Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵ ...

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2018 թվականի N 1394-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն հանձնվող շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ցանկում ներառված կազմակերպություններից ընդունել ցանկում ներառված վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները:

3. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները Հայաստանի Հանրապետությունում շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով նվիրաբերել բժշկական կազմակերպություններին` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի:

4. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված 3 շտապ օգնության գծային մեքենաները` օժանդակ սարքավորումներով հանդերձ, ամրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում ապահովել շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին`

ա. եռակողմ պայմանագրերի կնքումը բժշկական կազմակերպությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող կամ պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող մարմինների հետ,

բ. երկկողմ պայմանագրերի կնքումը մասնավոր բժշկական կազմակերպությունների հետ.

2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված` կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին` սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են բժշկական կազմակերպությունների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 6-ի
N 1394-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԹԻՎԸ

 

._____________________________________________________________________.

 

|NN|Կազմակերպության անվանումը   |Շտապ օգնության    |Շտապ օգնության    |

|ը/|                            |գծային մեքենաների |ոեանիմոբիլների    |

|կ |                            |թիվը (հագեցված    |թիվը (հագեցված    |

|  |                            |օժանդակ           |օժանդակ           |

|  |                            |սարքավորումներով) |սարքավորումներով) |

|  |                            |(Ջինբեյ Բրենդ,    |(Ջինբեյ Բրենդ,    |

|  |                            |մակնիշը`          |մակնիշը`          |

|  |                            |SY5038XJHL-M1S1BH)|SY5038XJHL-M1S1BH)|

|__|____________________________|__________________|__________________|

|1.|"Կապանի բժշկական կենտրոն"   |        4         |                  |

|  |ՓԲԸ                         |                  |                  |

|__|____________________________|__________________|__________________|

|2.|"Գորիսի բժշկական կենտրոն"   |        8         |        3         |

|  |ՓԲԸ                         |                  |                  |

|__|____________________________|__________________|__________________|

|  |Ընդամենը                    |       12         |        3         |

._____________________________________________________________________.

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 6-ի
N 1394-Ա որոշման

 

ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

 

|NN |Շտապ օգնության   |Շտապ օգնության|Կազմակերպության անվանումը       |

|ը/կ|գծային մեքենաների|ռեանիմոբիլների|                                |

|   |թիվը (հագեցված   |թիվը (հագեցված|                                |

|   |օժանդակ սարքա-   |օժանդակ սարքա-|                                |

|   |վորումներով)     |վորումներով)  |                                |

|___|_________________|______________|________________________________|

|1. |                 |      1       |"Նորք Մարաշ ԲԿ" ՓԲԸ             |

|___|_________________|______________|________________________________|

|2. |      1          |              |"Լեւոն Հովհաննիսյանի անվան      |

|   |                 |              |սրտաբանության գիտահետազոտական   |

|   |                 |              |ինստիտուտ" ՓԲԸ                  |

|___|_________________|______________|________________________________|

|3. |      1          |              |"Ավիաբուժ" բժշկական կենտրոն" ՓԲԸ|

|___|_________________|______________|________________________________|

|4. |                 |      1       |"Սուրբ Աստվածամայր" բժշկական    |

|   |                 |              |կենտրոն" ՓԲԸ                    |

|___|_________________|______________|________________________________|

|5. |                 |      1       |"Գյումրու մոր եւ մանկան         |

|   |                 |              |ավստրիական հիվանդանոց" ՓԲԸ      |

|___|_________________|______________|________________________________|

|6. |      1          |              |"Ռուբիկ Հարությունյանի անվան    |

|   |                 |              |Աբովյանի բժշկական կենտրոն" ՓԲԸ  |

|___|_________________|______________|________________________________|

|7. |     1           |              |"Տաշիրի բժշկական կենտրոն" ՓԲԸ   |

|___|_________________|______________|________________________________|

|8. |     1           |              |"Հրազդանի բժշկական կենտրոն" ՓԲԸ |

|___|_________________|______________|________________________________|

|9. |     1           |              |"Մարալիկի առողջության կենտրոն"  |

|   |                 |              |ՓԲԸ                             |

|___|_________________|______________|________________________________|

|10 |     1           |              |"Իջեւանի առողջության առաջնային  |

|   |                 |              |պահպանման կենտրոն" ՓԲԸ          |

|___|_________________|______________|________________________________|

|11.|     1           |              |"Արծվաբերդի առողջության կենտրոն"|

|   |                 |              |ՊՈԱԿ                            |

._____________________________________________________________________.

 


 

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.2018
N 1394-Ա
Որոշում