Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ (ՀԱՏՈՒԿ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունները, այսուհետ` Կողմեր,

հիմնվելով «Միասնական մաքսային տարածքի ստեղծման և Մաքսային միության ձևավորման մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի, «Մաքսային միության հանձնաժողովի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի, «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի, Մաքսային միության իրավապայմանագրային բազան կազմող` Մաքսային միության անդամ պետությունների այլ միջազգային փաստաթղթերի վրա,

հաշվի առնելով միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքները և նորմերը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Սույն Համաձայնագրում գործածվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները`

1) ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի` Մաքսային միության անդամ պետության տարածքի մաս Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված սահմաններում, որտեղ գործում է ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմը, ինչպես նաև կարող է կիրառվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.

2) նավահանգստային ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի` ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի, որն ստեղծվում է օտարերկրյա ջրային նավերի միջազգային հաղորդակցման և մուտքի համար բաց ծովային նավահանգստի, գետային նավահանգստի տարածքի մի մասում կամ միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և ուղարկման համար բաց օդանավակայանի տարածքի և նշված ծովային նավահանգստին, գետային նավահանգստին կամ օդանավակայանին հարող տարածքի մի մասում, որտեղ տեղակայված են ուղևորների սպասարկման համար նախատեսված գույքային համալիրները.

3) լոգիստիկ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի` ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի, որը ստեղծվում է Մաքսային միության անդամ պետության պետական (մաքսային) սահմանի միջով ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային անցակետին հարող` Մաքսային միության անդամ պետության տարածքի մի մասում.

4) ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտ (մասնակից)` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը գրանցված է Մաքսային միության անդամ պետության տարածքում նշված պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և, որն ընդգրկված է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեեստրում:

2. Սույն Համաձայնագրի 21-րդ հոդվածում գործածվող եզրույթները կիրառվում են «Մաքսային միությունում ապրանքների ներմուծման և արտահանման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրով սահմանված իմաստներով:

3. Սույն Համաձայնագրում գործածվող մյուս եզրույթները կիրառվում են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի անբաժանելի մաս» կազմող` Մաքսային միության մաքսային օրենսգրքով (այսուհետ` Մաքսային միության մաքսային օրենսգիրք) սահմանված իմաստներով:

 

ՀՈԴՎԱԾ 2
ԱԶԱՏ (ՀԱՏՈՒԿ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիները (այսուհետ` ԱՏԳ) ստեղծվում են Մաքսային Միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու, ներդրումների ներգրավման, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների ստեղծման և զարգացման, տրանսպորտային ենթակառուցվածքի, զբոսաշրջության ու առողջարանային-կուրորտային ոլորտի զարգացման և այլ նպատակներով, որոնք սահմանվում են ԱՏԳ-ն ստեղծելիս:

 

ՀՈԴՎԱԾ 3
ԱՏԳ-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՏԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. ԱՏԳ-ի ստեղծման և գործունեության կարգը, ԱՏԳ-ի գործունեության ժամկետը և Մաքսային միության անդամ պետության տարածքում ԱՏԳ-ի գործունեության ժամկետը երկարաձգելու կարգը սահմանվում են Մաքսային միության տվյալ անդամ պետության օրենսդրությամբ:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ԱՏԳ-ի տեսակներ` կախված դրանց ստեղծման նպատակներից:

Մաքսային միության անդամ պետության տարածքում ԱՏԳ-ի կառավարումն իրականացվում է տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Մաքսային միության անդամ պետություններն ապահովում են Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում ԱՏԳ-ի ստեղծման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը Մաքսային միության հանձնաժողովին:

 

ՀՈԴՎԱԾ 4
ԱՏԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ (ԿԱԶՄԱԼՈՒԾՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ)

 

1. ԱՏԳ-ի գործունեությունը դադարեցվում է (կազմալուծվում, լուծարվում է) (այսուհետ` ԱՏԳ-ի գործունեության դադարեցում), երբ լրանում է այն ժամկետը, որով այն ստեղծվել էր, եթե նշված ժամկետը չի երկարաձգվել:

ԱՏԳ-ի գործունեության վաղաժամ դադարեցման մասին որոշումն ընդունելու հիմքերը և կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Մաքսային միության անդամ պետություններն ապահովում են Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՏԳ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը Մաքսային միության հանձնաժողովին:

 

ՀՈԴՎԱԾ 5
ԱՏԳ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

ԱՏԳ-ի տարածքում կարող են իրականացվել ձեռնարկատիրական և այլ տեսակի գործունեություն Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու ԱՏԳ-ի տարածքում արգելված գործունեության տեսակները: Ընդ որում, ԱՏԳ-ի տարածքում արգելված գործունեության տեսակների սահմանման մասին որոշումն ընդունվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել նշված պետությունների տարածքներում ստեղծված (ստեղծվող)` Մաքսային միության տարածքում արգելված գործունեության տեսակները:

 

ՀՈԴՎԱԾ 6
ԱՏԳ-Ի ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԱՏԳ-Ի ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

1. ԱՏԳ-ի ռեզիդենտի (մասնակցի) (այսուհետ` ռեզիդենտ) գրանցման կարգը և պայմանները, այդ թվում` ռեզիդենտի կարգավիճակի հավակնող իրավաբանական անձի պետական գրանցմանը և (կամ) գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեին, ռեզիդենտի կարգավիճակի հավակնող իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևին ներկայացվող պահանջը սահմանվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել այն, որ որպես նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ռեզիդենտ անձի գրանցման պայմաններից մեկը համարվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը:

2. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը ճանաչվում են ռեզիդենտ Մաքսային միության անդամ պետության ռեզիդենտի ռեեստրում համապատասխան գրառում կատարելու օրվանից:

Որպես ռեզիդենտ անձի գրանցումը հավաստող փաստաթուղթ է համարվում վկայականը, որի ձևը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ: Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու որպես ռեզիդենտ անձի գրանցումը հավաստող վկայականի միասնական ձևը:

3. Ռեզիդենտների ռեեստրի վարման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Մաքսային միության անդամ պետություններն ապահովում են ռեզիդենտների ռեեստրում ընդգրկված ռեզիդենտների մասին տեղեկությունների տրամադրումը Մաքսային միության հանձնաժողովին: Նման տեղեկությունների տրամադրման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից:

Մաքսային միության հանձնաժողովը ներկայացված տեղեկությունների հիման վրա ձևավորում է ռեզիդենտների ընդհանուր ռեեստր և ապահովում դրա պարբերաբար հրապարակումը, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7
ԱՏԳ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

 

1. ԱՏԳ-ի տարածքում կարող են գործունեություն իրականացնել ռեզիդենտներ, ինչպես նաև ռեզիդենտ չհամարվող այլ անձինք` Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

2. ԱՏԳ-ի տարածքում ռեզիդենտն իրականացնում է գործունեություն «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին, («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրով) համապատասխան (այսուհետ` ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման մասին համաձայնագիր):

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման մասին» համաձայնագրով չնախատեսված` ԱՏԳ-ի տարածքում ռեզիդենտի կողմից գործունեության իրականացման հնարավորություն` առանց նման գործունեությունն իրականացնելիս ռեզիդենտի կողմից ԱՏԳ-ի տարածքում ձեռնարկատիրական կամ այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմի` կիրառման:

 

ՀՈԴՎԱԾ 8
ԱՏԳ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ (ՀԱՏՈՒԿ ԻՐԱՎԱԿԱՆ) ՌԵԺԻՄ

 

ԱՏԳ-ի տարածքներում գործում է ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմ, ինչը կայանում է ռեզիդենտներին Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող` հարկման հատուկ ռեժիմի տրամադրման, ինչպես նաև ԱՏԳ-ի տարածքում ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման համար Մաքսային միության անդամ պետությունների տարածքում ընդհանուր սահմանված պայմաններից տարբերվող` առավել բարենպաստ պայմանների ստեղծման մեջ:

 

i

ՀՈԴՎԱԾ 9
ԱՏԳ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

1. (1-ին կետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

2. ԱՏԳ-ի տարածքը համարվում է Մաքսային միության մաքսային տարածքի մի մասը:

3. Այն ապրանքները, որոնք ներմուծվել են ԱՏԳ-ի տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, և ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, համարվում են Մաքսային միության մաքսային տարածքից դուրս գտնվող ապրանքներ` մաքսատուրքերի, հարկերի, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակներով:

4. Նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ի սահմանները համարվում են Մաքսային միության մաքսային սահմանը:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

6. ԱՏԳ-ի տարածքում կարող են տեղադրվել և օգտագործվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված` Մաքսային միության ապրանքներ և այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

(9-րդ հոդ. փոփ. 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

i

ՀՈԴՎԱԾ 10
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. (1-ին կետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

2. Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը գրանցված ռեզիդենտների կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշվում է սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան մինչև 2017 թվականի հունվարի 1-ը` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշելն այն անձանց կողմից, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում և, որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գործունեություն են իրականացրել Ռուսաստանի Դաշնության «Կալինինգրադի շրջանում առանձնահատուկ տնտեսական գոտու մասին» 1996 թվականի հունվարի 22-ի թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի (այսուհետ` Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենք) հիման վրա, իրականացվում է սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:

3. Մինչև 2010 թվականի մայիսի 1-ը գրանցված ռեզիդենտների, ինչպես նաև այն անձանց համար, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում և, որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացրել են գործունեություն Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի հիման վրա, Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների ցանկը, որոնց տրվում է օտարերկրյա ապրանքների կարգավիճակ` անկախ սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով սահմանված բավարար վերամշակման չափանիշների կատարումից: Ապրանքների նշված ցանկը կիրառվում է, եթե նման ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

4. Մինչև 2010 թվականի մայիսի 1-ը գրանցված առանձին ռեզիդենտների, ինչպես նաև այն առանձին անձանց նկատմամբ, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում և, որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացրել են գործունեություն Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի հիման վրա, Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների քանակի հետ կապված սահմանափակումներ, որոնք կարող են ճանաչվել որպես Մաքսային միության ապրանքներ, այդ թվում` եթե այդ ապրանքների բացթողումը Մաքսային միության մաքսային տարածք իրականացվում է այնպիսի ավելացած քանակներով և այնպիսի պայմաններով, որ այն զգալի տնտեսական վնաս է հասցնում Մաքսային միության անդամ պետության տնտեսության ճյուղին կամ նման վնաս հասցնելու վտանգ է ստեղծում: Նշված սահմանափակումների սահմանման վերաբերյալ որոշումն ընդունվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով, ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) և կիրառվում է այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային սահմաններից դուրս:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

(10-րդ հոդ. փոփ. 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

i

ՀՈԴՎԱԾ 11
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(11-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 12
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

(12-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 13
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(13-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 14
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՏԳ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՈՐՏԵՂ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(14-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 15
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿՈՒՄԸ

(15-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 16
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ (ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

(16-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 17
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵԶՐԱՓԱԿԵԼԻՍ

(17-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 18
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ

(18-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 19
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՈՐՈՇԵԼԸ

(20-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 20
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐՈՒՄ

(20-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 21
«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(21-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 22
ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ռեզիդենտներ հանդիսացող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը համարվում են ռեզիդենտների ռեեստրում ընդգրկված` նրանց կողմից ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու օրվանից` մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը գործող` Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

i

ՀՈԴՎԱԾ 23
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

(23-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 24
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ԵՎ ՄԱԳԱԴԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

(24-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

ՀՈԴՎԱԾ 25
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 26
ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Կողմերի միջև ծագող` սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, բանակցություններ ու խորհրդակցություններ անցկացնելու միջոցով:

2. Եթե վեճի կողմերը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով չեն կարգավորում վեճը դրանց անցկացման վերաբերյալ` վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը, եթե վեճի կարգավորման եղանակների վերաբերյալ վեճի կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

3. Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին աջակցություն է ցուցաբերում վեճի կարգավորման հարցում` նախքան այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը:

 

ՀՈԴՎԱԾ 27
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի երկրորդ մասի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ մասի, 13-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, սակայն Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերի առաջին փաթեթում ներառված համաձայնագրերի վերջին վավերագիրը ավանդապահի կողմից ստանալու պահից ոչ շուտ:

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի հունիսի 18-ին, մեկ բնօրինակից` ռուսերենով:

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

 

Բելառուսի
Հանրապետության կողմից
Ղազախստանի
Հանրապետության կողմից
Ռուսաստանի
Դաշնության կողմից
(ստորագրություն) (ստորագրություն) (ստորագրություն)

 

 

 

pin
18.06.2010
Համաձայնագիր