Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 88-րդ հոդվածում`

1) 1-ին մասի աղյուսակի 5-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2208 20 կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թրմեր 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 դրամ
բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500 դրամ
գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000 դրամ
դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500 դրամ
ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամ
զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000 դրամ».

 

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`

1) մինչև 3 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 4000 դրամից.

2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 4500 դրամից.

3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000 դրամից.

4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 9000 դրամից.

5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2018 թ. հունիսի 28
Երևան
ՀՕ-357-Ն

 

 

pin
ՀՀ 13.06.2018
N ՀՕ-357-Ն օրենք