Սեղմել Esc փակելու համար:
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1315.291201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2001 թվականի N 1315

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Աջակցություն երեխաներին» հիմնադրամ:

2. Հաստատել «Աջակցություն երեխաներին» հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1315 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Աջակցություն երեխաներին» հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

2. Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը:

4. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և այլ պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

5. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն` «Աջակցություն երեխաներին» հիմնադրամ.

ռուսերեն` Ֆօնդ «Սօդեյստվիյե դետյամ».

անգլերեն` Found «Support to children»:

6. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Տերյան 69, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Հիմնադրամի գործունեության առարկան և հիմնական նպատակներն են`

ա) առանց ծնողական խնամքի մնացած (որբ, մուրացկան, թափառաշրջիկ և այլն), ինչպես նաև բնածին, ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաներին (այսուհետև` աջակցության կարիք ունեցող երեխաներ) ընտանիքներում տեղավորելուն աջակցելը, նրանց հանգիստը, ուսուցումը և բուժումը կազմակերպելը, երեխաների համար և նրանց մասնակցությամբ համերգներ, ցուցահանդեսներ, սեմինարներ կազմակերպելը, աշխատանքային զբաղվածությունն ապահովելը (աշխատանքային տարիք ունեցողների), ընտանիք կազմավորելուն նյութապես աջակցելը (ամուսնական տարիք ունեցողների), ուսուցմանը և պաշտպանությանն ուղղված հրատարակչական, քարոզչական և տեղեկատվական գործունեություն իրականացնելը.

բ) մանկատներին, ինչպես նաև աջակցության կարիք ունեցող երեխաների խնամքով և կրթությամբ զբաղվող հատուկ հաստատություններին, ինչպես նաև խնամատար ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելը, նրանց տնտեսական և կենցաղային պայմանները բարելավելը.

գ) օրենքով չարգելված այլ գործունեություն իրականացնելը:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

8. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

9. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:

10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում Հայաստանի Հանրապետության արժույթով ու արտարժույթով հաշվարկային և այլ հաշիվներ, իր անվամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, խորհրդանիշ:

11. Հիմնադրամն իր անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

12. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

13. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

14. Հիմնադրամը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար և դրանց համապատասխան:

15. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակից:

16. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

17. Հիմնադրամն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար կարող է ստեղծել ներկայացուցչություններ, մասնաճյուղեր, ինչպես նաև հիմնարկներ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

18. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ու գործադիր տնօրենը:

19. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը:

i

20. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել` ի պաշտոնե, միայն մանկատների, առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև բնածին, ծանր ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաների խնամքով և կրթությամբ զբաղվող հատուկ հաստատությունների ղեկավարները:

Խորհրդի անդամ կարող են լինել նաև հիմնադրամում առնվազն քսան միլիոն դրամ ներդրում կատարող անձինք:

Խորհրդի առաջին անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Խորհուրդն ամեն տարի նախագահում է խորհրդի անդամներից մեկը` խորհրդի կողմից սահմանված հաջորդականությամբ: Նույն անձը չի կարող ավելի, քան 2 անգամ անընդմեջ ընտրվել խորհրդի նախագահող:

21. Խորհրդի բացառիկ լիազորություններն են`

ա) հիմնադրամի կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելը.

բ) հիմնադրամի նպատակներին համապատասխան դրա գործունեության հիմնական ուղղությունները որոշելը.

գ) հիմնադրամի գործադիր տնօրենին պաշտոնի նշանակելն ու պաշտոնից ազատելը.

դ) խորհրդի նոր անդամներ նշանակելն ու ազատելը.

ե) հիմնադրամի տարեկան բյուջեն ու ծրագրերը հաստատելը.

զ) հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունները հաստատելը.

է) հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտորներ ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքները հաստատելը.

ը) իր ընտրությամբ` առանձին ծրագրերի ֆինանսավորումը հաստատելը.

թ) հիմնադրամը վերակազմակերպելը.

ժ) հիմնադրամի ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ ստեղծելը, վերակազմակերպելը, լուծարելը, կանոնադրությունները հաստատելը, ինչպես նաև դրանց գործադիր տնօրեններին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ իրականացնելը:

22. Խորհուրդը վերահսկողություն է իրականացնում հիմնադրամի գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև հիմնադրամի գործադիր տնօրենի գործունեության նկատմամբ:

23. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Առանձին դեպքերում խորհրդի որոշումներն ընդունվում են հարցման միջոցով: Նիստերը գումարվում են պարբերաբար` առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախագահողի, հիմնադրամի գործադիր տնօրենի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Եթե տաս օրվա ընթացքում չի բավարարվում արտահերթ նիստ հրավիրելու պահանջը, ապա նախաձեռնողները կարող են իրենք հրավիրել արտահերթ նիստ:

Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահողի ձայնը վճռորոշ է:

Խորհրդի նիստերում նրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Խորհրդի նիստերն արձանագրվում են:

Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

24. Խորհրդի նախագահողը`

ա) հրավիրում է խորհրդի նիստերը.

բ) համակարգում է խորհրդի անդամների և հիմնադրամի գործադիր տնօրենի աշխատանքները.

գ) իրականացնում է խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:

25. Խորհրդի անդամն իրավունք ունի`

ա) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման մասին.

բ) հետևելու հիմնադրամի գույքի պահպանմանը, ստուգելու հիմնադրամի փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև գործունեության այլ ոլորտներ.

գ) հիմնադրամի գործադիր տնօրենից ու այլ աշխատողներից պահանջելու ցանկացած տվյալ և հաշվետվություն.

դ) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով դրա կառավարման մարմիններ ներկայացնելու առաջարկություններ.

ե) ստանալու սպառիչ տեղեկություն հիմնադրամի գործունեության մասին.

զ) դուրս գալու խորհրդի կազմից:

26. Խորհրդի անդամը պարտավոր է`

ա) հոգալ հիմնադրամի հեղինակության մասին.

բ) աջակցել հիմնադրամի ներդրումների համալրմանը.

գ) չխախտել խորհրդի կանոնակարգի պահանջները.

27. Խորհրդի անդամը կարող է ունենալ օրենքով, սույն կանոնադրությամբ և խորհրդի կանոնակարգով սահմանված այլ իրավունքներ ու պարտականություններ:

Խորհրդի այն անդամը, որի գործողությունները խոչընդոտում են հիմնադրամի նպատակների իրականացմանը կամ վարկաբեկում են հիմնադրամի հեղինակությունը, կարող է խորհրդի որոշմամբ հեռացվել խորհրդից: Խորհրդից հեռացվողն իրավունք չունի մասնակցելու քվեարկությանը:

28. Հիմնադրամի գործադիր մարմինը գործադիր տնօրենն է, որը վարում է հիմնադրամի ընթացիկ գործերն ու հաշվետու է խորհրդին:

29. Հիմնադրամի գործադիր տնօրենը`

ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից.

բ) հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում.

գ) տնօրինում է հիմնադրամի գույքը, ներառյալ` ֆինանսական միջոցները` խորհրդի կողմից հաստատված բյուջեին համապատասխան.

դ) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

ե) բացում է բանկային հաշիվներ.

զ) հաստատում է հիմնադրամի աշխատողների հաստիքները և սահմանում նրանց աշխատանքի վարձատրության չափը.

է) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև.

ը) տալիս է լիազորագրեր.

թ) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգի նախագիծն ու քննարկվող անհրաժեշտ այլ նյութեր.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

30. Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

31. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

32. Հիմնադրամը կարող է որպես սեփականություն ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ` արժույթով, արտարժույթով և այլն:

33. Հիմնադրամի գույքի, այդ թվում` ֆինանսական միջոցների, գոյացման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների քաղաքացիների ու կազմակերպությունների ֆինանսական և նյութական ներդրումները և նվիրատվությունները.

բ) ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ձեռք բերված գույքը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

34. Հիմնադրամում ներդրում կատարող յուրաքանչյուր անձ իր մուծումների չափին համապատասխան ստանում է վկայական: Հիմնադրամում ներդրումների հավաքագրման գործում մեծ ավանդ ունեցողներին խորհրդի կողմից կարող են շնորհվել խորհրդի սահմանած պատվավոր կոչումներ:

35. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման մասին:

36. Հիմնադրամի սեփականությունը գտնվում է պետության պաշտպանության ներքո:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

37. Հիմնադրամի գործունեության ստուգումները կատարվում են անկախ աուդիտորների կողմից` առնվազն տարին մեկ անգամ:

38. Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում:

39. Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

40. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

41. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում, վարվում և հաշվապահական հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

42. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` խորհրդի որոշմամբ կամ դատական կարգով:

43. Հիմնադրամը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

44. Հիմնադրամի լուծարման դեպքում դրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրական նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2001
N 1315
Որոշում