Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2018 - 01.07.2021} ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2018 - 01.07.2021} ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2018  -ից մինչեւ   01.07.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01.01.2018 - 01.07.2021

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2017 թվականի N 802-Ն

 

ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 351-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) հարկ վճարողների կողմից առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) այն ապրանքների ցանկը, որոնց արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմին` համաձայն N 2 հավելվածի.

3) այն օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների ցանկը, որոնց արդյունահանման, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմին` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հուլիսի 14

 Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի հուլիսի 6-ի
N 802-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները (այսուհետ` հաշվետվություններ) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են սույն որոշմամբ սահմանված` NN 2 և 3 հավելվածների ցանկերում (այսուհետ` ցանկեր) ներառված ապրանքները, այդ թվում` օգտակար հանածոները և դրանց արտադրատեսակները, արտադրողների և ներմուծող-իրացնողների վրա:

3. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով տրված սահմանումների իմաստն ու նշանակությունը:

4. Սույն կարգի իմաստով առանձին ապրանքներ, այդ թվում` օգտակար հանածոներ և դրանց արտադրատեսակներ արտադրող և ներմուծող-իրացնող են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) հարկ վճարողները, որոնք արտադրում կամ ներմուծում-իրացնում են ցանկերում ներառված ապրանքները, այդ թվում` օգտակար հանածոները և դրանց արտադրատեսակները:

5. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն կարգի 2-րդ կետում նշված հարկ վճարողները հաշվետվություններն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` համաձայն ձևի:

6. NN 2 և 3 հավելվածների ցանկերում ներառված ապրանքատեսակները ներմուծելուց հետո բացառապես ներմուծողի ներտնտեսական կարիքների կամ այլ գործունեության տեսակների կամ արտադրության համար օգտագործվելու դեպքում ներմուծողն այդ ապրանքատեսակների մասով հարկային մարմին հաշվետվություններ չի ներկայացնում, եթե արդյունքում ստեղծված նոր արտադրատեսակը ներառված չէ NN 2 և 3 հավելվածների ցանկերում:

7. Հարկ վճարողները հաշվետվությունները ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել ճշտված հաշվետվություններ:

8. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ցանկերում ներառված յուրաքանչյուր արտադրատեսակի (օգտակար հանածոյի) և ապրանքատեսակի համար նշված ժամանակահատվածը (ամիսը կամ եռամսյակը):

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Փաստաթղթի հերթական համարը
N____________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Հաշվետվություն* (20__թ.______________ ամիսը կամ ________եռամսյակը) [1]  
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն) [2]                
Կազմակերպության անվանումը [3]
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը [4]
Գտնվելու (բնակության) վայրը [5]
Հեռախոսահամարը [6]

 

 

[1] տողում նշվում է հաշվետու տարվա այն հաշվետու ժամանակաշրջանը (ամիսը կամ եռամսյակը), որի համար ներկայացվում է հաշվետվությունը: Ճշտված հաշվետվություն ներկայացնելու դեպքում աջ սյունակում կատարվում է նաև «X» նշագրումը.

[2] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

[3] տողում նշվում է կազմակերպության անվանումը.

[4] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը.

[5] և [6] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը.

 

Արտադրատեսակի կամ ապրանքատեսակի անվանումը Արտադրատեսակի ԱԴԳՏ-ի ծածկագիրը Ապրանքատեսակի ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Չափի միավորը Մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբին Արտադրված քանակը Ներմուծված քանակը Իրացված քանակը Կորուստները Օգտագործված է սեփական արտադրությունում Մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջում Իրացման շրջանառությունը (ներառյալ ավելացված արժեքի
հարկը և ակցիզային հարկը)
Միավորի միջին գինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը
և ակցիզային հարկը)
[7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19]
                         
                         
                         
                         

 

Ցանկերում ներառված արտադրատեսակների (այդ թվում` օգտակար հանածոների) արտադրության (այդ թվում` արդյունահանման) մասով հաշվետվությունը լրացվում է ըստ արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի (ԱԴԳՏ), իսկ ներմուծված ապրանքատեսակների մասով` ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ).

[7] սյունակում լրացվում են համապատասխանաբար արտադրված արտադրատեսակների (արդյունահանված օգտակար հանածոների) և ներմուծված ապրանքատեսակների անվանումները, որոնցից յուրաքանչյուրը լրացվում է առանձին տողում.

[8] սյունակում լրացվում է ցանկերում նշված արտադրատեսակի (օգտակար հանածոյի) ԱԴԳՏ-ի ծածկագիրը.

[9] սյունակում լրացվում է ցանկերում նշված ապրանքատեսակի ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը.

[10] սյունակում լրացվում է ցանկերում նշված համապատասխան չափի միավորը.

[11] սյունակում լրացվում է արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբին` համապատասխան չափի միավորով.

[12] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում արտադրված (արդյունահանված) արտադրատեսակի (օգտակար հանածոյի) քանակը` համապատասխան չափի միավորով.

[13] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ներմուծված ապրանքատեսակի քանակը` համապատասխան չափի միավորով.

[14] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրատեսակի (օգտակար հանածոյի) քանակը` համապատասխան չափի միավորով կամ իրացված ապրանքատեսակի քանակը` համապատասխան չափի միավորով.

[15] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում տեղի ունեցած պատահական, բնական կամ այլ փաստացի կորուստների լրիվ քանակները` (անկախ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ կորուստների համար սահմանված չափերը գերազանցելու հանգամանքից) համապատասխան չափի միավորով.

[16] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում սեփական արտադրությունում օգտագործված (այդ թվում` նաև անհատույց տրամադրված) արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի քանակը` համապատասխան չափի միավորով.

[17] սյունակում լրացվում է արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջում` համապատասխան չափի միավորով.

[18] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի իրացման շրջանառությունը` դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը).

[19] սյունակում լրացվում է համապատասխան արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի միջին գինը` դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը): Ցանկերում նշված յուրաքանչյուր ծածկագրին դասվող մեկից ավելի ենթակարգերի կամ ենթադասերի արտադրատեսակների (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակների համար առանձին հաշվարկված միջին գները միջինացվում են ցանկերում նշված յուրաքանչյուր ծածկագրի համար:

 

Տնօրեն
(անհատ ձեռնարկատեր)
_________________
(ստորագրությունը)
_________________
(անունը, ազգանունը)  
Գլխավոր հաշվապահ _________________
(ստորագրությունը)
_________________
(անունը, ազգանունը) 

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի հուլիսի 6-ի
N 802-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

 

ԱԴԳՏ-ի ծած-
կագիրը
Արտադրատեսակի
անվանումը
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Ապրանքատեսակի անվանումը Չափի միա-
վորը
Ներ-
կայացվող հաշ-
վետվության պարբե-
րականու-
թյունը (հաշվետու ժամանա-
կաշրջանը)
1 2 3 4 5 6
10.13.14 երշիկեղեն և համանման մսամթերք` մսից, ենթամթերքից կամ կենդանիների արյունից 1601 երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված համանման մթերք կգ եռամսյակային
10.12.10 միս` ընտանի թռչունների` թարմ կամ պաղեցրած 0207 ընտանի թռչունների միս և ենթասննդամթերք` դասակարգված 0105 ապրանքային դիրքում կգ եռամսյակային
10.12.20 միս` ընտանի թռչունների` սառեցրած
10.12.40 ենթամթերք` ընտանի թռչունների, սննդային
10.51.11 կաթ` հեղուկ, մշակված 0401 կաթ և սերուցք, չխտացրած և շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած կգ եռամսյակային
10.51.12 կաթ և կաթնասեր`
6%-ից ավելի յուղայնությամբ, ոչ խտացրած, ոչ քաղցրացրած
10.51.21 կաթ` չոր, յուղազերծված 0402 խտացրած կաթ և սերուցք, կաթի փոշի, շաքար կամ քաղցրացնող այլ նյութեր ավելացրած կգ եռամսյակային
10.51.22 կաթ` չոր, անարատ
10.51.51 կաթ և կաթնասեր` խտացրած կամ խտացրած շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելումներով, ոչ պինդ ձևերով
10.51.52 մածուն և խմորման ենթարկված կամ թթվեցված կաթի կամ կաթնասերի այլ տեսակներ 0403 թան, կտրված կաթ և կաթնասեր, յոգուրտ, կեֆիր և այլ խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու կաթնասեր կգ եռամսյակային
10.51.54 կաթնաշաքար և կաթնաշաքարային օշարակ
10.51.55 շիճուկ 0404 կաթնային շիճուկ կգ եռամսյակային
10.51.30 կարագ և կաթնային մածիկներ 0405 կարագ կգ եռամսյակային
10.51.40 պանիր և կաթնաշոռ 0406 պանիր, կաթնաշոռ կգ եռամսյակային
10.52.10 պաղպաղակ և ուտելի սառույց 2105 00 պաղպաղակ կգ եռամսյակային
01.47.21 հավի ձու` կճեպով, թարմ 0407 թռչնի ձու` կճեպով հատ եռամսյակային
01.47.22 ձու` կճեպով, այլ ընտանի թռչունների, թարմ
01.47.23 ձու` թխսամեքենաների համար
10.83.11 սուրճ` առանց կոֆեինի կամ բոված 0901 սուրճ, սուրճի թեփ, սուրճի փոխարինիչներ` ցանկացած համամասնությամբ սուրճի պարունակությամբ կգ եռամսյակային
10.83.13 թեյ` կանաչ (խմորման չենթարկված), թեյ` սև (խմորման ենթարկված) և թեյ` մասնակի խմորման ենթարկված, 3 կիլոգրամից ոչ ավելի փաթեթվածքով 0902 թեյ կգ եռամսյակային
10.83.12 սուրճի փոխարինիչներ. սուրճի կամ դրա փոխարինիչների լուծամզուքներ, բնահյութեր (էսենցիա) և խտանյութեր. սուրճի ունդերի կեղև և կճեպ 2101 սուրճի, թեյի և մատեի խտահյութ, լուծվող սուրճ կգ եռամսյակային
10.83.14 թեյի լուծամզուքներ, բնահյութեր (էսենցիա) և խտանյութեր. թեյի կամ մատեի հիման վրա այլ մթերք
01.11.11 ցորեն` կարծր 1001 ցորեն և մեսլին կգ եռամսյակային
01.11.12 ցորեն` բացի կարծր ցորենից
10.61.21 ալյուր` ցորենի և աշորայի 1101 00 ալյուր` ցորենի կամ ցորենաաշորային կգ եռամսյակային
10.89.15 լուծամզուքներ և հյութեր` բուսական, պեպտինանյութեր, սոսինձներ և թանձրացուցիչներ` բուսական 1302 բուսական հյութ և խտահյութ լ եռամսյակային
10.73.11 մակարոնեղեն և համանման ալյուրե արտադրատեսակներ 1902 մակարոնեղեն կգ եռամսյակային
10.71.11 հացաբուլկեղեն` թարմ (ոչ երկարատև պահման) 1905 հաց, խմորեղեն, հրուշակեղեն, թխվածք, վաֆլի և այլ հացաբուլկեղեն կգ եռամսյակային
10.71.12 տորթեր, հրուշակներ (պիրոժնիներ), ալյուրե թարմ (ոչ երկարատև պահման) այլ հրուշակեղեն
10.72.11 հացիկներ` խռթխռթան, պաքսիմատներ, չորահաց և համանման բոված հացամթերք
10.72.12 թխվածքաբլիթ, մեղրաբլիթ և համանման արտադրատեսակներ. քաղցրաբլիթ. վաֆլի և վաֆլե թերթեր
10.72.19 այլ հացաբուլկեղեն` չոր կամ երկարատև պահման
10.39.17 այլ բանջարեղեն (բացի կարտոֆիլից)` պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի` բացի բանջարեղենի պատրաստի կերակրատեսակներից 2002 լոլիկի մածուկ կգ եռամսյակային
10.32.11 տոմատի հյութ 2009 մրգահյութեր և բանջարեղենի հյութեր լ եռամսյակային
10.32.12 նարինջի հյութ
10.32.13 թուրինջի հյութ
10.32.14 արքայանարինջի հյութ
10.32.15 խաղողի հյութ
10.32.16 խնձորի հյութ
10.32.17 մրգահյութերի և բանջարահյութերի խառնուրդներ
10.32.19 այլ մրգահյութեր և բանջարահյութեր
11.07.11 հանքային ջրեր և չքաղցրացրած, չբուրավետացված գազավորված խմիչքներ 2201 ջրեր, բնական կամ արհեստական հանքային ջուր և ըմպելիք (առանց շաքարի) լ եռամսյակային
11.07.19 ոչ ալկոհոլային այլ խմիչքներ 2202 հանքային ջուր և ըմպելիք (շաքարով) լ եռամսյակային
11.05.10 գարեջուր` բացի գարեջրի արտադրության թափոններից 2203 00 գարեջուր լ ամսական
11.03.10 խմորման ենթարկված այլ խմիչքներ (խնձորագինի, տանձի գինի, մեղրագինի), ալկոհոլ պարունակող խմիչքների խառնուրդներ 2206
(բացառությամբ 2206 00 390,
2206 00 590, 2206 00 890)
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)` բացառությամբ պտղային, հատապտղային գինիների և գինենյութի լ ամսական
11.02.11 գինի` խաղողի, փրփրուն 2204 խաղողի գինի, շամպայն լ ամսական
11.02.12 գինի` խաղողի, բացի փրփրուն գինուց. խաղողի քաղցրահյութ
11.04.10 վերմուտ և այլ բուրավետացված խաղողի գինիներ 2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ լ ամսական
2206 00 390, 2206 00 590,
2206 00 890
պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ լ ամսական
20.14.74 չբնափոխված էթիլային սպիրտ` 80 զանգ.%-ից ոչ պակաս սպիրտի պարունակությամբ 2207 էթիլային սպիրտ` չբնափոխված, սպիրտի 80%-ից ոչ պակաս խտությամբ, էթիլային և այլ սպիրտներ, բնափոխված` ցանկացած խտությամբ լ ամսական
20.14.75 էթիլային սպիրտ և այլ բնափոխված սպիրտներ` ցանկացած խտությամբ 2208` բացառությամբ 2208 60, 2208 20 120 էթիլային սպիրտ` չբնափոխված, սպիրտի 80%-ից պակաս խտությամբ ըմպելիքներ, լիկյորներ և ալկոհոլային այլ խմիչքներ լ ամսական
11.01.10 ալկոհոլային խմիչքներ` թորած 2208 60 օղի լ ամսական
2208 20 120 կոնյակ լ ամսական
12.00.11 սիգարետներ, սիգարներ, ծխագլանակներ և համանման արտադրատեսակներ` ծխախոտից կամ դրա փոխարինիչներից 2402 սիգարետ և սիգար հատ ամսական
2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ կգ ամսական
08.93.10 աղ և նատրիումի քլորիդ, մաքուր. ծովի ջուր 2501 00 աղ, նատրիումի քլորիդ, ծովի ջուր կգ եռամսյակային
10.84.30 աղ` սեղանի (կերակրի)
10.41.21 սոյայի յուղ` չզտած 1507 սոյայի յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած, առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը լիտր եռամսյակային
10.41.23 ձիթապտղի յուղ` չզտած 1509 ձիթապտղի ձեթ լիտր եռամսյակային
10.41.24 արևածաղկի յուղ` չզտած 1512 արևածաղկի, բամբակի ձեթ լիտր եռամսյակային
10.41.25 բամբակի յուղ` չզտած
19.2 նավթամթերք 2709 00 հում նավթ և նավթամթերք տոննա ամսական
19.2 նավթամթերք 2710` բացառությամբ 2710 20 նավթ և նավթամթերք (բենզին, մազութ, նավթ, դիզելային վառելիք, յուղ) տոննա ամսական
2710 20 դիզելային վառելիք տոննա ամսական
2711 12 հեղուկ գազ (պրոպան) կգ ամսական
2711 13 բնական գազ (բութան) մ3 ամսական
22.11.11 նոր ռետինե դողեր և դողածածկաններ` մարդատար ավտոմեքենաների համար 4011 օդաճնշական ռետինե անվադողեր, նոր հատ եռամսյակային
22.11.12 նոր ռետինե դողեր և դողածածկաններ` մոտոցիկլների կամ հեծանիվների համար
22.11.13 նոր ռետինե դողեր և դողածածկաններ` ավտոբուսների, բեռնատար մեքենաների կամ ավիացիայում օգտագործելու համար
22.11.14 նոր ռետինե դողեր և դողածածկաններ` գյուղատնտեսական մեքենաների համար. այլ նոր ռետինե օդաճնշական դողեր և դողածածկաններ
27.20.11 առաջնային տարրեր և առաջնային տարրերի մարտկոցներ 8506 սկզբնական տարրեր և սկզբնական մարտկոցներ հատ եռամսյակային
27.20.12 առաջնային տարրերի և առաջնային տարրերի մարտկոցների մասեր
23.11.11 թերթապակի` ձուլած, գլոցած, ձգած կամ փչած, բայց այլ եղանակով չմշակված 7003 ապակի` ձուլած և գլանված, թերթերով կամ պրոֆիլավորած, կլանող մ2 եռամսյակային
7004 ապակի` ձգված և փչված, թերթերով, գլանով, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով, բայց չմշակված որևէ այլ եղանակով
17.12.12 թուղթ և ստվարաթուղթ` ձեռքի կաղապարման 4802 թուղթ և ստվարաթուղթ` ոչ կավճապատ, թուղթ և ստվարաթուղթ` ձեռքով կաղապարված կգ եռամսյակային
17.12.13 թուղթ և ստվարաթուղթ` օգտագործվող որպես հիմք լուսազգայուն, ջերմազգայուն, էլեկտրազգայուն թղթի համար. թուղթ-հիմք` պատճենաթղթի համար. թուղթ-հիմք` պատի պաստառների համար
17.12.14 այլ թուղթ և ստվարաթուղթ` գծագրական նպատակների համար
17.12.73 թուղթ և ստվարաթուղթ` կավճած ճենակավով կամ այլ ոչ օրգանական նյութերով` գրելու, տպագրական, գծանկարչական և այլ նպատակների համար 4810 թուղթ և ստվարաթուղթ` կավճապատ կգ եռամսյակային
17.12.74 ամրաթուղթ կավճած ճենակավով կամ այլ ոչ օրգանական նյութերով (բացի գրելու, տպագրական, գծանկարչական նպատակների համար օգտագործվող ամրաթղթից)
17.12.75 ամրաստվարաթուղթ` կավճած ճենակավով կամ այլ ոչ օրգանական նյութերով (բացի գրելու, տպագրական, գծանկարչական նպատակների համար օգտագործվող ամրաստվարաթղթից)
27.40.11 լամպեր` հերմետիկ, նեղ ուղղորդված լույսի 8539 լամպեր` շիկացման էլ., կամ գազալիցքավորման, ուլտրամանուշակագույն կամ ինֆրակարմիր, աղեղային լամպեր հատ եռամսյակային
27.40.12 հալոգենային շիկացման լամպեր` վոլֆրամաթելով, բացի անդրամանուշակագույն և ենթակարմիր ճառագայթման լամպերից
27.40.13 լամպեր` շիկացման, 200 Վտ-ից ոչ ավելի հզորությամբ, 100 Վ-ից ավելի լարման` չներառված ուրիշ խմբավորումներում
27.40.14 այլ շիկացման լամպեր` չներառված ուրիշ խմբավորումներում
27.40.15 լամպեր` պարպումային. լամպեր անդրամանուշակագույն և ենթակարմիր ճառագայթման. աղեղալամպեր

 

 Հավելված N 3
ՀՀ կառավարության
2017 թվականի հուլիսի 6-ի
N 802-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ԱՅՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

 

ԱԴԳՏ-ի ծած-
կագիրը
Արտադրատեսակի
անվանումը
ԱՏԳ ԱԱ-ի ծած-
կագիրը
Ապրանքատեսակի անվանումը Չափի միա-
վորը
Ներ-
կայացվող հաշ-
վետվության պար-
բերակա-
նությունը (հաշվետու ժամանա-
կաշրջանը)
1 2 3 4 5 6
08.11.11 մարմար և այլ կրաքարային գեղազարդային ու շինարարական քարեր 2515 մարմար, տուֆ, կրաքար, տրավերտին մ3 եռամսյակային
23.70.12 այլ գեղազարդ կամ շինարարական մշակված քար և դրանից շինվածքներ. այլ արհեստական ներկած հատիկներ և փոշի` բնական քարից. շինվածքներ` շեղջաքարացված թերթաքարից
23.70.11 մարմար, տրավերտին, լսնակուճ (ալեբաստր) մշակված և դրանցից շինվածքներ (բացի չորսվակասալերից, եզրաքարերից, սալերից, սալիկներից, խորանարդներից և համանման շինվածքներից). արհեստական ներկած հատիկներ, փշրանք և փոշի` մարմարից, տրավերտինից, լսնակուճից
08.11.12 գրանիտ, ավազաքար և այլ գեղազարդային ու շինարարական քարեր 2516 գրանիտ, բազալտ, ծիրանաքար, ավազաքար մ3 եռամսյակային
08.11.20 կրաքար և գիպս 2520 գիպս, ալեբաստր մ3 եռամսյակային
08.11.30 կավիճ և չկալցինացված դոլոմիտ 2509 կավիճ մ3 եռամսյակային
23.52.30 դոլոմիտ` կալցինացված կամ շեղջաքարացված 2518 դոլոմիտ մ3 եռամսյակային
մ3 եռամսյակային
08.11.40 թերթաքարեր 6803 թերթաքար` բնական մշակված մ3 եռամսյակային
08.12.11 ավազ` բնական 2505 բնական ավազ (բոլոր տեսակի) մ3 եռամսյակային
08.12.12 ճալաքար, կոպիճ, քարի հատիկներ, փշրանք և փոշի
08.12.13 խարամի և համանման արդյունաբերական թափոնների խառնուրդներ` ճալաքարի, կոպիճի, խճի հավելույթով կամ առանց հավելույթի, շինարարական նպատակներով օգտագործելու համար
08.12.21 ճենակավ և այլ ճենակավային կավեր 2507 սպիտակ ճենակավ (կաոլին) մ3 եռամսյակային
08.12.22 այլ կավեր, անդալուզիտ, կիանիտ և սիլիմանիտ, մուլիտ, հրակավային կամ դինասային հողեր 2508 կավ, բենտոնիտ, կիանիտ, անդալուզիտ մ3 եռամսյակային
23.51.11 ցեմենտի կլինկեր (թրծած բովախառնուրդ) 2523 պորտլանդցեմենտ, կավահողային ցեմենտ, խարամային ցեմենտ, սուպերսուլֆատային ցեմենտ և համանման հիդրավլիկ ցեմենտներ` չներկած կամ ներկած, պատրաստի կամ թրծած բովախառնուրդի ձևով տոննա եռամսյակային
23.51.12 պորտլանդցեմենտ, արզնահողային, խարամային և համանման հիդրավլիկական ցեմենտ տոննա եռամսյակային
23.52.10 կիր` չմարած, կիր` մարած և կիր` հիդրավլիկական 2522 չհանգած և հանգած կիր մ3 եռամսյակային
23.52.20 գիպս և գաջ 2520 գիպս, ալեբաստր տոննա եռամսյակային
08.99.22 տեխնիկական ալմաստներ անմշակ, սղոցած կամ կոպիտ մշակված. պեմզա. զմռնիտ, կորունդ, նռնաքար և բնական այլ հղկանյութեր 2513 նաժդակ, չեչաքար, բնական նռնաքար և այլ հղկանյութ մ3 եռամսյակային
07.10.10 երկաթի հանքաքարեր 2601 երկաթի հանքաքարեր և խտահանքեր` ներառյալ թրծած երկաթաքարը տոննա եռամսյակային
07.29.11 պղնձի հանքաքարեր և խտանյութեր 2603 պղնձի հանքաքար, խտանյութ տոննա եռամսյակային
07.29.12 նիկելի հանքաքարեր և խտանյութեր 2604 նիկելի հանքաքարեր և խտահանքեր տոննա եռամսյակային
07.29.13 ալյումինի հանքաքարեր և խտանյութեր 2606 ալյումինի հանքաքարեր և խտահանքեր տոննա եռամսյակային
07.29.14 թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր 2616 թանկարժեք մետաղի հանքաքար, խտանյութ տոննա եռամսյակային
07.29.15 կապարի, ցինկի, անագի հանքաքարեր և խտանյութեր 2607 կապարի հանքաքար, խտանյութ տոննա եռամսյակային
2608 ցինկի հանքաքար, խտանյութ տոննա եռամսյակային
2609 անագի հանքաքար, խտանյութ տոննա եռամսյակային
07.29.19 հանքաքարեր և խտանյութեր` այլ գունավոր մետաղների, չներառված ուրիշ խմբավորումներում 2605 կոբալտի հանքաքար, խտանյութեր տոննա եռամսյակային
2610 քրոմի հանքաքար, խտանյութ տոննա եռամսյակային
2611 վոլֆրամի հանքաքարեր և խտահանքեր տոննա եռամսյակային
2613 մոլիբդենի հանքաքար, խտանյութ տոննա եռամսյակային
2614 տիտանի հանքաքար, խտանյութ տոննա եռամսյակային
2615,2617 այլ հանքաքար, խտանյութ տոննա եռամսյակային
24.41.10 արծաթ` չմշակված, կիսամշակված կամ փոշու տեսքով 7106 արծաթ` անմշակ կամ կիսամշակ, փոշի տոննա եռամսյակային
24.41.20 ոսկի` չմշակված, կիսամշակված կամ փոշու տեսքով 7108 ոսկի` անմշակ կամ կիսամշակ, փոշի տոննա եռամսյակային
24.41.30 պլատին` չմշակված, կիսամշակված կամ փոշու տեսքով 7110 պլատին` անմշակ կամ կիսամշակ, փոշի տոննա եռամսյակային
24.41.40 ոչ թանկարժեք մետաղներ կամ ոսկեզօծ արծաթ` չմշակված կամ կիսամշակված 7109 ոսկեջրած արծաթ տոննա եռամսյակային
24.41.50 ոչ թանկարժեք արծաթազօծ մետաղներ` պլատինի պատվածքով ոսկի, արծաթ և ոչ թանկարժեք մետաղներ, չմշակված կամ կիսամշակված 7107 մետաղներ` ոչ թանկարժեք, երեսապատված արծաթով, կիսամշակված տոննա եռամսյակային
7111 ոչ թանկարժեք մետաղներ, արծաթ կամ ոսկի` պլատինով երեսապատված, կիսամշակված տոննա եռամսյակային
24.42.11 ալյումին` չմշակված 7601 ալյումին` չմշակված տոննա եռամսյակային
24.42.12 ալյումինի օքսիդ` բացի արհեստական կորունդից 2818 արհեստական կորունդ, ալյումինի օքսիդ և հիդրօքսիդ տոննա եռամսյակային
24.43.11 կապար` չմշակված 7801 կապար` չմշակված տոննա եռամսյակային
24.43.12 ցինկ` չմշակված 7901 ցինկ` չմշակված տոննա եռամսյակային
24.43.13 անագ` չմշակված 8001 անագ` չմշակված տոննա եռամսյակային
24.44.11 պղնձի շտայն, պղինձ` ցեմենտայնացման 7401 պղինձ` չմշակված, պղնձի շտայն, պղինձ` ցեմենտայնացնող տոննա եռամսյակային
24.44.12 պղինձ` չզտված. պղնձե անոդներ էլեկտրոլիտային զտման համար 7402 պղինձ` չզտված, պղնձե անոդ` էլ. զտման համար տոննա եռամսյակային
24.44.13 պղինձ` զտած և պղնձի համահալվածքներ, չմշակված. լիգատուրներ` պղնձի հիմքով 7403 պղինձ` զտված և չմշակված ձուլվածք (արույր, բրոնզ և այլն) տոննա եռամսյակային
7405 լիգատուրներ` պղնձի հիմքի վրա տոննա եռամսյակային
23.99.12 ասֆալտից կամ համանման նյութերից արտադրատեսակներ 6807 ասֆալտից արտադրանք կամ համանման նյութերից (օրինակ, նավթային բիտումից կամ քարածխային կուպրից) տոննա եռամսյակային
23.99.13 բիտումային խառնուրդներ` բնական և արհեստական քարի ու բիտումի, բնական ասֆալտի կամ որպես կապակցանյութ օգտագործվող այլ նյութերի հիման վրա տոննա եռամսյակային
19.20.42 կոքս` նավթային, հանքաձյութ` նավթային (բիտում) և նավթամշակման այլ թափոններ 2713 նավթավերամշակումից ստացված մնացուկ (կոքս, բիտում) տոննա եռամսյակային

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2017
N 802-Ն
Որոշում