Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1459-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

i

2. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի շրջանակում ստացված ֆինանսական միջոցների նպատակային, արդյունավետ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծախսման վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի և «Էլեկտրոնային ռեսուրսների և հեռավար ուսուցման քաղաքականության մշակում» ծրագրի շրջանակներում հրավիրված փորձագետների կատարած աշխատանքների ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատողների անգլերենի իմացության մակարդակի բարձրացման համար հրավիրված մասնագետների վարձատրության նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 3132.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 19
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1459-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
      այդ թվում`  
  09       ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (3132.7)
      այդ թվում`  
    06     Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (3132.7)
      այդ թվում`  
      01   Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (3132.7)
      այդ թվում`  
      42. Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում (3132.7)
      ՀՀ կրթության և գիտության նախարարություն (3132.7)
      այդ թվում`  
      Այլ ընթացիկ դրամաշնորհներ (3132.7)
  11       ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 3132.7
      այդ թվում`  
    01     ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 3132.7
      այդ թվում`  
      01   ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3132.7
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3132.7
      ՀՀ կառավարություն 3132.7

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1459-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Մարմնի ղեկավարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Կրթության գերազանցության ազգային ծրագիր
Նկարագրությունը
Կրթության գերազանցության ազգային ծրագիր
1146 ԱԾ137
Քանակական Մշակվող և ներդրվող ծրագրերի թիվը
Որակական Մշակված չէ
Ժամկետայնություն Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (3132.7)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1146    Հանրակրթության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Այբ» կրթական հանգույց» հիմնադրամ
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները
2.1. Կարողությունների զարգացում
2.1.1. Ֆիզիկական կապիտալ, կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծառայություններ
Նկարագրությունը
Ոլորտի քաղաքականության խորհրդատվության, մոնիթորինգի և կրթության ու գիտության ծառայությունների և ծրագրերի համակարգման ծառայություններ
1001 ԱԾ20
Քանակական Համակարգը մասնագիտական կադրերով համալրելու աշխատանքներ (մրցույթների և վերապատրաստումների թիվը)
Որակական Մշակված չէ
Ժամկետայնություն Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը  (հազ. դրամ) 3132.7
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1001   Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության կրթական մակարդակի բարձրացում և գիտական ներուժի զարգացում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1459-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը (բաժինը/ խումբը/ դասը) Ծրագիրը/ քաղաքա-
կանության միջոցառումը
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցա-
ռումը
ՀՀ 2018 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)
1146     ԾՐԱԳԻՐԸ  
      Հանրակրթության ծրագիր (3132.70)
Ծրագրի նկարագրությունըՏարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ծառայությունների մատուցում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
    Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
ԱԾ137   Կրթության գերազանցության ազգային ծրագիր (3132.70)
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Կրթության գերազանցության ազգային ծրագիր
Ծառայություն մատուցողի անվանումը
«Այբ» կրթական հանգույց» հիմնադրամ
1001     ԾՐԱԳԻՐ  
Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր 3132.7
Ծրագրի նկարագրությունը
Քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը նպաստում է ՀՀ նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված արդյունքների ապահովմանը:
    Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
ԱԾ20   Կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծառայություններ 3132.7
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Ոլորտի քաղաքականության խորհրդատվության, մոնիթորինգի և կրթության ու գիտության ծառայությունների և ծրագրերի համակարգման ծառայություններ
Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ծառայությունը
1001 պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2018
N 1459-Ն
Որոշում