Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1373-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Համակարգիչներ և ավիատոմսեր ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 2.841.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (1.341.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ», 1.500.0 հազ. դրամ` «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածներով), որից` 1.500.0 հազ. դրամը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին կտրամադրի նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատարի


2018 թ. դեկտեմբերի 5
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 29-ի
N 1373-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասա­կարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
      այդ թվում`  
  08       ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ (2841.0)
      այդ թվում`  
    04     Կրոնական և հասարակական այլ ծառայություններ (2841.0)
      այդ թվում`  
      01   Երիտասարդական ծրագրեր (2841.0)
      04. Աջակցություն Հայաստանում ինտելեկտուալ խաղերի զարգացմանը (2841.0)
      ՀՀ կրթության և գիտության նախարարություն (2841.0)
      այդ թվում`  
      Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին (2841.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 2841.0
      այդ թվում`  
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 2841.0
      այդ թվում`  
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 2841.0
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 2841.0
      ՀՀ կառավարություն 2841.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 29-ի
N 1373-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական
ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Մարմնի ղեկավարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Աջակցություն Հայաստանում ինտելեկտուալ խաղերի զարգացմանը
Նկարագրությունը
Աջակցություն Հայաստանում ինտելեկտուալ խաղերի զարգացմանը
1148 ԱԾ31
Քանակական Միջոցառումների թիվը (1)  
Մասնակիցների թիվը (426)  
Որակական Մշակված չէ    
Ժամկետայնության Մշակված չէ    
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)   (2841.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1148 Արտաուսումնական դաստիարակության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական ուսուցման համակարգում չընդգրկված երեխաների ֆիզիկական, հոգևոր և գեղագիտական զարգացում, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Գիտակների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
Ծրագրային դասիչը Անվանումը
Ուսուցչի օրվա կապակցությամբ լավագույն մանկավարժներին պարգևատրում
Նկարագրությունը
Ուսուցչի օրվա կապակցությամբ «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլերի անվանակարգերում հաղթողներին պարգևատրելու համար համակարգիչների ձեռքբերում
1146 ԱԾ149
Քանակական Անվանակարգեր 9.0  
Որակական Մշակված չէ    
Ժամկետայնության Մշակված չէ    
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)   1341.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1146 Հանրակրթության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ծրագրային դասիչը Անվանումը
Ավիատոմսի ձեռքբերում
Նկարագրությունը
Ընտրական փուլը հաղթահարած միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար հայաստանյան երկու թիմերի մասնակիցների համար ավիատոմսերի ձեռքբերում 
1146 ԱԾ150
Քանակական Մասնակիցների թիվ 12.0  
Որակական Մշակված չէ    
Ժամկետայնության Մշակված չէ    
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)   1500.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1146 Հանրակրթության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 29-ի
N 1373-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը (բաժինը/ խումբը/ դասը) Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցա-
ռումը
ՀՀ 2018 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)
1148     ԾՐԱԳԻՐ  
      Արտաուսումնական դաստիարակության ծրագիր (2841.00)
Ծրագրի նկարագրությունը
Արվեստի, սպորտի դասընթացների իրականացում ակումբներում, մարզադպրոցներում և արտադպրոցական դաստիարակության այլ կենտրոններում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական ուսուցման համակարգում ընդգրկված երեխաների ֆիզիկական, հոգևոր և գեղագիտական զարգացում, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերում
    Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
ԱԾ31   Աջակցություն Հայաստանում ինտելեկտուալ խաղերի զարգացմանը (2841.0)
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Աջակցություն Հայաստանում ինտելեկտուալ խաղերի զարգացմանը
Ծառայություն մատուցողի անվանումը
«Գիտակների հայկական ասոցիացիա» ՀԿ
1146     ԾՐԱԳԻՐ  
      Հանրակրթության ծրագիր 2841.00
Ծրագրի նկարագրությունը
Տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ծառայությունների մատուցում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
    Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
ԱԾ149   Ուսուցչի օրվա կապակցությամբ լավագույն մանկավարժներին պարգևատրում 1341.0
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Ուսուցչի օրվա կապակցությամբ «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլերի անվանակարգերում հաղթողներին պարգևատրելու համար համակարգիչների ձեռքբերում
Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
  ԱԾ150   Ավիատոմսի ձեռքբերում 1500.0
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Ընտրական փուլը հաղթահարած միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար հայաստանյան երկու թիմերի մասնակիցների համար ավիատոմսերի ձեռքբերում
Ծառայություն մատուցողի անվանումը
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 29-ի
N 1373-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Գնման առարկայի Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
կոդը անվանումը գնման ձևը չափի միավորը միավորի գինը (դրամ) քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 1341.0
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1341.0
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1341.0
  ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ         1341.0
30211200-1 Դյուրակիր համակարգիչներ ԷԱՃ հատ 149000 9 1341.0

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.2018
N 1373-Ն
Որոշում