Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2018 թվականի թիվ 77-Ն

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-Ֆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 13-ի ««Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 22-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 77-Ն որոշման

 

Վիճակագրության հաշվետվություն

 

I Կազմակերպության միջոցների կազմը և դրանց գոյացման աղբյուրները

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Նախորդ տարվա վերջին

Հաշվետու տարվա վերջին

Ա

Բ

1

2

Միջոցների կազմը

 

 

 

Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ

01

 

 

Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ

02

 

 

Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, այդ թվում`

03

 

 

Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպություններում և կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (ներառյալ` արժեզրկումը ), որից`

03.1

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

03.1.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

03.1.2

 

 

Ոչ ռեզիդենտներ

03.1.3

 

 

Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը, արժեզրկումը և անհավաքագրելիությունը), որից`

03.2

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

03.2.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

03.2.2

 

 

Ոչ ռեզիդենտներ

03.2.3

 

 

Երկարաժամկետ փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը և անհավաքագրելիությունը), որից`

03.3

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

03.3.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

03.3.2

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

03.3.3

 

 

Ոչ ռեզիդենտներ

03.3.4

 

 

Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից`

03.4

 

 

Ոչ ռեզիդենտներ

03.4.1

 

 

Այլ ոչ ընթացիկ ակտիվներ, այդ թվում`

04

 

 

Հետաձգված հարկային ակտիվներ

04.1

 

 

Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար, այդ թվում`

04.2

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

04.2.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

04.2.2

 

 

Պետական կառավարման մարմիններ

04.2.3

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

04.2.4

 

 

Ոչ ռեզիդենտներ

04.2.5

 

 

Այլ ոչ ընթացիկ ակտիվներ` վերը չթվարկված

04.3

 

 

Ոչ ընթացիկ ակտիվներ, ընդամենը(տող01+տող02+տող03+տող04)

05

 

 

Պաշարներ և կենսաբանական ակտիվներ

06

 

 

Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր, այդ թվում`

07

 

 

Տրված ընթացիկ կանխավճարներ և դեբիտորական պարտքեր վաճառքների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում`

07.1

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

07.1.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

07.1.2

 

 

Պետական կառավարման մարմիններ

07.1.3

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին պասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

07.1.4

 

 

Ոչ ռեզիդենտներ

07.1.5

 

 

Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում`

07.2

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

07.2.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

07.2.2

 

 

Պետական կառավարման մարմիններ

07.2.3

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

07.2.4

 

 

Ոչ ռեզիդենտներ

07.2.5

 

 

Դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր վճարների գծով

07.3

 

 

Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր

07.4

 

 

Այլ դեբիտորական պարտքեր (ներառյալ աշխատավարձի և առհաշիվ տրված գումարների գծով պարտքերը և հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում`

07.5

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

07.5.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

07.5.2

 

 

Պետական կառավարման մարմիններ

07.5.3

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններինսպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

07.5.4

 

 

Ոչ ռեզիդենտներ

07.5.5

 

 

Ընթացիկ ֆինանսական ներդրումներ (ներառյալ արժեզրկումը (անհավաքագրելիությունը)), այդ թվում`

08

 

 

Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող և վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից`

08.1

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

08.1.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

08.1.2

 

 

Պետական կառավարման մարմիններ

08.1.3

 

 

Ոչ ռեզիդենտներ

08.1.4

 

 

Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը), որից`

08.2

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

08.2.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

08.2.2

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններինսպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

08.2.3

 

 

Ոչ ռեզիդենտներ

08.2.4

 

 

Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը),որից`

08.3

 

 

Ոչ ռեզիդենտներ

08.3.1

 

 

Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից`

08.4

 

 

Ոչ ռեզիդենտներ

8.4.1

 

 

Դրամական միջոցներ, այդ թվում`

09

 

 

Դրամարկղ, այդ թվում`

09.1

 

 

դրամով

09.1.1

 

 

արտարժույթով

09.1.2

 

 

Հաշվարկային հաշիվ

09.2

 

 

Արտարժութային հաշիվ, որից`

09.3

 

 

ոչ ռեզիդենտ բանկերում

09.3.1

 

 

Այլ հաշիվներ բանկերում, այդ թվում`

09.4

 

 

դրամով

09.4.1

 

 

արտարժույթով

09.4.2

 

 

որից` ոչ ռեզիդենտ բանկերում

09.4.2.1

 

 

Դրամական միջոցներ ճանապարհին և դրամական փաստաթղթեր, այդ թվում`

09.5

 

 

դրամով

09.5.1

 

 

արտարժույթով

09.5.2

 

 

Այլ ընթացիկ ակտիվներ, այդ թվում`

10

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

10.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

10.2

 

 

Պետական կառավարման մարմիններ

10.3

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններինսպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

10.4

 

 

Ոչ ռեզիդենտներ

10.5

 

 

Ընթացիկ ակտիվներ, ընդամենը (տող06+տող07+տող08+տող09+տող10)

11

 

 

Ակտիվներ, ընդամենը (տող05+տող11)

12

 

 

Միջոցների գոյացման աղբյուրները

 

 

 

  
Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ, այդ թվում`

13

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

13.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

13.2

 

 

Պետական կառավարման մարմիններ

13.3

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններինսպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

13.4

 

 

Ոչ ռեզիդենտներ

13.5

 

 

Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ

14

 

 

Ֆինանսական արդյունք

15

 

 

Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)

16

 

 

Սեփական կապիտալի այլ հոդվածներ

17

 

 

Սեփական կապիտալ, ընդամենը (տող13+տող14+տող15+տող16+տող17)

18

 

 

   
Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ, այդ թվում`

19

 

 

   
Երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ (հանած չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով), այդ թվում`

19.1

 

 

դրամով, որից`

19.1.1

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

19.1.1.1

 

 

Պետական կառավարման մարմիններ

19.1.1.2

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններինսպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

19.1.1.3

 

 

արտարժույթով, որից`

19.1.2

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

19.1.2.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

19.1.2.2

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններինսպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

19.1.2.3

 

 

Ոչ ռեզիդենտներ

19.1.2.4

 

 

Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից`

19.2

 

 

Ոչ ռեզիդենտներ

19.2.1

 

 

Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում`

20

 

 

Հետաձգված հարկային պարտավորություններ

20.1

 

 

Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը, որից`

20.2

 

 

Ոչ ռեզիդենտներ

20.2.1

 

 

Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ` վերը չթվարկված

20.3

 

 


Ոչ ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող19+տող20)

21

 

 

Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ, այդ թվում`

22

 

 

Կարճաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ և երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս (հանած չկրած տոկոսային ծախսեր), այդ թվում`

22.1

 

 

դրամով, որից`

22.1.1

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

22.1.1.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

22.1.1.2

 

 

Պետական կառավարման մարմիններ

22.1.1.3

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններինսպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

22.1.1.4

 

 

արտարժույթով, որից`

22.1.2

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

22.1.2.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

22.1.2.2

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

22.1.2.3

 

 

Ոչ ռեզիդենտներ

22.1.2.4

 

 

Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից`

22.2

 

 

Ոչ ռեզիդենտներ

22.2.1

 

 

Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից`

22.3

 

 

Ոչ ռեզիդենտներ

22.3.1

 

 

Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր, այդ թվում`

23

 

 

Կրեդիտորական պարտքեր գնումների գծով և ստացված կանխավճարներ, այդ թվում`

23.1

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

23.1.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

23.1.2

 

 

Պետական կառավարման մարմիններ

23.1.3

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններինսպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

23.1.4

 

 

Ոչ ռեզիդենտներ

23.1.5

 

 

Կրեդիտորական պարտքեր բյուջեներին (հարկերի և այլ պարտադիր վճարների գծով)

23.2

 

 

Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, որից`

23.3

 

 

Ոչ ռեզիդենտներ

23.3.1

 

 

Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ շահաբաժինների և աշխատակիցներին այլ գործառնությունների գծով պարտքերը), այդ թվում`

23.4

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

23.4.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

23.4.2

 

 

Պետական կառավարման մարմիններ

23.4.3

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններինսպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

23.4.4

 

 

Ոչ ռեզիդենտներ

23.4.5

 

 

Այլ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում`

24

 

 

Ֆինանսական կազմակերպություններ

24.1

 

 

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

24.2

 

 

Պետական կառավարման մարմիններ

24.3

 

 

Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններինսպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

24.4

 

 

Ոչ ռեզիդենտներ

24.5

 

 

Ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող22+տող23+տող24)

25

 

 

Պարտավորություններ, ընդամենը (տող21+տող25)

26

 

 

Պարտավորություններ և սեփական կապիտալ, ընդամենը (տող18+տող26)

27

 

 

 

 

II Կազմակերպության ֆինանսական արդյունքը

 

Հազար դրամ
(ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-
գիրը

Նախորդ տարի

Հաշվետու տարի

Բ

Ա

1

2

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)

28

 

 

Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք

29

 

 

Համախառն շահույթ, վնաս(-) (տող28-տող29)

30

 

 

Իրացման ծախսեր

31

 

 

Վարչական ծախսեր

32

 

 

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս(-) (տող30-տող31-տող32 )

33

 

 

Գործառնական այլ եկամուտներ

34

 

 

Գործառնական այլ ծախսեր

35

 

 

Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ

36

 

 

Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր

37

 

 

Շարունակվող գործունեության շահույթ, վնաս(-)

38

 

 

Ընդհատված գործունեությունից շահույթ, վնաս(-)

39

 

 

Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ, կորուստներ(-)

40

 

 

Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող շահույթ, վնաս(-)

41

 

 

Զուտ շահույթ, վնաս(-) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը (տող33+տող34-տող35+տող36-տող37+տող38+տող39+տող40+տող41 )

42

 

 

Շահութահարկի գծով ծախս(-), եկամուտ(+)

43

 

 

Զուտ շահույթ, վնաս(-) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո (տող42+տող43)

44

 

 

 

Ղեկավար ___________________
(ազգանուն, անուն)
___________________
(ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)
___________________
(ազգանուն, անուն)
___________________
(ստորագրություն, պաշտոն)
 
  «  » ____________ 20 ___ թ.
(լրացման ամսաթիվը)

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 77-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-Ֆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» (Ձև 3-Ֆ) (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը: Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից տվյալ հաշվետվության համար ստեղծված վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված կազմակերպությունները, որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

2. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:

3. Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

4. Կազմակերպությունները կազմում են տարեկան հաշվետվություններ գործունեության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

6. Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը համախառն ավելացված արժեքի ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ: Շատ դեպքերում գործունեության հիմնական տեսակը նպատակահարմար է որոշել համախառն արտադրանքի ծավալի, զուտ հասույթի, աշխատողների ընդհանուր թվաքանակի կամ այլ ցուցանիշների տեսակարար կշռով:

7. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

8. Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

9. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Հաշվետվությունը կազմված է 2 բաժիններից`

1) «Կազմակերպության միջոցների կազմը և դրանց գոյացման աղբյուրները»,

2) «Կազմակերպության ֆինանսական արդյունքը»:

11. Հաշվետվության բոլոր բաժինները պետք է ներառեն ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական գործունեության ցուցանիշները:

12. Հաշվետվության այն տողերում, որտեղ ակտիվները, պարտավորությունները կամ սեփական կապիտալը պահանջվում է ներկայացնել ըստ տնտեսության հատվածների.

1) կազմակերպության ակտիվների մնացորդները պետք է ներկայացնել ըստ տնտեսության այն հատվածների, որոնց մոտ առաջանում է ֆինանսական պարտավորություն կամ կապիտալում մասնակցություն, իսկ

2) պարտավորությունների մնացորդները` ըստ տեսության այն հատվածների, որոնց մոտ առաջանում է ֆինանսական ակտիվ:

13. Ինստիտուցիոնալ միավորը տնտեսական միավոր է, որն ընդունակ է իր անունից տիրապետել ակտիվների, ստանձնել պարտավորություններ, մասնակցել տնտեսական գործունեությանը և գործառնություններ իրականացնել այլ միավորների:

14. Ինստիտուցիոնալ միավորը համարվում է երկրի տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե այդ տարածքում այն ունի գերիշխող տնտեսական շահերի կենտրոն, այսինքն` անսահմանափակ կամ երկարատև ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարի), իրականացնում կամ միտված է իրականացնելու տնտեսական գործունեություն կամ նշանակալի ծավալով գործառնություններ:

15. Հատվածները ինստիտուցիոնալ միավորների խմբեր են: Յուրաքանչյուր ինստիտուցիոնալ միավոր ընդհանուր առմամբ պետք է վերաբերի այս կամ այն հատվածին:

16. Ոչ առևտրային կազմակերպությունները իրավաբանական անձինք կամ հասարակական կազմակերպություններ են, որոնց ստեղծման հիմնական նպատակը ապրանքների ու ծառայությունների արտադրությունն է, և որոնք դրանց հիմնադիրների, վերահսկող կամ ֆինանսավորող միավորների համար չեն կարող հանդիսանալ եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական օգուտների ստացման աղբյուր:

17. Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններն այն իրավաբանական անձինք են, որոնք հիմնականում զբաղվում են տնային տնտեսությունների համար ոչ շուկայական ծառայությունների արտադրությամբ, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում և ստացված շահույթը մասնակիցների միջև չեն բաշխում: Դրանց կարգավիճակը թույլ չի տալիս այդ կազմակերպությունները ստեղծող միավորների համար լինել եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական շահի աղբյուր: Այդ կազմակերպությունների ռեսուրսները գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից և սեփականությունից ստացվող եկամուտներից: Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններից են` քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, եկեղեցին և կրոնական այլ կազմակերպությունները, պրոֆեսիոնալ և այլ տիպի միությունները, մշակութային կազմակերպությունները, որոշ կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ և այլն:

18. Տնային տնտեսություններն անձանց խումբ է, որոնք ապրում են միևնույն կացարանում, միավորում իրենց ողջ (կամ մասնակի) եկամուտն ու ունեցվածքը և կոլեկտիվ սպառում ապրանքների և ծառայությունների որոշակի տեսակներ (հիմնականում` բնակարանային ծառայություններ և սննդամթերք): Դրանք գործատուներն են, ինքնազբաղված անձինք, վարձու աշխատողները կամ սեփականությունից և տրանսֆերտներից եկամուտ ստացողները:

19. Ոչ ֆինանսական կազմակերպությունները կամ ընկերություններն ինստիտուցիոնալ միավորներ են, որոնց հիմնական գործունեությունը շուկայական ապրանքների կամ ոչ ֆինանսական ծառայությունների արտադրությունն է:

20. Ֆինանսական կազմակերպությունները այն բոլոր ռեզիդենտ կազմակերպություններն են, որոնք հիմնականում զբաղված են այլ ինստիտուցիոնալ միավորներին ֆինանսական ծառայությունների մատուցմամբ, այդ թվում` ապահովագրական ու կենսաթոշակային հիմնադրամների ծառայությունները: Ֆինանսական կազմակերպություններ են. կենտրոնական բանկը, ավանդային կազմակերպությունները, դրամական շուկայի հիմնադրամները, ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամները, այլ ֆինանսական միջնորդները, օժանդակ ֆինանսական կազմակերպությունները, փոխկապակցված ֆինանսական հաստատությունները, տոկոսառուները, ապահովագրական կազմակերպությունները և կենսաթոշակային հիմնադրամները:

21. Պետական կառավարման մարմինները քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված իրավաբանական անձինք են, որոնք տվյալ տարածքի սահմաններում գտնվող այլ ինստիտուցիոնալ միավորների հետ հարաբերություններում օժտված են օրենսդրական, դատական կամ գործադիր իշխանությամբ: Ներառում է կենտրոնական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև կենտրոնական կառավարության մաս կազմող բոլոր ինստիտուցիոնալ միավորները և կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող ոչ շուկայական ՊՈԱԿ-ները:

 

I. Կազմակերպության միջոցների կազմը և դրանց գոյացման աղբյուրները

 

22. Յուրաքանչյուր ցուցանիշի համար ներկայացվում է հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 2) մնացորդները:

23. «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» տողում (01) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվների (այսուհետ` հաշիվներ) 11 և 12 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարը:

24. «Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ» տողում (02) ցույց է տրվում 13-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

25. «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (03) ցույց է տրվում 14-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը, որից` առանձնացվում են.

26. «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպություններում և կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (ներառյալ` արժեզրկումը)» տողում (03.1) ցույց է տրվում 141 և 142 հաշիվների մնացորդների հանրագումարի և 1491 և 1492 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

27. «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը, արժեզրկումը և անհավաքագրելիությունը)» տողում (03.2) ցույց է տրվում 143 և 144 հաշիվների մնացորդների և 1471 և 1493 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

28. «Երկարաժամկետ փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր, ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը և անհավաքագրելիությունը)» տողում (03.3) ցույց է տրվում 145 և 146 հաշիվների մնացորդների և 1472, 1473, 1494 և 1495 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

29. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (03.4) ցույց է տրվում 148 հաշվի մնացորդը:

30. «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» տողում (04) ցույց է տրվում 15-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

31. «Հետաձգված հարկային ակտիվներ» տողում (04.1) ցույց է տրվում 151 հաշվի մնացորդը:

32. «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» տողում (04.2) ցույց է տրվում 152 հաշվի մնացորդը:

33. «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ` վերը չթվարկված» տողում (04.3) ցույց է տրվում 153, 154, 155 և 156 հաշիվների մնացորդների հանրագումարը:

34. «Ոչ ընթացիկ ակտիվներ, ընդամենը» տողում (05) ցույց է տրվում ոչ ընթացիկ ակտիվների հանրագումարը:

35. «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» տողում (06) ցույց է տրվում 21-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

36. «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» տողում (07) ցույց է տրվում 22-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

37. «Տրված ընթացիկ կանխավճարներ և դեբիտորական պարտքեր վաճառքների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը),)» տողում (07.1) ցույց է տրվում 221 և 224 հաշիվների մնացորդների և 223 հաշվի մնացորդի մասի տարբերությունը:

38. «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը)» տողում (07.2) ցույց է տրվում 222 հաշվի մնացորդի և 223 հաշվի մնացորդի մասի տարբերությունը:

39. «Դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր վճարների գծով» տողում (07.3) ցույց է տրվում 225 և 227 հաշիվների մնացորդների հանրագումարը:

40. «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» տողում (07.4) ցույց է տրվում 226 հաշվի մնացորդը:

41. «Այլ դեբիտորական պարտքեր (ներառյալ աշխատավարձի և առհաշիվ տրված գումարների գծով պարտքերը և հնարավոր կորուստների պահուստը)» տողում (07.5) ցույց է տրվում 228 և 229 հաշիվների մնացորդների հանրագումարը:

42. «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ (ներառյալ արժեզրկումը (անհավաքագրելիությունը))» տողում (08) ցույց է տրվում 23-24 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարի և 241 հաշվի մնացորդի տարբերությունը:

43. «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող և վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (08.1) ցույց է տրվում 231 և 232 հաշիվների մնացորդների հանրագումարը:

44. «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը)» տողում (08.2) ցույց է տրվում 233, 234, 235 և 236 հաշիվների մնացորդների հանրագումարի և 2381, 2382, 2383, 2384 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

45. «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը)» տողում (08.3) ցույց է տրվում 237 հաշվի մնացորդի և 2385 ենթահաշվի մնացորդի տարբերությունը:

46. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (08.4) ցույց է տրվում 239 հաշվի մնացորդը:

47. «Դրամական միջոցներ» տողում (09) ցույց է տրվում 25 խմբի հաշիվների մնացորդները:

48. «Դրամարկղ» տողում (09.1) ցույց է տրվում 251 հաշվի մնացորդը:

49. «Հաշվարկային հաշիվ» տողում (09.2) ցույց է տրվում 252 հաշվի մնացորդը:

50. «Արտարժութային հաշիվ» տողում (09.3) ցույց է տրվում 253 հաշվի մնացորդը:

51. «Այլ հաշիվներ բանկերում» տողում (09.4) ցույց է տրվում 254 հաշվի մնացորդը:

52. «Դրամական միջոցներ ճանապարհին և դրամական փաստաթղթեր» տողում (09.5) ցույց է տրվում 255 և 256 հաշիվների մնացորդների հանրագումարը:

53. «Այլ ընթացիկ ակտիվներ» տողում (10) ցույց է տրվում 26 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

54. «Ընթացիկ ակտիվներ, ընդամենը (տող 06 + տող 07 + տող 08 + տող 09 + տող 10)» տողում (11) ցույց է տրվում ընթացիկ ակտիվների հանրագումարը:

55. «Ակտիվներ, ընդամենը (տող 05 + տող 11)» տողում (12) ցույց է տրվում ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների հանրագումարը:

 

Միջոցների գոյացման աղբյուրները

 

56. «Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ» տողում (13) ցույց է տրվում 31 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

57. «Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ» տողում (14) ցույց է տրվում 32 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

58. «Ֆինանսական արդյունք» տողում (15) ցույց է տրվում 33 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

59. «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» տողում (16) ցույց է տրվում 34 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

60. «Սեփական կապիտալի այլ հոդվածներ» տողում (17) ցույց է տրվում 35 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

61. «Սեփական կապիտալ, ընդամենը (տող13 + տող14 + տող15 + տող16 + տող17)» տողում (18) ցույց է տրվում սեփական կապիտալի հաշիվների մնացորդների հանրագումարը:

62. «Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ» տողում (19) ցույց է տրվում 41 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

63. «Երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ (հանած չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով)» տողում (19.1) ցույց է տրվում 411, 412 և 413 հաշիվների մնացորդների հանրագումարի և 4141, 4142, 4143 ենթահաշիվների մնացորդների տարբերությունը:

64. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (19.2) ցույց է տրվում 415 հաշվի մնացորդը:

65. «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» տողում (20) ցույց է տրվում 42 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

66. «Հետաձգված հարկային պարտավորություններ» տողում (20.1) ցույց է տրվում 422 հաշվի մնացորդը:

67. «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» տողում (20.2) ցույց է տրվում 426 հաշվի մնացորդը:

68. «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ` վերը չթվարկված» տողում (20.3) ցույց է տրվում 421, 425, 427, 428 և 429 հաշիվների մնացորդների հանրագումարը:

69. «Ոչ ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող 19 + տող 20)» տողում (21) ցույց է տրվում ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:

70. «Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ» տողում (22) ցույց է տրվում 51 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

71. «Կարճաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ և երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս (հանած չկրած տոկոսային ծախսեր)» տողում (22.1) ցույց է տրվում 511, 512, 513, 514 և 515 հաշիվների մնացորդների հանրագումարի և 5161, 5162, 5163, 5164 և 5165 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

72. «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (22.2) ցույց է տրվում 517 հաշվի մնացորդը:

73. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (22.3) ցույց է տրվում 518 հաշվի մնացորդը:

74. «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» տողում (23) ցույց է տրվում 517 հաշվի մնացորդը:

75. «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով և ստացված կանխավճարներ» տողում (23.1) ցույց է տրվում 521 և 523 հաշիվների մնացորդների հանրագումարը:

76. «Կրեդիտորական պարտքեր բյուջեներին (հարկերի և այլ պարտադիր վճարների գծով)» տողում (23.2) ցույց է տրվում 524 և 525 հաշիվների մնացորդների հանրագումարը:

77. «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (23.3) ցույց է տրվում 527 հաշվի մնացորդը:

78. «Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ շահաբաժինների և աշխատակիցներին այլ գործառնությունների գծով պարտքերը)» տողում (23.4) ցույց է տրվում 528, 529 և 531 հաշիվների մնացորդների հանրագումարը:

79. «Այլ ընթացիկ պարտավորություններ» տողում (24) ցույց է տրվում 54 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

80. «Ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող 22 + տող 23 + տող 24)» տողում (25) ցույց է տրվում ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:

81. «Պարտավորություններ, ընդամենը (տող 21 + տող 25)» տողում (26) ցույց է տրվում ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:

82. «Պարտավորություններ և սեփական կապիտալ, ընդամենը (տող 18 + տող 26)» տողում (27) ցույց է տրվում ընդամենը պարտավորությունների և սեփական կապիտալի հանրագումարը:

 

II ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

83. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)» տողում (28) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից հասույթը առանց անուղղակի հարկերի (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի) (611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի զուտ կրեդիտային շրջանառությունը, որն իրենից ներկայացնում է 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի կրեդիտային շրջանառության և 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» հաշվի դեբետային շրջանառության տարբերությունը):

84. «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» տողում (29) ցույց է տրվում 711 հաշվի զուտ դեբետային շրջանառությունը:

85. «Համախառն շահույթ» տողը (30) հավասար է տող 28 - տող 29:

86. «Իրացման ծախսեր» տողում (31) ցույց է տրվում 712 հաշվի դեբետային շրջանառությունը:

87. «Վարչական ծախսեր» տողում (32) ցույց է տրվում 713 հաշվի դեբետային շրջանառությունը:

88. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս (-)» տողը (33) հավասար է տող 30 - տող 31 - տող 32:

89. «Գործառնական այլ եկամուտներ» տողում (34) ցույց է տրվում 614 հաշվի կրեդիտային շրջանառությունը:

90. «Գործառնական այլ ծախսեր» տողում (35) ցույց է տրվում 714 հաշվի դեբետային շրջանառությունը:

91. «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» տողում (36) ցույց է տրվում 615 հաշվի կրեդիտային շրջանառությունը:

92. «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» տողում (37) ցույց է տրվում 715 հաշվի դեբետային շրջանառությունը:

93. «Շարունակվող գործունեության շահույթ, վնաս (-)» տողում (38) ցույց է տրվում 62 և 72 խմբերի հաշիվների տարբերությունը:

94. «Ընդհատված գործունեությունից շահույթ, վնաս (-)» տողում (39) ցույց է տրվում 63 և 73 խմբերի հաշիվների տարբերությունը:

95. «Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ, կորուստներ(-)» տողում (40) ցույց է տրվում 64 և 74 խմբերի հաշիվների տարբերությունը:

96. «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող շահույթ, վնաս (-)» տողում (41) ցույց է տրվում 67 և 77 խմբերի հաշիվների տարբերությունը:

97. «Զուտ շահույթ, վնաս (-) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը» տողը (42) հավասար է տող 33 + տող 34 - տող 35 + տող 36 - տող 37 + տող 38 + տող 39 + տող 40 + տող 41:

98. «Շահութահարկի գծով ծախս (-), եկամուտ (+)» տողում (43) ցույց է տրվում 75 խմբի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը):

99. «Զուտ շահույթ, վնաս (-) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո» տողը (44) հավասար է տող 42 + տող 43:

 

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
30.11.2018
N 77-Ն
Որոշում