Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1523-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին «ԱՐԹ-ԿԱՐՇԻՆ» ՍՊԸ-ի հետ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված N ՍՄ-ԳՀԱՇՁԲ-17/1/1 և «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի հետ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված N ՍՄ-ԳՀԱՇՁԲ-17/1/2 ծածկագրերով պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերի կատարման վերջնաժամկետները երկարաձգելով մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ը:

2. Որոշման 1-ին կետում նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերով նախատեսված շինարարական ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 973.2 հազար դրամ` համաձայն N 3 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերով նախատեսված շինարարական ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացված 973.2 հազար դրամի ծախսման համար նոր մրցույթներ չեն անցկացվելու:

i

4. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 27

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1523-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
  1     2     3   4 5
      ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 0.0
      այդ թվում  
01     Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (973.2)
      այդ թվում  
  01   Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ (973.2)
      այդ թվում  
    01 Օրենսդիր և գործադիր մարմիններ (973.2)
      այդ թվում  
      03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (973.2)
      ՀՀ Սյունիքի մարզպետարան (973.2)
      այդ թվում  
      Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման«Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով (973.2)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 973.2
      այդ թվում  
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 973.2
      այդ թվում  
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 973.2
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 973.2
      ՀՀ կառավարություն 973.2

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1523-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.62  ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
Ծրագրային դասիչը Անվանումը
ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից տարածքային կառավարման քաղաքականության իրականացման ծառայություններ
1002 ԱԾ08 Նկարագրությունը
Մարզպետարանի ենթակայության հիմնարկների (կրթական, առողջապահական, մշակութային) կառավարման ծառայություններ, ինչպես նաև կրթության, ճանապարհաշինության, քաղաքաշինության և այլ ոլորտներում հասարակական պատվերի տեղաբաշխում բնապահպանական, առողջապահական, գյուղատնտեսական, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում մարզային միջոցառումների համակարգում
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)   (973.2)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը  
Տարածքային կառավարման ծառայություններ        
Վերջնական արդյունքի նկարագրությունը        
Նպաստում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից իրականացվող այլ ծրագրերով սահմանված նպատակների իրականացմանը
         
1.4. Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում
Ծրագրային դասիչը Անվանումը
Ներդրումներ առողջապահական օբյեկտների շինարարության նպատակով
1150 ԵԿ31 Նկարագրությունը
Առողջապահական օբյեկտների շենքերի (մասնաշենքերի) շինարարություն, համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում
Ծախսեր (հազ. դրամ)   X 578.6
Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը    
Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր    
Ներդրման հիմնավորումը, մասնավորապես,ազդեցությունը կարողությունների վրա  
Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա Առողջապահական հաստատության պայմանների բարելավում    
Ծախսային արդյունավետության բարելավման վրա Կիրառելի չէ    
1150 Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հիվանդացության և մահացության կրճատում
1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Բնակարանային ապահովում
1098 ԱՁ31 Նկարագրությունը
ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում
Ծախսեր (հազ. դրամ)   X 394.6 
Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը    
Բնակարանային ապահովում    
Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա  
Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա Բնակիչների բնակարանային պայմանների բարելավում
Ծախսային արդյունավետության բարելավման վրա Կիրառելի չէ
1098 Բնակարանային ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում մշտական վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովմանը

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը ՀՀ 2018 թվականի պետական բյուջե
ծրագիրը միջոցա-
ռումը
(բաժինը/ խումբը/ դասը)   (հազ. դրամ)
1002     ԾՐԱԳԻՐ  
      Տարածքային կառավարման ծառայություններ  
Ծրագրի նկարագրությունը
ՀՀ Մարզպետարանների կողմից տարածքային կառավարման քաղաքականության իրականացման ծառայություններ 
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Նպաստում է ՀՀ մարզպետարանների կողմից իրականացվող այլ ծրագրերով սահմանված նպատակների իրականացմանը
    Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
ԱԾ08   ՀՀ մարզպետարանների կողմից տարածքային կառավարման քաղաքականության իրականացման ծառայություններ  (973.2)
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Մարզպետարանի ենթակայության հիմնարկների (կրթական, առողջապահական, մշակութային) կառավարման ծառայություններ, ինչպես նաև կրթության, ճանապարհաշինության, քաղաքաշինության և այլ ոլորտներում հասարակական պատվերի տեղաբաշխում բնապահպանական, առողջապահական, գյուղատնտեսական, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում մարզային միջոցառումների համակարգում
Ծառայություն մատուցողի անվանումը
    ՀՀ Սյունիքի մարզպետարան
1150     ԾՐԱԳԻՐ  
      Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր 578.6
Ծրագրի նկարագրությունը  
Սոցիալական նշանակության հիվանդությունների հիվանդանոցային բուժում, հարակից բժշկական և ախտորոշիչ ծառայությունների կարիք և իրավունք ունեցող անձանց հիվանդանոցային բուժում և ախտորոշիչ փորձաքննություն  
Վերջնական արդյունքի նկարագրությունը  
Հիվանդացության և մահացության կրճատում  
Այլ կառավարչական հիմնարկի կազմակերպություններում ներդրման պատվեր  
ԵԿ31   Ներդրումներ առողջապահական օբյեկտների շինարարության նպատակով 578.6
    Ներդրման նկարագրությունը  
Առողջապահական օբյեկտների շենքերի (մասնաշենքերի) շինարարություն, համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում)  
Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը  
1150 Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր  
1098     ԾՐԱԳԻՐ  
      Բնակարանային ապահովում 394.6
Ծրագրի նկարագրությունը  
Բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովման աջակցություն  
Վերջնական արդյունքի նկարագրությունը  
Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում մշտական վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովմանը  
      Ոչ ֆինանսական ակտիվների գծով միջոցառումներ  
ԱՁ31   Բնակարանային ֆոնդ (ՀՀ Սյունիքի մարզպետարան) 394.6
Ակտիվի նկարագրությունը  
ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում  
Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը  
1098 Բնակարանային ապահովում  

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1523-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Հ/Հ Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և աշխատանքների անվանումները տարի
  ԸՆԴԱՄԵՆԸ 973.2
   այդ թվում`  
1 Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 973.2
  որից`  
1.1. Սիսիանի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում 394.6
1.2. «Սիսիան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դիահերձարանի շենքի վերանորոգում 578.6

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2018
N 1523-Ն
Որոշում