Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1107-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրված բժշկական սարքավորումների (թվով` 4 բեռնարկղ)` 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում Փոթի նավահանգստում պահման և պահպանման, ինչպես նաև դրանց` Փոթի նավահանգստից Երևան տեղափոխման` «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծառայությունների ծախսերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 13,587.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և լրացում` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2018 թ. հոկտեմբերի 10
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1107-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները`
փակագծերում)
Տարի
1 2 3 4 5
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
      այդ թվում`  
07     ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ  (13,587.0)
      այդ թվում`  
  03   Հիվանդանոցային ծառայություններ  (13,587.0)
      այդ թվում`  
    02 Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ  (13,587.0)
      այդ թվում`  
      03. Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ  (13,587.0)
      ՀՀ առողջապահության նախարարություն  (13,587.0)
      որից`  
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ  (13,587.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 13,587.0
      որից`  
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 13,587.0
      որից`  
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 13,587.0
      այդ թվում`  
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 13,587.0
      ՀՀ կառավարություն 13,587.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1107-Ն որոշման

 

Աղյուսակ 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական
ցուցանիշներ
Տարի Տարի
ՄԱՍ Գ: Մարմնի ղեկավարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումներիև ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.Քաղաքականությանմիջոցառումներ
1.1.Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Մարդասիրական կարգով տրամադրված բժշկական սարքավորումների պահման և պահպանման, ինչպես նաև դրանց` Փոթի նավահանգստից Երևան տեղափոխման նպատակով «Ապավեն» ՍՊԸ-ի կողմից կատարված ծախսերի փոխհատուցում
Նկարագրությունը
Մարդասիրական կարգով տրամադրված բժշկական սարքավորումների պահման և պահպանման, ինչպես նաև դրանց` Փոթի նավահանգստից Երևան տեղափոխման նպատակով «Ապավեն» ՍՊԸ-ի կողմից կատարված ծախսերի փոխհատուցում
1142 ԱԾ19  
Քանակական Մշակված չէ    
Որակական Մշակված չէ    
Ժամկետայնության Մշակված չէ    
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազար դրամ)   13,587.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1142 Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
«Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
Ծրագրային դասիչը Անվանումը
Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ
Նկարագրությունը
Հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման ախտորոշիչ և այլ հետազոտություններ, հիվանդների բուժում և շարունակական հսկողության համալիր միջոցառումների իրականացում
1150 ԱԾ07
Քանակական Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության գծով ծառայություններից օգտվելու դեպքերի թիվը    
Որակական Մշակված չէ    
Ժամկետայնության Մշակված չէ    
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազար դրամ) X  (13,587.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1150 Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր
Վերջնականարդյունքինկարագրությունը
Հիվանդացության և մահացության կրճատում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
Առողջապահական կազմակերպություններ (հիվանդանոցներ)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1107-Ն որոշման

 

Աղյուսակ 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Առողջապահության նախարարություն
Բաժին 2

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը (բաժին/խումբ/դաս) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը ՀՀ 2018 թվականիպետական բյուջե(հազար դրամ)
ծրագիրը միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
1142     ԾՐԱԳԻՐ  
      Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր 13,587.0
Ծրագրի նկարագրությունը
Բժշկական օգնություն և ծառայություններ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների համար, հատուկ խմբերում ընդգրկված անձանց պրոթեզավորում, դժվարամատչելի ախտորոշիչ զննման, պաթանատոմիական, դատական և գենետիկական փորձաքննություններ և այլ ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում
    Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
ԱԾ19   Մարդասիրական կարգով տրամադրված բժշկական սարքավորումների պահման և պահպանման, ինչպես նաև դրանց` Փոթի նավահանգստից Երևան տեղափոխման նպատակով «Ապավեն» ՍՊԸ-ի կողմից կատարված ծախսերի փոխհատուցում 13,587.0
  Մատուցվող ծրագրի նկարագրությունը
  Մարդասիրական կարգով տրամադրված բժշկական սարքավորումների պահման և պահպանման, ինչպես նաև դրանց` Փոթի նավահանգստից Երևան տեղափոխման նպատակով «Ապավեն» ՍՊԸ-ի կողմից կատարված ծախսերի փոխհատուցում
  Ծառայություն մատուցողիանվանումը
  «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
1150     ԾՐԱԳԻՐ  
      Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր  (13,587.0)
Ծրագրի նկարագրությունը
Սոցիալական նշանակության հիվանդությունների հիվանդանոցային բուժում, հարակից բժշկական և ախտորոշիչ ծառայությունների կարիք և իրավունք ունեցող անձանց հիվանդանոցային բուժում և ախտորոշիչ փորձաքննություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հիվանդացության և մահացության կրճատում
    Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
ԱԾ07   Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ  (13,587.0)
  Մատուցվող ծրագրի նկարագրությունը
  Հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման ախտորոշիչ և այլ հետազոտություններ, հիվանդների բուժում և շարունակական հսկողության համալիր միջոցառումների իրականացում
  Ծառայություն մատուցողիանվանումը
  Առողջապահական  կազմակերպություններ (հիվանդանոցներ)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1107-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Առողջապահության նախարարություն

 

Գնման առարկայի Գնման ձևը (ընթացակարգը) Չափի միավորը Միավորի գինը (ՀՀ դրամ) Քանակը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) (հազ. դրամ)
Միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման անվանումը
Բաժին 07 Խումբ 03 Դաս 02 Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ  (13,587.0)
3. Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ  (13,587.0)
  ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ          
85111170-1 հոգեբուժական հիվանդանոցների կողմից մատուցվող ծառայություններ ՄԱ դրամ      (13,587.0)

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2018
N 1107-Ն
Որոշում