Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1114-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների, դրանց օժանդակ սարքավորումների և պահեստամասերի ընդունման, տեղափոխման և բաշխման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2018 թվականի ընթացքում հատկացնել 3,220.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով:

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրում է սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1114-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

Տարի

1

2

3

4

5

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
այդ թվում`
07 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ  (3,220.0)
այդ թվում`
01 Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ  (3,220.0)
այդ թվում`
01 Դեղագործական ապրանքներ  (3,220.0)
այդ թվում`
01.Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց  (3,220.0)
ՀՀ առողջապահության նախարարություն  (3,220.0)
որից`
Առողջապահական և լաբորատոր նյութեր  (3,220.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 3,220.0
որից`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 3,220.0
որից`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3,220.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3,220.0
ՀՀ կառավարություն 3,220.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1114-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Մարմնի ղեկավարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների, դրանց օժանդակ սարքավորումների և պահեստամասերի ընդունման և բաշխման ծառայությունների ծախսերի փոխհատուցում
Նկարագրությունը 
«Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մատուցված ծառայությունների ծախսերի սուբսիդավորում
1142 ԱԾ18
Քանակական Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների թիվը 200
Որակական Մշակված չէ
Ժամկետայնության Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X 3,220.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1142 Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը 
Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում
Ծառայություն մատոցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը 
Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց
Նկարագրությունը
Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց տրամադրելու նպատակով
1142 ԾՏ01
Շահառուների քանակը Ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով անվճար դեղորայք ստացող հիվանդների թիվը
Գումարը (հազ. դրամ) (3,220.0)
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը
Շահառուների ընտրության չափանիշները
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման համաձայն
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1142 Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը 
Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ առողջապահության նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը ՀՀ 2018 թվականի պետական բյուջե(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
1142 ԾՐԱԳԻՐ
Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր 0.0
Ծրագրի նկարագրությունը
Բժշկական օգնություն և ծառայություններ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների համար, հատուկ խմբերում ընդգրկված անձանց պրոթեզավորում, պաթանատոմիական, դատական և գենետիկական փորձաքննություններ և այլ ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում
Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ
ԱԾ18 Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամա­դրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների, դրանց օժանդակ սարքավորումների և պահեստամասերի ընդունման և բաշխման ծառայությունների ծախսերի փոխհատուցում 3,220.0
Մատուցվող ծրագրի նկարագրությունը
«Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մատուցված ծառայությունների ծախսերի սուբսիդավորում
Ծառայություն մատուցող անվանումը
«Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ
ԾՏ 01 Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց   (3,220.0)
Տրանսֆերտի նկարագրությունը
Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում հիվանդա­նոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց տրամադրելու նպատակով

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1114-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Գնման առարկայի Գնման ձևը (ընթացակարգը) Չափի միավորը Միավորի (դրամ) Քանակը Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) (հազ. դրամ)
միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման անվանումը
Բաժին 07 Խումբ 01 Դաս 01\ Դեղագործական ապրանքներ (3,220.0)
1. Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց (3,220.0)
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ
33611290/1 գլիմեպիրիդ, մետֆորմին ԲՄ դեղահատ 14.47 -222,530 (3,220.0)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2018
N 1114-Ն
Որոշում