Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.10.1991  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

1. «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման 6-րդ կետի երկրորդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հաջորդ հերթերի կողմից հողի սեփականության իրավունքի իրացումը սկսվում է 1991 թվականի հոկտեմբերի 25-ից, ընդ որում հողը որպես սեփականություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների դիմումները ընդունվում են 1991 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ: Սեփականաշնորհման ընթացքում չբաժանված հողատեսքերը դասվում են պահեստային ֆոնդի հողերի շարքին և հողային բարեփոխումների ու սեփականաշնորհման համապատասխան հանձնաժողովների ներկայացմամբ պատգամավորների տեղական խորհուրդների կողմից տրամադրվում են վարձակալական հիմունքներով ժամանակավոր օգտագործման»:

2. Թույլատրել 1991 թվականի հոկտեմբերի 25-ից այն պետական տնտեսությունների և կոլտնտեսությունների կոլեկտիվներին, որոնք ցանկություն էին հայտնել պահպանելու իրենց նախկին կարգավիճակը, մեկ անգամ ևս քննարկել այդ տնտեսություններում սեփականաշնորհման մասին հարցը` Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքին համապատասխան:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` հողի սեփականաշնորհման վերաբերյալ իր կողմից ընդունված ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել սույն որոշմանը:

 

23 հոկտեմբերի 1991 թվականի:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
23.10.1991
N Ն-0430-I
Որոշում