Սեղմել Esc փակելու համար:
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1252.241201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2001 թվականի N 1252

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան պատվավոր կոչումների արժանացած անձանց պատվոգրերի, կրծքանշանների, ինչպես նաև պատվավոր կոչումները հավաստող վկայականների ձևերի մշակման հետ կապված աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Ռ. Շառոյան        - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի

                        նախարար (հանձնաժողովի նախագահ)

Կ. Արիստակեսյան   - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի

նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

    Ա. Պետրոսյան      - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Ա. Ավետիսյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

    Լ. Յոլյան         - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Ջ. Հակոբյան       - ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության,

                        պարգևների և կոչումների վարչության պետ

                        (համաձայնությամբ)

    Ա. Կարապետյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի

                        վարչության պետ

    Ս. Սարգսյան      - Երևանի  կինոյի և  թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր

    Ա. Իսաբեկյան     - Երևանի  գեղարվեստի պետական ինստիտուտի ռեկտոր

Ա. Բաղդասարյան   - ՀՀ դիզայներների միության նախագահ (համաձայնությամբ)

    Կ. Աղամյան       - ՀՀ նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)

    Մ. Միքայելյան    - արվեստաբան

    Ղ. Չուբարյան     - քանդակագործ

 

2. Մրցութային հանձնաժողովին`

ա) տասօրյա ժամկետում հայտարարել մրցույթ` կրծքանշանի, վկայականի և պատվոգրերի ձևերի ստեղծման համար.

բ) երկամսյա ժամկետում ամփոփել մրցույթի արդյունքներն ու ընտրված ձևերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել զանգվածային լրատվության միջոցներով մրցույթի անցկացման մասին տեղեկատվության հրապարակումը:

4. Սահմանել մեկ մրցանակ`

i

ա) յուրաքանչյուր կրծքանշանի և վկայականի համար` 100 հազար դրամի չափով.

բ) յուրաքանչյուր պատվոգրի համար` 50 հազար դրամի չափով:

5. Մրցույթով ընտրված կրծքանշանների, վկայականների և պատվոգրերի ձևերի հեղինակների վարձատրությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2001
N 1252
Որոշում