Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 760 ...

 

 

040.1313.291201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2001 թվականի N 1313

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 760 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի հոբելյանական տոնակատարության միջոցառումների ծրագրում ընդգրկված Անկախության 10-ամյակին նվիրված պատկերազարդ ալբոմը Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով գրահրատարակչության ոլորտի համար նախատեսված հատկացումների հաշվին հրատարակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի գրահրատարակչության ոլորտի պետական պատվերի մասին» N 760 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված անվանացանկի`

ա) «Մանկական գրականություն» և «Այլ գրականություն» բաժիններից համապատասխանաբար հանել 10, 3, 13 և 17-րդ կետերը.

բ) «Այլ գրականություն» բաժինը լրացնել հետևյալ նոր` 29-րդ կետով.

 

«29. Ստեղծագործական  Հայաստանի Հանրապետության        64 էջ   1000   3.7»:

     խումբ           անկախության 10-ամյակին նվիրված

                     պատկերազարդ ալբոմ

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2001
N 1313
Որոշում