Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1478-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացվող անվճար ատամնաբուժական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ատամնաբուժական ծառայությունների համար հաշվարկվող արտոնագրային հարկը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 8,293.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացում` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

i

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրում է սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 20
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1478-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱ-ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները Ցուցանիշ-
ների փոփոխու-
թյունը
(ավելացում-
ները նշված են
դրական նշանով,
իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
      այդ թվում`  
  7       ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (8,293.0)
      այդ թվում`  
    03   Հիվանդանոցային ծառայություններ (8,293.0)
      այդ թվում`  
      01   Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ (8,293.0)
      այդ թվում`  
      03. Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ  (8,293.0)
      ՀՀ առողջապահության նախարարություն (8,293.0)
      որից`  
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ  (8,293.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 8,293.0
      որից`  
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 8,293.0
      որից`  
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 8,293.0
      այդ թվում`  
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 8,293.0
      ՀՀ կառավարություն 8,293.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1478-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները
նշված են դրական
նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանս-
ական ցուցա-
նիշներ
ֆինանս-
ական ցուցա-
նիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ Մարմնի ղեկավարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ
Նկարագրությունը
Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության իրականացում (հետազոտում, ախտորոշում, բուժում)
1150 ԱԾ03
Քանակական Բժշկական օգնության գծով ծառայություններից օգտվելու դեպքերի թիվը
Որակական Մշակված չէ
Ժամկետայնության Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X  (8,293.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1150 Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր
Վերջնականարդյունքինկարագրությունը 
Հիվանդացության և մահացության կրճատում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Առողջապահական կազմակերպություններ (հիվանդանոցներ, ծննդատներ)
Ծրագրային դասիչը Անվանումը
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության արտոնագրային հարկի սուբսիդավորում
Նկարագրությունը
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության արտոնագրային հարկի փոխհատուցում` սուբսիդավորման միջոցով
1142 ԾՏ07
Շահառուների քանակը
Գումարը (հազ. դրամ) 8,293.0
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը X
Շահառուների ընտրության չափանիշները
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության 2019 թվականի գործունեության բնականոն ընթացքի ապահովում
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1142 Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը(բաժինը/
խումբը/
դասը)
Ծրագիրը/
քաղաքականության միջոցառումը
Ցուցանիշ-
ների փոփոխու-
թյունը(ավելացում-
ները նշված են դրական նշանով, իսկ նվազեցում-
ները` փակագծե-
րում)
ծրագիրը միջոցա-
ռումը
ՀՀ 2018 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)
1150   ԾՐԱԳԻՐ  
      Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր (8,293.0)
Ծրագրի նկարագրությունը
Սոցիալական նշանակության հիվանդությունների հիվանդանոցային բուժում, հարակից բժշկական և ախտորոշիչ ծառայությունների կարիք և իրավունք ունեցող անձանց հիվանդանոցային բուժում և ախտորոշիչ փորձաքննություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հիվանդացության և մահացության կրճատում
  Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
ԱԾ03 Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ (8,293.0)
Մատուցվող ծրագրի նկարագրությունը
Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության իրականացում (հետազոտում, ախտորոշում, բուժում)
Ծառայություն մատուցողի անվանումը Առողջապահական կազմակերպություններ (հիվանդանոցներ, ծննդատներ)
1142   ԾՐԱԳԻՐ  
Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր 8,293.0
Ծրագրի նկարագրությունը
Բժշկական օգնություն և ծառայություններ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների համար, հատուկ խմբերում ընդգրկված անձանց պրոթեզավորում, պաթանատոմիական, դատական և գենետիկական փորձաքննություններ և այլ ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում
    Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ  
ԾՏ 07 «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության արտոնագրային հարկի սուբսիդավորում 8,293.0
Տրանսֆերտի նկարագրությունը
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության արտոնագրային հարկի փոխհատուում` սուբսիդավորման միջոցով

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1478-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Գնման առարկայի Գնման ձևը (ընթացա-
կարգը)
Չափի միա-
վորը
Միա-
վորի գինը (դրամ)
Քանա-
կը
Ցուցանիշ-
ների փոփոխությունը (նվազեցում-
ները նշված են փակագծերում) (հազ. դրամ)
միջանցիկ կոդը` ըստ
CPV դասա-
կարգման
անվանումը
Բաժին
N 07
Խումբ
N 03
Դաս
N 01
Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ  (8,293.0)
3. Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ  (8,293.0)
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-
ՆԵՐ
85111100-1 Հիվանդանոցային ծառայություններ ՄԱ դրամ  (8,293.0)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2018
N 1478-Ն
Որոշում