Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1488-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության սերվերային սենյակն արդիականացնելու համար համակարգչային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական ապահովության ծառայությանը հատկացնել 1,751.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 20
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1488-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ  ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գոր-
ծառական դա-
սակարգման
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները  Ցուցանիշների փոփոխությունը (ավելացոմները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
      այդ թվում`  
  10       ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (1,751.8)
      այդ թվում`  
    09     Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) (1,751.8)
      այդ թվում`  
      02   Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժան­դակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) (1,751.8)
      այդ թվում`  
      08. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տպագրություն (1,751.8)
      ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նա­խա­րարության սոցիալական ապահովության պետա­կան ծառայություն (1,751.8)
      այդ թվում`  
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (1,751.8)
      այդ թվում`  
      Տեղեկատվական  ծառայություններ (1,751.8)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 1,751.8
      այդ թվում`  
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուս­տա­յին ֆոնդ 1,751.8
      այդ թվում`  
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1,751.8
      այդ թվում`  
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1,751.8
      ՀՀ կառավարություն 1,751.8

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1488-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

 
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացոմները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները
Ծրագրային դասիչը Անվանումը
Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տպագրություն
Նկարագրությունը
Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի, մայրության նպաստի նշանակման համար բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի տպագրում
1082 ԱԾ01
Քանակական Ժամանակավոր անաշխատունակության ձևաթղթերի թիվը (27033)  
Որակական Մշակված չէ    
Ժամկետայնության Մշակված չէ    
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X (1,751.8)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1082 - Սոցիալական ապահովության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության կենսամակարդակի բարձրացում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն
2.1. Կարողությունների զարգացում
2.1.1. Ֆիզիկական կապիտալ, կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)
Ծրագրային դասիչը Ակտիվի անվանումը
Վարչական սարքավորումներ
Նկարագրությունը
Համակարգչային սարքավորումների ձեռքբերում
1102 ԿՀ01
Քանակական սերվերի ռեզերվային սարքեր 1  
համակարգչի կոշտ սկավառակ 9  
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման ծախսերը (հազ. դրամ) X 1,751.8
Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը 2 տարի    
Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)     1,751.8
Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջե­տա­յին տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ) Կիրառելի չէ    
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն
Փոխարինվող ակտիվների նկարագրությունը
Մշակված չէ
Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`
Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխու­թյան վրա Ակտիվներն անհրաժեշտ են պետական մարմնի կողմից իրականացվող 1102
ԱԾ01 միջոցառման համար սահմանված քանակական, որակական և ժամկետայնության ցուցանիշները պատշաճ կերպով ապահովելու համար
   
Ծախսային արդյունատվության բարելավման վրա Կիրառելի չէ    
Ծրագիրը (ծրագրերը),  որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1102   Կենսաթոշակային ապահովության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կենսաթոշակառուների կենսամակարդակի բարձրացում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Գնումների մասին ՀՀ օրենքով ընտրված կազմակերպություն

 

Հավելված N 3.
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1488-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄԸ


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ՀՀ 2018 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցա-
ռումը
(բաժինը/ խումբը/ դասը)
1082     ԾՐԱԳԻՐ  
      Սոցիալական ապահովության ծրագիր (1,751.8)
      Ծրագրի նկարագրությունը
      Ժամանակավոր անաշխատունակության (այդ թվում` նաև հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած) հետ կապված սոցիալական ապահովության պետական միջոցաոռւմների իրականացում
      Վերջնական արդյունքի նկարագրությունը
      Բնակչության կենսամակարդակի բարձրացում
      Քաղաքականության միջոցառումներ.
Ծառայություններ
 
  ԱԾ01   Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տպա­գրություն (1,751.8)
      Մատուցվող ծառայության նկարագրությունը
      Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի, մայրության նպաստի նշանակման համար բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի տպագրում
      Ծառայություն մատուցողի անվանումը
      ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն
1102     ԾՐԱԳԻՐ  
      Կենսաթոշակային ապահովության ծրագիր 1,751.8
      Ծրագրի նկարագրությունը
      Պետական կենսաթոշակային ապահովության բնագավառում քաղաքականության իրականացում
      Վերջնական արդյունքի նկարագրությունը
      Կենսաթոշակառուների կենսամակարդակի բարձրացում
      Կառավարչական հիմնարկի կողմից օգտագործվող ակտիվներ  
  ԿՀ01   Վարչական սարքավորումներ 1,751.8
      Ակտիվի նկարագրությունը
      Համակարգչային սարքավորումների ձեռքբերում
      Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
      ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն
      Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
      Կենսաթոշակային ապահովության ծրագիր

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1488-Ն որոշման


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Գնման առարկայի Ցուցանիշների փոփոխությունը ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվա­զեցումները` փակագծերում
գումարը
(հազ. դրամ)
կոդը անվանումը գնման ձևը չափի միավորը միավորի գինը քանակը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն 0.0
Բաժին N 10 Խումբ N 09 Դաս N 02 Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) (1,751.8)
2.  Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տպագրություն (1,751.8)
  ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ          
79821170-1 տպագրական և առաքման ծառայություններ ԳՀ դրամ     (1,751.8)
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1,751.8
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1,751.8
  ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ          
30236241-1 սերվերի ռեզերվային սարքեր ԷԱՃ հատ 1,203,700.0 1 1,203.7
30232231-1 համակարգչի կոշտ սկավառակ ԷԱՃ հատ 60,900.0 9 548.1

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2018
N 1488-Ն
Որոշում