Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈ ...

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.04.2018  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 125.1-ին հոդվածով.

 

«Հոդված 125.1. Մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը

 

1. Մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի ձեռքբերումը, փոխանցումը, ինչպես նաև իրացումը`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` յոթից ինը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) կազմակերպված խմբի կողմից կամ

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` իննից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

 

i

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 127.1-ին և 127.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 127.1. Եվգենիկական փորձեր իրականացնելը

 

1. Եվգենիկական փորձերը` մարդու լավասերմանը (սելեկցիային) ուղղված ցանկացած գործողություն կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կամ

2) անչափահասի նկատմամբ կամ

3) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Նույն արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

Հոդված 127.2. Մարդու վերարտադրողական կլոնավորումը

 

1. Մարդու վերարտադրողական կլոնավորումը` մահացած կամ կենդանի մարդու` արհեստական ճանապարհով գենետիկորեն նմանատիպն ստեղծելուն ուղղված ցանկացած գործողություն կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) կլոնավորված էակի մարմնի մասերը կամ օրգանները կամ հյուսվածքները օգտագործելու նպատակով կամ

2) շահադիտական նպատակով կամ

3) կազմակերպված խմբի կողմից կամ

4) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` իննից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 28
Երևան
ՀՕ-161-Ն

 

 

pin
ՀՀ 21.03.2018
N ՀՕ-161-Ն օրենք