Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1434-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 27.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը» բառերով,

i

բ. 27.2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից» բառերով,

i

գ. 3-րդ, 30-րդ և 32-րդ կետերում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 2-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերը, իսկ «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով,

i

բ. 6-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում, 7-րդ և 8-րդ կետերի 1-ին ենթակետերում «վեցանիշ» բառը փոխարինել «յոթանիշ» բառով,

i

գ. 3-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 25-րդ, 34-րդ և 36-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

i

դ. 22-րդ, 26-րդ, 29-րդ և 35-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ կազմակերպել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում հաշվառված և դեռևս սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բանկերին չտրամադրված տեխնիկական զննության կտրոնների, հաշվառման փաստաթղթերի և այլ փաստաթղթերի հանձնումը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 18
Երևան

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2018
N 1434-Ն
Որոշում