Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1466-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 17,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը դրամաշնորհի մասին պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատարի կողմից

Ն.Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 20
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ  կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1466-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
      այդ թվում`  
  09       ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (17000.0)
      այդ թվում`  
    04     Բարձրագույն կրթություն (17000.0)
      այդ թվում`  
      01   Բարձրագույն մասնագիտական կրթություն (17000.0)
      02. Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում  
      ՀՀ կրթության և գիտության նախարարություն (17000.0)
      այդ թվում` (17000.0)
      Այլ նպաստներ բյուջեից (17000.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 17000.0
      այդ թվում`  
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 17000.0
      այդ թվում`  
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 17000.0
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 17000.0
      ՀՀ կառավարություն 17000.0

 

Հավելված N 2
ՀՀ  կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1466-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ  N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ  N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում
Նկարագրությունը
Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների նպաստներ 
1111 ԾՏ01
Շահառուների քանակը Բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում նպաստներ ստացող ուսանողների թիվը (27) 0.0
Գումարը (հազ. դրամ) x (17000.0)
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը  ամսական 0.0
Շահառուների ընտրության չափանիշները
Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գիտելիքների տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում
Ծրագրային դասիչը Անվանումը
Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ
Նկարագրությունը
Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում 
1148 ԾՏ03
Շահառուների քանակը     0.0
Գումարը (հազ. դրամ) x 17000.0
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը  միանվագ 0.0
Շահառուների ընտրության չափանիշները
ՀՀ ինտելեկտուալ զարգացվածություն ունեցող քաղաքացիներ
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1148 Արտաուսումնական դաստիարակության ծրագիր 
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գիտելիքների տնտեսության արդի պահանջներին համապատասխան ինտելեկտուալ զարգացվածության մակարդակի ապահովում

 

Հավելված N 3
ՀՀ  կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1466-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ  N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը (բաժինը/ խումբը/ դասը) Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցա-
ռումը
ՀՀ 2018 թվականի պետական բյուջե (հազ. դրամ)
1111     ԾՐԱԳԻՐ  
      Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր (17000.0)
Ծրագրի նկարագրությունը
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծառայությունների մատուցում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գիտելիքների տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում
    Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ  
ԾՏ01   Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում (17000.0)
Տրանսֆերտի նկարագրությունը
Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների նպաստներ
1148     ԾՐԱԳԻՐ  
      Արտաուսումնական դաստիարակության ծրագիր 17000.0
Ծրագրի նկարագրությունը
Արվեստի, սպորտի դասընթացների իրականացում ակումբներում, մարզադպրոցներում և արտադպրոցական դաստիարակության այլ կենտրոններում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական ուսուցման համակարգում ընդգրկված երեխաների ֆիզիկական, հոգևոր և գեղագիտական զարգացում, բնապահպա­նական և կիրառական գիտելիքների ձեռքբերում
    Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ  
ԾՏ03   Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ 17000.0
Տրանսֆերտի նկարագրությունը
Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2018
N 1466-Ն
Որոշում