Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1452-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման 4-րդ կետի 10-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին»3 Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել.

1) 30,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածին համապատասխան)` «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մեկ հատ հատուկ բեռնատար ամենագնաց ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով.

2) 73,542.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածին համապատասխան)` Երևան քաղաքի Պարույր Սևակ 5/2 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող 539.1 քառ. մետր տարածքում տեղակայված կենտրոնական լաբորատորիայի վերակառուցման նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարները որպես դրամաշնորհ տրամադրել «Դիլիջան» ազգային պարկ» և «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար                         Ն. Փաշինյան

 

2018 թ. դեկտեմբերի 19

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1452-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
      այդ թվում`  
  05       ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (116,262.0)
      այդ թվում`  
    04     Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն (116,262.0)
      այդ թվում`  
      01   Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն (116,262.0)
      այդ թվում`  
      01. Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ (116,262.0)
      ՀՀ բնապահպանության նախարարություն (116,262.0)
      որից`  
      ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (116,262.0)
      այդ թվում`  
      ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (116,262.0)
      այդ թվում`  
      Այլ ծախսեր (116,262.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 116,262.0
      այդ թվում`  
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 116,262.0
      այդ թվում`  
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 116,262.0
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
      ՀՀ կառավարություն 116,262.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1452-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ պակասեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները
2.1. Կարողությունների զարգացում
2.1.1. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում
կամ հիմնանորոգում)
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ
Նկարագրությունը
Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ 
1155 ԱԾ 02
Քանակական   Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում (հա) (80.24)  
Որակական   Մշակված չէ    
Ժամկետայնության Աշխատանքների կատարման ժամկետը    
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)  X (116,262.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1155 Բնական պաշարների կառավարման և պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բույսերի և կենդանիների պահպանություն և վերարտադրության աճի ապահովում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Գնումների մասին» ՀՀ oրենքով ընտրված կազմակերպություն
Ծրագրային դասիչը Ակտիվի անվանումը
Տրանսպորտային միջոցի ձեռքբերում
Նկարագրությունը
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համար բեռնատար ավտոմեքենայի ձեռքբերում
1155 ԿՀ 02
Քանակական «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, հատ 1  
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)   30,000.0
Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը 8.5 տարի    
Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ) 30000.0    
Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ) Կիրառելի չէ    
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ 
Փոխարինվող ակտիվների նկարագրությունը x
Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`    
Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա Կիրառելի չէ    
Ծախսային արդյունավետության բարելավման վրա Կիրառելի չէ    
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1155 Բնական պաշարների կառավարման և պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ծառայություններ 
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բույսերի և կենդանիների պահպանություն և վերարտադրության աճի ապահովում 
Ծրագրային դասիչը Ակտիվի անվանումը
Վարչական շենքի վերակառուցում
Նկարագրությունը
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի վերակառուցում
1016 ԿՀ 01
Քանակական Վարչական շենքի վերակառուցում (քառ. մ) 539.1 ք/մ  
Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)   73,542.0
Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը 20 տարի    
Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ) 73542.0    
Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ) Կիրառելի չէ    
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ 
Փոխարինվող ակտիվների նկարագրությունը x
Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես    
Քանակական, որակական, ժամկետայնու­թյան և այլ չափորոշիչների փոփոխության վրա Կիրառելի չէ    
Ծախսային արդյունավետության բարելավման վրա Կիրառելի չէ    
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծական ծառայություններ 
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Շրջակա միջավայրի վրա ազդեցության կրճատում/մեղմում 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1452-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը (բաժինը/ խումբը/ դասը) Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը ՀՀ 2018 թվականի պետական բյուջե (հազ. դրամ)
ծրագիրը միջոցա-
ռումը
1155     ԾՐԱԳԻՐ  
      Բնական պաշարների կառավարման և պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ծառայություններ (12720.0)
Ծրագրի նկարագրությունը
Բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման պայմանների ապահովում, բնության հատուկ պահպանվող տարածքներում բույսերի և կենդանիների պահպանության, գիտական ուսումնասիրությունների և վերարտադրության աշխատանքներ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բույսերի և կենդանիների պահպանություն և վերարտադրության աճի ապահովում
      Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
  ԱԾ 02 05.04.01 Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ (116262.0)
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ
Ծառայություն մատուցողի անվանումը
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ
  ԿՀ 02 05.04.01 Տրանսպորտային միջոցի ձեռքբերում 30000.0
Ակտիվի նկարագրությունը
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համար բեռնատար ավտոմեքենայի ձեռքբերում
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ
Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1155 Բնական պաշարների կառավարման և պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ծառայություններ
1016     ԾՐԱԳԻՐ  
      Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծական ծառայություններ 73542.0
Ծրագրի նկարագրությունը
Բնապահպանության ոլորտում տեղեկատվության հավաքագրման, գրանցման և տրամադրման, իրականացման և մոնիթորինգի իրականացման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Շրջակա միջավայրի վրա ազդեցության կրճատում/մեղմում
      Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
  ԿՀ 01 05.06.01 Վարչական շենքի վերակառուցում 73542.0
Ակտիվի նկարագրությունը
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի վերակառուցում
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ
Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծական ծառայություններ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2018
N 1452-Ն
Որոշում