Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 401 Ո ...

 

 

040.1303.291201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2001 թվականի N 1303

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 401 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման և տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահելու մասին» N 401 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով և 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի, վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը».

բ) որոշումը լրացնել նոր` 2-րդ կետով.

i

«2. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը»:

Այդ կապակցությամբ որոշման 2-րդ կետը համարել 3-րդ կետ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2001
N 1303
Որոշում