Սեղմել Esc փակելու համար:
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հունվարի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.

«14.1) վերահսկող մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում, 3.1-ին, 3.2-րդ, 5-7-րդ և 9-րդ մասերում, 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, 11-րդ հոդվածի «գ» կետում, 13-րդ հոդվածի 1-ին մասում, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում «լիազոր մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վերահսկող մարմին» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի խախտումների դեպքերում վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու մասին հանձնարարական.

բ) տուգանք:

Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքի հայտնաբերման դեպքում գրավոր դիմում է լիազոր մարմին` այդ գործընթացն իրականացնելու համար` ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

2. Սույն օրենքի խախտումների դեպքերում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.

ա) լիցենզիայի գործողության կասեցում.

բ) լիցենզիայի գործողության դադարեցում:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-309-Ն

 

 

pin
ՀՀ 23.03.2018
N ՀՕ-309-Ն օրենք