները

 

1. Մաքսային գործառնությունների կատարման ժամանակի կրճատման նպատակով մաքսային հայտարարագրման ժամանակ անձանց դիմումի հիման վրա մաքսային մարմինները կայացնում են Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման մասին նախնական որոշումներ (այսուհետ սույն գլխում` ապրանքների ծագման մասին նախնական որոշումներ)` նախքան այդ ապրանքների մաքսային հայտարարագրումը:

2. Ապրանքների ծագման մասին նախնական որոշումները կիրառվում են այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմինները կայացրել են ապրանքների ծագման մասին նախնական որոշումները` ապրանքների ծագման մասին այդ նախնական որոշումների գործողության ժամկետի ընթացքում: Եթե տվյալ ապրանքների նկատմամբ կայացվել են ապրանքների ծագման մասին նախնական որոշումներ, ապա դրանց մաքսային հայտարարագրման ժամանակ դրանց ծագման մասին տեղեկությունները նշվում են ապրանքների հայտարարագրերի մեջ` ապրանքների ծագման մասին կայացված նախնական որոշումներին համապատասխան:

 

Հոդված 33. Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու կարգը

 

1. Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու կարգը սահմանվում է սույն հոդվածով և սույն Օրենսգրքի 34-36-րդ հոդվածներով, իսկ նշված հոդվածներով չկարգավորված մասով` անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:

2. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը կայացվում է անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինների կողմից:

3. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը կայացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ տեղի է ունենալու ապրանքի բացթողումը` այն որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս` բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի:

4. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը կայացվում է կոնկրետ երկրից Միության մաքսային տարածք ներմուծվող յուրաքանչյուր անուն ապրանքի համար:

5. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման ձևը, այն լրացնելու և ապրանքի ծագման մասին այդպիսի նախնական որոշման մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

6. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը ստացած անձի կողմից այն կորցնելու դեպքում այդ անձին տրամադրվում է ապրանքի ծագման մասին տվյալ նախնական որոշման կրկնօրինակը:

 

Հոդված 34. Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումը

 

1. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը մաքսային մարմնի կողմից կայացվում է անձի (այսուհետ սույն գլխում` դիմումատու) էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչի վրա ամրագրված փաստաթղթի ձևով ներկայացված դիմումի հիման վրա:

2. Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումը պետք է պարունակի տեղեկություններ`

1) դիմումատուի մասին (անվանում և հասցե).

2) ապրանքի մասին (լրիվ առևտրային անվանումը, ֆիրմային անվանումը (ապրանքային նշանը), հիմնական տեխնիկական և առևտրային բնութագրերը (ֆունկցիոնալ նշանակություն, սորտ, մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ), անհատական և տրանսպորտային փաթեթվածքի նկարագրություն), ծածկագիրը` համաձայն Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, արժեքը).

3) նյութերի մասին, որոնցից պատրաստված է ապրանքը, դրանց ծագման մասին, ծածկագրերի մասին` համաձայն Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի, արժեքի մասին.

4) ապրանքը պատրաստելու համար կատարված արտադրական և տեխնոլոգիական գործողությունների մասին:

3. Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումին կցվում են ապրանքն արտադրող երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) առևտրաարդյունաբերական պալատների և (կամ) այլ փորձագիտական կազմակերպությունների փորձաքննության ակտերը և այն ապրանքի ծագման հավաստագիրը, որի վերաբերյալ կայացվում է ապրանքի ծագման մասին նախնական որոշում:

Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումին կարող են կցվել դրա մեջ նշված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր` փորձարկումների արձանագրություններ, փորձագիտական կազմակերպությունների մասնագետների եզրակացություններ, որոնցում բերված են ապրանքի հետազոտության արդյունքները, Միության մաքսային սահմանով ապրանքի տեղափոխում նախատեսող գործարքի կատարումը հաստատող փաստաթղթեր, արտադրվող ապրանքի արժեքի հաշվարկ, առևտրային հաշիվներ, հաշվապահական փաստաթղթեր, ապրանքի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի մանրամասն նկարագրությունը և այլ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ տվյալ ապրանքն ամբողջությամբ ստացվել, արտադրվել կամ բավարար մշակման (վերամշակման) է ենթարկվել ապրանքի ծագման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) տարածքում, արտադրատեսակների լուսանկարներ, նկարներ, գծագրեր, անձնագրեր և ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումին կարող են կցվել նաև ապրանքի փորձանմուշները և (կամ) նմուշները:

Մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումին կցվող` այն անդամ պետության պետական լեզու չհամարվող լեզվով կազմված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների թարգմանություն, որի մաքսային մարմին ներկայացվել է դիմումը:

4. Եթե դիմումատուի կողմից ներկայացվող տեղեկությունները բավարար չեն ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար, ապա ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումի` մաքսային մարմնում գրանցվելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ մաքսային մարմինը դիմումատուին հարցում է ուղարկում լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտության մասին: Անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի հարցում ուղարկելու ավելի կարճ ժամկետ:

Լրացուցիչ տեղեկությունները պետք է ներկայացվեն` լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիմումատուին ուղարկված հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից ոչ ուշ, քան 60 օրացուցային օր հետո:

Եթե լրացուցիչ տեղեկատվությունը չի ներկայացվել սահմանված ժամկետում կամ ներկայացված լրացուցիչ տեղեկատվությունը չի պարունակում տեղեկություններ, որոնք թույլ կտան ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնել, ապա մաքսային մարմինը մերժում է ապրանքի ծագման մասին այդպիսի նախնական որոշում կայացնելը և դրա մասին ծանուցում է դիմումատուին` նշելով մերժման պատճառները:

5. Եթե ապրանքի ծագման մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելիս հայտնաբերվել են նշաններ, որ ապրանքի ծագման ներկայացված հավաստագիրը կեղծ է և (կամ) պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ, ապա մաքսային մարմինն իրավունք ունի ապրանքի ծագման այդ հավաստագիրն ուղարկելու ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրած և (կամ) այն ստուգելու համար լիազորված պետական մարմին կամ լիազորված կազմակերպություն` ապրանքի ծագման այդ հավաստագրի ստուգում անցկացնելու համար:

Եթե ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրած և (կամ) այն ստուգելու համար լիազորված պետական մարմինը (լիազորված կազմակերպությունը) հաստատում է, որ ապրանքի ծագման հավաստագիրը իսկական չէ և (կամ) պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ, ապա մաքսային մարմինը մերժում է ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելը և դրա մասին ծանուցում է դիմումատուին` նշելով մերժման պատճառները:

 

Հոդված 35. Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու ժամկետը և դրա գործողության ժամկետը

 

1. Ապրանքի ծագման մասին նախնական տեղեկատվությունը կայացվում է ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու համար դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից 90 օրացուցային օրվանից ոչ ուշ:

Անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու ավելի կարճ ժամկետ:

Սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտության դեպքում կամ Սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ապրանքի ծագման հավաստագիրը ստուգում անցկացնելու համար ուղարկելու դեպքում սույն կետի առաջին պարբերության մեջ նշված կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացնելու անհրաժեշտության մասին դիմումատուին ուղարկված հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից կամ ապրանքի ծագման մասին հավաստագիրը ստուգում անցկացնելու համար ուղարկելու օրվանից և վերականգնվում է մաքսային մարմնի կողմից լրացուցիչ տեղեկատվությունը կամ ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրած և (կամ) այն ստուգելու համար լիազորված պետական մարմնի (լիազորված կազմակերպության) պատասխանն ստանալու օրվանից:

Սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագիրը ստուգում անցկացնելու համար ուղարկելու դեպքում մաքսային մարմինը ծանուցում է դիմումատուին սույն կետի առաջին պարբերության մեջ նշված կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետի կասեցման մասին:

2. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը գործում է ապրանքի ծագման այն հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում, որի հիման վրա ընդունվել է տվյալ նախնական որոշումը:

 

Հոդված 36. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելը, դրա գործողության դադարեցումը կամ հետկանչը

 

1. Մաքսային մարմինը կայացնում է ապրանքի ծագման մասին իր կողմից ընդունված նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում, ինչպես նաև իր կամ ստորադաս մաքսային մարմնի կողմից ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում կամ այն հետ կանչելու վերաբերյալ որոշում:

2. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում կայացվում է այն դեպքում, երբ մաքսային մարմնի կամ դիմումատուի կողմից հայտնաբերվում են սխալներ, որոնք թույլ են տրվել ապրանքի ծագման մասին այդ նախնական որոշումը կայացնելիս և որոնք չեն ազդում ապրանքի ծագման մասին տեղեկությունների վրա:

Ապրանքի ծագման մասին նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում ապրանքի ծագման մասին այդ նախնական որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողության դադարեցման վերաբերյալ որոշում կայացվում է հետևյալ դեպքերում`

1) մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել է, որ ապրանքի ծագման մասին այդ նախնական որոշումը կայացնելու համար դիմումատուն ներկայացրել է ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, կեղծ փաստաթղթեր կամ ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական տեղեկություններ.

2) մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել են սխալներ, որոնք թույլ են տրվել ապրանքի ծագման մասին այդ նախնական որոշումը կայացնելիս և որոնք ազդում են ապրանքների ծագման մասին տեղեկությունների վրա:

4. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, սույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում, ուժի մեջ է մտնում ապրանքի ծագման մասին այդպիսի նախնական որոշումն ընդունելու օրվանից:

Ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, սույն հոդվածի 3-րդ կետի 2-ին ենթակետում նշված դեպքում, ուժի մեջ է մտնում ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ այդ որոշումն ընդունելու օրվանից:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում ապրանքի ծագման մասին նախնական որոշումը տրամադրած մաքսային մարմինը ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացնելու օրվանից հետո ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում ապրանքի ծագման մասին նոր նախնական որոշում է կայացնում` հիմք ընդունելով այն տվյալները, որոնք դիմումատուն ներկայացրել է ապրանքի ծագման վերաբերյալ այն նախնական որոշումն ընդունելու մասին դիմում ներկայացնելիս, որի գործողությունը դադարեցվել է: Ապրանքի ծագման մասին այդպիսի նոր նախնական որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:

6. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշում կայացվում է այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների ծագումը սահմանող կանոնների մեջ կատարվել են ապրանքների ծագումը որոշելու չափանիշների մասով փոփոխություններ, որոնք ազդում են այն ապրանքների ծագումը որոշելու վրա, որոնց վերաբերյալ կայացվել է ապրանքի ծագման մասին նախնական որոշումը:

Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների մեջ կատարված` նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից:

7. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը, ապրանքի ծագման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, ապրանքի ծագման մասին նախնական որոշումը հետ կանչելու վերաբերյալ որոշումը ուղարկվում են դիմումատուին` այդպիսի որոշումներն ընդունելու պատճառների նշումով, ինչպես նաև դրանց մասին տեղեկացվում է մաքսային մարմիններին այդ որոշումներն ընդունելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ:

 

ԳԼՈՒԽ 5
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ

 

Հոդված 37. Սահմանումները

 

Սույն գլխի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

«փոխկապակցված անձինք»` անձինք, որոնք համապատասխանում են հետևյալ պայմաններից առնվազն մեկին`

նրանք մեկը մյուսի ընկերության աշխատակիցներ են կամ տնօրեն (ղեկավար).

նրանք իրավաբանորեն ճանաչված գործընկերներ են, այսինքն` միմյանց հետ կապված են պայմանագրային հարաբերություններով, գործում են շահույթ ստանալու նպատակով և միասին կրում են իրենց համատեղ գործունեության իրականացման հետ կապված ծախսերն ու կորուստները.

նրանք գործատու և աշխատող են.

որևէ անձ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում, վերահսկում է կամ ունի նրանց երկուսի` շրջանառության մեջ բաց թողնված քվեարկող բաժնետոմսերի 5 և ավելի տոկոսը.

նրանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուսին.

նրանք երկուսն էլ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են երրորդ անձի կողմից.

նրանք միասին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում են երրորդ անձի.

նրանք ազգականներ կամ նույն ընտանիքի անդամներ են:

Եթե անձինք գործընկերներ են համատեղ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության շրջանակներում, ընդ որում` նրանցից մեկը մյուսի բացառիկ (միակ) գործակալն է, բացառիկ դիստրիբյուտորը կամ բացառիկ կոնցեսիոները (անկախ այն բանից, թե դա ինչ ձևով է ներկայացված), ապա այդ անձինք սույն գլխի նպատակներով պետք է համարվեն փոխկապակցված, եթե համապատասխանում են նշված պայմաններից առնվազն մեկին:

Անձը համարվում է մյուս անձին վերահսկող, եթե նա իրավաբանորեն կամ գործնականում հնարավորություն ունի սահմանափակելու այդ անձի գործողությունները կամ կառավարելու դրանք,

«նույնական ապրանքներ»` ապրանքներ, որոնք բոլոր առումներով նույնն են, այդ թվում` իրենց ֆիզիկական հատկանիշներով, որակով և համբավով: Արտաքին տեսքի աննշան տարբերությունները հիմք չեն` ապրանքները նույնական չհամարելու համար, եթե մնացած բոլոր հատկանիշներով տվյալ ապրանքները համապատասխանում են սույն պարբերությամբ նախատեսված պահանջներին: Ապրանքները չեն համարվում նույնական, եթե դրանք չեն արտադրվել նույն երկրում, որտեղ արտադրվել են Միության մաքսային տարածք ներմուծվող` գնահատվող ապրանքները (այսուհետ սույն գլխում` գնահատվող ապրանքներ), կամ եթե այդ ապրանքների նախագծումը, մշակումը, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքները, գեղարվեստական ձևավորումը, դիզայնի, էսքիզների և գծագրերի մշակումն ու համանման այլ աշխատանքներ կատարվել են Միության մաքսային տարածքում: Ապրանքների նկատմամբ կիրառվող «արտադրված» («արտադրվել են») հասկացությունն ունի նաև «արդյունահանված», «աճեցված», «պատրաստված, այդ թվում` ապրանքների հավաքակցման, հավաքման կամ կազմատման միջոցով» հասկացությունների իմաստները: Նույնական ապրանքները, որոնք արտադրվել են ոչ թե գնահատվող ապրանքներն արտադրողի, այլ մեկ այլ անձի կողմից, դիտարկվում են միայն այն դեպքում, երբ չեն հայտնաբերվել միևնույն արտադրողի կողմից արտադրված նույնական ապրանքներ կամ առկա տեղեկատվությունը օգտագործման համար ընդունելի չի համարվում,

«հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներ»` հաշվապահական հաշվառման կանոնների համակարգ, որը սահմանված կարգով կիրառվում է համապատասխան պետության տարածքում համապատասխան ժամանակահատվածում,

«համանման ապրանքներ»` ապրանքներ, որոնք նույնական չեն բոլոր առումներով, սակայն ունեն նման բնութագրեր և կազմված են նման բաղադրիչներից, արտադրված են նույն նյութերից, որը թույլ է տալիս դրանց կատարել նույն գործառույթները, ինչ գնահատվող ապրանքները, և առևտրային տեսանկյունից վերջիններիս հետ լինել փոխադարձ փոխարինելի: Ապրանքների համանման լինելը որոշելիս հաշվի են առնվում դրանց այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք որակը, համբավը և ապրանքային նշանի առկայությունն են: Ապրանքները չեն համարվում համանման, եթե դրանք չեն արտադրվել նույն երկրում, որտեղ արտադրվել են գնահատվող ապրանքները, կամ եթե այդ ապրանքների նախագծումը, մշակումը, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքները, գեղարվեստական ձևավորումը, դիզայնի, էսքիզների և գծագրերի մշակումն ու համանման այլ աշխատանքներ կատարվել են Միության մաքսային տարածքում: Ապրանքների նկատմամբ կիրառվող «արտադրված» («արտադրվել են») հասկացությունն ունի նաև «արդյունահանված», «աճեցված», «պատրաստված, այդ թվում` ապրանքների հավաքակցման, հավաքման կամ կազմատման միջոցով» հասկացությունների իմաստները: Համանման ապրանքները, որոնք արտադրվել են ոչ թե գնահատվող ապրանքներն արտադրողի, այլ մեկ այլ անձի կողմից, դիտարկվում են միայն այն դեպքում, երբ չեն հայտնաբերվել միևնույն արտադրողի կողմից արտադրված համանման ապրանքներ կամ առկա տեղեկատվությունը օգտագործման համար ընդունելի չի համարվում,

«միևնույն դասի կամ տեսակի ապրանքներ»` ապրանքներ, որոնք պատկանում են ապրանքների մեկ խմբի կամ շարքի (ներառյալ նույնական և համանման ապրանքները) և որոնց պատրաստումը դասակարգվում է որպես տնտեսական գործունեության համապատասխան տեսակ:

 

Հոդված 38. Ընդհանուր դրույթներ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ

 

1. Սույն գլխի դրույթները հիմնված են 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» (ՍԱԳՀ, 1994 թվական) VII հոդվածով և 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի VII հոդվածի կիրառման մասին» համաձայնագրով սահմանված ընդհանուր սկզբունքների և կանոնների վրա:

2. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների (այսուհետ սույն գլխում` ներմուծվող ապրանքներ) մաքսային արժեքը որոշվում է սույն գլխին համապատասխան, եթե Միության մաքսային տարածք ներմուծվելիս ապրանքները հատել են Միության մաքսային սահմանը և այդ ապրանքների նկատմամբ առաջին անգամ հայտագրվում է սույն հոդվածի 3-րդ կետում նշված ընթացակարգերից տարբերվող մաքսային ընթացակարգ:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն գլխին համապատասխան նաև այն դեպքում, երբ ապրանքների մաքսային հայտարարագրումը` դրանք սույն հոդվածի 3-րդ կետում նշված ընթացակարգերից տարբերվող մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում իրականացվում է սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով կամ սույն Օրենսգրքի 114-րդ և 116-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկություններով:

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից` ապրանքների մաքսային արժեքը չի որոշվում դրանք «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, «ոչնչացում» մաքսային ընթացակարգով, «հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով կամ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում:

4. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է այն անդամ պետության` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնին ուղղված է ապրանքների մաքսային հայտարարագրումը:

5. Սույն Օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետում, 209-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունում, 2-րդ և 3-րդ կետերում, և 217-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունում, 2-րդ և 3-րդ կետերում նշված ապրանքների, ինչպես նաև սույն Օրենսգրքի 170-րդ, 195-րդ և 250-րդ հոդվածներին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպման ենթակա թափոնների մաքսային արժեքը որոշվում է սույն գլխին համապատասխան` հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից սահմանվող առանձնահատկությունները:

6. Սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածին և 72-րդ հոդվածի 5-րդ կետին, 137-րդ հոդվածի 11-րդ կետին, 198-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման նպատակով ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն գլխին համապատասխան` հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից սահմանվող առանձնահատկությունները:

Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման նպատակով, որոնք ենթակա են վճարման սույն Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում, 97-րդ հոդվածի 3-րդ կետում, 103-րդ հոդվածի 4-րդ կետում, 153-րդ հոդվածի 5-րդ կետում, 162-րդ հոդվածի 6-րդ կետում, 241-րդ հոդվածի 3-րդ կետում, 279-րդ հոդվածի 8-րդ կետում, 280-րդ հոդվածի 4-րդ կետում, 284-րդ հոդվածի 4-րդ կետում և 309-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքների, ինչպես նաև այնպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնց պարագայում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն գլխին և նշված հոդվածների դրույթներին համապատասխան:

7. Այն դեպքում, երբ սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերից մեկով ձևակերպված ապրանքները` բացառությամբ սույն Օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության և 217-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված ապրանքների, ձևակերպվում են այլ մաքսային ընթացակարգով կամ նույնպիսի մաքսային ընթացակարգով, այդ ապրանքների մաքսային արժեք է համարվում ապրանքների այն մաքսային արժեքը, որը որոշվել է դրանք առաջին անգամ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ընթացակարգերից տարբերվող ընթացակարգով ձևակերպելիս, իսկ եթե ապրանքների հայտարարագրի մեջ փոփոխություններ են կատարվել ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններին վերաբերող մասում, ապա այդ փոփոխությունները կատարելիս որոշված ապրանքների մաքսային արժեքը:

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար ապրանքների մաքսային արժեքը` դրանք «վերաարտահանում» մաքսային ընթացակարգից բացի այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, որոշվում է սույն գլխին համապատասխան` հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից սահմանվող առանձնահատկությունները:

8. Ապրանքների մաքսային արժեքը որոշվում է այն անդամ պետության արժույթով, որտեղ, սույն Օրենսգրքի 61-րդ և 74-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, վճարման են ենթակա մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը:

Եթե ապրանքների մաքսային արժեքը որոշելիս պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, ապա այդպիսի վերահաշվարկը կատարվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող)` մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող տարադրամի փոխարժեքով (այսուհետ` փոխարժեք), եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

9. Ապրանքների մաքսային արժեքը որոշելը չպետք է հիմնվի ապրանքների կամայական կամ շինծու (ֆիկտիվ) մաքսային արժեք օգտագործելու վրա:

10. Ապրանքների մաքսային արժեքը և դրա որոշմանն առնչվող տեղեկությունները պետք է հիմնվեն հավաստի, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության վրա:

11. Ապրանքների մաքսային արժեքը որոշելու ընթացակարգերը պետք է լինեն համընդհանուր կիրառելի, այսինքն չտարբերվեն` կախված ապրանքների մատակարարման աղբյուրներից, այդ թվում` ապրանքների ծագումից, ապրանքների տեսակից, գործարքի մասնակիցներից և այլ գործոններից:

12. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու ընթացակարգերը չպետք է օգտագործվեն գնագցման դեմ պայքարի նպատակով:

13. Սույն գլխի դրույթները չեն կարող դիտվել որպես մաքսային մարմինների` ապրանքների մաքսային արժեքը հաստատելու համար ներկայացված ցանկացած դիմումի, փաստաթղթի կամ հայտարարագրի հավաստի կամ ճշգրիտ լինելու հարցում համոզվելու իրավունքը սահմանափակող կամ կասկածի տակ դնող:

14. Ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կողմից, իսկ եթե սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և 71-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի կողմից:

15. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի համար առավելագույն հնարավոր չափով հիմք պետք է ծառայի այդ ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը` սույն Օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված իմաստով:

Ներմուծվող ապրանքների արժեքն այդ ապրանքների վերաբերյալ գործարքի գնի հիման վրա որոշելու անհնարինության դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն Օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխան, որոնք կիրառվում են ըստ հերթականության: Ընդ որում, մաքսային մարմնի և հայտարարատուի միջև կարող են անցկացվել խորհրդակցություններ` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով` սույն Օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխան արժեքային հիմքի հիմնավորված ընտրություն կատարելու նպատակով: Խորհրդակցությունների ընթացքում մաքսային մարմինը և հայտարարատուն կարող են փոխանակել իրենց մոտ առկա տեղեկատվությունը` անդամ պետությունների` առևտրային գաղտնիքի մասին օրենսդրությունը պահպանելու պայմանով:

Խորհրդակցություններն անցկացվում են անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն Օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխան որոշելու անհնարինության դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք կարող է օգտագործվել կամ այն գինը, որով գնահատվող, նույնական կամ համանման ապրանքները վաճառվել են Միության մաքսային տարածքում` սույն Օրենսգրքի 43-րդ հոդվածին համապատասխան, կամ ապրանքների հաշվարկային արժեքը` սույն Օրենսգրքի 44-րդ հոդվածին համապատասխան: Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս հայտարարատուն իրավունք ունի ընտրելու նշված հոդվածների կիրառման հերթականությունը:

Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հնարավոր չէ կիրառել սույն Օրենսգրքի 39-րդ, 41-44-րդ հոդվածները, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն Օրենսգրքի 45-րդ հոդվածին համապատասխան:

16. Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ դրանց մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը չի կարող որոշվել` պայմանավորված այն հանգամանքով, որ մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը այն գործարքի պայմաններին համապատասխան գրանցելու օրվա դրությամբ, որի համաձայն ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, բացակայում են դրա հաշվարկման համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը, թույլատրվում է հետաձգել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության որոշումը: Այդ դեպքում թույլատրվում է ապրանքների մաքսային արժեքի որոշում ու հայտագրում հայտարարատուի մոտ առկա փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա (այսուհետ սույն հոդվածում` ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծություն), ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկում` ելնելով ապրանքների մաքսային արժեքի հայտագրված նախնական մեծությունից:

Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու կարգը, որն այդ թվում ներառում է ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու դեպքերը, ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու դեպքում ըստ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը կիրառելու առանձնահատկությունները, ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության վերաբերյալ տեղեկությունները հայտագրելու առանձնահատկությունները, ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտագրելու կարգն ու ժամկետները, ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ հսկողության առանձնահատկությունները, սահմանվում են Հանձնաժողովի կողմից և, Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում, անդամ պետությունների օրենսդրությամբ:

Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հիման վրա լրացուցիչ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը կատարվում է ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտագրելու ժամկետից ոչ ուշ:

17. Հանձնաժողովի կողմից ընդունվում են ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման ժամանակ սույն գլխի դրույթների միանման կիրառությունն ապահովելուն ուղղված ակտեր` ելնելով 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի VII հոդվածի կիրառման մասին» համաձայնագրի համապատասխան դրույթներից` ներառյալ դրան կից բացատրական նշումները, ինչպես նաև ելնելով ապրանքների մաքսային արժեքի մասին փաստաթղթերից, որոնք ընդունվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության մաքսային գնահատման կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային գնահատման տեխնիկական կոմիտեի կողմից:

18. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ:

19. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշումներ կարող են կայացվել այն դեպքում, երբ դա սահմանված է անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: Անդամ պետության լիազորված մարմնի կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշումը տրամադրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այդ նախնական որոշումը կիրառելու կարգն ու ժամկետները սահմանվում են անդամ պետության` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:

 

Հոդված 39. Ըստ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը (մեթոդ 1)

 

1. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեք է համարվում այդ ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, այսինքն` այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքների համար` դրանք Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառելիս և որը լրացվել է սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան, հետևյալ պայմանները բավարարելու դեպքում`

1) գնորդի` ապրանքների օգտագործման և տնօրինման իրավունքների մասով սահմանափակումներ չկան` բացառությամբ այն սահմանափակումների, որոնք`

սահմանափակում են այն աշխարհագրական տարածաշրջանը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել.

էականորեն չեն ազդում ապրանքների արժեքի վրա.

սահմանված են Միության մարմինների ակտերով կամ անդամ պետությունների օրենսդրությամբ.

2) ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախված չէ որևէ պայմանից կամ պարտավորությունից, որի ազդեցությունը ապրանքների գնի վրա չի կարող քանակապես որոշվել.

3) գնորդի կողմից ապրանքները հետագայում վաճառելու, այլ կերպ տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված եկամտի կամ հասույթի ոչ մի մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի հատկացվում վաճառողին` բացի այն դեպքերից, երբ, սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան, կարող են կատարվել լրացուցիչ հավելագրումներ.

4) գնորդը և վաճառողը փոխկապակցված անձինք չեն, կամ գնորդը և վաճառողն այնպես են փոխկապակցված մեկը մյուսի հետ, որ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքն ընդունելի է մաքսային նպատակների համար` սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմաններից թեկուզ և մեկը չի բավարարվում, ապա փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարը ընդունելի չի համարվում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար, և 1-ին մեթոդը չի կիրառվում:

3. Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գին է համարվում այդ ապրանքների համար այն բոլոր վճարումների ընդհանուր գումարը, որոնք գնորդի կողմից կատարվել են կամ ենթակա են կատարման անմիջապես վաճառողին կամ հօգուտ վաճառողի` այլ անձի: Ընդ որում, վճարումները կարող են կատարվել ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով:

Եթե հայտարարագրվող ապրանքները մեկ գործարքի շրջանակներում ձեռք բերված առավել մեծ քանակությամբ միևնույն ապրանքների մաս են կազմում, ապա հայտարարագրվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը որոշվում է նույն հարաբերակցությամբ (համամասնությամբ), որով հարաբերակցվում են հայտարարագրվող ապրանքների քանակը և ձեռք բերված ապրանքների ընդհանուր քանակը:

4. Գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության փաստն ինքնին չպետք է հիմք ծառայի գործարքի արժեքը ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով անընդունելի համարելու համար: Այդ դեպքում պետք է վերլուծվեն վաճառքին զուգընթաց հանգամանքները: Եթե նշված փոխկապակցվածությունը չի ազդել փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա, ապա գործարքի արժեքը համարվում է ընդունելի` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով:

5. Եթե վաճառողը և գնորդը փոխկապակցված անձինք են և դրա հետ մեկտեղ` հայտարարատուի կողմից ներկայացված կամ մաքսային մարմնի կողմից այլ եղանակով ստացված տեղեկատվության հիման վրա մաքսային մարմինը հայտնաբերում է նշաններ, որոնք վկայում են, որ վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածությունն ազդել է փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա, ապա մաքսային մարմինն այդ նշանների մասին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է հայտարարատուին: Մաքսային մարմինն այդ դեպքում անցկացնում է մաքսային հսկողություն, այդ թվում` վաճառքին զուգընթաց հանգամանքների վերլուծություն: Հայտարարատուն իրավունք ունի ապացուցելու փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության ազդեցության բացակայությունը հետևյալ եղանակներից որևէ մեկով`

1) ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ, այդ թվում` մաքսային մարմնի կողմից լրացուցիչ հարցված, որոնք բնութագրում (արտացոլում) են վաճառքին զուգընթաց հանգամանքները: Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա գնորդի և վաճառողի փոխկապակցվածության ազդեցությունը որոշելու նպատակով վաճառքին զուգընթաց հանգամանքները վերլուծելիս մաքսային մարմինը դիտարկում է գործարքի բոլոր պայմանները` ներառյալ գնորդի և վաճառողի կողմից իրենց առևտրային հարաբերությունները կազմակերպելու եղանակը և այն, թե ինչպես էր սահմանվել դիտարկվող գինը: Եթե անցկացված վերլուծության արդյունքում մաքսային մարմինը հայտնաբերում է, որ գնորդը և վաճառողը, լինելով փոխկապակցված անձինք, միմյանցից գնում և միմյանց վաճառում են ապրանքներ` այնպիսի պայմաններով, այդ թվում` համադրելի գներով (այսինքն` միևնույն մակարդակի գներով), ինչպիսիք կարող էին լինել նրանց` փոխկապակցված անձինք չլինելու պարագայում, ապա այդ փաստը համարվում է ապացույց այն բանի, որ գնորդի և վաճառողի փոխկապակցվածությունը չի ազդել փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա.

2) ներկայացնել փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք հաստատում են, որ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը մոտ է ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվելու կամ դրան համապատասխան ժամանակահատվածում առկա հետևյալ ստուգիչ մեծություններից մեկին`

նույնական կամ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեք` այդ ապրանքները Միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառողի հետ չփոխկապակցված գնորդներին վաճառելիս.

նույնական կամ համանման ապրանքների մաքսային արժեք, որը որոշվել է սույն Օրենսգրքի 43-րդ հոդվածին համապատասխան.

նույնական կամ համանման ապրանքների մաքսային արժեք, որը որոշվել է սույն Օրենսգրքի 44-րդ հոդվածին համապատասխան:

6. Եթե մաքսային մարմինը բավարար տեղեկատվություն ունի այն մասին, որ սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ստուգիչ մեծություններից մեկը մոտ է ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքին, ապա այն չպետք է հայտարարատուից պահանջի լրացուցիչ տեղեկատվություն, որն ապացուցում է, որ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը մոտ է այդ ստուգիչ մեծությանը:

7. Սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ստուգիչ մեծությունների` ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի հետ համեմատություն անցկացնելիս հաշվի են առնվում հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկությունները` վաճառքի առևտրային մակարդակների, ապրանքների քանակի, սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածում նշված լրացուցիչ հավելագրումների միջև տարբերությունների, ինչպես նաև այն ծախսերի միջև տարբերությունների մասին, որոնք սովորաբար վաճառքի ժամանակ կրում է վաճառողը, երբ վաճառողը և գնորդը փոխկապակցված անձինք չեն` այն ծախսերի համեմատությամբ, որոնք վաճառողը վաճառքի ժամանակ չի կրում, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված անձինք են:

8. Սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ստուգիչ մեծություններն օգտագործվում են հայտարարատուի նախաձեռնությամբ և բացառապես համեմատության նպատակով` սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան, և չեն կարող օգտագործվել որպես հիմք` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար:

9. Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը վերաբերում է այն ապրանքներին, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով, ինչի կապակցությամբ գնորդի կողմից վաճառողին փոխանցված շահաբաժինները կամ այլ վճարումներ, եթե դրանք կապված չեն ներմուծվող ապրանքների հետ, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ չեն ներառվում:

 

Հոդված 40. Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի լրացուցիչ հավելագրումները

 

1. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը դրանց վերաբերյալ գործարքի արժեքի հիման որոշելիս` դրանց համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին գումարվում են հետևյալ լրացուցիչ հավելագրումները`

1) ծախսերը` այնքանով, որքանով դրանք կատարվել են կամ ենթակա են կատարման գնորդի կողմից, սակայն ներառված չեն ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ, այդ թվում`

ա) միջնորդների (գործակալների) և բրոքերների վարձատրությունը` բացառությամբ գնման համար վարձատրության, որը գնորդի կողմից վճարվում է իր գործակալին (միջնորդին)` ներմուծվող ապրանքների գնման կապակցությամբ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գնորդին ներկայացնելու մասով մատուցված ծառայությունների դիմաց,

բ) տարայի հետ կապված ծախսերը, եթե մաքսային նպատակներով այն դիտարկվում է որպես ներմուծվող ապրանքների անբաժանելի մաս,

գ) ներմուծվող ապրանքների փաթեթավորման հետ կապված ծախսերը, այդ թվում` փաթեթավորման նյութերի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.

2) հետևյալ այն ապրանքների և ծառայությունների` համապատասխան ձևով բաշխված արժեքը, որոնք գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվել են վաճառողին` անվճար կամ իջեցված գնով, Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների արտադրության և վաճառքի մեջ օգտագործելու համար` այնքանով, որքանով այն ներառված չէ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ`

ա) հումք, նյութեր, դետալներ, կիսաֆաբրիկատներ և այլ ապրանքներ, որոնցից արտադրված (բաղկացած) են ներմուծվող ապրանքները,

բ) գործիքներ, դրոշմներ, կաղապարներ և նմանատիպ այլ ապրանքներ, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ,

գ) նյութեր, որոնք սպառվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ,

դ) Միության տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նախագծում, մշակում, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքներ, գեղարվեստական ձևավորում, դիզայն, էսքիզներ և գծագրեր.

3) ներմուծվող ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված` վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասանելիք եկամտի (հասույթի) մասը.

4) ներմուծվող ապրանքների` մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր, իսկ եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացրած տրանսպորտի տեսակից և այդպիսի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) առանձնահատկություններից կախված Հանձնաժողովի կողմից սահմանվել են այլ վայրեր` ապա մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված ծախսերը:

5) ներմուծվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և դրանց` մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր, իսկ եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացրած տրանսպորտի տեսակից և այդպիսի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) առանձնահատկություններից կախված Հանձնաժողովի կողմից սահմանվել են այլ վայրեր` ապա մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների ծախսերը.

6) սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործողությունների հետ կապված ապահովագրական ծախսերը.

7) մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար թույլտվության և նմանատիպ այլ վճարումներ` ներառյալ ռոյալթիները, արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների համար կատարվող վճարումները, որոնք վերաբերում են ներմուծվող ապրանքներին և որոնք գնորդը, որպես Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների վաճառքի պայման, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարել է կամ պետք է կատարի` այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ չներառված չափով: Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին չպետք է գումարվեն`

ա) Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրման (բազմացման) իրավունքի համար իրականացվող վճարումները,

բ) ներմուծվող ապրանքների բաշխման կամ վերավաճառքի իրավունքի համար իրականացվող վճարումները, եթե նման վճարումները Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների վաճառքի պայման չեն համարվում:

2. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չպետք է ներառի հետևյալ ծախսերը` պայմանով, որ դրանք առանձնացված են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից, հայտագրվել և փաստաթղթերի միջոցով հաստատվել են հայտարարատուի կողմից`

1) ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց հետո այնպիսի ապրանքների հետ կապված շինարարական, տեղադրման, հավաքման, հավաքակցման, սպասարկման կամ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ծախսերը, ինչպիսիք են արդյունաբերական տեղակայանքները, մեքենաները կամ սարքավորումները.

2) ներմուծվող ապրանքների` Միության մաքսային տարածքով այդ ապրանքների ժամանման վայրից Միության մաքսային տարածք, իսկ եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացրած տրանսպորտի տեսակից և այդպիսի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) առանձնահատկություններից կախված Հանձնաժողովի կողմից սահմանվել են այլ վայրեր` ապա Հանձնաժողովի կողմից սահմանված վայրից փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը.

3) Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման կամ Միության մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների վաճառքի հետ կապված վճարվող տուրքերը, հարկերը և վճարները:

3. Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա ապրանքների գնին սույն հոդվածի 1-ին կետում նշված լրացուցիչ հավելագրումները կատարվում են հավաստի, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության հիման վրա: Այդպիսի տեղեկատվության բացակայության դեպքում 1-ին մեթոդը չի կիրառվում:

4. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի լրացուցիչ հավելագրումներ չեն կատարվում` բացի սույն հոդվածի 1-ին կետում նշվածներից:

5. Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի լրացուցիչ հավելագրումներ կատարելիս`

1) սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» ենթակետում նշված ապրանքների արժեքի բաշխումը կարող է իրականացվել այդ ամբողջ արժեքն ապրանքների առաջին խմբաքանակի մաքսային արժեքին կամ հայտարարատուի կողմից որոշված ապրանքների այլ քանակի մաքսային արժեքին վերագրելու միջոցով, որը չի կարող հայտարարագրվող ապրանքների քանակից քիչ լինել: Այդպիսի բաշխումը պետք է իրականացվի կոնկրետ հանգամանքների նկատմամբ կիրառելի ողջամիտ եղանակով` կախված հայտարարատուի մոտ առկա փաստաթղթերից, և հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին համապատասխան: Ընդ որում, որպես նշված ապրանքների արժեք են ընդունվում դրանց ձեռքբերման ծախսերը, եթե գնորդն ապրանքները ձեռք է բերել իր հետ փոխկապակցված անձ չհամարվող վաճառողից, կամ դրանց պատրաստման ծախսերը, եթե ապրանքներն արտադրվել են գնորդի կողմից: Եթե նշված ապրանքները նախկինում օգտագործվել են գնորդի կողմից, անկախ նրանից` գնորդը դրանք ձեռք է բերել, թե արտադրել, ձեռքբերման կամ արտադրության ելակետային գինը ենթակա է նվազեցման` այդ ապրանքների արժեքը դրանց օգտագործումը հաշվի առնելով ստանալու (որոշելու) նպատակով.

2) գնորդի կողմից տրամադրված և սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» ենթակետում նշված ապրանքների և ծառայությունների ու գնորդի կողմից ձեռք բերված կամ վարձակալված ծառայությունների նկատմամբ լրացուցիչ հավելագրումները կատարվում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման կամ վարձակալման ծախսերի մասով: Եթե գնորդի կողմից տրամադրվել են ապրանքներ, որոնք հանրային սեփականության, այսինքն` պետական կամ մունիցիպալ սեփականության մաս են կազմում, ապա լրացուցիչ հավելագրումները կատարվում են այդ ապրանքների պատճենների ստացման հետ կապված արժեքի (ծախքերի) մասով:

6. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված լրացուցիչ հավելագրումներ կատարելիս անմիջականորեն ապրանքների արժեքից բացի` հաշվի են առնվում այն բոլոր ծախսերը, որոնք կապված են դրանք վաճառողին տրամադրելու (առաքելու), այդ թվում` վերադարձնելու հետ, եթե վերջինս նախատեսվում է:

 

Հոդված 41. Ըստ նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի գնի մեթոդը (մեթոդ 2)

 

1. Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել սույն Օրենսգրքի 39-րդ հոդվածին համապատասխան, այդպիսի ապրանքների մաքսային արժեք է համարվում այնպիսի նույնական այն ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով և Միության մաքսային տարածք են ներմուծվել գնահատվող ապրանքների հետ նույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ:

Նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեք է համարվում այդ ապրանքների` սույն Օրենսգրքի 39-րդ հոդվածին համապատասխան որոշված և մաքսային մարմնի կողմից ընդունված մաքսային արժեքը:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս օգտագործվում է այնպիսի նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են նույն առևտրային մակարդակում և, ըստ էության, նույն քանակությամբ, ինչ գնահատվող ապրանքները:

Այն դեպքում, երբ այդպիսի վաճառքի դեպք չի հայտնաբերվել, օգտագործվում է այնպիսի նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են առևտրային այլ մակարդակում և (կամ) այլ քանակությամբ` համապատասխան ճշգրտմամբ, որով հաշվի են առնվում վաճառքի առևտրային մակարդակում առկա և (կամ) ապրանքների քանակության տարբերությունները:

Նշված ճշգրտումն իրականացվում է այնպիսի տվյալների հիման վրա, որոնք փաստաթղթերով հաստատում են ճշգրտման հիմնավորված և ստույգ լինելը` անկախ այն բանից` ճշգրտումը հանգեցնում է նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի աճին, թե նվազելուն: Այդպիսի տվյալների բացակայության դեպքում գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով ըստ նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը չի կիրառվում:

2. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս անհրաժեշտության դեպքում կատարվում է նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի ճշգրտում` հաշվարկելու համար սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերում նշված` գնահատվող և նույնական ապրանքների հետ կապված ծախսերի միջև էական տարբերությունը` պայմանավորված դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հեռավորությունների և ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացնելու համար օգտագործվող տրանսպորտի տեսակների տարբերություններով:

3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կատարված ճշգրտումները հաշվի առնելով` հայտնաբերվել են նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի մեկից ավելի արժեքներ, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար կիրառվում է դրանցից ամենացածրը:

 

Հոդված 42. Ըստ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը (մեթոդ 3)

 

1. Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել սույն Օրենսգրքի 39-րդ և 41-րդ հոդվածներին համապատասխան, այդպիսի ապրանքների մաքսային արժեք է համարվում այնպիսի համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով և ներմուծվել են Միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների հետ նույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ:

Համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեք է համարվում այդ ապրանքների` սույն Օրենսգրքի 39-րդ հոդվածին համապատասխան որոշված և մաքսային մարմնի կողմից ընդունված մաքսային արժեքը:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս օգտագործվում է այնպիսի համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են նույն առևտրային մակարդակում և, ըստ էության, նույն քանակությամբ, ինչ գնահատվող ապրանքները:

Այն դեպքում, երբ այդպիսի վաճառքի դեպք չի հայտնաբերվել, օգտագործվում է այնպիսի համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են այլ առևտրային մակարդակում և (կամ) այլ քանակությամբ` համապատասխան ճշգրտմամբ, որով հաշվի են առնվում վաճառքի առևտրային մակարդակում առկա և (կամ) ապրանքների քանակության տարբերությունները:

Նշված ճշգրտումն իրականացվում է այնպիսի տվյալների հիման վրա, որոնք փաստաթղթերով հաստատում են ճշգրտման հիմնավորված և ստույգ լինելը` անկախ այն բանից` ճշգրտումը հանգեցնում է համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի աճին, թե նվազելուն: Այդպիսի տվյալների բացակայության դեպքում գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով ըստ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը չի կիրառվում:

2. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս անհրաժեշտության դեպքում կատարվում է համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի ճշգրտում` հաշվարկելու համար սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերում նշված` գնահատվող և համանման ապրանքների հետ կապված ծախսերի միջև էական տարբերությունը` պայմանավորված դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հեռավորությունների և ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացնելու համար օգտագործվող տրանսպորտի տեսակների տարբերություններով:

3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կատարված ճշգրտումները հաշվի առնելով` հայտնաբերվել են համանման ապրանքների վերաբերյալ գործարքի մեկից ավելի արժեքներ, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար կիրառվում է դրանցից ամենացածրը:

 

Հոդված 43. Նվազեցման մեթոդը (մեթոդ 4)

 

1. Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել սույն Օրենսգրքի 39-րդ, 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխան, այդպիսի ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն հոդվածին համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարատուի դիմումի հիման վրա սույն հոդվածի և սույն Օրենսգրքի 44-րդ հոդվածի կիրառման հերթականությունը կարող է փոփոխվել:

2. Այն դեպքում, երբ գնահատվող ապրանքները կամ դրանց հետ նույնական կամ դրանց համանման ապրանքները Միության մաքսային տարածքում վաճառվում են այն նույն վիճակում, որում դրանք ներմուծվել են Միության մաքսային տարածք, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում ապրանքի միավորի այն գինը, որով գնահատվող ապրանքները կամ դրանց հետ նույնական կամ դրանց համանման ապրանքներն ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են անձանց, որոնք փոխկապակցված չեն այն անձանց հետ, որոնք Միության մաքսային տարածքում այդպիսի վաճառք են իրականացնում` գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվելու կամ դրան համապատասխան ժամանակահատվածում` հետևյալ գումարները նվազեցնելու պայմանով`

1) միջնորդին (գործակալին) սովորաբար վճարվող կամ վճարման ենթակա վարձատրությունը կամ գնի հավելումը, որը սովորաբար կատարվում է շահույթ ստանալու և ընդհանուր ծախսերը (առևտրային և կառավարչական ծախսերը) ծածկելու համար` այն չափերով, որոնցով դրանք սովորաբար տեղի են ունենում Միության մաքսային տարածքում` միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի դեպքում.

2) Միության մաքսային տարածքում իրականացված փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և ապահովագրության` սովորաբար իրականացվող ծախսերը և այդպիսի գործողությունների հետ կապված այլ ծախսեր.

3) մաքսատուրքերը, հարկերը, վճարները և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կիրառվող այլ հարկեր, որոնք ենթակա են վճարման անդամ պետությունների տարածքում ապրանքների ներմուծման և (կամ) վաճառքի հետ կապված` ներառյալ անդամ պետությունների սուբյեկտների հարկերն ու վճարները և տեղական հարկերն ու վճարները:

3. Այն դեպքում, երբ գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվելու կամ դրան համապատասխան ժամանակահատվածում Միության մաքսային տարածքում չեն վաճառվում ո՛չ գնահատվող, ո՛չ գնահատվող ապրանքների հետ նույնական, ո՛չ գնահատվող ապրանքներին համանման ապրանքներ, այդպիսի ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ապրանքի միավորի այն գնի հիման վրա, որով համապատասխանաբար գնահատվող կամ նույնական կամ համանման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվելու օրվան ամենամոտ օրվա դրությամբ, սակայն ոչ ուշ, քան ներմուծման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո վաճառվում են Միության մաքսային տարածքում` այնպիսի քանակությամբ, որը բավարար է այդպիսի ապրանքի միավորի գինը սահմանելու համար և այն նույն վիճակում, որում դրանք ներմուծվել են:

4. Այն դեպքում, երբ ո՛չ գնահատվող, ո՛չ գնահատվող ապրանքների հետ նույնական, ո՛չ գնահատվող ապրանքներին համանման ապրանքները չեն վաճառվում Միության մաքսային տարածքում միևնույն վիճակում, որում դրանք ներմուծվել էին Միության մաքսային տարածք, հայտարարատուի դիմումի հիման վրա` գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է այդպիսի ապրանքների միավորի գնով, որով վերամշակումից (մշակումից) հետո դրանք ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են այնպիսի անձանց, որոնք փոխկապակցված չեն այն անձանց հետ, որոնցից նրանք գնում են այդ ապրանքները Միության մաքսային տարածքում` վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքը և սույն հոդվածի 2-րդ կետում նշված գումարները գնից նվազեցնելու պայմանով:

Վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքի նվազեցումն իրականացվում է վերամշակման (մշակման) արժեքին վերաբերող հավաստի, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկությունների հիման վրա:

5. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթները չեն կիրառվում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հետևյալ դեպքերում`

հետագա վերամշակման (մշակման) արդյունքում գնահատվող ապրանքները կորցնում են իրենց անհատական հատկանիշները` բացառությամբ այն դեպքերի, երբ, չնայած իրենց անհատական հատկանիշները կորցնելուն, վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքի մեծությունը կարող է ճշգրտորեն որոշվել.

գնահատվող ապրանքները չեն կորցնում իրենց անհատական հատկանիշները, սակայն Միության մաքսային տարածքում վաճառվող ապրանքների այնքան աննշան մասն են կազմում, որ գնահատվող ապրանքների արժեքն էապես չի ազդում վաճառվող ապրանքների արժեքի վրա:

Սույն հոդվածի 4-րդ կետը կիրառելու հնարավորությունը որոշվում է յուրաքանչյուր առանձին դեպքում` ելնելով կոնկրետ հանգամանքներից:

6. Միության մաքսային տարածքում գնահատվող կամ գնահատվող ապրանքների հետ նույնական կամ գնահատվող ապրանքներին համանման ապրանքների վաճառքը դիտարկելիս հաշվի չի առնվում դրանց վաճառքն այնպիսի անձանց, որոնք գնահատվող ապրանքներն արտադրելու և Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով մատակարարելու կապակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անվճար կամ իջեցված գնով օգտագործման համար տրամադրում են սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքներն ու ծառայությունները:

7. Սույն հոդվածի նպատակներից ելնելով` շահույթի և ընդհանուր այն ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը, որոնք կարող են լինել ապրանքների իրացման ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ծախսեր, դիտարկվում է որպես ապրանքի գնի հավելում, որը ծածկում է այդ ծախսերը, ինչպես նաև ապահովում է շահույթի ստացում` միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի դեպքում:

Շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը հաշվի է առնվում ամբողջությամբ և որոշվում է հայտարարատուի ունեցած տեղեկությունների հիման վրա` այն դեպքում, երբ նրա կողմից տրամադրված տվյալները համադրելի են Միության մաքսային տարածքում միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի վերաբերյալ առկա տվյալների հետ: Այն դեպքում, երբ այդ տվյալները չեն համապատասխանում միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքից սովորաբար ստացվող շահույթի և սովորաբար կատարվող ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) չափի մասին մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տվյալներին, մաքսային մարմինը շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը կարող է որոշել իր ունեցած տվյալների հիման վրա:

8. Սույն հոդվածի նպատակներից ելնելով` օգտագործվում են միևնույն դասի կամ տեսակի այնպիսի ապրանքների վաճառքի մասին տվյալները, որոնք ներմուծվել են այն նույն պետությունից, որտեղից ներմուծվել են գնահատվող ապրանքները, ինչպես նաև այլ երկրներից ապրանքների մասին տվյալները: Այն հարցը, թե արդյոք գնահատվող ապրանքները և այն ապրանքները, որոնց հետ դրանք համեմատվում են, միևնույն դասի կամ տեսակի ապրանքներ են, որոշվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին` հաշվի առնելով համապատասխան հանգամանքները: Ընդ որում, դիտարկվում է Միության մաքսային տարածք ներմուծված հնարավոր ավելի նեղ խմբի կամ շարքի միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքը` ներառյալ գնահատվող ապրանքները, որոնց վերաբերյալ կարող են տեղեկություններ տրամադրվել:

9. Այն դեպքում, երբ մաքսային մարմինը որոշում է ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան` իր տրամադրության տակ առկա տվյալների հիման վրա, այն էլեկտրոնային կամ գրավոր եղանակով տեղեկացնում է հայտարարատուին այդպիսի տվյալների աղբյուրների, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված հաշվարկների մասին:

 

Հոդված 44. Գումարման մեթոդը (մեթոդ 5)

 

1. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս հիմք է ընդունվում ապրանքների հաշվարկային արժեքը, որը որոշվում է հետևյալն իրար գումարելու միջոցով`

1) գնահատվող ապրանքների արտադրության հետ կապված նյութերի պատրաստման կամ ձեռքբերման ծախսերը և գնահատվող ապրանքների արտադրության, ինչպես նաև արտադրության հետ կապված մյուս գործողություններին առնչվող ծախսերը.

2) շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը, որը համարժեք է այն մեծությանը, որը սովորաբար հաշվի է առնվում գնահատվող ապրանքների հետ միևնույն դասին կամ տեսակին պատկանող ապրանքների վաճառքի դեպքում` այն երկրում, որտեղ ապրանքները վաճառվել են Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով.

3) սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերում նշված ծախսերը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ծախսերը որոշվում են գնահատվող ապրանքների արտադրության մասին տվյալների հիման վրա, որոնք ներկայացվել են դրանք արտադրողի կողմից կամ նրա անունից և հաստատվել են արտադրողի առևտրային փաստաթղթերով` պայմանով, որ այդ փաստաթղթերը կազմված լինեն ապրանքների արտադրության երկրում կիրառվող հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին համապատասխան:

3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ծախսերը պետք է ներառեն սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» ենթակետերում նշված ծախսերը և սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան բաշխված այն ապրանքների և ծառայությունների արժեքը, որոնք նշված են սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում և որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվել են գնորդի կողմից` ներմուծվող ապրանքների արտադրության համար օգտագործելու նպատակով: Սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» ենթակետում նշված այն ապրանքների ու ծառայությունների արժեքը, որոնք արտադրվել (մատուցվել) են Միության մաքսային տարածքում, ներառվում է միայն այնքանով, որքանով այդ ապրանքների ու ծառայությունների համար վճարել է արտադրողը: Ընդ որում, հաշվարկային արժեքը որոշելիս ծախսերը երկրորդ անգամ հաշվի չեն առնվում:

Որպես ընդհանուր ծախսեր (առևտրային և կառավարչական ծախսեր) հաշվի են առնվում Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների արտադրության և վաճառքի ուղղակի ու անուղղակի ծախսերը, որոնք նշված չեն սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում:

4. Շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը հաշվի է առնվում ամբողջությամբ և որոշվում է արտադրողի կողմից կամ նրա անունից ներկայացված տվյալների հիման վրա: Այն դեպքում, երբ այդ տվյալները չեն համապատասխանում Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքից սովորաբար ստացվող շահույթի և սովորաբար կատարվող ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) չափի մասին մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տվյալներին, մաքսային մարմինը շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը կարող է որոշել իր ունեցած տվյալների հիման վրա:

5. Սույն հոդվածի նպատակներից ելնելով` օգտագործվում են միևնույն դասի կամ տեսակի այնպիսի ապրանքների վաճառքի մասին տվյալները, որոնք արտադրվել են այն նույն պետությունում, որտեղ արտադրվել են գնահատվող ապրանքները: Այն հարցը, թե արդյոք գնահատվող ապրանքները և այն ապրանքները, որոնց հետ դրանք համեմատվում են, միևնույն դասի կամ տեսակի ապրանքներ են, որոշվում է յուրաքանչյուր դեպքում առանձին` հաշվի առնելով համապատասխան հանգամանքները: Ընդ որում, դիտարկվում է Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով հնարավոր ավելի նեղ խմբի կամ շարքի միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքը, որոնց վերաբերյալ կարող են տեղեկություններ տրամադրվել:

6. Մաքսային մարմիններն իրավունք չունեն օտարերկրյա անձից պահանջելու ներկայացնել փաստաթղթեր և տվյալներ` ապրանքների հաշվարկային արժեքը որոշելու համար, եթե մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով, երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով կամ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

Ապրանքների հաշվարկային արժեքը որոշելու համար օտարերկրյա արտադրողի կողմից կամ նրա անունից ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները կարող են ստուգվել ապրանքներն արտադրողի երկրում` անդամ պետության լիազորված մարմնի կողմից` ապրանքների օտարերկրյա արտադրողի համաձայնությամբ, ինչպես նաև ապրանքներն արտադրողի երկրի լիազորված մարմնին նախապես ծանուցելու պայմանով և այդպիսի ստուգում անցկացնելու վերաբերյալ վերջինիս առարկությունների բացակայության դեպքում: Ապրանքների օտարերկրյա արտադրողի կողմից կամ նրա անունից ներկայացված փաստաթղթերի ու տվյալների ստուգումը կատարվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից` այն միջազգային պայմանագրերի համաձայն, որոնց մասնակիցն է տվյալ անդամ պետությունը:

7. Այն դեպքում, երբ մաքսային մարմինը որոշում է ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան` իր տրամադրության տակ առկա տվյալների հիման վրա, այն էլեկտրոնային կամ գրավոր եղանակով տեղեկացնում է հայտարարատուին այդպիսի տվյալների աղբյուրների, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված հաշվարկների մասին:

 

Հոդված 45. Պահուստային մեթոդը (մեթոդ 6)

 

1. Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել սույն Օրենսգրքի 39-րդ և 41-44-րդ հոդվածներին համապատասխան, այդպիսի ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն գլխի սկզբունքներից և դրույթներից ելնելով` Միության մաքսային տարածքում առկա տվյալների հիման վրա:

2. Ապրանքների մաքսային արժեքը որոշելու` սույն հոդվածին համապատասխան օգտագործվող մեթոդներն այն նույն մեթոդներն են, որոնք նախատեսված են սույն Օրենսգրքի 39-րդ և 41-44-րդ հոդվածներով, սակայն մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս թույլատրվում է այդ մեթոդները կիրառելիս ցուցաբերել ճկուն մոտեցում: Մասնավորապես, թույլատրվում է հետևյալը`

1) գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք կարող է ընդունվել նույնական կամ համանման այն ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք արտադրվել են գնահատվող ապրանքների արտադրման երկրից տարբեր երկրում.

2) նույնական կամ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի հիման վրա գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու դեպքում թույլատրվում է ողջամիտ շեղում կատարել սույն Օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված պահանջներից, որոնցով նախատեսվում է, որ գնահատվող ապրանքների հետ նույնական կամ գնահատվող ապրանքներին համանման ապրանքները պետք է վաճառվեն Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով և ներմուծվեն Միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների հետ նույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ.

3) գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք կարող է ընդունվել գնահատվող ապրանքների հետ նույնական կամ գնահատվող ապրանքներին համանման ապրանքների մաքսային արժեքը, որը որոշվել է սույն Օրենսգրքի 43-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան.

4) սույն Օրենսգրքի 43-րդ հոդվածին համապատասխան գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս թույլատրվում է շեղում կատարել սույն Օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետից:

3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ապրանքների մաքսային արժեքը որոշելու մի քանի մեթոդներ կիրառելու հնարավորության առկայության դեպքում անհրաժեշտ է պահպանել դրանք կիրառելու հաջորդականությունը:

4. Ներմուծվող ապրանքների` սույն հոդվածին համապատասխան որոշված մաքսային արժեքը պետք է հնարավոր առավելագույն չափով հիմնված լինի ավելի վաղ որոշված մաքսային արժեքների վրա:

5. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս չեն կարող հիմք ընդունվել`

1) Միության մաքսային տարածքում արտադրված ապրանքների գները Միության ներքին շուկայում.

2) մաքսային նպատակներով երկու այլընտրանքային արժեքներից ավելի բարձր արժեքի ընդունումը նախատեսող համակարգերը.

3) ապրանքների գները արտահանման երկրի ներքին շուկայում.

4) նույնական կամ համանման ապրանքների համար սույն Օրենսգրքի 44-րդ հոդվածին համապատասխան որոշված հաշվարկային արժեքում ներառված ծախսերից բացի այլ ծախսեր.

5) ապրանքների արտահանման երկրից Միության անդամ չհանդիսացող պետություններ մատակարարվող ապրանքների գները.

6) ապրանքների նվազագույն մաքսային արժեքը.

7) կամայական կամ շինծու (ֆիկտիվ) արժեքը:

6. Այն դեպքում, երբ մաքսային մարմինը որոշում է ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան իր տրամադրության տակ առկա տվյալների հիման վրա, այն էլեկտրոնային կամ գրավոր եղանակով տեղեկացնում է հայտարարատուին այդպիսի տվյալների աղբյուրների, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված հաշվարկների մասին:

 

ԲԱԺԻՆ II
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 6
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 46. Մաքսային վճարները

 

1. Մաքսային վճարներն են`

1) ներմուծման մաքսատուրքը.

2) արտահանման մաքսատուրքը.

3) ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ.

4) Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելիս գանձվող ակցիզները (ակցիզային հարկը կամ ակցիզային վճարը).

5) մաքսավճարները:

2. Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար պետք է վճարվեն միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքեր, հարկեր կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր, հարկեր` սույն Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան: Սույն գլխի և սույն Օրենսգրքի 7-11-րդ գլուխների դրույթները կիրառվում են սույն Օրենսգրքի 37-րդ գլխով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 47. Մաքսավճարները

 

1. Մաքսավճարներ են համարվում պարտադիր վճարները, որոնք գանձվում են մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման, տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման համար, ինչպես նաև սույն Օրենսգրքով և (կամ) անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների իրականացման համար:

2. Մաքսավճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

3. Մաքսավճարների չափերը չեն կարող գերազանցել մաքսային մարմինների այն գործողությունների իրականացման ծախսերի մոտավոր արժեքը, որոնց համար սահմանվել են մաքսավճարները:

4. Մաքսավճարներ վճարողները, մաքսավճարներով հարկվող օբյեկտները, մաքսավճարների հաշվարկման բազան, մաքսավճարները վճարելու պարտավորության ծագումը և դադարումը, մաքսավճարները վճարելու ժամկետները, դրանց հաշվարկման, վճարման, բռնագանձման և վերադարձման (հաշվանցման) կարգը, ինչպես նաև այն դեպքերը, երբ մաքսավճարները չեն վճարվում, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 48. Կանխավճարները

 

1. Կանխավճարներ են համարվում առաջիկայում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին կատարված և վճարողի կողմից կոնկրետ ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի կոնկրետ տեսակների և գումարների կտրվածքով չհստակեցված դրամական միջոցները (փողը), եթե անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվում է այդպիսի կանխավճարների կատարում:

2. Անդամ պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել կանխավճարների օգտագործման հնարավորություն` անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման, մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովման, ինչպես նաև սույն Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետում և 71-րդ հոդվածի 1-ին կետում նշվածներից բացի այլ վճարումների հաշվին, որոնց գանձումն այդ անդամ պետության օրենսդրությամբ վերապահված է մաքսային մարմիններին: Այն դեպքում, երբ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան` մաքսային վճարները գանձելու պարտավորությունը դրված է այլ պետական մարմինների վրա, անդամ պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել այլ այնպիսի վճարների հաշվին կանխավճարների օգտագործման հնարավորություն, որոնք նշված չեն սույն Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետում և 71-րդ հոդվածի 1-ին կետում, և որոնք գանձելու պարտավորությունը դրված է այդպիսի պետական մարմինների վրա:

3. Կանխավճարները կատարվում են այն անդամ պետության արժույթով, որի տարածքում այդ կանխավճարները ենթադրվում է, որ օգտագործվելու են մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու նպատակով, իսկ եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով նախատեսվում է մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարել այն անդամ պետության արժույթից տարբերվող այլ արժույթով, որի տարածքում ենթադրվում է, որ այդ կանխավճարներն օգտագործվելու են մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու նպատակով, ապա այդպիսի միջազգային պայմանագրերով սահմանված արժույթով:

4. Որպես կանխավճարներ տրված դրամական միջոցները (փողը) համարվում են կանխավճարները կատարած անձի սեփականությունը և չեն կարող դիտվել որպես մաքսային վճարներ, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր կամ որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում, որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, սույն հոդվածի 2-րդ կետում նշված այլ վճարները վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցներ (փող)` այնքան ժամանակ, մինչև կանխավճարներ կատարած անձն այդ մասին կարգադրություն չտա մաքսային մարմնին կամ մաքսային մարմինը բռնագանձում չտարածի կանխավճարների վրա: Որպես կանխավճարներ կատարած անձի կարգադրություն է դիտարկվում նրա կողմից կամ նրա անունից մաքսային հայտարարագիր կամ կանխավճարների գումարների վերադարձի մասին դիմում ներկայացնելը կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան` այլ գործողությունների կատարումը, որոնք վկայում են այդ անձի` իր դրամական միջոցները (փողը) որպես մաքսային վճարներ, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր կամ որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում օգտագործելու մտադրության մասին:

5. Կանխավճարները կատարած անձի կողմից անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմին ներկայացված դիմումի հիման վրա այդ մաքսային մարմինը կանխավճարները կատարած անձին ներկայացնում է որպես կանխավճարներ մուտքագրված դրամական միջոցները (փողը) ծախսելու մասին հաշվետվություն` այն ժամանակահատվածի համար, որը չի գերազանցում կանխավճարները վերադարձնելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող ժամկետը:

Կանխավճարները կատարած անձի դիմումի ձևը և մաքսային մարմին այն ներկայացնելու կարգը, ինչպես նաև նշված հաշվետվության ձևը, մաքսային մարմնի կողմից այն ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

6. Կանխավճարների գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է սույն Օրենսգրքի 67-րդ հոդվածին համապատասխան:

7. Կանխավճարների չպահանջված գումարների տնօրինումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

8. Կանխավճարների կատարման կարգը և ձևերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 49. Մաքսային վճարների վճարման արտոնությունները և սակագնային առանձնաշնորհումները

 

1. Սույն Օրենսգրքում մաքսային վճարների վճարման արտոնություններ ասելով ենթադրվում է`

1) ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունները (սակագնային արտոնությունները).

2) արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունները.

3) հարկերի վճարման արտոնությունները.

4) մաքսավճարների վճարման արտոնությունները (մաքսավճարների վճարումից ազատումը):

2. Ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունների (սակագնային արտոնությունների) տրամադրման դեպքերն ու պայմանները, ինչպես նաև դրանք կիրառելու կարգը սահմանվում են «Միության մասին» պայմանագրին համապատասխան:

«Միության մասին» պայմանագրի 43-րդ հոդվածին համապատասխան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելու միջոցով ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնություններ (սակագնային արտոնություններ) տրամադրելու դեպքերն ու պայմանները սահմանելիս Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այլ հանգամանքներ, քան սույն Օրենսգրքով նախատեսված հանգամանքները, որոնց ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքեր վճարելու պարտավորությունը դադարում է և (կամ) վրա է հասնում ներմուծման մաքսատուրքերը վճարելու ժամկետը:

3. Արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունները, հարկերի վճարման արտոնությունները, ինչպես նաև մաքսավճարների վճարման արտոնությունները (մաքսավճարների վճարումից ազատումը) սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

4. Սակագնային առանձնաշնորհումները տրամադրվում են «Միության մասին» պայմանագրին և երրորդ կողմի հետ Միության միջազգային այն պայմանագրերին համապատասխան, որոնցով նախատեսվում է ազատ առևտրի ռեժիմի կիրառում: Սակագնային առանձնաշնորհումները վերականգնվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում և պայմանների պահպանման դեպքում:

 

Հոդված 50. Մաքսատուրքեր, հարկեր վճարողները

 

Մաքսատուրքեր, հարկեր վճարողներ են համարվում հայտարարատուն կամ այլ անձինք, որոնց համար առաջացել է մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորություն:

 

ԳԼՈՒԽ 7
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 51. Մաքսատուրքերով, հարկերով հարկվող օբյեկտը և մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման բազան

 

1. Մաքսատուրքերով, հարկերով հարկվող օբյեկտ են համարվում Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները, ինչպես նաև սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում այլ ապրանքները:

2. Մաքսատուրքերի հաշվարկման բազա են համարվում, կախված ապրանքի տեսակից և կիրառվող դրույքաչափերի տեսակներից, ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց` բնաիրային արտահայտությամբ ֆիզիկական բնութագիրը (ապրանքի քանակը, զանգվածը, այդ թվում` հաշվի առնելով առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը և (կամ) որով կատարվում է ապրանքի մանրածախ առևտուրը, ծավալը կամ այլ բնութագիր), եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

3. Հարկերի հաշվարկման բազան սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 52. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկումը

 

1. Մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են մաքսատուրքեր, հարկեր վճարողի կողմից, իսկ սույն հոդվածով սահմանված դեպքերում` մաքսային մարմնի կողմից:

2. Մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից`

1) ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության անցկացման արդյունքների հիման վրա` մաքսատուրքերի, հարկերի ոչ ճիշտ հաշվարկում հայտնաբերելու դեպքում.

2) սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս.

3) սույն Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում, 97-րդ հոդվածի 3-րդ կետում, 103-րդ հոդվածի 4-րդ կետում, 153-րդ հոդվածի 5-րդ կետում, 162-րդ հոդվածի 6-րդ կետում, 241-րդ հոդվածի 3-րդ կետում, 279-րդ հոդվածի 8-րդ կետում, 280-րդ հոդվածի 4-րդ կետում, 284-րդ հոդվածի 4-րդ կետում, 288-րդ հոդվածի 4-րդ կետում, 295-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ կետերում և 309-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ այն ապրանքների համար, որոնք բաց են թողնվել մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում ապրանքների հայտարարագիր չի ներկայացվել.

4) հայտարարատուի կողմից սույն Օրենսգրքի 117-րդ հոդվածի 9-րդ կետում նշված գործողությունները չկատարելու դեպքում.

5) սույն Օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնց դեպքում մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից.

6) սույն Օրենսգրքի 208-րդ հոդվածի 9-րդ կետին և 216-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս.

7) սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում` անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում, երբ մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման.

8) սույն Օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում մաքսային հսկողության անցկացման արդյունքների հիման վրա.

9) սույն Օրենսգրքի 325-րդ հոդվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված դեպքերում մաքսային հսկողության անցկացման արդյունքների հիման վրա.

10) սույն Օրենսգրքին համապատասխան նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում, որոնց պարագայում մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման այն ապրանքների համար, որոնց մաքսային հայտարարագրումը դրանք մաքսային ընթացակարգով ձևակերպելիս իրականացվել է տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերը որպես մաքսային հայտարարագիր օգտագործելով.

11) այլ դեպքերում, երբ մաքսատուրքերը, հարկերը սույն Օրենսգրքին համապատասխան ենթակա են վճարման` ապրանքների բացթողումից հետո ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ, և ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը չեն հաշվարկվել վճարողի կողմից:

3. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման վերաբերյալ տվյալները նշվում են ապրանքների հայտարարագրում, մաքսային մուտքի օրդերում կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթղթում, սույն Օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված մաքսային փաստաթղթում կամ սույն հոդվածի 4-րդ կետում նշված մաքսային փաստաթղթում:

4. Սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 11-րդ ենթակետերում նշված դեպքերում մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման դեպքում մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման վերաբերյալ տվյալները նշվում են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկում:

Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկի ձևը, այդպիսի հաշվարկի կառուցվածքը և ձևաչափն էլեկտրոնային փաստաթղթի ձևով, դրանք լրացնելու կարգը և այդպիսի հաշվարկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նշված հաշվարկը թղթային կրիչի վրա լրացնելիս կազմվում է այդպիսի մաքսային փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը:

5. Այն դեպքում, երբ մաքսատուրքերը, հարկերը, սույն Օրենսգրքին համապատասխան, վճարվում են մաքսային մուտքի օրդերի հիման վրա կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթղթի հիման վրա, մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման վերաբերյալ տվյալները մաքսային մարմնի կողմից նշվում են մաքսային մուտքի օրդերում կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթղթում:

Մաքսային մուտքի օրդերի կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթղթի ձևերը, դրանք լրացնելու և դրանցում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

Մաքսային մուտքի օրդերը կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթուղթ լրացնելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմվում է այդ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը:

Անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է նախատեսվել մաքսային մուտքի օրդերն այլ այնպիսի վճարների հաշվարկման և վճարման համար օգտագործելու հնարավորություն, որոնք գանձելու պարտավորությունն անդամ պետությունների օրենսդրությամբ դրված է մաքսային մարմինների վրա: Նշված դեպքում մաքսային մուտքի օրդերի ձևը լրացնելու, դրանում փոփոխություններ (լրացումներ) կատարելու և այն օգտագործելու կարգը սահմանվում է այդ անդամ պետության` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

6. Մաքսատուրքերը, հարկերը հաշվարկում են այն անդամ պետության արժույթով, որտեղ դրանք ենթակա են վճարման սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան` բացառությամբ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի, երբ մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են այլ արժույթով:

Եթե մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով կամ այլ արժույթով, ապա այդպիսի վերահաշվարկը կատարվում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

7. Մաքսատուրքը հաշվարկվում է մաքսատուրքի հաշվարկման բազայի և ապրանքի համար սահմանված մաքսատուրքի համապատասխան դրույքաչափի հիման վրա:

Հարկերը հաշվարկվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ դրանք ենթակա են վճարման` սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 53. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար կիրառվող մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը

 

1. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար կիրառվում են մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերը, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

Այն դեպքում, երբ արտահանման մաքսատուրքերը հաշվարկվում են այնպիսի ապրանքների համար, որոնց մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանված են սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, կիրառվում են անդամ պետությունների նշված օրենսդրությամբ սահմանված օրվա դրությամբ գործող դրույքաչափերը:

2. Ներմուծման մաքսատուրքերը հաշվարկելու համար կիրառվում են Եվրասիական տնտեսական Միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը` բացառությամբ «Միության մասին» պայմանագրին համապատասխան նախատեսված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերին համապատասխան` ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր:

Ներմուծման մաքսատուրքերը հաշվարկելու համար սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանները չպահպանելու դեպքում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը, եթե «Միության մասին» պայմանագրով այլ բան սահմանված չէ:

3. Արտահանման մաքսատուրքերը հաշվարկելու համար կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերը, որտեղ դրանք ենթակա են վճարման սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

4. Հարկերի հաշվարկման համար կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերը, որտեղ դրանք ենթակա են վճարման` սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան:

Անդամ պետությունների լիազորված պետական մարմինների կողմից ներկայացված տվյալների հիման վրա Հանձնաժողովը ձևավորում է անդամ պետություններում ապրանքների նկատմամբ կիրառվող հարկերի դրույքաչափերի ընդհանուր ցանկը և այն տեղադրում է Ինտերնետ ցանցում` Միության պաշտոնական կայքում:

Անդամ պետություններում ապրանքների նկատմամբ կիրառվող հարկերի դրույքաչափերի ընդհանուր ցանկի ձևաչափը, այն ձևավորելու, վարելու և դրանում առկա տվյալներն օգտագործելու կարգը, ինչպես նաև այդպիսի դրույքաչափերի մասին տվյալները ներկայացնելու կարգն ու տեխնիկական պայմանները, այդ թվում` կառուցվածքն ու ձևաչափը, որոշվում են Հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 54. Մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը: Մաքսատուրքեր, հարկեր չվճարելու դեպքերը

 

1. Մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորություն առաջանում է սույն Օրենսգրքի 56-րդ, 91-րդ, 97-րդ, 103-րդ, 136-րդ, 137-րդ, 141-րդ, 153-րդ, 162-րդ, 174-րդ, 185-րդ, 198-րդ, 208-րդ, 216-րդ, 225-րդ, 232-րդ, 241-րդ, 247-րդ հոդվածներին, 277-րդ հոդվածի 4-րդ կետին, 279-րդ, 280-րդ, 284-րդ, 288-րդ, 295-րդ և 309-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում` անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում:

2. Մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը դադարում է`

1) սույն Օրենսգրքի 56-րդ, 91-րդ, 97-րդ, 103-րդ, 136-րդ, 137-րդ, 141-րդ, 153-րդ, 162-րդ, 174-րդ, 185-րդ, 198-րդ, 208-րդ, 216-րդ, 225-րդ, 232-րդ, 241-րդ, 247-րդ հոդվածներով, 277-րդ հոդվածի 4-րդ կետով, 279-րդ, 280-րդ, 284-րդ, 288-րդ, 295-րդ և 309-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու և մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորության դադարման հետ կապված պայմանների պահպանման դեպքում.

2) սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում` անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում:

3) սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ կետում և 68-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքերում.

4) այն դեպքում, երբ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցները սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան չեն կիրառվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան բռնագանձման համար անհուսալի ճանաչված մաքսատուրքերի, հարկերի գումարի առնչությամբ:

3. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն հանգամանքները, որոնց պարագայում դադարում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը այն դեպքերում, երբ միևնույն ապրանքների համար մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը տարբեր անձանց համար առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, այդ թվում` այն դեպքում, երբ մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունն առաջացել է մեկ անդամ պետությունում, իսկ այն հանգամանքները, որոնց ժամանակ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարում է, ի հայտ են եկել այլ անդամ պետությունում, ինչպես նաև այդ հանգամանքների ի հայտ գալու հաստատման գործում մաքսային մարմինների փոխգործակցության կարգը:

4. Մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվում`

1) այն ապրանքների համար, որոնք ձևակերպվում են (ձևակերպվել են) այնպիսի մաքսային ընթացակարգով, որով ձևակերպվելու պայմանները չեն նախատեսում մաքսատուրքերի, հարկերի վճարում նախքան այդպիսի մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ դադարեցումը, և այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքներն օգտագործելու պայմանները պահպանելու դեպքում.

2) առանձին կատեգորիայի ապրանքների համար, որոնք սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ կետին և 281-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ենթակա չեն մաքսային ընթացակարգով ձևակերպման, ապրանքների այդ կատեգորիաների համար սույն Օրենսգրքով սահմանված օգտագործման պայմանները պահպանելու դեպքում.

3) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ` ներմուծման մաքսատուրքերի վճարման գծով ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման ձևով արտոնությունների կիրառմամբ և հարկերի վճարման արտոնությունների կիրառմամբ, մինչև այդպիսի մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ դադարեցումը` այդպիսի արտոնություններ տրամադրելու պայմանները պահպանելու պայմանով, արտոնությունները տրամադրելու պայմաններին համապատասխանող նպատակներով ապրանքներն օգտագործելու պայմանով, այդպիսի ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները պահպանելու պայմանով, ինչպես նաև այդպիսի ապրանքների օգտագործման պայմանները նշված մաքսային ընթացակարգին համապատասխան պահպանելու պայմանով` բացառությամբ հայտարարատուի կողմից այդպիսի արտոնություններից հրաժարվելու դեպքերի.

4) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ` ներմուծման մաքսատուրքերի վճարման գծով ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման ձևով այնպիսի արտոնությունների, ինչպես նաև հարկերի վճարման այնպիսի արտոնությունների կիրառմամբ, որոնք ուղեկցվում են այդպիսի ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներով, այդպիսի արտոնություններ տրամադրելու պայմանները պահպանելու պայմանով, արտոնությունները տրամադրելու պայմաններին համապատասխան նպատակներով ապրանքներն օգտագործելու պայմանով, ինչպես նաև այդպիսի ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով սահմանափակումները պահպանելու պայմանով` բացառությամբ հայտարարատուի կողմից այդպիսի արտոնություններից հրաժարվելու դեպքերի:

 

Հոդված 55. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը

 

1. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարվում է մաքսատուրքերը, հարկերը վճարողի կողմից, այն անձանց կողմից, որոնք, սույն Օրենսգրքին համապատասխան, մաքսատուրքերը, հարկերը վճարող անձի հետ միասին կրում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, մաքսատուրքերը, հարկերը վճարելու սուբսիդիար պարտավորություն:

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել նաև այլ անձանց կողմից մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարելու հնարավորություն:

Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարվում է մաքսային ներկայացուցչի կողմից` հաշվի առնելով սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածը:

2. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարվում է դրանք սույն Օրենսգրքի 57-61-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա գումարների չափով վճարելու միջոցով:

Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման առանձնահատկությունները կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, կազմակերպության վերակազմակերպման դեպքում սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված է չվճարված մաքսային վճարների ձևով պատճառված վնասի փոխհատուցման միջոցով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման հնարավորություն, այդ պարտավորության կատարման առանձնահատկությունները սահմանվում են այդ անդամ պետության օրենսդրությամբ:

3. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում մաքսատուրքերը, հարկերը վճարողին, ինչպես նաև այն անձանց, որոնք սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարողի հետ կրում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, մաքսատուրքերը, հարկերը վճարելու սուբսիդիար պարտավորություն, ծանուցում է ուղարկում մաքսատուրքերի, հարկերի` սահմանված ժամկետում չվճարված գումարների մասին` բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի և սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Նշված ծանուցման ձևը, այդպիսի ծանուցմամբ նախատեսված պահանջների կատարման կարգն ու ժամկետը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Այն դեպքերում, երբ մաքսատուրքերը, հարկերը սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան ենթակա են վճարման մեկ անդամ պետությունում, իսկ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը, սույն Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, իրականացվում է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, նշված ծանուցումն ուղարկվում է մաքսատուրքերի, հարկերի գանձումն իրականացնող մաքսային մարմնի կողմից` մաքսատուրքերի, հարկերի գանձման համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` սույն Օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կարգով:

4. Մաքսային մարմինը սույն հոդվածի 3-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկում հետևյալ դեպքերում`

1) ապրանքների բացթողումից հետո, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց բացթողումն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը` էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկելուց կամ սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված համապատասխան նշումները կատարելուց հետո հայտնաբերվում է ապրանքների մեկ հայտարարագրում հաշվարկված մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու փաստը, որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը` սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

2) հայտնաբերվում է սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետում նշված, կամ սույն Օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված մեկ մաքսային փաստաթղթում` մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի մեկ հաշվարկում հաշվարկված մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու փաստը, որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը` սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով:

5. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերից տարբեր դեպքեր, երբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկվում:

6. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարում է:

7. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև երբ սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում նման ծանուցում չի ուղարկվում, մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումն իրականացնող մաքսային մարմինը սույն Օրենսգրքի 11-րդ գլխին համապատասխան միջոցներ է ձեռնարկում` մաքսատուրքերը, հարկերը բռնագանձելու ուղղությամբ:

8. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ միևնույն ապրանքների համար մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորություն է առաջացել տարբեր անձանց մոտ տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս:

 

Հոդված 56. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարեցումը միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում, դրանք վճարելու ժամկետները և հաշվարկման առանձնահատկությունները

 

1. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունն առաջանում է Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելու ժամանակ:

Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում արտահանման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունն առաջանում է Միության մաքսային տարածքից ապրանքներն արտահանելու ժամանակ:

2. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունն առաջանում է ապրանքներն անօրինական տեղափոխող անձանց մոտ: Անօրինական տեղափոխմանը մասնակցող անձինք, եթե նրանք գիտեին կամ պետք է իմանային այդպիսի տեղափոխման անօրինականության մասին, իսկ Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման դեպքում` նաև այն անձինք, որոնք սեփականության կամ տիրապետման իրավունքով ձեռք են բերել անօրինական ներմուծված ապրանքները, եթե ձեռքբերման պահին նրանք գիտեին կամ պետք է իմանային Միության մաքսային տարածք դրանց ներմուծման անօրինականության մասին, ապրանքներն անօրինական տեղափոխող անձանց հետ միասին կրում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն:

3. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարում է սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձանց համար` հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում`

1) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում` սույն հոդվածի 5-8-րդ կետերին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.

2) մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպում` սույն Օրենսգրքին համապատասխան.

3) անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ տեղափոխման (փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան նման ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան այդ օտարերկրյա ապրանքների նկատմամբ վրա է հասել մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը.

4) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը` այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

5) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը).

6) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել:

4. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետ է համարվում ապրանքները Միության մաքսային սահմանը հատելու օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստը հայտնաբերելու օրը:

5. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն չափով, որով ենթակա կլինեին վճարման, եթե այդ ապրանքները ձևակերպվեին հետևյալ մաքսային ընթացակարգերով`

1) Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման դեպքում` «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով` առանց սակագնային առանձնաշնորհումներ և ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու արտոնություններ կիրառելու.

2) Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման դեպքում` «արտահանում» մաքսային ընթացակարգով` առանց արտահանման մաքսատուրքերը վճարելու արտոնություններ կիրառելու:

6. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են սույն գլխին համապատասխան` հաշվի առնելով սույն հոդվածի 7-րդ կետը, իսկ եթե մաքսային մարմինն ապրանքների վերաբերյալ հստակ տեղեկություններ չունի` նաև սույն հոդվածի 8-րդ կետը:

7. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար կիրառվում են ապրանքները Միության մաքսային սահմանը հատելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը, իսկ եթե այդ օրը հայտնի չէ, ապա Միության մաքսային սահմանով ապրանքներն անօրինական տեղափոխելու փաստը հայտնաբերելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերի հիման վրա:

Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային արժեքը որոշելու, ինչպես նաև մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելու համար պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, այդպիսի վերահաշվարկը կատարվում է ապրանքները Միության մաքսային սահմանը հատելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով, իսկ եթե այդ օրը հայտնի չէ, ապա Միության մաքսային սահմանով ապրանքներն անօրինական տեղափոխելու փաստը հայտնաբերելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով:

8. Այն դեպքում, երբ մաքսային մարմինը չունի հստակ տվյալներ ապրանքների (բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) վերաբերյալ, վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման բազան որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տվյալների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումն իրականացվում է` հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը:

Եթե ապրանքի ծածկագիրը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել է 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով, ապա`

մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը.

հարկերը հաշվարկելու համար կիրառվում է այն խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող ավելացված արժեքի հարկի դրույքաչափերից ամենամեծը, ակցիզների (ակցիզային հարկի կամ ակցիզային վճարի) դրույքաչափերից ամենամեծը, որոնց համար սահմանվել է մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը:

Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են այդ ճշգրիտ տեղեկությունների հիման վրա, կատարվում է ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում` սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին համապատասխան:

9. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան` ապրանքները բռնագրավելու կամ այդ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելու, սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից ապրանքներն արգելանքի վերցնելու (արգելապահելու), ժամանակավոր պահպանման հանձնելու, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարելուց հետո ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու և (կամ) դրանք (լրիվ կամ մասնակիորեն) բռնագանձելու դեպքում սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)` սույն Օրենսգրքի 10-րդ գլխին համապատասխան:

10. Սույն հոդվածի 1-9-րդ կետերի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային սահմանով ոչ հավաստի մաքսային հայտարարագրմամբ ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում:

Միության մաքսային սահմանով ոչ հավաստի մաքսային հայտարարագրմամբ ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են սույն Օրենսգրքին համապատասխան: Ընդ որում, ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստացի վճարված մաքսատուրքերը, հարկերը երկրորդ անգամ չեն վճարվում (բռնագանձվում), իսկ մաքսատուրքերի, հարկերի` ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն Օրենսգրքին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 8
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԸ, ՀԱՐԿԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

Հոդված 57. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետները

 

1. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետները սահմանվում են` սույն Օրենսգրքի 56-րդ, 58-րդ, 91-րդ, 97-րդ, 103-րդ, 136-րդ, 137-րդ, 141-րդ, 153-րդ, 162-րդ, 174-րդ, 185-րդ, 198-րդ, 208-րդ, 216-րդ, 225-րդ, 232-րդ, 241-րդ, 247-րդ հոդվածներին, 277-րդ հոդվածի 4-րդ կետին, 279-րդ, 280-րդ, 284-րդ, 288-րդ, 295-րդ և 309-րդ հոդվածներին համապատասխան:

2. Այն ապրանքների համար, որոնց մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված են անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

3. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետները սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան սահմանվում են Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ` Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում:

4. Մաքսատուրքերը, հարկերը սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վճարվում են տույժեր:

Տույժերի հաշվեգրումը, վճարումը, բռնագանձումն ու վերադարձն իրականացվում են այն անդամ պետությունում, որտեղ սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը` այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Տույժեր չեն վճարվում այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստացվել է այն հանգամանքների ի հայտ գալու հաստատումը, որոնց ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարեցվում է:

5. Այն դեպքերում, երբ սույն Օրենսգրքին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներից ենթակա են վճարման տոկոսներ` այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդ գումարների համար տրամադրվեր դրանց վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն, այդ տոկոսները հաշվեգրվում և վճարվում են սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածով ներմուծման մաքսատուրքերի գումարներից տոկոսների հաշվեգրման և վճարման համար սահմանված կարգով:

 

Հոդված 58. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետների փոփոխությունը

 

1. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետների փոփոխությունը կատարվում է հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձևով:

2. Հարկերը վճարելու ժամկետների փոփոխության հիմքերը, ինչպես նաև դրանց փոփոխման պայմանները և կարգը սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ դրանք վճարվում են:

3. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է այն ապրանքների համար, որոնք ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով:

4. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելը կամ տարաժամկետ կատարելը համարվում է ներմուծման մաքսատուրքերը վճարելու ժամկետի փոփոխություն` հետաձգված կամ տարաժամկետ վճարված գումարի` վճարողի կողմից համապատասխանաբար միանվագ կամ փուլ առ փուլ վճարմամբ:

5. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է վճարման ենթակա ամբողջ գումարի կամ այդ գումարի մի մասի համար:

6. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրմամբ ապրանքների բացթողման դեպքում ներմուծման մաքսատուրքերի գումարը, որի համար տրամադրվել է վճարումը հետաձգելու հնարավորությունը, ենթակա է վճարման այն ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ, որով տրամադրվել է այդպիսի հետաձգման հնարավորությունը:

Ներմուծման մաքսատուրքերի վճարումը տարաժամկետ կատարելու հնարավորության տրամադրմամբ ապրանքների բացթողման դեպքում ներմուծման մաքսատուրքերի գումարը, որի համար տրամադրվել է վճարումը տարաժամկետ կատարելու հնարավորություն, ենթակա է վճարման ներմուծման մաքսատուրքերի գումարների փուլ առ փուլ վճարման հաստատված ժամանակացույցին համապատասխան: Ընդ որում, փուլ առ փուլ վճարման համար հաստատված գումարներից յուրաքանչյուրը ենթակա է վճարման համապատասխան ժամանակահատվածում այդպիսի վճարման համար սահմանված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ:

7. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանով, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

Ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է` սույն Օրենսգրքի 9-րդ գլխին համապատասխան:

 

Հոդված 59. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու ժամկետներն ու հիմքերը

 

1. Սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան` ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու համար տոկոսներ վճարելու պայմանով ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրվում է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 1 ամիս ժամկետով:

2. Առանց ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսներ վճարելու ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում Է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով` հետևյալ հիմքերի առկայության դեպքում`

1) տարերային աղետի, տեխնոլոգիական աղետի կամ անհաղթահարելի ուժ հանդիսացող այլ հանգամանքների հետևանքով ներմուծման մաքսատուրքեր վճարող անձին վնաս պատճառվելը.

2) ներմուծման մաքսատուրքեր վճարող անձին դաշնային (հանրապետական, պետական) բյուջեից ֆինանսավորումը կամ այդ անձի կողմից կատարված պետական պատվերի համար վարձատրությունն ուշացնելը.

3) այն միջազգային պայմանագրերի շրջանակներում մատակարարումներ իրականացնելը, որոնց կողմերից մեկն անդամ պետությունն է, եթե այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված չէ, որ սույն հանգամանքը ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու համար հիմք չի համարվում.

4) անդամ պետությունների` գյուղատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից Միության մաքսային տարածք տնկանյութ կամ սերմանյութ, բույսերի պաշտպանության միջոցներ, տոհմային անասնաբուծության օբյեկտներ (տոհմային գյուղատնտեսական կենդանիներ, թռչուններ, ձուկ և տոհմային անասնաբուծության այլ օբյեկտներ), տոհմային արտադրանք (նյութեր), կենդանիներին կերակրելու համար օգտագործվող արտադրանք ներմուծելը կամ դրանք նշված կազմակերպությունների համար մատակարարելը: Նշված այն ապրանքների ցանկը, որոնց համար կարող է տրամադրվել ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագրերի նշմամբ, որոշվում է Հանձնաժողովի կողմից.

5) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ հիմքեր:

3. Սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան` ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու համար տոկոսներ վճարելու պայմանով ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով` այնպիսի հիմքի առկայության դեպքում, ինչպիսին է արդյունաբերական վերամշակման մեջ օգտագործելու նպատակով Միության մաքսային տարածք ապրանքների, այդ թվում` հումքի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց լրամասերի և պահեստամասերի ներմուծումը: Սույն կետի կիրառման նպատակներով «արդյունաբերական վերամշակում» ասելով ենթադրվում է արտադրության մեջ ապրանքների օգտագործումը նոր ապրանքներ ստանալու համար, որոնց ծածկագրերը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, առաջին 4 նիշերից ցանկացածի մակարդակով տարբերվում են արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող ապրանքների ծածկագրերից: Նշված այն ապրանքների ցանկը, որոնց համար կարող է տրամադրվել ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագրերի նշմամբ, ինչպես նաև այդպիսի ապրանքները արդյունաբերական վերամշակման մեջ օգտագործելու համար նախատեսված ապրանքներին դասելու պայմանները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված հիմքերի առկայությունը պետք է հաստատվի ներմուծման մաքսատուրքերը վճարողի կողմից:

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել անդամ պետության` նշված հիմքերի առկայությունը հաստատելու համար լիազորված պետական մարմինները, ինչպես նաև այդպիսի հաստատումներ տրամադրելու կարգը:

5. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է ներմուծման մաքսատուրքերը վճարողի դիմումի հիման վրա` մաքսային մարմնի որոշմամբ:

Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու մասին որոշումը կայացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնի կողմից իրականացվելու է ապրանքների բացթողումը` դրանք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում:

Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու մասին մաքսային մարմնի որոշման մեջ նշվում են ժամկետը, որով տրամադրվում է ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունը, այն ներմուծման մաքսատուրքերի գումարը, որոնց վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն է տրամադրվում, և ապրանքների բացթողման ժամանակ այդ որոշումը կիրառելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքերի վճարումը տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու մասին որոշում ընդունելիս հաստատվում է նաև ներմուծման մաքսատուրքերի գումարների փուլ առ փուլ վճարման ժամանակացույցը:

Նշված որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

6. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այնպիսի դեպքեր, երբ ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն չի տրամադրվում:

 

Հոդված 60. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար գանձվող տոկոսները

 

1. Սույն Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունից օգտվելու յուրաքանչյուր օրվա համար, սկսած «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից մինչև ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը դադարելու օրը, վճարման ենթակա են տոկոսներ:

2. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսները ենթակա են վճարման վերաֆինանսավորման դրույքաչափի (առանցքային դրույքաչափի, հաշվառման դրույքաչափի) 1/360-րդի չափով, որը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ ապրանքները ձևակերպվել են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, և կիրառվում է տոկոսների հաշվարկման համար: Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսները հաշվեգրելու համար կիրառվում է վերաֆինանսավորման դրույքաչափը (առանցքային դրույքաչափը, հաշվառման դրույքաչափը), որը գործում է վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունից փաստացի օգտվելու համապատասխան ժամանակահատվածներում:

3. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսները ենթակա են վճարման` ներմուծման մաքսատուրքերը վճարելու կամ բռնագանձելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ:

4. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսների վճարումը կամ բռնագանձումը, ինչպես նաև վերադարձը (հաշվանցումը) իրականացվում են սույն Օրենսգրքով ներմուծման մաքսատուրքերի գումարների վճարման կամ բռնագանձման, ինչպես նաև վերադարձի (հաշվանցման) համար նախատեսված կարգով:

 

Հոդված 61. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու կարգը

 

1. Մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը` բացառությամբ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու և սույն Օրենսգրքի 38-րդ գլխին համապատասխան` միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ բաց թողնելու դեպքում, կամ որի տարածքում բացահայտվել են սույն Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում, 97-րդ հոդվածի 3-րդ կետում, 103-րդ հոդվածի 4-րդ կետում, 279-րդ հոդվածի 8-րդ կետում, 280-րդ հոդվածի 4-րդ կետում և 288-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքները, կամ որի տարածքում բացահայտվել է Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստը` բացառությամբ Միության մաքսային սահմանով ոչ հավաստի մաքսային հայտարարագրմամբ ապրանքների անօրինական տեղափոխման դեպքի:

Սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված` պայմանականորեն բաց թողնված ապրանքների դեպքում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված` ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և ապրանքների բացթողման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության չափով կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով կամ երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով սահմանված այլ չափով ներմուծման մաքսատուրքերը կարող են վճարվել այնպիսի անդամ պետությունում, որն այն անդամ պետությունը չէ, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը, եթե դա նախատեսված է Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով:

2. Սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, եթե սույն կետի երկրորդ պարբերությամբ և սույն հոդվածի 3-րդ կետով այլ բան սահմանված չէ:

Սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված միջազգային փոստային առաքանիների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որտեղ գտնվում է նշանակման մաքսային մարմինը:

3. Այն դեպքում, երբ սույն կետին համապատասխան պարզվում (հաստատվում) է, որ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները գտնվում են այլ անդամ պետության տարածքում, որն այն անդամ պետությունը չէ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվել է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որի տարածքում գտնվում են այդպիսի ապրանքները, եթե այլ բան սահմանված չէ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով:

Այն դեպքում, երբ չի պարզվում (հաստատվում), որ ապրանքները գտնվում են այլ անդամ պետության տարածքում, որն այն անդամ պետությունը չէ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվել է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, սակայն սույն կետին համապատասխան պարզվել (հաստատվել) է, որ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները արտահանվել են մեկ անդամ պետության տարածքից և ներմուծվել են մեկ այլ անդամ պետության տարածք, ապա ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որի տարածք ներմուծումը պարզվել (հաստատվել) է, եթե այլ բան սահմանված չէ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով:

Այն անդամ պետության տարածքում ապրանքների գտնվելը կամ դրանց ներմուծումն այնպիսի անդամ պետության տարածք, որի մաքսային մարմինը չի իրականացրել ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, պարզվում (հաստատվում) է մաքսային հսկողություն անցկացնելու ընթացքում ստացված և (կամ) այդպիսի մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքների հիման վրա կազմված փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև վարչական վարույթի (ընթացակարգի), քրեական գործերով քննության կամ ստուգման ընթացքում, որոնք իրականացվում են (անցկացվում են) անդամ պետությունների մաքսային կամ այլ պետական մարմինների կողմից` անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Սույն կետը կիրառելու նպատակներով ապրանքների` այն անդամ պետության տարածքում գտնվելը, որի մաքսային մարմինը չի իրականացրել ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, կամ դրանք այդ անդամ պետության տարածք ներմուծումը պարզվելը (հաստատվելը) պետք է ճանաչվի այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որն իրականացրել է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան:

Այն դեպքերի համար, երբ պարզվում (հաստատվում) է, որ օտարերկրյա ապրանքները գտնվում են այնպիսի անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմինը չի իրականացրել ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխգործակցության կամ անդամ պետության տարածք այդպիսի ապրանքների ներմուծման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

4. Սույն Օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում Միության` «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան:

5. Ներմուծման մաքսատուրքերը վճարվում են այն անդամ պետության արժույթով, որտեղ ներմուծման մաքսատուրքերը ենթակա են վճարման, եթե այլ բան սահմանված չէ «Միության մասին» պայմանագրով:

Արտահանման մաքսատուրքերը, հարկերը վճարվում են այն անդամ պետության արժույթով, որտեղ արտահանման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով, անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

6. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու ձևերն ու միջոցները, ինչպես նաև դրանք վճարելու պարտավորությունը կատարելու պահը (վճարելու օրը) սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման:

7. Ներմուծման մաքսատուրքերը վճարվում են «Միության մասին» պայմանագրին համապատասխան սահմանվող հաշիվներին:

Արտահանման մաքսատուրքերը վճարվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող հաշիվներին, որտեղ այդպիսի արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման սույն հոդվածին համապատասխան, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

Հարկերը վճարվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող հաշիվներին, որտեղ հարկերը ենթակա են վճարման սույն հոդվածին համապատասխան:

8. Արտահանման մաքսատուրքերը վճարելու առանձնահատկությունները կարող են սահմանվել Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով:

9. Վճարողի հաշվին հանձնարարականի կատարման համար բավարար դրամական միջոցների (փողի) առկայության դեպքում բանկն իրավունք չունի ուշացնելու վճարողի` մաքսատուրքերի, հարկերի գումարների փոխանցման հանձնարարության կատարումը և պարտավոր է կատարել այն 1 գործառնական օրվա ընթացքում, եթե այն կատարելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:

 

ԳԼՈՒԽ 9
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԸ, ՀԱՐԿԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 62. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման ընդհանուր պայմանները

 

1. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է սույն Օրենսգրքի 58-րդ, 120-122-րդ, 143-րդ, 177-րդ և 304-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, եթե նշված հոդվածներին համապատասխան այլ բան սահմանված չէ:

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ ապահովվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը:

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ սույն Օրենսգրքին համապատասխան այնպիսի դեպքեր սահմանվելու դեպքում, երբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում չի տրամադրվում, անդամ պետությունների այդպիսի օրենսդրությամբ կարող են սահմանվել կարգը և պայմանները, որոնք պահպանելու դեպքում այդպիսի ապահովում չի տրամադրվում:

3. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է մաքսատուրքեր, հարկեր վճարողի կամ այլ անձի կողմից` սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում:

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների դեպքում վճարողի փոխարեն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը կարող է ապահովվել առաքողի (էքսպեդիտորի) և (կամ) այլ անձի կողմից, եթե այդ անձն ունի այն ապրանքները տիրապետելու, օգտագործելու և (կամ) տնօրինելու իրավունք, որոնց համար ապահովվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը, եթե սույն Օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Մաքսային ներկայացուցիչն իրավունք ունի սույն գլխին համապատասխան ապահովելու մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն այն դեպքում, երբ մաքսային ներկայացուցիչը մաքսատուրքերը, հարկերը վճարողի հետ կրում է սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն: Այն դեպքում, երբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովված է մաքսային ներկայացուցչի կողմից, սույն Օրենսգրքով նախատեսված այնպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնց պարագայում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման, մաքսատուրքերը, հարկերը վճարելու այդպիսի պարտավորությունը կատարվում է մաքսային ներկայացուցչի և իր կողմից ներկայացվող անձի կողմից` համապարտության կարգով` անկախ սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի դրույթներից:

4. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է ապրանքների բացթողումն իրականացնող մաքսային մարմնին` բացառությամբ սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածում նշված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու այդպիսի պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը կարող է տրամադրվել այլ մաքսային մարմնի:

 

Հոդված 63. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման եղանակները

 

1. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է հետևյալ միջոցներով`

1) դրամական միջոցներ (փող).

2) բանկային երաշխիք.

3) երաշխավորություն.

4) գույքի գրավ:

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու` սույն հոդվածի 1-ին կետում նշված եղանակներից տարբեր եղանակներ:

3. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան` անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված եղանակներից ցանկացածով:

Անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են նախատեսվել այնպիսի դեպքեր, երբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու որոշակի միջոցներով` բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության:

Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը կարող է ապահովվել սույն Օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից ընտրված մի քանի միջոցներով` հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը:

Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովող անձն իրավունք ունի մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովող միջոցներից մեկը փոխարինել մյուսով` հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը, եթե մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման փոխարինվող ապահովման վրա չի տարածվել բռնագանձում` սույն Օրենսգրքի 11-րդ գլխին համապատասխան:

4. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը պետք է ապահովվի անընդմեջ` մինչև մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության դադարումը` սույն Օրենսգրքին համապատասխան:

5. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման գործողության ժամկետը, որը տրամադրվում է սույն հոդվածի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված կամ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան` անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված եղանակներով, այդ թվում` մաքսային մարմնի կողմից ավելի վաղ ընդունված ապահովման միջոցի փոխարեն, պետք է բավարար լինի` մաքսային մարմնի կողմից մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահոված անձին ժամանակին այդ միջոցների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման պահանջ ուղարկելու համար:

6. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու միջոցների կիրառման կարգը, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրելու օրը, ինչպես նաև արժույթը, որով տրամադրվում է այդպիսի ապահովումը, սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնին տրամադրվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը:

Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու միջոցների կիրառման առանձնահատկությունները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի դեպքում կարող են սահմանվել սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված` Միության շրջանակներում միջազգային պայմանագրով:

7. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված կամ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան` անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված եղանակներով մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերը վերադարձնելու կարգը և դեպքերը:

 

Հոդված 64. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը

 

1. Այն դեպքում, երբ միևնույն անձի կողմից որոշակի ժամանակահատվածում կատարվում է մի քանի մաքսային գործառնություն, մաքսային բոլոր այդպիսի գործառնությունները կատարելու դեպքում առաջացող` մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու համար կարող է տրամադրվել մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովում:

2. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը կարող է կիրառվել, եթե`

1) մաքսային բոլոր գործառնությունները կատարվում են այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնին տրամադրվել է ընդհանուր ապահովումը.

2) մաքսային գործառնությունները կատարվում են մի քանի անդամ պետությունների տարածքներում` «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) իրականացնելիս:

3. Մաքսային մարմիններն ընդունում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը, եթե այդպիսի ընդհանուր ապահովման հաշվին սույն Օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում իրականացնող ցանկացած մաքսային մարմնի կողմից կարող են բռնագանձվել այն մաքսատուրքերը, հարկերը, որոնք վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է այդպիսի ընդհանուր ապահովմամբ:

4. Այն դեպքում, երբ մաքսային բոլոր գործառնությունները կատարվում են այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնին տրամադրվել է ընդհանուր ապահովումը, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը կիրառելու կարգը սահմանվում է տվյալ անդամ պետության օրենսդրությամբ:

Անդամ պետության օրենսդրությամբ այդպիսի կարգ սահմանելու դեպքում կարող են սահմանվել այն դեպքերն ու պայմանները, որոնց պարագայում այն մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր չափը, որոնք վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է այդպիսի ընդհանուր ապահովմամբ, գերազանցում է այդպիսի ընդհանուր ապահովման չափը և այդպիսի գերազանցման սահմանները:

5. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը կիրառելու կարգն այն դեպքում, երբ մաքսային գործառնությունները կատարվում են մի քանի անդամ պետությունների տարածքներում` «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) իրականացնելիս, սահմանվում է սույն Օրենսգրքի 146-րդ և 147-րդ հոդվածներին համապատասխան:

 

Հոդված 65. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշելը

 

1. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշվում է` ելնելով այն մաքսատուրքերի, հարկերի գումարներից, որոնք ենթակա կլինեին վճարման` ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում` առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կամ արտահանման մաքսատուրքերի գծով արտոնությունների կիրառման` համապատասխանաբար այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը` բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հոդվածին, սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածին և 287-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է այլ չափով:

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափում ներառել մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման դիմաց վճարման ենթակա մաքսավճարների գումարները:

3. Եթե մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշելիս հնարավոր չէ ճշգրիտ որոշել վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարը` ապրանքների (բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկությունների բացակայության պատճառով, մաքսատուրքերի, հարկերի այդ գումարը որոշվում է ապրանքների արժեքի և (կամ) դրանց` բնաիրային արտահայտությամբ ֆիզիկական բնութագրերի (քանակի, զանգվածի, ծավալի կամ այլ բնութագրերի), մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերից ամենամեծի հիման վրա, որոնք կարող են որոշվել առկա տեղեկությունների հիման վրա, որոնց օգտագործման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

4. Սույն Օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատկություններով ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշվում է որպես այն մաքսատուրքերի, հարկերի գումար, որոնք կարող են ենթակա լինել լրացուցիչ վճարման` մաքսային հսկողության, մաքսային փորձաքննության արդյունքներով` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 5-րդ կետերը:

5. Սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկություններով ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարները հաշվարկելու համար ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տվյալների նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելու դեպքում կարող են, մասնավորապես, օգտագործվել`

1) նույն դասի կամ տեսակի ապրանքների արժեքի մասին մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տեղեկությունները.

2) ապրանքների մաքսային արժեքը` առանց հաշվի առնելու հայտագրված նվազեցումները և զեղչերը, եթե մաքսային մարմինը կասկածներ ունի դրանց հիմնավորվածության վերաբերյալ.

3) ապրանքների մաքսային արժեքը` հաշվի առնելով փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի նկատմամբ լրացուցիչ հավելագրումների հնարավոր մեծությունը, եթե մաքսային մարմինը կասկածներ ունի հայտագրված լրացուցիչ հավելագրումների հիմնավորվածության վերաբերյալ:

6. Այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան` մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման պայմանը մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորության կատարման ապահովում տրամադրելն է, այդ ապահովման չափը սահմանելիս մաքսատուրքերի, հարկերի գումարը սահմանվում է` ելնելով մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ և այդ դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկություններից` հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերը: Մաքսատուրքերի, հարկերի այն գումարը որոշելու համար, որից ելնելով սահմանվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման չափը, կիրառվում են ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը` նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը:

Այն դեպքում, երբ մաքսատուրքերի, հարկերի նշված գումարի որոշման համար անհրաժեշտ է կատարել արտարժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, այդպիսի վերահաշվարկը կատարվում է ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը:

7. Անդամ պետությունների օրենսդրությամբ ապրանքների առանձին տեսակների նկատմամբ կարող են սահմանվել մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման ֆիքսված չափեր` հաշվի առնելով սույն հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված պահանջները, իսկ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների դեպքում` հաշվի առնելով սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պահանջները:

 

ԳԼՈՒԽ 10
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ՓՈՂԻ) ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ (ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ)

 

Հոդված 66. Ավել վճարված կամ ավել բռնագանձված մաքսատուրքերը, հարկերը

 

Ավել վճարված կամ ավել բռնագանձված մաքսատուրքեր, հարկեր են համարվում որպես մաքսատուրքեր, հարկեր վճարված կամ բռնագանձված դրամական միջոցները (դրամը), որոնք նույնականացվել են որպես որոշակի ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի որոշակի տեսակներ ու գումարներ և որոնց չափը գերազանցում է սույն Օրենսգրքին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի չափը:

 

Հոդված 67. Որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված մաքսատուրքերի, հարկերի, կանխավճարների, դրամական միջոցների (փողի), ինչպես նաև այլ դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձը (հաշվանցումը)

 

1. Մաքսատուրքերի, հարկերի գումարները սույն հոդվածին համապատասխան ենթակա են վերադարձման (հաշվանցման) հետևյալ դեպքերում`

1) մաքսատուրքերը, հարկերը համարվում են ավել վճարված կամ ավել բռնագանձված մաքսատուրքեր, հարկեր` սույն Օրենսգրքի 66-րդ հոդվածին համապատասխան.

2) «Միության մասին» պայմանագրին համապատասխան սահմանված հաշիվներին վճարված ներմուծման մաքսատուրքերը չեն նույնականացվել որպես որոշակի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի գումարներ.

3) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող հաշիվներին վճարված արտահանման մաքսատուրքերը, հարկերը չեն նույնականացվել որպես որոշակի ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի, հարկերի գումարներ.

4) ապրանքները բռնագանձվել կամ դարձել են անդամ պետության սեփականություն (եկամուտ) այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, եթե այդ ապրանքների առնչությամբ մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը նախկինում կատարվել է, բացառությամբ այն դեպքի, երբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարում կիրառելու ժամանակահատվածում.

5) հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժված է, եթե մաքսային հայտարարագիրը կամ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելու ժամանակ առաջացած` մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը նախկինում կատարվել է.

6) մաքսային հայտարարագիրը հետկանչված է սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան և (կամ) ապրանքների բացթողումն չեղյալ է ճանաչվել սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, եթե մաքսային հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած` մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը նախկինում կատարվել է.

7) սույն Օրենսգրքի 237-րդ և 242-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում.

8) սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված` մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների առնչությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում.

9) սույն Օրենսգրքով և (կամ) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված այլ դեպքերում:

2. Ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է մաքսային մարմնի կողմից` ապրանքների հայտարարագրում հայտագրված` հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի վերաբերյալ տվյալներում սահմանված կարգով փոփոխություններ (լրացումներ) կատարելու կամ մաքսային մուտքի օրդերում կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթղթում կամ սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետում և 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված մաքսային փաստաթղթերում հաշվարկված մաքսային վճարների վերաբերյալ տվյալներում սահմանված կարգով ճշգրտումներ կատարելու պայմանով, և ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի վերադարձման (հաշվանցման) այլ պայմաններ պահպանելու դեպքում, որոնք սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ կատարվել են մաքսատուրքերի, հարկերի վճարումը և (կամ) բռնագանձումը:

3. Սույն հոդվածի 1-ին կետի 4-9-րդ ենթակետերում նշված դեպքերում մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձին (հաշվանցմանը) հանգեցնող հանգամանքների ի հայտ գալու մասին անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով մաքսային մարմին հաստատում ներկայացնելու դեպքում և մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձման (հաշվանցման) այլ պայմանները պահպանելու դեպքում, որոնք սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ կատարվել են մաքսատուրքերի, հարկերի վճարումը և (կամ) բռնագանձումը:

4. Ներմուծման մաքսատուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, որտեղ կատարվել է այդպիսի ներմուծման մաքսատուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը` հաշվի առնելով «Միության մասին» պայմանագրի դրույթները:

5. Արտահանման մաքսատուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, որտեղ կատարվել են այդպիսի արտահանման մաքսատուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

6. Հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության  օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, որտեղ կատարվել են այդպիսի հարկերի վճարումը և (կամ) բռնագանձումը:

7. Կանխավճարների, այլ դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում այն դեպքերում, որտեղ կատարվել է այդպիսի կանխավճարների, այլ դրամական միջոցների (փողի) վճարումը:

8. Որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ տրամադրվել է տվյալ ապահովումը` այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող կարգով և ժամկետներում:

9. Որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձ (հաշվանցում) իրականացվում է հետևյալ դեպքերում`

1) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը, որի կատարումն ապահովված է որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցներով (փողով), կատարվել է ամբողջ ծավալով, դադարեցվել է կամ չի առաջացել.

2) որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում` մուտքագրված դրամական միջոցների (փողի) փոխարեն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվել է այլ միջոցով:

10. Եթե վճարողն ունի սահմանված ժամկետում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, տույժերը, տոկոսները վճարելու չկատարված (ամբողջությամբ կամ մասնակիորեն) պարտավորություն, ապա որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված մաքսատուրքերի, հարկերի, կանխավճարների, դրամական միջոցների (փողի), ինչպես նաև այլ դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձ` այդպիսի չկատարված պարտավորության չափով չի կատարվում:

Անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանված լինել, որ որպես մաքսատուրքերը, հարկերը, ինչպես նաև այլ դրամական միջոցները (փողը) վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված մաքսատուրքերի, հարկերի, կանխավճարների, դրամական միջոցների (փողի) գումարների հաշվանցում չի կատարվում, եթե վճարողն ունի սահմանված ժամկետում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, տույժերը, տոկոսները վճարելու չկատարված (ամբողջությամբ կամ մասնակիորեն) պարտավորություն` բացառությամբ նշված պարտավորությունը կատարելու հաշվին այդպիսի մաքսատուրքերի, հարկերի, կանխավճարների, դրամական միջոցների (փողի) գումարների հաշվանցման:

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված մաքսատուրքերի, հարկերի, կանխավճարների, դրամական միջոցների (փողի), ինչպես նաև այլ դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձ (հաշվանցում) չի կատարվում:

 

ԳԼՈՒԽ 11
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ

 

Հոդված 68. Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման մասին ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 7-րդ կետում նշված դեպքերում մաքսային մարմինը միջոցներ է ձեռնարկում մաքսատուրքերը, հարկերը սույն գլխին համապատասխան բռնագանձելու համար:

2. Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցներին է դասվում մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը վճարողի դրամական միջոցների (փողի) և (կամ) այլ գույքի հաշվին, այդ թվում` այն մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների հաշվին, որոնք ենթակա են վերադարձման սույն Օրենսգրքի 67-րդ և 76-րդ հոդվածներին համապատասխան, և (կամ) կանխավճարների գումարների հաշվին, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման, մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովման, լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման հաշվին, եթե սույն Օրենսգրքով և (կամ) «Միության մասին» պայմանագրով այլ բան սահմանված չէ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված միջոցներից բացի անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այնպիսի միջոց, ինչպիսին է այն ապրանքների վրա բռնագանձում տարածելը, որոնց համար մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվել, և մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այլ միջոցներ:

Բռնագանձման տարածումն այնպիսի ապրանքների վրա, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվել, դադարեցնում է այդպիսի ապրանքների համար մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը:

4. Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում հետևյալ դեպքերում`

1) չվճարված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման ժամկետը, որը սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը, լրացել է.

2) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու արդյունքում կամ սույն Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ հանգամանքների արդյունքում.

3) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարել է սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված` մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցների կիրառման արդյունքում.

4) մաքսատուրքերի, հարկերի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդպիսի գումարների բռնագանձումը, ճանաչվել են բռնագանձման համար անհուսալի.

5) Հանձնաժողովի կողմից սահմանվող` ներմուծման մաքսատուրքերին առնչվող այլ դեպքեր.

6) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող` արտահանման մաքսատուրքերին, հարկերին առնչվող այլ դեպքեր:

5. Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում, որոնց վերաբերյալ կայացվել է դրանք վերադարձնելու մասին որոշում և որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման` սույն Օրենսգրքին համապատասխան, մինչև այդպիսի ապրանքները վերադարձնելու մասին որոշում ընդունելն առաջացած` մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության նկատմամբ, սույն Օրենսգրքի 98-րդ հոդվածի 4-րդ կետում նշված որոշումներից մեկն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև այդ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու կամ դրանք մաքսային ընթացակարգերից մեկով ձևակերպելու օրը:

6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված` մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցները կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը:

 

Հոդված 69. Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումն իրականացնող մաքսային մարմինը

 

1. Մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն մաքսային մարմնի կողմից, որն իրականացրել է ապրանքների բացթողումը կամ այլ մաքսային մարմնի կողմից, որը որոշվում է այն անդամ պետության` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, որտեղ կատարվել է ապրանքների բացթողումը` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Միության մաքսային սահմանով անօրինականորեն տեղափոխված ապրանքների համար, բացառությամբ Միության մաքսային սահմանով ոչ հավաստի հայտարարագրմամբ անօրինականորեն տեղափոխված ապրանքների, մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում բացահայտվել է մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստը:

Սույն Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում, 97-րդ հոդվածի 3-րդ կետում, 103-րդ հոդվածի 4-րդ կետում, 279-րդ հոդվածի 8-րդ կետում, 280-րդ հոդվածի 4-րդ կետում և 288-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում հայտնաբերվել են այդպիսի հանգամանքները:

2. Սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում և 3-րդ կետում նշված դեպքերում մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը և 3-րդ կետին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, եթե սույն հոդվածի 3-րդ կետով այլ բան սահմանված չէ:

3. Այն դեպքում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ տրամադրվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում, սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում և 309-րդ հոդվածի 3-րդ կետում նշված նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում չվճարված մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն անդամ պետության` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում` այդպիսի տրամադրման հաշվին:

Եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ որպես այդպիսի ապրանքների հայտարարատու հանդես է գալիս լիազորված տնտեսական օպերատորը կամ մաքսային փոխադրողը, ապա սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետով և 309-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում չվճարված մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն անդամ պետության` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնի կողմից որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդես եկող անձն ընդգրկվել է լիազորված տնտեսական օպերատորների կամ մաքսային փոխադրողների ռեեստրում:

4. Մաքսային մարմինների փոխգործակցությունը մաքսատուրքերը, հարկերը սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան բռնագանձելիս և մաքսատուրքերի, հարկերի բռնագանձված գումարներն այն անդամ պետությանը փոխանցելիս, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, իրականացվում է սույն Օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կարգով, իսկ նշված հավելվածով չկարգավորվող մասով` Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով:

 

Հոդված 70. Մաքսային վճարները, տույժերը, տոկոսները բռնագանձման համար անհուսալի ճանաչելը և դրանց դուրսգրումը

 

Մաքսային վճարների, տույժերի, տոկոսների գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել, ճանաչվում են բռնագանձման համար անհուսալի և դուրս են գրվում այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու հիմքերով, որի մաքսային մարմինն իրականացրել է այդպիսի գումարների բռնագանձումը:

 

ԳԼՈՒԽ 12
ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՈՒՐՔԵՐ

 

Հոդված 71. Ներքին շուկայի պաշտպանության նպատակով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման և այլ տուրքերի կիրառումը

 

i

1. Միությունում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի տեսքով ներքին շուկայի պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում այդ տուրքերը ենթակա են վճարման սույն Օրենսգրքով սահմանված կարգով:

Հատուկ քվոտա սահմանելու միջոցով Միությունում ներքին շուկայի պաշտպանության միջոցներ ներմուծելու դեպքում այն ապրանքների ներմուծման ժամանակ, որոնց նկատմամբ սահմանվել է քվոտայից դուրս կամ այդ քվոտան գերազանցող ծավալներով հատուկ պաշտպանական միջոց, հատուկ տուրքը ենթակա է վճարման սույն Օրենսգրքով սահմանված կարգով:

Միությունում «Միության մասին» պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան տուրքերի տեսքով ներքին շուկայի պաշտպանության միջոցներ սահմանելու դեպքում, եթե այլ բան որոշված չէ Հանձնաժողովի կողմից, այդ տուրքերը սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքեր, հարկեր վճարող հանդիսացող անձանց կողմից ենթակա են վճարման հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման համար նախատեսված դեպքերում և կարգով:

2. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարող են հանդիսանում հայտարարատուն կամ այլ անձինք, որոնց համար առաջացել է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորություն այն ապրանքների մասով, որոնց նկատմամբ կիրառվում է ներքին շուկայի պաշտպանության միջոց` հատուկ, հակագնագցման կամ փոխհատուցման տուրք, հատուկ քվոտաներ ներմուծելու միջոցով:

3. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկումն ու վճարումն իրականացվում են սույն Օրենսգրքով ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման և վճարման համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն գլխով և «Միության մասին» պայմանագրով նախատեսված առանձնահատկությունները:

4. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ:

 

Հոդված 72. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու դեպքերը

 

1. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սույն Օրենսգրքի 91-րդ, 97-րդ, 103-րդ, 136-րդ, 137-րդ, 153-րդ, 162-րդ, 174-րդ, 198-րդ, 208-րդ, 216-րդ, 225-րդ, 241-րդ, 247-րդ, 279-րդ, 284-րդ և 295-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում` անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում:

2. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորությունը դադարում է

1) սույն Օրենսգրքի 91-րդ, 97-րդ, 103-րդ, 136-րդ, 137-րդ, 153-րդ, 162-րդ, 174-րդ, 198-րդ, 208-րդ, 216-րդ, 225-րդ, 241-րդ, 247-րդ, 279-րդ, 284-րդ և 295-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության դադարման հետ կապված պայմանների պահպանման դեպքում;

2) սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան;

3) սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում` անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում:

4) սույն Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ կետում և 77-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքերում;

5) այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան` հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն գումարի նկատմամբ, որն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ճանաչվել է բռնագանձման համար անհուսալի:

3. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն հանգամանքները, որոնց պարագայում դադարում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը այն դեպքերում, երբ միևնույն ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորությունը տարբեր անձանց համար առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, այդ թվում, այն դեպքում, երբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորությունն առաջացել է մեկ անդամ պետությունում, իսկ այն հանգամանքները, որոնց ժամանակ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարում է, ի հայտ են եկել այլ անդամ պետությունում, ինչպես նաև այդ հանգամանքների ի հայտ գալու հաստատման գործում մաքսային մարմինների փոխգործակցության կարգը:

4. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չեն վճարվում`

1) այն ապրանքների համար, որոնք ձևակերպվում են (ձևակերպվել են) այնպիսի մաքսային ընթացակարգով, որով ձևակերպելու պայմաններով չի նախատեսվում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարում մինչև այդպիսի մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ դադարումը, և այդ մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքները օգտագործելու պայմանները պահպանելու դեպքում.

2) ապրանքների առանձին կատեգորիաների համար, որոնք սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ կետին և 281-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման` ապրանքների այդ կատեգորիաների համար սույն Օրենսգրքով սահմանված օգտագործման պայմանները պահպանելու դեպքում:

5. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը առաջանում, դադարում է և ենթակա է կատարման այն հանգամանքներն ի հայտ գալու դեպքում, որոնք սահմանված են ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առաջացման, դադարման և կատարման համար սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածով` հաշվի առնելով Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները:

Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այն չափերով, ինչպես դա կարվեր, եթե ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով:

Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են սույն գլխին համապատասխան, հաշվի առնելով Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են Միության մաքսային սահմանը հատելու օրվա դրությամբ գործող հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, իսկ եթե այդ օրը որոշված չէ` Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստը բացահայտելու օրվա դրությամբ գործող փոխարժեքներով:

Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային արժեքը որոշելու, ինչպես նաև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար անհրաժեշտ է կատարել արտարժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, այդպիսի վերահաշվարկը կատարվում է ապրանքները Միության մաքսային սահմանով անցնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքներով, իսկ եթե այդ օրը որոշված չէ` Միության մաքսային սահմանով ապրանքներն անօրինական տեղափոխման փաստը բացահայտելու օրվա դրությամբ գործող փոխարժեքներով: Եթե մաքսային մարմինը չունի ապրանքների (դրանց բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկություններ, վճարման ենթակա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար բազան որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումը իրականացվում է` հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը:

Եթե ապրանքի ծածկագիրը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշվում է 10 նիշից պակաս քանակով խմբավորման մակարդակով, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է նման խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը:

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են` ելնելով ապրանքների` սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ծագումից և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններից: Եթե ապրանքների ծագումը և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ հաստատված չեն, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են` հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար, եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով, կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար, եթե ապրանքների ծածկագրերը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով:

Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են` հիմք ընդունելով այդ ճշգրիտ տեղեկությունները, կատարվում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի` ավել վճարված կամ ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ սույն Օրենսգրքի 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան չվճարված գումարների բռնագանձում:

6. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան` ապրանքները բռնագրավելու կամ այդ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելու, սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից ապրանքներն արգելանքի վերցնելու (արգելապահելու), ժամանակավոր պահպանման հանձնելու, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց հետո ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու և (կամ) դրանք (լրիվ կամ մասնակիորեն) բռնագանձելու դեպքում սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)` սույն Օրենսգրքի 76-րդ հոդվածին համապատասխան:

7. Սույն հոդվածի 5-րդ կետի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային սահմանով ոչ հավաստի մաքսային հայտարարագրմամբ ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում:

Միության մաքսային սահմանով ոչ հավաստի հայտարարագրմամբ ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են սույն Օրենսգրքին համապատասխան: Ընդ որում, ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստացի վճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը երկրորդ անգամ չեն վճարվում (բռնագանձվում), իսկ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի` ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն Օրենսգրքին համապատասխան:

 

Հոդված 73. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը

 

1. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարվում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողի կողմից, սույն Օրենսգրքին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողի հետ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու համապարտ պարտավորություն կրող կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ` հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու սուբսիդիար պարտավորություն կրող անձանց կողմից:

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել նաև այլ անձանց կողմից հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորություն կատարելու հնարավորություն:

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարվում է մաքսային ներկայացուցչի կողմից` հաշվի առնելով սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածը:

2. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարվում է սույն Օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում, սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա գումարների չափով դրանք վճարելու միջոցով:

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման առանձնահատկությունները կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ կազմակերպության վերակազմակերպման դեպքում սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված է չվճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի տեսքով հասցված վնասի փոխհատուցման ճանապարհով հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման հնարավորությունը, այդպիսի պարտավորության կատարման առանձնահատկությունները սահմանվում են այդ անդամ պետության օրենսդրությամբ:

3. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողին, ինչպես նաև սույն Օրենսգրքին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողի հետ միասին հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու համապարտ պարտավորություն կրող կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու սուբսիդիար պարտավորություն կրող անձանց ծանուցում է ուղարկում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի` սահմանված ժամկետում չվճարված գումարների մասին` բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված և սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Նշված ծանուցման ձևը, այդպիսի ծանուցմամբ նախատեսված պահանջների կատարման կարգն ու ժամկետը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Այն դեպքերում, երբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը սույն Օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մեկ անդամ պետությունում ենթակա են վճարման, իսկ սույն Օրենսգրքի 77-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումն իրականացվում է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, նշված ծանուցումն ուղարկվում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումն իրականացնող մաքսային մարմնի կողմից` հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո` սույն Օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կարգով:

4. Մաքսային մարմինը սույն հոդվածի 3-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկում հետևյալ դեպքերում`

1) հայտնաբերվում է ապրանքների բացթողումից հետո, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց բացթողումն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը` էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկելուց կամ սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված համապատասխան նշումները կատարելուց հետո, ապրանքների մեկ հայտարարագրում հաշվարկված մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու փաստը, որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումար` սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

2) հայտնաբերվում է սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետում նշված` մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի մեկ հաշվարկում հաշվարկված մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու փաստը, որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը` սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով:

5. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերից տարբեր դեպքեր, երբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկվում:

6. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է:

7. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այն դեպքերում, երբ այդպիսի ծանուցում չի ուղարկվում, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումը իրականացնող մաքսային մարմինը սույն Օրենսգրքի 77-րդ հոդվածին համապատասխան միջոցներ է ձեռնարկում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձելու համար:

8. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորությունը կատարելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ միևնույն ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջացել է տարբեր անձանց մոտ տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս:

 

Հոդված 74. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետներն ու կարգը

 

1. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետները սահմանվում են սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սույն Օրենսգրքի 91-րդ, 97-րդ, 103-րդ, 136-րդ, 137-րդ, 153-րդ, 162-րդ, 174-րդ, 198-րդ, 208-րդ, 216-րդ, 225-րդ, 241-րդ, 247-րդ, 279-րդ, 284-րդ և 295-րդ հոդվածներին համապատասխան` բացառությամբ այն դեպքի, երբ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված է հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու այլ ժամկետ:

2. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի համար սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետները սահմանվում են սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ` Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում:

i

3. «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Միության մասին» պայմանագրի թիվ 8 հավելված) 104-րդ և 169-րդ կետերին համապատասխան հակագնագցման կամ փոխհատուցման տուրք կիրառելիս հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Անդամ պետությունների օրենսդրությամբ են սահմանվում այն ապրանքների մասով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետները, որոնց մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանված են սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:

5. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետները հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձևով չեն փոփոխվում:

6. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վճարվում են տույժեր:

Տույժերի հաշվեգրումը, վճարումը, բռնագանձումն ու վերադարձն իրականացվում են այն անդամ պետությունում, որտեղ սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան ենթակա են վճարման հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը` այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Տույժեր չեն վճարվում այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստացվել է այն հանգամանքների ի հայտ գալու հաստատումը, որոնց ժամանակ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարեցվում է:

7. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որտեղ սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը:

8. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարվում են այն անդամ պետության արժույթով, որում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման, եթե այլ բան սահմանված չէ «Միության մասին» պայմանագրով:

9. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը մուտքագրվում են «Միության մասին» պայմանագրով որոշված հաշիվներին:

10. «Միության մասին» պայմանագրով սահմանված դեպքերում նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերի վճարված և (կամ) բռնագանձված, ինչպես նաև նախնական տուրքերի համապատասխան տեսակների գանձման համար սահմանված կարգով վճարված հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են հաշվանցման հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դիմաց և հաշվեգրման «Միության մասին» պայմանագրով սահմանված հաշիվներին` «Միության մասին» պայմանագրով սահմանված կարգով անդամ պետությունների միջև բաշխելու համար:

11. Այն դեպքերում, երբ սույն Օրենսգրքին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներից վճարվում են տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդ գումարների համար ընձեռվեր դրանց վճարումը հետաձգելու հնարավորություն, այդ տոկոսները հաշվեգրվում և վճարվում են ներմուծման մաքսատուրքերի գումարներից տոկոսների հաշվեգրման և վճարման համար սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 75. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը

 

1. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է սույն Օրենսգրքի 120-122-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև սույն Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում, եթե նշված հոդվածներին համապատասխան այլ բան նախատեսված չէ:

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման համար` սույն Օրենսգրքով նախատեսված եղանակներով և կարգով:

2. Եթե սույն Օրենսգրքին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում են դեպքեր, երբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում չի տրամադրվում, անդամ պետությունների այդ օրենսդրությամբ կարող են սահմանվել այն կարգն ու պայմանները, որոնք պահպանելու դեպքում այդպիսի ապահովում չի տրամադրվում:

3. «Միության մասին» պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան` Միությունում ներքին շուկայի պաշտպանության` տուրքերի տեսքով միջոցներ ներմուծելու դեպքում այդպիսի տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է այն դեպքերում, երբ սույն Օրենսգրքով նախատեսված է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում` ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման համար սույն Օրենսգրքով նախատեսված եղանակներով և կարգով:

4. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշվում է` հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն գումարները, որոնք վճարման ենթակա կլինեին ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում` բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հոդվածին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է այլ չափով:

Եթե հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշելիս հնարավոր չէ ճշգրիտ որոշել վճարման ենթակա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարը` ապրանքների (բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկությունների բացակայության պատճառով, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այդ գումարը որոշվում է ապրանքների արժեքի և (կամ) դրանց` բնաիրային արտահայտությամբ ֆիզիկական բնութագրերի (քանակի, զանգվածի, ծավալի կամ այլ բնութագրերի), հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծի հիման վրա, որոնք կարող են որոշվել առկա տեղեկությունների հիման վրա, որոնց օգտագործման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

5. Սույն Օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատկություններով ապրանքների բացթողման դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշվում է որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման այնպիսի տուրքերի գումար, որոնք կարող են լրացուցիչ վճարման ենթակա լինել մաքսային հսկողության, մաքսային փորձաքննության արդյունքներով` հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ և 6-րդ կետի երկրորդ պարբերությունը:

6. Ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողություն իրականացնելու դեպքում սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկություններով ապրանքների բացթողման ժամանակ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը հաշվարկելու համար կարող է մասնավորապես օգտագործվել`

1) նույն դասի կամ տեսակի ապրանքների արժեքի մասին մաքսային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը.

2) ապրանքների մաքսային արժեքը` առանց հաշվի առնելու հայտագրված նվազեցումները և զեղչերը, եթե մաքսային մարմինը կասկածներ ունի դրանց հիմնավորվածության վերաբերյալ.

3) ապրանքների մաքսային արժեքը` հաշվի առնելով փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի նկատմամբ լրացուցիչ հավելագրումների հնարավոր մեծությունը, եթե մաքսային մարմինը կասկածներ ունի հայտագրված լրացուցիչ հավելագրումների հիմնավորվածության վերաբերյալ:

7. Ապրանքների առանձին տեսակների համար Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման հաստատագրված բաժիններ` հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված պահանջները:

8. «Միության մասին» պայմանագրով նախատեսված դեպքերում հակագնագցման տուրքը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման համար սույն Օրենսգրքով սահմանված կարգով` «Միության մասին» պայմանագրով սահմանված չափերով և եղանակներով:

«Միության մասին» պայմանագրով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում հակագնագցման տուրքը վճարելու պարտավորության կատարման ապահովման գումարը ենթակա է հակագնագցման տուրքի դիմաց հաշվանցման և «Միության մասին» պայմանագրով որոշված հաշվին հաշվեգրման` «Միության մասին» պայմանագրով սահմանված կարգով և չափերով անդամ պետությունների միջև բաշխելու համար:

9. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է սույն Օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից:

Մաքսային ներկայացուցիչը իրավասու է ապահովելու սույն գլխին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը, եթե, սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածին համապատասխան, մաքսային ներկայացուցիչը հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարողի հետ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու համապարտ պարտավորություն է կրում: Եթե հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվել է մաքսային ներկայացուցչի կողմից, ապա սույն Օրենսգրքին համապատասխան նախատեսված այն հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնց ժամանակ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու այդ պարտավորությունը մաքսային ներկայացուցչի կողմից կատարվում է նրա կողմից ներկայացվող անձի հետ համապարտ կերպով` անկախ սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի դրույթներից:

10. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման համար կարող է կիրառվել հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովում` մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման համար սույն Օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով:

 

Հոդված 76. Որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձը (հաշվանցումը)

 

1. Նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերի գումարների, ինչպես նաև նախնական տուրքերի համապատասխան տեսակների գանձման համար սահմանված կարգով վճարված հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վերադարձը (հաշվանցումը) բացառությամբ սույն Օրենսգրքի 74-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան դրանց հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դիմաց հաշվանցման, իրականացվում է «Միության մասին» պայմանագրով սահմանված դեպքերում: Նշված գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որտեղ կատարվել է նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև նախնական տուրքերի համապատասխան տեսակների գանձման համար սահմանված կարգով վճարված հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը:

2. Ավել վճարված կամ ավել բռնագանձված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր են համարվում որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարված կամ բռնագանձված դրամական միջոցները (փողը), որոնց չափը գերազանցում է «Միության մասին» պայմանագրին համապատասխան վճարման ենթակա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափը, և որոնք հստակեցված են որպես կոնկրետ ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի կոնկրետ տեսակներ և գումարներ:

3. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները սույն հոդվածին համապատասխան ենթակա են վերադարձման (հաշվանցման) հետևյալ դեպքերում`

1) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ավել վճարված կամ ավել բռնագանձված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր են.

2) «Միության մասին» պայմանագրին համապատասխան որոշված հաշիվներին վճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չեն հստակեցվել որպես կոնկրետ ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներ.

3) ապրանքները բռնագրավվել են կամ դարձել են անդամ պետության սեփականություն (եկամուտ) այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, եթե այդ ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը նախկինում կատարվել է.

4) հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժված է, եթե մաքսային հայտարարագիրը կամ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելու ժամանակ առաջացած` հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը նախկինում կատարվել է.

5) մաքսային հայտարարագիրը հետ է կանչվել սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ է ճանաչվել, եթե մաքսային հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը նախկինում կատարվել է.

6) սույն Օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

7) սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված` մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների կիրառման առնչությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում.

8) սույն Օրենսգրքով և (կամ) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված այլ դեպքերում:

4. Ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման գումարների վերադարձը (հաշվանցումը) մաքսային մարմնի կողմից իրականացվում է ապրանքների հայտարարագրում` հաշվարկված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վերաբերյալ հայտագրված տեղեկությունների մեջ սահմանված կարգով փոփոխություններ (լրացումներ) կատարելու կամ սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետում նշված մաքսային փաստաթղթում` հաշվարկված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վերաբերյալ տեղեկությունները սահմանված կարգով ճշգրտելու պայմանով, և ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված` հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման (հաշվանցման) համար այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ պայմանների պահպանման դեպքում, որտեղ իրականացվել են հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի 3-8-րդ ենթակետերում նշված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձին (հաշվանցմանը) հանգեցնող հանգամանքների ի հայտ գալու փաստը անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով մաքսային մարմնին հավաստելու դեպքում և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման գումարների վերադարձման (հաշվանցման) համար այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ պայմանների պահպանման դեպքում, որտեղ իրականացվել են հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը:

6. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող կարգով և ժամկետներում, որտեղ կատարվել է այդպիսի հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը` հաշվի առնելով «Միության մասին» պայմանագրի դրույթները:

7. Որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ տրամադրվել է այդ ապահովումը` այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

8. «Միության մասին» պայմանագրին համապատասխան որպես հակագնագցման տուրքի վճարման պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) վերադարձը (հաշվանցումը)` բացառությամբ սույն Օրենսգրքի 75-րդ հոդվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան հակագնագցման տուրքի դիմաց հաշվանցման, իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ տրամադրվել է այդ ապահովումը` այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

9. Որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է հետևյալ դեպքերում`

1) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը, որի կատարումը ապահովվել է որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցներով (փողով), կատարվել է լրիվ ծավալով, դադարել է կամ չի առաջացել.

2) որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) փոխարեն տրամադրվել է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում այլ եղանակով:

10. Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման` սահմանված ժամկետում վճարողի կողմից (լրիվ կամ մասնակիորեն) չկատարված պարտավորության առկայության դեպքում որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների, դրամական միջոցների (փողի) վերադարձ չի իրականացվում այդ չկատարված պարտավորության չափով:

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների հաշվանցումը, ինչպես նաև որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) գումարների հաշվանցումը, բացառությամբ սույն Օրենսգրքի 75-րդ հոդվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան հակագնագցման տուրքի դիմաց այդպիսի գումարների հաշվանցման, չի իրականացվում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման` սահմանված ժամկետում վճարողի կողմից (լրիվ կամ մասնակիորեն) չկատարված պարտավորության առկայության դեպքում` բացառությամբ նշված պարտավորության կատարման հաշվին հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այդպիսի գումարների հաշվանցման:

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձ (հաշվանցում) չի կատարվում:

 

Հոդված 77. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումը

 

1. Սույն Օրենսգրքի 73-րդ հոդվածի 7-րդ կետում նշված դեպքերում մաքսային մարմինը միջոցներ է ձեռնարկում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձելու համար: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման ժամանակ կիրառվում են սույն Օրենսգրքի 11-րդ գլխի` ներմուծման մաքսատուրքերի բռնագանձմանը վերաբերող դրույթները` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցների շարքին են դասվում սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները, որոնք կիրառվում են մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման ժամանակ:

3. Ի լրումն սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցների` անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման այնպիսի միջոց, ինչպիսին բռնագանձման տարածումն է այն ապրանքների վրա, որոնց համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չեն վճարվել, և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման այլ միջոցներ:

Բռնագանձման տարածումն այն ապրանքների վրա, որոնց համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր չեն վճարվել, դադարեցնում է այդպիսի ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորությունը:

4. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում հետևյալ դեպքերում`

1) լրացել է չվճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման` այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետը, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումը.

2) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարել է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու արդյունքում կամ սույն Օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ հանգամանքների արդյունքում.

3) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարել է սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցների կիրառման արդյունքում.

4) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդ գումարների բռնագանձումը, ճանաչվել են բռնագանձման համար անհուսալի.

5) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքեր:

5. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձվում են սույն Օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում իրականացնող մաքսային մարմնի կողմից` հաշվի առնելով սույն կետով նախատեսված առանձնահատկությունները:

Եթե ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան տրամադրվել է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում, ապա սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում չվճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին է տրամադրվել հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը` այդ ապահովման հաշվին:

Սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում չվճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձվում են նաև մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման հաշվին այն անդամ պետության մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին է տրամադրվել այդ ապահովումը, եթե մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը, որի կատարումը ապահովվում էր, կատարվել է լրիվ ծավալով:

Եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ որպես այդ ապրանքների հայտարարատու հանդես է գալիս լիազորված տնտեսական օպերատորը կամ մաքսային փոխադրողը, ապա սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում չվճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնի կողմից որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդես եկող անձը ընդգրկվել է լիազորված տնտեսական օպերատորների կամ մաքսային փոխադրողների ռեեստրում:

Մաքսային մարմինների փոխգործակցությունը սույն կետի երկրորդից չորրորդ պարբերություններին համապատասխան` հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձելու և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձված գումարներն այն անդամ պետություն փոխանցելու ժամանակ, որտեղ ենթակա են վճարման հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, իրականացվում է սույն Օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կարգով, իսկ նշված հավելվածով չկարգավորվող մասով` Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով:

6. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել, ճանաչվում են բռնագանձման համար անհուսալի և դուրս են գրվում այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և հիմքերով, որի մաքսային մարմինն իրականացրել է այդ գումարների բռնագանձումը:

 

ԲԱԺԻՆ III
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

 

ԳԼՈՒԽ 13
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ` ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

Հոդված 78. Մաքսային գործառնությունների իրականացման կարգը

 

1. Մաքսային գործառնությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են սույն Օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, իսկ սույն Օրենսգրքով չկարգավորված մասով` մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, կամ անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված դեպքերում:

Մաքսային գործառնությունների իրականացման տեխնոլոգիաները սահմանվում են անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

2. Մաքսային գործառնությունների իրականացման կարգն ու տեխնոլոգիաները որոշվում են` ելնելով Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների կատեգորիաներից, այն տրանսպորտային փոխադրամիջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), Միության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձանցից, մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողման առանձնահատկություններից, ինչպես նաև այն մաքսային ընթացակարգերից, որոնցով ապրանքները ձևակերպվում են:

Մաքսային գործառնությունների իրականացման կարգն ու տեխնոլոգիաները սահմանվում են անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, չպետք է հանգեցնեն մաքսասակագնային կարգավորման միջոցների, արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների լրիվ կամ մասնակի չկիրառմանը:

3. Մաքսային գործառնություններն իրականացվում են նույն կերպ` անկախ ապրանքների ծագումից, ապրանքների ուղարկման երկրից և նշանակման երկրից:

4. Մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային մարմինների պահանջները պետք է հիմնավորված լինեն և սահմանափակվեն այն պահանջներով, որոնք անհրաժեշտ են մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության պահպանումն ապահովելու համար:

 

Հոդված 79. Մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման վայրն ու ժամը

 

1. Մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային մարմինների կողմից` նրանց գտնվելու վայրերում և աշխատանքային ժամերին:

2. Սույն Օրենսգրքով կամ անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շահագրգիռ անձի պատճառաբանված պահանջով առանձին մաքսային գործառնություններ մաքսային մարմինների կողմից կարող են իրականացվել մաքսային մարմինների գտնվելու վայրից և (կամ) աշխատանքային ժամերից դուրս:

 

Հոդված 80. Մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները

 

1. Սույն Օրենսգրքով սահմանված անձինք պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել սույն Օրենսգրքին համապատասխան մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները:

Մաքսային մարմիններն իրավասու են սույն Օրենսգրքով սահմանված անձանցից պահանջելու, որ ներկայացվեն միայն այն փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության և անդամ պետությունների այն օրենսդրության պահպանման համար, որի պահպանման նկատմամբ հսկողությունը դրված է մաքսային մարմինների վրա, և որոնք ներկայացնելու պահանջը նախատեսված է սույն Օրենսգրքին համապատասխան:

2. Մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կարող են դրանք իրականացնելու ժամանակ չներկայացվել մաքսային մարմին, եթե այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) դրանցից վերցված տեղեկությունները և (կամ) մաքսային գործառնություններ իրականացնելու համար մաքսային մարմիններին անհրաժեշտ այլ տեղեկություններ մաքսային մարմինները կարող են ստանալ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերից, ինչպես նաև անդամ պետությունների պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերից` անդամ պետությունների մաքսային մարմինների և պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում: Այդ դեպքում սույն Օրենսգրքով սահմանված անձինք մաքսային հայտարարագրում նշում են այդ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների մասին տեղեկությունները կամ սույն Օրենսգրքին համապատասխան դրանք այլ կերպ ներկայացնում մաքսային մարմիններ:

Սույն կետի դրույթների իրագործման նպատակներով մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) այդ փաստաթղթերից վերցված տեղեկությունները և (կամ) մաքսային գործառնությունների իրականացման համար մաքսային մարմիններին անհրաժեշտ այլ տեղեկություններ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերից, ինչպես նաև անդամ պետությունների պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերից ստանալու հնարավորության մասին տեղեկատվությունը բոլորին մատչելի է դարձվում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում, մաքսային մարմինների պաշտոնական կայքերում այն տեղադրելու և (կամ) այլ եղանակով տեղեկատվություն տարածելու միջոցով:

3. Մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ցանկը, դրանք ներկայացնելու եղանակն ու ժամկետները սահմանվում են սույն Օրենսգրքին համապատասխան:

4. Այն տեղեկությունների կազմը, որոնք տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում մաքսային մարմինները կարող են ստանալ անդամ պետությունների մաքսային մարմինների և պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերից, և այդ տեղեկությունները ստանալու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից, իսկ այն դեպքերում, երբ տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է մեկ անդամ պետության մաքսային մարմինների և պետական մարմինների (կազմակերպությունների) միջև` սահմանվում են այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

5. Մաքսային մարմիններն իրավունք չունեն մերժելու փաստաթղթերի ընդունումը վրիպակների կամ քերականական սխալների առկայության պատճառով, եթե դրանց արդյունքում չեն փոփոխվում փաստաթղթերում ներառված այն տեղեկությունները, որոնք ազդում են մաքսային մարմնի կողմից որոշումների ընդունման վրա:

6. Մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի տեսքով: Թույլատրվում է ներկայացնել նշված փաստաթղթերի պատճենները (այդ թվում` էլեկտրոնային փաստաթղթերի թղթային պատճենները), եթե «Միության մասին» պայմանագրով, մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով չի սահմանվել այդ փաստաթղթերի բնօրինակների պարտադիր ներկայացման պայման:

7. Մաքսային գործառնություններ իրականացնելու համար մաքսային մարմիններ կարող են ներկայացվել անդամ պետությունների պետական լեզուներով կամ օտար լեզուներով կազմված փաստաթղթեր:

Մաքսային մարմինը իրավասու է պահանջել մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների թարգմանությունը, եթե դրանք կազմված են այն անդամ պետության պետական լեզու չհանդիսացող լեզվով, որի մաքսային մարմին են ներկայացվում այդ փաստաթղթերը:

8. Սույն Օրենսգրքին և երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան` մաքսային գործառնություններ իրականացնելու համար կարող են կիրառվել Միության անդամ չհանդիսացող պետություններում կազմված և կիրառվող մաքսային փաստաթղթեր:

 

Հոդված 81. Ապրանքների առանձին կատեգորիաների համար մաքսային գործառնություններ իրականացնելու առաջնահերթ կարգը

 

1. Տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքների, խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների իրականացման կամ վարժանքների անցկացման համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի, արագ փչացող ապրանքների, ինչպես նաև կենդանիների, ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ նյութերի, միջազգային փոստային առաքանիների, էքսպրես բեռների, միջազգային ցուցահանդեսային միջոցառումներում ցուցադրության, մարդասիրական և տեխնիկական օգնության համար նախատեսված ապրանքների, զանգվածային լրատվության միջոցների համար հաղորդումների ու նյութերի, միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերի, շարժիչների, սպառման նյութերի, սարքավորումների, գործիքների, անդամ պետությունների արժույթի, արտարժույթի, այլ արժութային արժեքների, թանկարժեք մետաղների, այդ թվում` ոսկու, որոնք ներմուծվում են անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի և դրանց մասնաճյուղերի կողմից, ու նմանատիպ այլ ապրանքների մասով իրականացվող մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով:

2. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այլ ապրանքներ, որոնց մասով մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով:

3. Սույն հոդվածի կիրառման նպատակով` արագ փչացող ապրանքների կատեգորիաների ցանկը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, իսկ մինչև Հանձնաժողովի կողմից այն սահմանելը` անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 82. Մաքսային մարմինների և անձանց կողմից մաքսային գործառնությունների իրականացումը

 

1. Մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային մարմինների, հայտարարատուների, փոխադրողների, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց, այլ շահագրգիռ անձանց կողմից:

2. Մաքսային մարմինների անունից մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային մարմինների այն պաշտոնատար անձանց կողմից, որոնք իրենց պաշտոնական (գործառութային) պարտականություններին համապատասխան ունեն այդպիսի մաքսային գործառնություններ իրականացնելու լիազորություն:

3. Առանձին մաքսային գործառնություններ մաքսային մարմինների կողմից կարող են իրականացվել մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով` առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության:

Առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության` մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, իսկ մինչև Հանձնաժողովի կողմից այն սահմանելը` անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Հայտարարատուները, փոխադրողները, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք, այլ շահագրգիռ անձինք մաքսային գործառնություններն իրականացնում են անմիջականորեն կամ այդ անձանց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների միջոցով:

Հայտարարատուի, փոխադրողի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի, այլ շահագրգիռ անձի անունից մաքսային գործառնությունները կարող է իրականացնել մաքսային ներկայացուցիչը, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում` այդ անձանց հանձնարարությամբ գործող այլ անձ:

 

Հոդված 83. Հայտարարատուն

 

1. Որպես մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ`

1) անդամ պետության անձը`

որն օտարերկրյա անձի կետ կնքված այն գործարքի կողմերից է, որի հիման վրա ապրանքները տեղափոխվում են Միության մաքսային սահմանով.

որի անունից և (կամ) որի հանձնարարությամբ կնքվել է սույն ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված գործարքը.

որն ունի ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք, եթե ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխվում են այն գործարքի շրջանակներից դուրս, որի կողմերից մեկն օտարերկրյա անձ է.

որը Միության մաքսային տարածքում գտնվող օտարերկրյա ապրանքների մասով օտարերկրյա անձի կամ անդամ պետության անձի հետ կնքված գործարքի կողմերից է.

որը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտագրման ժամանակ առաքողն (էքսպեդիտորն) է.

2) օտարերկրյա անձը`

որն անդամ պետության տարածքում սահմանված կարգով ստեղծված և (կամ) գրանցված ներկայացուցչություն կամ մասնաճյուղ ունեցող կազմակերպություն է միայն այն ապրանքները մաքսային ընթացակարգերով հայտագրելիս, որոնք տեղափոխվում են այդ ներկայացուցչության կամ մասնաճյուղի սեփական կարիքների համար.

որն ապրանքների սեփականատերն է, եթե ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխվում են օտարերկրյա անձի և անդամ պետության անձի միջև կնքված գործարքի շրջանակներից դուրս.

որն ունի ապրանքների տիրապետման և օգտագործման իրավունք, եթե ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխվում են օտարերկրյա անձի և անդամ պետության անձի միջև գործարքի շրջանակներից դուրս` «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգի, հատուկ մաքսային ընթացակարգի հայտագրման դեպքում.

3) Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունները, հյուպատոսական հիմնարկները, պետությունների` միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունները, միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները, այլ կազմակերպություններ կամ դրանց ներկայացուցչությունները.

4) փոխադրողը, այդ թվում` մաքսային փոխադրողը` «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտագրման դեպքում.

5) օտարերկրյա այն անձը, որը, երրորդ կողմի հետ անդամ պետության միջազգային պայմանագրին համապատասխան, ստացել է այդ միջազգային պայմանագրով նախատեսված փաստաթուղթ, որն այդ անձին տալիս է Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելու իրավունք` «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգի, «արտահանում» մաքսային ընթացակարգի հայտագրման դեպքում:

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ որպես ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ անդամ պետության անձը, որը մեկ անդամ պետության անձանց միջև կնքված այն գործարքի կողմերից է, որի հիման վրա ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքից:

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերից և պայմաններից տարբեր այլ դեպքեր և պայմաններ, որոնց ժամանակ այդ անդամ պետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով անդամ պետության տարածքում գրանցված մասնաճյուղ ունեցող օտարերկրյա անձը կարող է հանդես գալ որպես ապրանքների հայտարարատու:

4. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն դեպքերը, երբ սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված օտարերկրյա անձը չի կարող հանդես գալ որպես ապրանքների հայտարարատու:

5. Այն լրացուցիչ պայմանները, որոնց պահպանման դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք կարող են հանդես գալ որպես առանձին մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների հայտարարատուներ, ինչպես նաև այլ անձինք և այն պայմանները, որոնց պահպանման դեպքում այդ անձինք կարող են հանդես գալ որպես նշված ապրանքների հայտարարատուներ, սահմանվում են սույն Օրենսգրքով: Այն լրացուցիչ պայմանները, որոնց պահպանման դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք կարող են հանդես գալ որպես հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուներ, ինչպես նաև այլ անձինք և այն պայմանները, որոնց պահպանման դեպքում այդ անձինք կարող են հանդես գալ որպես նշված ապրանքների հայտարարատուներ, սահմանվում են Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ` Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում:

6. Սույն Օրենսգրքին համապատասխան` մաքսային հայտարարագրման և (կամ) առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպելու բացթողման ենթակա ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ սույն Օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-8-րդ կետերով, 278-րդ հոդվածի 2-րդ կետով և 281-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված անձինք:

 

Հոդված 84. Հայտարարատուի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը

 

1. Հայտարարատուն իրավունք ունի`

1) զննելու և չափելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները և բեռնային գործողություններ կատարելու դրանց հետ.

2) մաքսային մարմնի` սույն Օրենսգրքի 17-րդ հոդվածին համապատասխան տրված թույլտվությամբ փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներից.

3) ներկա գտնվելու մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային տեսազննման և մաքսային զննման ձևով մաքսային հսկողություն անցկացնելու և այդ անձանց կողմից ապրանքներից փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու ժամանակ.

4) ծանոթանալու իր կողմից հայտարարագրվող ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ուսումնասիրության արդյունքներին, որոնք առկա են մաքսային մարմիններում.

5) բողոքարկելու մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները (անգործությունը).

6) ներգրավելու փորձագետներ` իր կողմից հայտարարագրվող ապրանքների մասին տեղեկությունները հստակեցնելու համար.

7) օգտվելու սույն Օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներից:

2. Հայտարարատուն պարտավոր է`

1) կատարել ապրանքների մաքսային հայտարարագրում.

2) սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում մաքսային մարմին ներկայացնել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր.

3) ներկայացնել հայտարարագրվող ապրանքները` սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում կամ մաքսային մարմնի պահանջով.

4) վճարել մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը և (կամ) ապահովել դրանց վճարման պարտավորության կատարումը` սույն Օրենսգրքին համապատասխան.

5) պահպանել մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները կամ ապրանքների առանձին կատեգորիաների համար սահմանված այն պայմանները, որոնք, սույն Օրենսգրքին համապատասխան, ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման.

6) կատարել սույն Օրենսգրքով նախատեսված այլ պահանջներ:

3. Հայտարարատուն, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու, մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև մաքսային ներկայացուցչին անվավեր, այդ թվում` կեղծ և (կամ) ակնհայտ ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար:

 

Հոդված 85. Շահագրգիռ անձանց ներկայությունը մաքսային գործառնություններ իրականացնելիս

 

1. Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկա գտնվելու մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ:

2. Մաքսային մարմնի պահանջով շահագրգիռ անձինք պարտավոր են ներկա գտնվել մաքսային գործառնություններ իրականացնելիս` մաքսային մարմիններին դրանց իրականացման մեջ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

 

Հոդված 86. Միության մաքսային սահմանով անօրինականորեն տեղափոխված ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացումը

 

Անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել մաքսային հայտարարագրման, այլ մաքսային գործառնություններ իրականացնելու և մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հնարավորություն այն ապրանքների համար, որոնք անօրինականորեն տեղափոխվել են Միության մաքսային սահմանով, կամ որոնց բացթողումը չի իրականացվել մաքսային մարմինների կողմից սույն Օրենսգրքին համապատասխան, ինչը հանգեցրել է մաքսատուրքերի, հարկերի չվճարման կամ արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների չպահպանման, և որոնք մաքսային մարմինների կողմից հայտնաբերվել են Միության մաքսային տարածքում այդ ապրանքները ձեռք բերած անձանց մոտ:

 

ԳԼՈՒԽ 14
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԵՎ ԺԱՄԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 87. Ապրանքների ժամանումը միության մաքսային տարածք

 

1. Միության մաքսային սահմանը հատելուց հետո ապրանքները պետք է փոխադրողի կամ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող անձի կողմից հասցվեն ժամանման վայր կամ սույն Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նշված այլ վայրեր: Ընդ որում, ապրանքների փաթեթվածքի ամբողջականության խախտում, ինչպես նաև դրված կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների փոփոխություն, հեռացում, ոչնչացում, վնասում կամ փոխարինում չեն թույլատրվում:

2. Եթե Միության մաքսային սահմանը հատելուց հետո ապրանքները ժամանման վայր կամ սույն Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նշված այլ վայրեր հասցնելն ընդհատվում է, ինչպես նաև եթե նավը կամ օդանավը հարկադրված կանգառ կամ վայրէջք է կատարում Միության մաքսային տարածքում վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ ապրանքներն առաքելուն, սահմանված վայրերում կանգառ կամ վայրէջք կատարելուն խոչընդոտող այլ հանգամանքների հետևանքով, փոխադրողը կամ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է ձեռնարկել ապրանքների պահպանվածությունն ապահովելուն ուղղված բոլոր միջոցները, անհապաղ տեղեկացնել մոտակա մաքսային մարմնին այդ հանգամանքների և ապրանքների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վնասված լինելու դեպքում փոխադրել ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) մոտակա մաքսային մարմին կամ մաքսային մարմնի կողմից նշված այլ վայր:

Փոխադրողի կամ այլ անձանց` սույն կետի պահանջների կատարման առնչությամբ կրած ծախսերը մաքսային մարմինների կողմից չեն փոխհատուցվում:

3. Ապրանքները ժամանման վայր կամ սույն Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նշված այլ վայրեր հասցնելուց հետո դրանք պետք է գտնվեն մաքսային հսկողության գոտում` բացառությամբ նավերով փոխադրվող ապրանքների:

4. Սույն Օրենսգրքի 88-91-րդ հոդվածների դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ:

Ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունները դրանց` Միության մաքսային տարածք ժամանելուց հետո իրականացվում են սույն Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան:

5. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում`

1) նավերով և օդանավերով փոխադրվող ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածքը հատում են` առանց Միության մաքսային տարածքում տեղակայված նավահանգիստ մտնելու կամ օդանավակայանում վայրէջք կատարելու.

2) Միության և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածքի մի մասից նավերով և օդանավերով փոխադրվում են Միության մաքսային տարածքի մյուս մասը` Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով` առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում վայրէջք կատարելու կամ Միության անդամ չհանդիսացող պետության նավահանգիստ նավի մուտք գործելու.

3) խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով փոխադրվող ապրանքների նկատմամբ:

 

Հոդված 88. Ապրանքների` միության մաքսային տարածք ժամանելու հետ կապված մաքսային գործառնությունները և դրանց իրականացման կարգը

 

1. Փոխադրողը պարտավոր է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցել` ներկայացնելով սույն Օրենսգրքի 89-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները` կախված այն տրանսպորտային միջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), կամ ներկայացնելով էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված նախնական տեղեկատվության գրանցման համարի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթը հետևյալ ժամկետներում`

1) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար` ապրանքները ժամանման վայր հասցնելու պահից 1 ժամվա ընթացքում, իսկ մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս ապրանքները ժամանման վայր հասցնելու դեպքում` տվյալ մաքսային մարմնի աշխատանքային ժամի մեկնարկից հաշված 1 ժամվա ընթացքում.

2) նավերով, օդանավերով կամ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար` նավահանգստի, օդանավակայանի կամ երկաթուղային կայարանի տեխնոլոգիական գործընթացով (ժամանակացույցով) սահմանված ժամանակի ընթացքում` միջազգային փոխադրում իրականացնելու դեպքում, կամ անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ ժամկետում:

2. Փոխադրողի անունից սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները կարող են ներկայացվել մաքսային ներկայացուցչի կամ փոխադրողի հանձնարարությամբ գործող այլ անձանց կողմից, եթե դա թույլատրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

3. Եթե ներկայացվող փաստաթղթերը կազմված են այն անդամ պետության պետական լեզու չհանդիսացող լեզվով, որի տարածք են ժամանել ապրանքները, ապա այդ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների թարգմանությունն ապահովվում է փոխադրողի կամ այլ շահագրգիռ անձի կողմից:

4. Ապրանքների` Միության մաքսային տարածք ժամանելու մասին ծանուցման ամսաթիվն ու ժամը մաքսային մարմնի կողմից արձանագրվում է անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Փոխադրողը կամ սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված այլ անձինք մաքսային մարմնի աշխատանքային ժամերին` ժամանման մասին ծանուցման պահից սկսած 3 ժամվա ընթացքում, եթե անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ ժամկետ չի սահմանվել նավով, օդանավով կամ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար կամ միջազգային փոստային առաքանիների համար, պարտավոր են կատարել մաքսային գործառնություններից որևէ մեկը, որը կապված է`

1) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ.

2) անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանման վայրերից ժամանակավոր պահպանման վայրեր ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ.

3) ապրանքների մաքսային հայտարարագրման հետ.

4) նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ.

5) Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման հետ:

6. Սույն հոդվածի 5-րդ կետի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային տարածք ժամանած`

1) այն ապրանքների նկատմամբ, որոնք, սույն Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, պետք է անհապաղ արտահանվեն Միության մաքսային տարածքից.

2) այն ապրանքների նկատմամբ, որոնք գտնվում են նավերի վրա կամ օդանավերի մեջ և ենթակա չեն այդ նավերից և օդանավերից դատարկման Միության մաքսային տարածքում.

3) այն ապրանքների նկատմամբ, որոնք փոխաբեռնվում են մեկ օդանավից մյուսը և ենթակա են Միության մաքսային տարածքից արտահանման.

4) Միության և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով` Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մասը դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում.

5) Միության ապրանքների և օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով նավերով և օդանավերով փոխադրվում են Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մասը սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում, Միության մաքսային տարածք են ժամանել Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի հարկադրված վայրէջքից հետո կամ վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների հետևանքով Միության անդամ չհանդիսացող պետության նավահանգիստ` նավի մտնելուց հետո.

6) սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 5-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված Միության ապրանքների նկատմամբ.

7) սույն Օրենսգրքի 301-րդ հոդվածում նշված ապրանքների նկատմամբ:

7. Սույն հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու դեպքում սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված անձինք պարտավոր են իրականացնել ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները մաքսային մարմնի աշխատանքային ժամերին հետևյալի ստացման պահից սկսած 3 ժամվա ընթացքում`

մաքսային հայտարարագրի հետկանչի համար մաքսային մարմնի թույլտվությունը` սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան.

ապրանքների բացթողման ժամկետների երկարաձգման մասին մաքսային մարմնի որոշումը` սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-8-րդ կետերին համապատասխան.

ապրանքների բացթողման ժամկետի կասեցման մասին մաքսային մարմնի որոշումը` սույն Օրենսգրքի 124-րդ հոդվածին համապատասխան.

ապրանքների բացթողման մերժումը` սույն Օրենսգրքի 125-րդ հոդվածին համապատասխան:

Անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման այլ ժամկետներ, և (կամ) նախատեսվել այդ հանգամանքների ի հայտ գալուց հետո այլ մաքսային գործառնությունների իրականացում:

8. Սույն Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետին համապատասխան` ապրանքների բացթողման մերժման դեպքում հայտարարատուն պարտավոր է իրականացնել ապրանքների մաքսային հայտարարագրման, ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու կամ Միության մաքսային տարածքից դրանց արտահանման հետ կապված մաքսային գործառնությունները, եթե դրանք դուրս չեն բերվել ժամանման վայրից մաքսային մարմնի աշխատանքային ժամերին` ապրանքների բացթողման մերժումը ստանալու պահից սկսած 3 ժամվա ընթացքում:

Անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել նշված մաքսային գործառնությունների իրականացման այլ ժամկետներ, և (կամ) նախատեսվել այլ մաքսային գործառնությունների իրականացում` սույն Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետին համապատասխան ապրանքների բացթողման մերժման դեպքում:

9. Ժամանման վայրում ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքները պահվում են ժամանման վայրում գտնվող ժամանակավոր պահպանման վայրերում կամ անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` ժամանակավոր պահպանման այլ վայրերում:

Եթե օտարերկրյա ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվելու է ժամանման վայրից դուրս գտնվող ժամանակավոր պահպանման վայրում, ապա ժամանման վայրից մինչև ժամանակավոր պահպանման այդպիսի վայր օտարերկրյա ապրանքների փոխադրումն իրականացվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, կամ եթե դա նախատեսված է անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ` առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման` այդ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

10. Այն ապրանքները, որոնց նկատմամբ սույն հոդվածի 5-րդ, 7-րդ կետերով և 8-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետներում կամ սույն հոդվածի 7-րդ կետի վեցերորդ պարբերությանը և 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չեն իրականացվել այդ կետերով նախատեսված մաքսային գործառնությունները կամ սույն հոդվածի 7-րդ կետի վեցերորդ պարբերությանը և 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված մաքսային գործառնությունները արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմինների կողմից` սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան:

 

Հոդված 89. Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները

 

1. Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելիս փոխադրողը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`

1) ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային փոխադրում իրականացնելիս`

միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթեր.

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր.

միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթուղթ` սահմանված Համաշխարհային փոստային Միության ակտերով.

փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր.

տեղեկություններ`

միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի պետական գրանցման մասին.

ապրանքները փոխադրողի մասին (անվանումն ու հասցեն).

ապրանքների ուղարկման երկրի և նշանակման երկրի մասին (անվանումները).

ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին (անվանումներն ու հասցեները).

ապրանքները վաճառողի և ստացողի մասին` փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթերին համապատասխան.

բեռնատեղիների քանակի, դրանց նշագրումների և ապրանքների փաթեթվածքների տեսակների մասին.

ապրանքների մասին (ապրանքների անվանումները և ծածկագրերը` նվազագույնը առաջին 6 նիշերով` Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին կամ Արտաքին առևտրային գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան).

ապրանքների համաքաշի մասին (արտահայտված կիլոգրամներով) կամ ապրանքների ծավալի մասին (արտահայտված խորանարդ մետրերով).

այնպիսի ապրանքների առկայության (բացակայության) մասին, որոնց ներմուծումը Միության մաքսային տարածք արգելված կամ սահմանափակված է.

միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրի կազմման վայրի ու ամսաթվի մասին.

բեռնարկղերի նույնականացման համարների մասին.

2) ջրային տրանսպորտով միջազգային փոխադրում իրականացնելիս`

ընդհանուր հայտարարագիր.

բեռի հայտարարագիր.

նավում առկա պաշարների հայտարարագիր.

նավի անձնակազմի անձնական իրերի հայտարարագիր.

նավի անձնակազմի ցուցակ.

ուղևորների ցուցակ.

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր, եթե ապրանքի մասին սույն ենթակետով նախատեսված տեղեկությունները չեն պարունակվում բեռի հայտարարագրում.

միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթուղթ` սահմանված Համաշխարհային փոստային Միության ակտերով.

տեղեկություններ`

նավի գրանցման և ազգային պատկանելիության մասին.

նավի մասին (անվանումը և նկարագրությունը.

նավապետի մասին (ազգանունը).

ծովային գործակալի մասին (ազգանունը և հասցեն).

նավի ուղևորների մասին (նրանց թիվը, ազգանունները, անունները, քաղաքացիությունը (հպատակագրումը), ծննդյան ամսաթիվն ու վայրը, նստեցման և իջեցման նավահանգիստները).

նավի անձնակազմի անդամների թվի և կազմի մասին.

նավի ելքի նավահանգստի և մուտքի նավահանգստի (անվանումները) մասին.

բեռնատեղիների քանակի, դրանց նշագրումների և ապրանքների փաթեթվածքների տեսակների մասին.

ապրանքների մասին (անվանումները, ընդհանուր քանակը և նկարագրությունը).

ապրանքների բեռնման նավահանգստի և դատարկման նավահանգստի մասին (անվանումները).

տվյալ նավահանգստում դատարկման ենթակա ապրանքների վերաբերյալ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի համարների մասին.

նավում մնացող ապրանքների դատարկման նավահանգիստների մասին (անվանումները).

առաջին նավահանգիստների մասին, որտեղից ուղարկվում են ապրանքները (անվանումները).

նավում առկա պաշարների մասին (անվանումները և քանակը).

նավում միջազգային փոստային առաքանիների առկայության (բացակայության) մասին.

նավում այնպիսի դեղամիջոցների առկայության մասին, որոնց բաղադրության մեջ պարունակվում են թմրանյութեր, ուժեղ ազդեցություն ունեցող նյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) և թունավոր նյութեր.

նավում վտանգավոր ապրանքների, այդ թվում` զենքի, զինամթերքի առկայության (բացակայության) մասին.

բեռնարկղերի նույնականացման համարների մասին.

3) օդային տրանսպորտով միջազգային փոխադրում իրականացնելիս`

քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործող միջազգային պայմանագրերով նախատեսված փոխադրողի ստանդարտ փաստաթուղթ (ընդհանուր հայտարարագիր).

օդանավով փոխադրվող ապրանքների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ (բեռնային փոխադրման ամփոփագիր).

օդանավում առկա պաշարների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ.

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր.

օդանավով փոխադրվող ուղևորների և նրանց ուղեբեռների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ (ուղևորային փոխադրման ամփոփագիր).

միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթուղթ` սահմանված Համաշխարհային փոստային Միության ակտերով.

փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր.

տեղեկություններ`

օդանավի ազգային պատկանելիության նշանների և գրանցման նշանների մասին.

չվերթի համարի, թռիչքի երթուղու, օդանավի թռիչքի մեկնարկային կետի և ժամանման կետի մասին.

օդանավը շահագործողի մասին (անվանումը).

օդանավի անձնակազմի անդամների թվի և կազմի մասին.

օդանավի ուղևորների մասին (նրանց թիվը, ազգանունները և սկզբնատառերը, նստեցման ու իջեցման կետերի անվանումները).

ապրանքների մասին (անվանումները).

բեռնագրի համարի, բեռնատեղիների քանակի մասին` ըստ յուրաքանչյուր բեռնագրի.

ապրանքների բեռնման կետի և դատարկման կետի մասին (անվանումները).

օդանավ բեռնվող կամ դրանից դատարկվող պաշարների քանակի մասին.

օդանավում միջազգային փոստային առաքանիների առկայության (բացակայության) մասին.

օդանավում այնպիսի ապրանքների առկայության (բացակայության) մասին, որոնց ներմուծումը Միության մաքսային տարածք արգելված կամ սահմանափակված է, ինչպես նաև իրենց բաղադրության մեջ թմրանյութեր, ուժեղ ազդեցություն ունեցող միջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) և թունավոր նյութեր պարունակող դեղամիջոցների, զենքի, զինամթերքի առկայության (բացակայության) մասին.

բեռնարկղերի նույնականացման համարների մասին.

4) երկաթուղային տրանսպորտային միջոցով միջազգային փոխադրում իրականացնելիս`

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր.

երկաթուղային շարժակազմի վերաբերյալ փոխանցման ամփոփագիր.

պաշարների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ.

միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթուղթ` սահմանված Համաշխարհային փոստային Միության ակտերով.

փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր.

տեղեկություններ`

ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին (անվանումներն ու հասցեները).

ապրանքներն ուղարկող կայարանի և նշանակման կայարանի մասին.

բեռնատեղիների քանակի, դրանց նշագրումների և ապրանքների փաթեթվածքների տեսակների մասին.

ապրանքների մասին (ապրանքների անվանումները և ծածկագրերը` նվազագույնը առաջին 6 նիշերով` Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին կամ Արտաքին առևտրային գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան).

ապրանքների համաքաշի մասին (արտահայտված կիլոգրամներով).

բեռնարկղերի նույնականացման համարների մասին:

2. Անկախ տրանսպորտային միջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին սույն հոդվածում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնելու միջոցով ծանուցելիս փոխադրողի կողմից ներկայացվում են`

1) փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, որոնք հաստատում են սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան սահմանված արգելքների և սահմանափակումների պահպանումը.

2) նախնական տեղեկատվության գրանցման մասին տեղեկություններ` նշելով նախնական տեղեկատվության գրանցման համարը, եթե սույն Օրենսգրքի 11-րդ հոդվածին համապատասխան Միության մաքսային տարածք ժամանած ապրանքների համար մաքսային մարմին է ներկայացվել նախնական տեղեկատվություն.

3) տարանցման հայտարարագիր` Միության մաքսային տարածք ժամանած Միության ապրանքների և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների համար, որոնք ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով` Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով և (կամ) ծովով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար:

3. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ներկայացման ենթակա տեղեկություններն առկա չեն փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերում, կամ եթե արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը չեն ներկայացվում սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ապա փոխադրողը պարտավոր է ներկայացնել պակասող տեղեկությունները պարունակող այլ փաստաթղթեր կամ ազատ ձևով շարադրված դիմում ներկայացնելու միջոցով հայտնել պակասող տեղեկությունները և (կամ) չներկայացվող փաստաթղթերի մասին տեղեկությունները:

4. Միության մաքսային տարածք միջազգային փոստային առաքանիների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելիս փոխադրողն այդ փոստային առաքանիների համար ներկայացնում է միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող` Համաշխարհային փոստային Միության ակտերով սահմանված փաստաթղթերը և տեղեկություններ` սույն Օրենսգրքի 286-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

5. Կախված տրանսպորտային միջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), Հանձնաժողովն իրավասու է որոշելու Միության մաքսային տարածք ժամանած ապրանքների մասին մաքսային մարմնին ծանուցելու առանձնահատկությունները` որոշակի ժամանակահատվածում միջազգային փոխադրում իրականացնող միևնույն տրանսպորտային միջոցով Միության մաքսային սահմանով ապրանքների պարբերական տեղափոխման դեպքում:

 

Հոդված 90. Ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումը, որոնք իրականացվում են ժամանման վայրում

 

1. Ժամանման վայրում կարող է իրականացվել ապրանքների բեռնաթափում, փոխաբեռնում (վերաբեռնում) և ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողություններ, ինչպես նաև Միության մաքսային տարածք ապրանքները հասցրած միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինում` այլ տրանսպորտային միջոցներով:

2. Ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև ապրանքները Միության մաքսային տարածք հասցրած միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումն այլ տրանսպորտային միջոցներով իրականացվում են մաքսային մարմնի աշխատանքային ժամերին և հատուկ այդ նպատակով նախատեսված վայրերում` շահագրգիռ անձի հարցման հիման վրա տրվող` մաքսային մարմնի թույլտվությամբ, իսկ անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` մաքսային մարմնին էլեկտրոնային կամ գրավոր ձևով ծանուցելուց հետո:

3. Վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ ժամանման վայրում առաջացած այլ հանգամանքների դեպքում ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև ապրանքները Միության մաքսային տարածք հասցրած` միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումն այլ տրանսպորտային միջոցներով կարող են կատարվել առանց մաքսային մարմնի` սույն հոդվածի 2-րդ կետում նշված թույլտվության կամ ծանուցման, եթե այդ գործողությունները չկատարելը կարող է հանգեցնել ապրանքների անվերադարձ կորստի և (կամ) ոչնչացման: Այդ դեպքում այդպիսի գործողություններ կատարած անձը մաքսային մարմնին տեղեկացնում է դրանց կատարման մասին այդ գործողությունները կատարելու պահից ոչ ուշ, քան 2 ժամվա ընթացքում:

 

Հոդված 91. Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը

 

1. Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման դեպքում փոխադրողի` ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է ապրանքների` Միության մաքսային սահմանը հատելու պահից:

2. Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման դեպքում փոխադրողի` ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում`

1) ապրանքները ժամանման վայր հասցնելը և ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային մարմնի կողմից ժամանման վայրում ապրանքների բացթողումը.

2) Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնումը, եթե այդ ապրանքները Միության մաքսային տարածք ժամանելուց հետո դուրս չեն բերվել Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրից.

3) օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպումը` սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո.

4) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձում.

5) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը` անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել այդ օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.

6) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը` այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

7) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը).

8) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել:

3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում:

4. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում`

1) այն օրը, երբ ապրանքները հատում են Միության մաքսային սահմանը` ապրանքները ժամանման վայր չհասցվելու դեպքում, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա ապրանքները ժամանման վայր չհասցնելու փաստը հայտնաբերելու օրը.

2) ապրանքների կորստի օրը` ժամանման վայրում ապրանքների կորստի դեպքում` բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա այն օրը, երբ ապրանքները հատում են Միության մաքսային սահմանը.

3) ապրանքների արտահանման օրը, ապրանքները ժամանման վայրից Միության մաքսային տարածքի այլ հատվածներ արտահանելու դեպքում` առանց դրանք ժամանակավոր պահպանման հանձնելու կամ առանց ժամանման վայրում մաքսային մարմնի կողմից դրանց բացթողման, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա այն օրը, երբ ապրանքները հատում են Միության մաքսային սահմանը:

5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով` առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման:

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են սույն Օրենսգրքի 7-րդ և 12-րդ գլուխներին համապատասխան:

Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ:

Եթե ապրանքների մաքսային արժեքը որոշելու, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, ապա այդ վերահաշվարկն իրականացվում է սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ գործող փոխարժեքով:

Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների (դրանց բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկություններ, վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար բազան որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումն իրականացվում է` հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը:

Եթե ապրանքի ծածկագիրն Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել է 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով, ապա`

ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը.

հարկերի հաշվարկման համար կիրառվում է այն խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող ավելացված արժեքի հարկի, ակցիզների (ակցիզային հարկի կամ ակցիզային վճարի) դրույքաչափերից ամենամեծը, որոնց նկատմամբ սահմանվել է ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը.

հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը` հաշվի առնելով սույն կետի տասներորդ պարբերությունը:

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են` ելնելով ապրանքների` սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ծագումից և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններից: Եթե ապրանքների ծագումը և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ հաստատված չեն, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են` հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար, եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով, կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար, եթե ապրանքների ծածկագրերը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով:

Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են` հիմք ընդունելով այդ ճշգրիտ տեղեկությունները, կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի` ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում` սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին և 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան:

6. Օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքները ձևակերպելու, սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից ապրանքներն արգելանքի վերցնելու (արգելապահելու), ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց հետո ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու և (կամ) դրանք (լրիվ կամ մասնակիորեն) բռնագանձելու դեպքում սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)` սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 15
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆՈՒՄԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎ ՄԵԿՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 92. Ապրանքների` միության մաքսային տարածքից մեկնման հետ կապված մաքսային գործառնությունները և դրանց իրականացման կարգը

 

1. Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար փոխադրողը պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել սույն Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները` կախված այն տրանսպորտային միջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), եթե սույն Օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

2. Անկախ տրանսպորտի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար փոխադրողի կամ այլ անձի կողմից սույն հոդվածի 8-րդ կետին համապատասխան ներկայացվում են`

1) ապրանքների հայտարարագիրը կամ դրա պատճենը, տարանցման հայտարարագիրը` սույն հոդվածի 3-րդ կետում նշված ապրանքների համար, կամ ապրանքների հայտարարագրի կամ տարանցման հայտարարագրի մասին տեղեկությունները, եթե ապրանքների այդ հայտարարագիրը կամ տարանցման հայտարարագիրը չեն ներկայացվում սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումը թույլատրող այլ փաստաթուղթ.

2) սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան սահմանված արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները:

3. Միության մաքսային տարածքից մեկնելու համար տարանցման հայտարարագիր ներկայացվում է այն ապրանքների համար, որոնք`

1) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան` Միության մաքսային տարածքով փոխադրվել են ժամանման վայրում տեղակայված ուղարկող մաքսային մարմնից մինչև մեկնման վայրում տեղակայված նշանակման մաքսային մարմին.

2) հասցվել են մեկնման վայրում տեղակայված մաքսային մարմին` կապված սույն Օրենսգրքի 145-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան ապրանքների առաքման վայրի փոփոխության հետ.

3) ձևակերպվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով` սույն Օրենսգրքի 43-րդ գլխին համապատասխան Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար:

4. Սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը կամ տեղեկությունները Միության մաքսային տարածքից օտարերկրյա ապրանքների մեկնման համար չեն ներկայացվում հետևյալ դեպքերում`

1) այդ օտարերկրյա ապրանքները Միության մաքսային տարածք ժամանելուց հետո դուրս չեն բերվել Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրից.

2) այդ օտարերկրյա ապրանքները գտնվում են օդանավում և սույն Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան չեն ձևակերպվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով:

5. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ներկայացման ենթակա տեղեկություններն առկա չեն փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերում, կամ եթե ապրանքների հայտարարագիրը, տարանցման հայտարարագիրը և (կամ) արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը չեն ներկայացվում սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ապա փոխադրողն իրավասու է ներկայացնելու պակասող տեղեկությունները պարունակող այլ փաստաթղթեր կամ ազատ ձևով շարադրված դիմում ներկայացնելու միջոցով հայտնել պակասող տեղեկությունները և (կամ) չներկայացվող փաստաթղթերի մասին տեղեկությունները:

6. Միության մաքսային տարածքից միջազգային փոստային առաքանիների մեկնման դեպքում փոխադրողն այդ փոստային առաքանիների համար ներկայացնում է միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթղթերը` սահմանված Համաշխարհային փոստային Միության ակտերով, և տեղեկություններ` սույն Օրենսգրքի 286-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

7. Փոխադրողի անունից սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները կարող են ներկայացվել մաքսային ներկայացուցչի կամ փոխադրողի հանձնարարությամբ գործող այլ անձանց կողմից, եթե դա թույլատրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

8. Ապրանքները ջրային տրանսպորտով փոխադրելիս սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները կարող են ներկայացվել հայտարարատուի կամ առաքողի (էքսպեդիտորի) կողմից, եթե դա թույլատրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

9. Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնումը կարող է իրականացվել մաքսային մարմնի թույլտվությամբ:

Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունը, բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների, ձևակերպվում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ և մաքսային հայտարարագրում կամ դրա պատճենի կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումը թույլատրող այլ փաստաթղթի և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա մաքսային մարմնի կողմից համապատասխան նշումներ կատարելու միջոցով:

Եթե Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան մաքսային հայտարարագիր չի ներկայացվում, Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունը ձևակերպվում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա մաքսային մարմնի կողմից համապատասխան նշումներ կատարելու միջոցով:

Ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների` Միության մաքսային տարածքից մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունն այդ ապրանքների բացթողումն է:

10. Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար, բացառությամբ ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների, մաքսային մարմնի թույլտվության մասին տեղեկությունները մուտքագրվում են մաքսային մարմինների տեղեկատվական համակարգեր:

11. Կախված տրանսպորտային միջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), Հանձնաժողովն իրավասու է որոշելու Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար փոխադրողի կողմից փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման առանձնահատկությունները` որոշակի ժամանակահատվածում միջազգային փոխադրում իրականացնող միևնույն տրանսպորտային միջոցով Միության մաքսային սահմանով ապրանքների պարբերական տեղափոխման դեպքում:

12. Սույն գլխի դրույթները, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ կետի, չեն կիրառվում Միության մաքսային տարածքից ֆիզիկական անձանց կողմից արտահանվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ:

Միության մաքսային տարածքից ֆիզիկական անձանց կողմից արտահանվող անձնական օգտագործման ապրանքների մեկնման համար մաքսային գործառնություններն իրականացվում են սույն Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան:

13. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում`

1) նավերով և օդանավերով փոխադրվող ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածքը հատում են` առանց Միության մաքսային տարածքում տեղակայված նավահանգիստ մտնելու կամ օդանավակայանում վայրէջք կատարելու.

2) Միության ապրանքների և օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով նավերով և օդանավերով փոխադրվում են Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մասը` սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում.

3) խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով փոխադրվող ապրանքների նկատմամբ:

 

Հոդված 93. Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման հաստատումը

 

Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը մաքսային մարմինների կողմից հաստատելու կարգը որոշվում է Հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 94. Ապրանքներին ներկայացվող պահանջները միության մաքսային տարածքից դրանց մեկնման ժամանակ

 

1. Օտարերկրյա ապրանքները պետք է փաստացի արտահանվեն Միության մաքսային տարածքից նույն քանակով և նույն վիճակում, ինչպես որ եղել են այն պահին, երբ դրանք ձևակերպվել են որոշակի մաքսային ընթացակարգով, կամ երբ դրանք ժամանել են Միության մաքսային տարածք, եթե այդ ապրանքները դուրս չեն բերվել Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրից` բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Թույլատրվում է այդ օտարերկրյա ապրանքների քանակի և (կամ) վիճակի փոփոխությունը` բնական մաշվածության կամ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում ապրանքների բնական հատկությունների փոփոխության հետևանքով, կամ դրանց քանակի փոփոխությունը այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցում առկա մնացորդներն անհնար է դատարկել:

2. Միության ապրանքները պետք է փաստացի արտահանվեն Միության մաքսային տարածքից նույն քանակով և նույն վիճակում, ինչպես որ եղել են այն պահին, երբ դրանք ձևակերպվել են որոշակի մաքսային ընթացակարգով` բացառությամբ սույն կետի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի:

3. Թույլատրվում է Միության ապրանքների քանակի և (կամ) վիճակի փոփոխությունը`

1) բնական մաշվածության կամ կորստի կամ փոխադրման, (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում ապրանքների բնական հատկությունների փոփոխության հետևանքով, կամ դրանց քանակի փոփոխությունը այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցում առկա մնացորդներն անհնար է դատարկել.

2) Միության մաքսային տարածքից նավերով արտահանվող, լիրքով, խուռնաբեռն, լցվածքով փոխադրվող ապրանքների դեպքում, եթե դա տեղի է ունեցել նավի բեռնասրահ (հատվածամաս, լցարան) Միության այդ ապրանքները բեռնելու ժամանակ դրանք խառնելու արդյունքում:

4. Միության մաքսային տարածքից նավերով արտահանվող, լիրքով, խուռնաբեռն, լցվածքով փոխադրվող ապրանքների ցանկը, որոնց դեպքում Միության մաքսային տարածքից մեկնման ժամանակ թույլատրվում է քանակի և (կամ) վիճակի այնպիսի փոփոխություն, որը տեղի է ունեցել նավի բեռնասրահներ (հատվածամասեր, լցարաններ) այդ ապրանքները բեռնելու ժամանակ դրանք խառնելու արդյունքում, սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

5. Միության ապրանքները Միության մաքսային տարածքից կարող են արտահանվել դրանք որոշակի մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ հայտագրված քանակից ավելի քիչ քանակով` անկախ ապրանքների քանակի նվազման պատճառներից:

Սույն կետի առաջին պարբերությունը չի կիրառվում սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում և 215-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված ապրանքների նկատմամբ:

6. Անձինք պատասխանատվություն չեն կրում սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության և 2-րդ կետի դրույթները չպահպանելու համար այն դեպքում, երբ անվերադարձ կորուստը կամ ապրանքների քանակի և (կամ) վիճակի փոփոխությունը տեղի է ունեցել վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով:

 

Հոդված 95. Ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումը, որոնք իրականացվում են մինչև միության մաքսային տարածքից ապրանքների մեկնելը

 

1. Մաքսային հսկողության տակ գտնվող և Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև այդպիսի ապրանքներ փոխադրող` միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումն այլ տրանսպորտային միջոցներով թույլատրվում է այն մաքսային մարմնի թույլտվությամբ, որի գործունեության տարածքում իրականացվում է համապատասխան գործողությունը, իսկ եթե ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող այդպիսի գործողությունները կարող են իրականացվել առանց դրանց վրա դրված մաքսային կապարակնիքներն ու կնիքները վնասելու, կամ եթե ապրանքների վրա մաքսային կապարակնիքներ ու կնիքներ դրված չեն եղել` մաքսային մարմնին էլեկտրոնային կամ գրավոր ձևով ծանուցելուց հետո:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունները կարող են իրականացվել առանց մաքսային մարմնի թույլտվությունը ստանալու կամ նրան ծանուցելու, եթե այդպիսի գործողությունները իրականացվում են առաջին կամ երրորդ տիպի վկայականներ ունեցող լիազորված տնտեսական օպերատորների կողմից:

3. Մաքսային մարմինն իրավասու է մերժելու սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունների իրականացման համար թույլտվություն տալը, եթե տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում, արգելքների կամ սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերում կամ անդամ պետությունների պետական մարմինների կողմից տրված այլ փաստաթղթերում առկա է այդպիսի գործողություններ իրականացնելու արգելք:

4. Անձի դիմումի հիման վրա` մաքսային մարմինը թույլատրում է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների հետ մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս բեռնային գործողությունների կատարումը` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետը:

5. Սույն գլխի կիրառման նպատակներով միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց ասելով ենթադրվում է նաև այն տրանսպորտային միջոցը, որով ապրանքները փոխադրվում են Միության մաքսային տարածքով` Միության մաքսային տարածքի սահմանների ներսում:

6. Սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների նկատմամբ կատարվում են սույն Օրենսգրքի 148-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 96. վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում կամ այլ հանգամանքներում ձեռնարկվող միջոցները

 

1. Եթե ապրանքները մեկնման վայրից մինչև Միության մաքսային սահմանի փաստացի հատման վայր հասցնելն ընդհատվում է վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ ապրանքներն առաքելուն խոչընդոտող այլ հանգամանքների հետևանքով, ապա փոխադրողը պարտավոր է ձեռնարկել ապրանքների պահպանվածությունն ապահովելուն ուղղված բոլոր միջոցները, անհապաղ տեղեկացնել մոտակա մաքսային մարմնին այդ հանգամանքների և ապրանքների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև (տրանսպորտային միջոցի վնասված լինելու դեպքում) փոխադրել ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) մոտակա մաքսային մարմին կամ մաքսային մարմնի կողմից նշված այլ վայր:

2. Փոխադրողի կամ այլ անձանց` սույն հոդվածի 1-ին կետի պահանջների կատարման առնչությամբ կրած ծախսերը մաքսային մարմինների կողմից չեն փոխհատուցվում:

 

Հոդված 97. Միության մաքսային տարածքից օտարերկրյա ապրանքների մեկնման դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը

 

1. Միության մաքսային տարածքից օտարերկրյա ապրանքների մեկնման դեպքում փոխադրողի` ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվությունը մաքսային մարմնի կողմից տրամադրվելու պահից:

2. Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման դեպքում փոխադրողի` ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում`

1) ապրանքների` Միության մաքսային սահմանը փաստացի հատելը.

2) օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպումը` սույն հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալուց հետո.

3) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձում.

4) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը` անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել այդ օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.

5) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը` այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

6) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը).

7) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել:

3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման Միության մաքսային տարածքից մեկնելուց մինչև Միության մաքսային սահմանի փաստացի հատման պահը օտարերկրյա ապրանքների կորստի դեպքում` բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի դեպքերի:

Նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում ապրանքների կորստի օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա` Միության մաքսային սահմանից ապրանքների մեկնման թույլտվությունը մաքսային մարմնի կողմից տրամադրվելու օրը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով` առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման:

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են սույն Օրենսգրքի 7-րդ և 12-րդ գլուխներին համապատասխան:

Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ:

Եթե ապրանքների մաքսային արժեքը որոշելու, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, այդ վերահաշվարկն իրականացվում է սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ գործող փոխարժեքով:

Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների (դրանց բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկություններ, վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար բազան որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումն իրականացվում է` հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը:

Եթե ապրանքի ծածկագիրը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել է 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով, ապա`

ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը.

հարկերի հաշվարկման համար կիրառվում է այն խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող ավելացված արժեքի հարկի դրույքաչափերից ամենամեծը, ակցիզների (ակցիզային հարկի կամ ակցիզային տուրքի) դրույքաչափերից ամենամեծը, որոնց նկատմամբ սահմանվել է մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը.

հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը` հաշվի առնելով սույն կետի տասներորդ պարբերությունը:

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են` ելնելով ապրանքների` սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ծագումից և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններից: Եթե ապրանքների ծագումը և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ հաստատված չեն, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են` հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար, եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով, կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար, եթե ապրանքների ծածկագրերը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով:

Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են` հիմք ընդունելով այդ ճշգրիտ տեղեկությունները, կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի` ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում` սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին և 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան:

5. Օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքները ձևակերպելու, սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից ապրանքներն արգելանքի վերցնելու (արգելապահելու), ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց հետո ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու և (կամ) դրանք (լրիվ կամ մասնակիորեն) բռնագանձելու դեպքում սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)` սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 16
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 98. Ապրանքների ժամանակավոր պահպանման մասին ընդհանուր դրույթներ

 

1. Ապրանքների ժամանակավոր պահպանում ասելով ենթադրվում է ժամանակավոր պահպանման վայրերում օտարերկրյա ապրանքների պահպանում մինչև դրանց բացթողումը մաքսային մարմնի կողմից կամ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալը, եթե օտարերկրյա ապրանքները պահվում են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրում, կամ մինչև հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման մասին գործով վարույթի (վարչական վարույթի վարման) ընթացքում ապրանքներն առգրավելու կամ դրանց վրա արգելանք դնելու օրը:

2. Ապրանքները ենթակա են ժամանակավոր պահպանման հանձնելու այն դեպքերում և այն ժամկետներով, որոնք նախատեսված են սույն Օրենսգրքի սույն հոդվածի 4-րդ կետով, 88-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով, 114-րդ հոդվածի 7-րդ կետով, 129-րդ հոդվածի 6-րդ կետով, 152-րդ հոդվածով, 240-րդ հոդվածի 3-րդ կետով, 259-րդ հոդվածով և 286-րդ հոդվածի 12-րդ կետով, ինչպես նաև սահմանված են անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ` սույն Օրենսգրքի 7-րդ կետի վեցերորդ պարբերությանը և 88-րդ հոդվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան:

3. Ապրանքների ժամանակավոր պահպանում չի կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնք տեղափոխվում են խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով, ինչպես նաև սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում:

4. Այն ապրանքները, որոնք առգրավվել են կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումներն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական վարույթ վարելու) ընթացքում, և որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, և որոնց նկատմամբ ընդունվել է դրանք վերադարձնելու մասին որոշում, այդ թվում` ապրանքների բռնագրավման մասին որոշումը վերացնելու կամ բռնագրավման ձևով պատիժը (բռնագանձումը) պատժի (բռնագանձման) այլ տեսակով փոխարինելու դեպքում, պետք է հանձնվեն ժամանակավոր պահպանման`

1) դատարանի կամ այլ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)` քրեական կամ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին որոշումը.

2) լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը.

3) դատարանի կամ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)` քրեական գործը կամ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը դադարեցնելու մասին որոշումը.

4) դատարանի մեղադրական (արդարացման) դատավճիռը.

5) դատարանի կամ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը.

6) ապրանքների բռնագրավման մասին որոշումը վերացնելու կամ բռնագրավման ձևով պատիժը (բռնագանձումը) պատժի (բռնագանձման) այլ տեսակով փոխարինելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 10 օրացուցային օրվա ընթացքում:

5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետում ժամանակավոր պահպանման չհանձնված ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմնի կողմից` սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան:

6. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթները չեն կիրառվում, եթե այս կետում նշված ապրանքների նկատմամբ մինչև ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար այս կետով նախատեսված ժամկետը լրանալը ներկայացվել է մաքսային հայտարարագիր:

7. Այն անձինք, որոնք ունեն լիազորություններ ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ, իրավունք չունեն օգտագործելու այդ ապրանքները, այդ թվում` դրանք ժամանակավոր պահպանման վայրի տարածքից մինչև դրանց բացթողումն արտահանելու, իսկ եթե օտարերկրյա ապրանքները գտնվում են ժամանակավոր պահպանման տակ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում, ապա` մինչև դրանց բացթողումը կամ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալը:

Սույն կետի առաջին պարբերությունը չի կիրառվում անդամ պետություն մշտական բնակության համար տեղափոխվելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադրաբար տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի այն անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ, որոնց ժամանակավոր պահպանումն իրականացվում է սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածին համապատասխան:

8. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում թույլատրվում է մինչև ապրանքների բացթողումը փոխել ապրանքների ժամանակավոր պահպանման վայրը:

Օտարերկրյա ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) ապրանքների ժամանակավոր պահպանման մի վայրից ապրանքների ժամանակավոր պահպանման մեկ այլ վայր իրականացվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու` այդ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 99. Ապրանքների ժամանակավոր պահպանման վայրերը

 

1. Ապրանքների ժամանակավոր պահպանման վայրեր են համարվում ժամանակավոր պահպանման պահեստները և այն վայրերը, որտեղ, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է իրականացվել ապրանքների ժամանակավոր պահպանումը (այսուհետ` ժամանակավոր պահպանման վայրեր):

2. Ապրանքների ժամանակավոր պահպանումը կարող է իրականացվել ազատ պահեստի տարածքում, ԱՏԳ տարածքում, ապրանքներն ստացողի շինություններում, պահեստներում, բաց հրապարակներում և այլ տարածքներում, ինչպես նաև սույն Օրենսգրքով կամ անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ վայրերում:

3. Այն ապրանքները, որոնք կարող են վնաս պատճառել մյուս ապրանքներին, կամ որոնց համար պահանջվում են պահպանման հատուկ պայմաններ, պետք է պահվեն այդպիսի ապրանքների պահպանման համար հատուկ հարմարեցված ժամանակավոր պահպանման վայրերում:

4. Ժամանակավոր պահպանման վայրերում ապրանքները տեղավորելը հաստատվում է անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 100. Ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները և դրանց կատարման կարգը

 

1. Ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար փոխադրողը կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձ մաքսային մարմին է ներկայացնում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր, առևտրային և (կամ) մաքսային փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքների, ապրանքներն ուղարկողի (ստացողի), ուղարկող երկրի և նշանակման երկրի մասին տեղեկություններ, կամ փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված նախնական տեղեկատվության գրանցման համարի մասին:

Փաստաթղթերը կարող են մաքսային մարմին ներկայացվել էլեկտրոնային տեսքով:

2. Մաքսային մարմինը ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը գրանցում է այդ փաստաթղթերը մաքսային մարմին հանձնելուց հետո` ոչ ուշ, քան 1 ժամվա ընթացքում, և սույն հոդվածի 1-ին կետում նշված անձին տրամադրում է փաստաթղթերի գրանցումը հաստատող փաստաթուղթ:

Մաքսային մարմնի կողմից ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերի գրանցման և դրանց գրանցումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը սահմանվում է անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

3. Ապրանքները համարվում են ժամանակավոր պահպանման տակ գտնվող` ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելուց հետո, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

4. Անդամ պետություն մշտական բնակության համար տեղափոխվելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադրաբար տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են` հաշվի առնելով սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածը:

5. Ապրանքները երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականներ ունեցող, լիազորված տնտեսական օպերատորի` մաքսային հսկողության գոտի հանդիսացող կառույցներ, շինություններ (շինությունների մասեր) և (կամ) բաց հրապարակներ (բաց հրապարակների մասեր) առաքելիս ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են` հաշվի առնելով սույն Օրենսգրքի 440-րդ հոդվածը:

 

Հոդված 101. Ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետը

 

1. Ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետը հաշվարկվում է ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվան հաջորդող օրվանից և կազմում է 4 ամիս` բացառությամբ սույն Օրենսգրքի սույն հոդվածի 2-րդ կետում և 259-րդ հոդվածում նշված դեպքերի:

Հանձնաժողովն իրավունք ունի ապրանքների առանձին կատեգորիաների համար սահմանել սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետից առավել կարճ` ժամանակավոր պահպանման ժամկետ:

2. Միջազգային փոստային փոխանակման վայրերում (հաստատություններում) պահպանվող միջազգային փոստային առաքանիների, ինչպես նաև ուղևորին չհանձնված կամ նրա կողմից չպահանջված, օդային տրանսպորտային միջոցով Միության մաքսային սահմանով տեղափոխվող ուղեբեռի դեպքում ժամանակավոր պահպանման ժամկետը կազմում է 6 ամիս:

3. Ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալու դեպքում այն ապրանքները, որոնց բացթողումը չի իրականացվել, կամ որոնց վերաբերյալ չի ստացվել Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման թույլտվություն, եթե օտարերկրյա ապրանքները պահվում են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրում, արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմնի կողմից` սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի:

Նշված ապրանքներն արգելանքի չեն վերցվում (չեն արգելապահվում) մաքսային մարմնի կողմից այն դեպքում, երբ մաքսային հայտարարագիրը գրանցված է մաքսային մարմնի կողմից մինչև ժամանակավոր պահպանման ժամկետի լրանալը, սակայն մաքսային մարմինը մինչև ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետի լրանալը չի իրականացրել ապրանքների բացթողումը կամ չի մերժել ապրանքների բացթողումը: Ապրանքների բացթողումը մերժելու դեպքում այն ապրանքները, որոնց ժամանակավոր պահպանման ժամկետը լրացել է, արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմնի կողմից` սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան:

 

Հոդված 102. Ժամանակավոր պահպանման տակ գտնվող ապրանքների հետ կապված գործողությունները

 

1. Ժամանակավոր պահպանման տակ գտնվող ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք իրավունք ունեն այդպիսի ապրանքների նկատմամբ իրականացնելու դրանց անփոփոխ վիճակի պահպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ ընթացիկ գործողություններ, այդ թվում` տեսազննել և չափել ապրանքները, տեղափոխել դրանք ժամանակավոր պահպանման վայրի տարածք:

2. Սույն հոդվածի 1-ին կետում չնշված գործողությունները, այդ թվում` ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելը, փաթեթվածքի վնասվածքները վերացնելը, ապրանքների քանակը և (կամ) բնութագրերը պարզելու համար փաթեթվածքը բացելը, ինչպես նաև հետագա փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ապրանքները նախապատրաստելու համար անհրաժեշտ գործողությունները կատարվում են մաքսային մարմնի թույլտվությամբ:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված` մաքսային մարմնի թույլտվությունը տրամադրելու և այդպիսի թույլտվության տրամադրումը մերժելու կարգը սահմանվում է անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

3. Անդամ պետություն մշտական բնակության համար տեղափոխվելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադրաբար տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի` ժամանակավոր պահպանման տակ գտնվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված գործողություններն իրականացվում են սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 103. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը ապրանքների ժամանակավոր պահպանման դեպքում, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը

 

1. Ժամանակավոր պահպանման հանձնվող օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է`

1) փոխադրողի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի համար, որը ներկայացրել է փաստաթղթեր ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար` այդ փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից.

2) ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի համար` ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստում տեղավորելու պահից.

3) ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող անձի համար` ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից:

2. Ժամանակավոր պահպանման հանձնվող (հանձնված) օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում`

1) փոխադրողի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի համար, որը ներկայացրել է փաստաթղթեր ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար`

ժամանակավոր պահպանման պահեստում ապրանքների տեղավորում կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում այլ անձի կողմից ի ժամանակավոր պահպանում դրանց ընդունում.

սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպում.

2) ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի համար`

ժամանակավոր պահպանման պահեստից ապրանքների տրամադրում` կապված դրանք մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ.

սույն հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպում.

3) ժամանակավոր պահպանման պահեստներ չհամարվող վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող անձի համար`

սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպում.

4) այն անձանց համար, որոնք նշված են սույն կետի 1-3-րդ ենթակետերում`

ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձում.

վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից ճանաչելը` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել այդ օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու ժամկետը.

ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը` այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը).

այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումը ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական վարույթի իրականացման) ընթացքում, և որոնց մասով ընդունվել է որոշում` դրանք վերադարձնելու մասին, եթե նախկինում այդպիսի ապրանքների բացթողում չի իրականացվել:

3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում:

4. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում`

1) փոխադրողի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի համար, որը ներկայացրել է փաստաթղթեր ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար`

ապրանքների կորստի օրը, եթե ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքները կորսվել են նախքան ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստում տեղավորելը կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում դրանք այլ անձի կողմից ժամանակավոր պահպանման ընդունելը` բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ` ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.

ապրանքները հանձնելու օրը` այն դեպքում, երբ ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքներն ստացողին կամ այլ անձի հանձնվել են առանց մաքսային մարմնի թույլտվության` մինչև ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստում տեղավորելը կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում դրանք այլ անձի կողմից ժամանակավոր պահպանման ընդունելը, իսկ եթե այդ օրը որոշված չէ` ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.

2) ժամանակավոր պահպանման պահեստներ չհամարվող վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացնող անձի համար`

ապրանքների կորստի օրը, եթե ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքները կորսվել են նախքան ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում դրանք այլ անձի կողմից ժամանակավոր պահպանման ընդունելը` բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ` ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.

ապրանքների փոխանցման օրը` այն դեպքում, երբ ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքներն ստացողին կամ այլ անձի փոխանցվել են առանց մաքսային մարմնի թույլտվության` մինչև ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայր դրանք հանձնելը, իսկ եթե այդ օրը որոշված չէ` ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.

3) ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի կամ ժամանակավոր պահպանման պահեստներ չհամարվող վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող անձի համար`

ապրանքների կորստի օրը` այն դեպքում, երբ ապրանքները կորսվել են ժամանակավոր պահպանման պահեստում կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում` բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ` ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստում կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում տեղավորելու օրը.

ապրանքների փոխանցման օրը` այն դեպքում, երբ ժամանակավոր պահպանման պահեստ կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայր հանձնված ապրանքներն ստացողին կամ այլ անձի փոխանցվել են առանց մաքսային մարմնի թույլտվության, իսկ եթե այդ օրը որոշված չէ` ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայր հանձնելու օրը.

ապրանքների օգտագործման օրը` այն դեպքում, երբ պահեստում պահպանվող ապրանքներն օգտագործվել են ոչ ապրանքների ժամանակավոր պահպանման նպատակով, իսկ եթե այդ օրը որոշված չէ` ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը:

5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով` առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման:

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են սույն Օրենսգրքի 7-րդ և 12-րդ գլուխներին համապատասխան:

Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ:

Եթե ապրանքների մաքսային արժեքը որոշելու, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, այդ վերահաշվարկն իրականացվում է սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ գործող փոխարժեքով:

Եթե մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների (դրանց բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկություններ, վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար նախատեսված բազան որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումն իրականացվում է` հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը:

Եթե ապրանքի ծածկագիրը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել է 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով, ապա`

ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է նման խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող մաքսատուրքերի ամենամեծ դրույքաչափը.

հարկերի հաշվարկման համար կիրառվում է այն խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող ավելացված արժեքի հարկի, ակցիզների (ակցիզային հարկ կամ ակցիզային տուրք) դրույքաչափերից ամենամեծը, որոնց նկատմամբ սահմանվել է ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը.

հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը` հաշվի առնելով սույն կետի տասներորդ պարբերությունը:

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են` ելնելով սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ապրանքների ծագումից և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններից: Եթե ապրանքների ծագումը և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ հաստատված չեն, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են` հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար, եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով, կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար, եթե ապրանքների ծածկագրերը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով:

Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են` ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի` ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում` սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին ու 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան:

6. Ապրանքներն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, մաքսային մարմինների կողմից ապրանքները սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան արգելանքի վերցնելու (արգելապահելու), ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց հետո ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու և (կամ) դրանք (ամբողջությամբ կամ մասամբ) բռնագանձելու դեպքում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները, որոնք վճարվել և (կամ) բռնագանձվել են սույն հոդվածին համապատասխան, ենթակա են վերադարձման (հաշվանցման)` սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 17
ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ (ԼՐԱՑՆԵԼՈՒ) ՀԵՏ

 

Հոդված 104. Ընդհանուր դրույթներ մաքսային հայտարարագրման վերաբերյալ

 

1. Ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման դրանք մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում կամ սույն Օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ կետով, 272-րդ հոդվածի 4-րդ կետով և 281-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:

Ապրանքները ենթակա չեն մաքսային հայտարարագրման դրանք` սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան «ազատ մաքսային գոտի» ընթացակարգով ձևակերպելու դեպքում, ինչպես նաև սույն Օրենսգրքի 286-րդ հոդվածի 3-րդ, 14-17-րդ կետերով և 301-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

2. Մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

3. Մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:

4. Գրավոր մաքսային հայտարարագրումը թույլատրվում է`

1) ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում.

2) անձնական օգտագործման ապրանքների դեպքում.

3) միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների դեպքում.

4) միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում.

5) սույն Օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան` որպես մաքսային հայտարարագիր տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում` անդամ պետությունների` երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր օգտագործելու դեպքում.

6) Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող` Հանձնաժողովի կողմից նախատեսված այլ դեպքերում:

5. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթից անկախ` գրավոր մաքսային հայտարարագրումը կարող է իրականացվել այն դեպքում, երբ մաքսային մարմինը չի կարող ապահովել հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրման իրականացումն էլեկտրոնային եղանակով տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

6. Կախված մաքսային հայտարարագրման ձևից` օգտագործվում է մաքսային հայտարարագիր` էլեկտրոնային փաստաթղթի տեսքով (այսուհետ` էլեկտրոնային մաքսային հայտարարագիր), կամ մաքսային հայտարարագիր` թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (այսուհետ` թղթային կրիչով հայտարարագիր):

7. Մաքսային հայտարարագրման առանձնահատկություններն այն դեպքում, երբ օտարերկրյա ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիրը ներկայացվում է մինչև դրանք Միության մաքսային տարածք ներմուծելը կամ մինչև ապրանքները` ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված առաքման վայր առաքելը, եթե այդ ապրանքները փոխադրվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան (այսուհետ` նախնական մաքսային հայտարարագրում), սահմանվում են սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածով:

Մաքսային հայտարարագրման առանձնահատկություններն այն դեպքում, երբ հայտարարատուն ապրանքների հայտարարագիր ներկայացնելու պահին չի տիրապետում ապրանքների մասին այդպիսի հայտարարագրում ներկայացնելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկությունների (այսուհետ` ոչ լրիվ մաքսային հայտարարագրում), սահմանվում են սույն Օրենսգրքի 115-րդ հոդվածով:

Մաքսային հայտարարագրման առանձնահատկություններն այն դեպքում, երբ անձն իրականացնում է ապրանքների տեղափոխումը Միության մաքսային սահմանով երկու կամ ավելի խմբաքանակներով և միևնույն պայմաններով մատակարարման ժամանակահատվածում (այսուհետ` պարբերական մաքսային հայտարարագրում), սահմանվում են սույն Օրենսգրքի 116-րդ հոդվածով:

Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանվում են սույն Օրենսգրքի 117-րդ հոդվածով:

8. Անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսային հայտարարագրման առանձնահատկություններ, որոնք տարբերվում են սույն Օրենսգրքով սահմանված առանձնահատկություններից`

1) եթե հայտարարատուն չունի մաքսային հայտարարագրման համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ.

2) եթե Միության ապրանքների ներմուծումը ԱՏԳ տարածք այն անդամ պետության տարածքի մնացած մասից, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն, և Միության ապրանքների արտահանումը ԱՏԳ տարածքից այն անդամ պետության տարածքի մնացած մաս, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն, իրականացվում են մատակարարման ժամանակահատվածում երկու կամ ավելի խմբաքանակներով, միևնույն պայմաններով.

3) եթե Միության ապրանքների ներմուծումն ազատ պահեստի տարածք այն անդամ պետության տարածքի մնացած մասից, որի տարածքում ազատ պահեստի տիրապետողն ընդգրկվել է ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում, և Միության ապրանքների արտահանումն ազատ պահեստի տարածքից այն անդամ պետության մնացած տարածք, որի տարածքում ազատ պահեստի տիրապետողն ընդգրկվել է ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում, իրականացվում են մատակարարման ժամանակահատվածում երկու կամ ավելի խմբաքանակներով, միևնույն պայմաններով.

4) խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով փոխադրվող ապրանքների նկատմամբ:

9. Հանձնաժողովն իրավասու է սահմանելու այն ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները, որոնց առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորություն չի առաջանում` սույն Օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությանը և 225-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան:

 

Հոդված 105. Մաքսային հայտարարագիրը

 

1. Մաքսային հայտարարագրման ժամանակ կիրառվում են մաքսային հայտարարագրի հետևյալ տեսակները`

1) ապրանքների հայտարարագիր.

2) տարանցման հայտարարագիր.

3) ուղևորային մաքսային հայտարարագիր.

4) տրանսպորտային միջոցի հայտարարագիր:

2. Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում լրացվում է մաքսային արժեքի հայտարարագիր, որի մեջ ներկայացվում են տեղեկություններ ապրանքների մաքսային արժեքի, այդ թվում` ապրանքների մաքսային արժեքի սահմանման մեթոդի, ապրանքների մաքսային մեծության, ապրանքների մասով գործարքի պայմանների և հանգամանքների մասին, որոնք առնչվում են ապրանքների մաքսային արժեքի սահմանմանը:

Մաքսային արժեքի հայտարարագիրն ապրանքների հայտարարագրի անբաժանելի մասն է:

Մաքսային արժեքի հայտարարագրի ձևը, էլեկտրոնային փաստաթղթի ձևով մաքսային արժեքի հայտարարագրի և թղթային կրիչով մաքսային արժեքի հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի կառուցվածքը և ձևաչափը, դրանց լրացման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

3. Ապրանքների հայտարարագիրը կիրառվում է ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում` պաշարների մաքսային հայտարարագրման ժամանակ:

Տարանցման հայտարարագիրն օգտագործվում է ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում:

Ուղևորային մաքսային հայտարարագիրն օգտագործվում է անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում` անձնական օգտագործման ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում:

Տրանսպորտային միջոցի հայտարարագիրն օգտագործվում է միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման դեպքում, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում` պաշարների մաքսային հայտարարագրման ժամանակ:

4. Մաքսային հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանափակվում է միայն այն տեղեկություններով, որոնք անհրաժեշտ են մաքսային վճարների հաշվարկման և վճարման, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման, մաքսային վիճակագրության ձևավորման, արգելքների և սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողության, մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար միջոցների ձեռնարկման, ինչպես նաև մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և անդամ պետությունների օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության համար:

5. Մաքսային հայտարարագրի ձևերը, էլեկտրոնային մաքսային հայտարարագրի և թղթային կրիչով մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակների կառուցվածքները և ձևաչափերն ու դրանց լրացման կարգերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից` կախված սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված մաքսային հայտարարագրի տեսակներից, մաքսային ընթացակարգերից, ապրանքների կատեգորիաներից, դրանք Միության մաքսային սահմանով տեղափոխող անձանցից:

6. Որպես ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր թույլատրվում է օգտագործել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում` երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ` սույն Օրենսգրքով, երրորդ կողմի և (կամ) Հանձնաժողովի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերում և կարգով` Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում:

Որպես ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում` երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր օգտագործելու դեպքում մաքսային հայտարարագրումն իրականացվում է գրավոր, եթե Հանձնաժողովի կողմից և (կամ) անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Կախված այն տրանսպորտի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) Միության մաքսային տարածքով` Հանձնաժողովն իրավասու է սահմանելու որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի, այդ թվում` երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դրանց օգտագործման դեպքերը և կարգը:

7. Որպես տարանցման հայտարարագիր թույլատրվում է օգտագործել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված տեղեկատվությունը` Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 106. Ապրանքների հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները

 

1. Ապրանքների հայտարարագրում նշման են ենթակա հետևյալ տեղեկությունները`

1) հայտագրվող մաքսային ընթացակարգի մասին.

2) ապրանքների հայտարարատուի, մաքսային ներկայացուցչի, ուղարկողի, ստացողի, վաճառողի և գնողի մասին.

3) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցների մասին, որոնցով ապրանքները տեղափոխվել են (տեղափոխվելու են) Միության մաքսային տարածքով.

4) ապրանքների մասին`

անվանումը, նկարագրությունը, որն անհրաժեշտ է այն մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի և այլ վճարների հաշվարկման և գանձման համար, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին, արգելքների և սահմանափակումների պահպանման, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմնի կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար միջոցների ձեռնարկման, նույնականացման, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 10 նիշ ունեցող ծածկագրերից մեկին դասելն ապահովելու համար.

ապրանքների ծածկագիրը` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան.

ապրանքների ծագումը.

ուղարկող երկրի և նշանակման երկրի անվանումը.

ապրանքներն արտադրողը.

ապրանքային նշանը.

մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող այն ապրանքի ծագման վայրի անվանումը, որն ընդգրկված է անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և (կամ) մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը.

փաթեթվածքի նկարագրությունը.

գինը, քանակը` արտահայտված կիլոգրամներով (համաքաշը և զտաքաշը) և չափման լրացուցիչ միավորներով.

ապրանքների մաքսային արժեքը (մեծությունը, ապրանքների մաքսային արժեքը սահմանելու մեթոդը).

վիճակագրական արժեքը.

5) մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման մասին`

մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը.

մաքսային վճարների վճարման արտոնությունները.

սակագնային առանձնաշնորհումները.

հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները.

մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվող փոխարժեքը` սույն Օրենսգրքին համապատասխան.

6) ապրանքների մասով գործարքի և դրա պայմանների մասին.

7) սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` արգելքների և սահմանափակումների պահպանման մասին.

8) ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների կատարման մասին.

9) սույն Օրենսգրքի 108-րդ հոդվածում նշված` ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի մասին.

10) անդամ պետությունների այն օրենսդրության պահպանումը հաստատող փաստաթղթերի մասին, որի պահպանման նկատմամբ հսկողությունը վերապահված է մաքսային մարմիններին.

11) ապրանքների հայտարարագիրը լրացրած անձի և դրա լրացման ամսաթվի մասին.

12) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ տեղեկություններ:

2. Ապրանքների հայտարարագրի ձևը լրացնելու կարգը սահմանելիս Հանձնաժողովն իրավասու է կրճատել ապրանքների հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները` կախված մաքսային ընթացակարգից, ապրանքների կատեգորիաներից, Միության մաքսային սահմանով դրանք տեղափոխող անձանցից և (կամ) այն տրանսպորտի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը):

 

Հոդված 107. Տարանցման հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները

 

1. Տարանցման հայտարարագրում նշման են ենթակա հետևյալ տեղեկությունները`

1) ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին` տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան, հայտարարատուի, փոխադրողի մասին.

2) ապրանքներն ուղարկող երկրի և նշանակման երկրի մասին.

3) այն տրանսպորտային միջոցի մասին, որով տեղափոխվում են ապրանքները.

4) ապրանքների անվանման, քանակի և արժեքի մասին` տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան.

5) ապրանքների ծածկագրի մասին` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան` առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով: Այն ապրանքների (ապրանքների բաղադրիչների) վերաբերյալ, որոնք չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում որոշ ժամանակահատվածում տեղափոխվում են Միության մաքսային սահմանով մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներով, կարող են նշվել տեղեկություններ ապրանքի ծածկագրի մասին` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան` առնվազն 10 նիշի մակարդակով` այդ ապրանքների վերաբերյալ ապրանքների դասակարգման մասին նախապես ընդունված որոշմանը կամ Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշմանը համապատասխան.

6) ապրանքների համաքաշը կամ ծավալը, ինչպես նաև ապրանքների քանակը` արտահայտված չափման լրացուցիչ միավորներով, եթե Եվրասիական տնտեսական Միության միասնական մաքսային սակագնով հայտարարագրվող ապրանքի նկատմամբ սահմանված է չափման լրացուցիչ միավոր` ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի յուրաքանչյուր ծածկագրի.

7) բեռնատեղիների քանակի մասին.

8) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան` ապրանքների նշանակման կետի մասին.

9) սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` արգելքների և սահմանափակումների պահպանման մասին.

10) ճանապարհին ապրանքների նախատեսված փոխաբեռնման կամ այլ բեռնային գործողությունների մասին:

2. Տարանցման հայտարարագրի ձևը լրացնելու կարգը սահմանելիս Հանձնաժողովն իրավասու է կրճատելու ապրանքների հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները` կախված ապրանքների կատեգորիաներից, Միության մաքսային սահմանով դրանք տեղափոխող անձանցից և (կամ) այն տրանսպորտի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը):

3. Որպես տարանցման հայտարարագիր թույլատրվում է օգտագործել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում` երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր` բացառությամբ սույն Օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ կետով և 306-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

Որպես տարանցման հայտարարագիր տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում` երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր օգտագործվելու դեպքում այդպիսի փաստաթղթերը պետք է պարունակեն սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունները:

Եթե որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող փաստաթղթերը չեն պարունակում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված բոլոր տեղեկությունները, ապա պակասող տեղեկությունները պետք է ներառվեն մաքսային մարմին ներկայացվող տարանցման հայտարարագրին կցվող կամ դրան ուղեկցող փաստաթղթերում:

4. Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով փոխադրվող Միության ապրանքների տարանցման հայտարարագրում ներկայացվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունները` բացառությամբ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան արգելքների և սահմանափակումների պահպանման մասին, այդ ապրանքների արժեքի մասին տեղեկությունների և այլ տեղեկությունների, եթե դա սահմանված է սույն Օրենսգրքին համապատասխան: Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու, որ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով փոխադրվող Միության ապրանքների տարանցման հայտարարագրում նշման են ենթակա ապրանքների արժեքի մասին տեղեկություններ:

5. Սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների տարանցման հայտարարագրում, ի լրումն սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունների, ներկայացվում են այն մաքսային հայտարարագրերի մասին տեղեկություններ, որոնց համապատասխան ապրանքները ձևակերպվել են «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով:

 

Հոդված 108. Մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը

 

1. Մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր են համարվում.

1) ապրանքների մասով գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ այդպիսի գործարքի բացակայության դեպքում` այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը, ինչպես նաև հայտարարատուի մոտ գտնվող այլ առևտրային փաստաթղթեր.

2) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.

3) մաքսային հայտարարագիր ներկայացնող անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերը.

4) արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթերը.

5) ապրանքների ծագման մասին փաստաթղթերը.

6) փաստաթղթերը, որոնք հաստատում են ապրանքների` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան դրանց դասակարգման ժամանակ օգտագործվող բնութագրերը, ապրանքների դասակարգման մասին նախնական որոշումը` դրա առկայության դեպքում, իսկ այն ապրանքների (ապրանքների բաղադրիչների) մաքսային հայտարարագրման դեպքում, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան` այդպիսի ապրանքների վերաբերյալ ցանկացած անդամ պետության մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման մասին նախնական որոշումը կամ Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշումը.

7) մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը և (կամ) մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը.

8) մաքսային վճարների վճարման արտոնությունների տրամադրման նպատակների և պայմանների պահպանումը հ