Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2019 - 24.12.2022} «ԳԻՏԱՏԵԽՆԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2019 - 24.12.2022} «ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1 ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2019  -ից մինչեւ   24.12.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01.01.2019 - 24.12.2022

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 35-Ն

 

«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 196-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գիտատեխնիկական աշխատանքների կատարման մասին» Ձև 1-գիտություն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գիտատեխնիկական աշխատանքների կատարման մասին» Ձև 1-գիտություն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն գիտատեխնիկական աշխատանքների կատարման մասին» Ձև թիվ 1-գիտություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 196-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 35-Ն որոշման

 

Վիճակագրության հաշվետվություն

 

1. Գիտատեխնիկական աշխատանքների կատարումը

 

հազ. դրամ

Տողի հա-մարը

 

Ըստ փաստացի գործող (պայմանա-
գրային) գների

Ըստ ինքնարժեքի (փաստացի ծախսերով)

ընդամենը

այդ թվում` կատարվել է սեփական ուժերով

ընդամենը

այդ թվում` կատարվել է սեփական ուժերով

1

2

3

4

5

6

101

Ավարտված և պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների փաստացի ծավալը

 

X

 

X

102

 այդ թվում` գիտատեխնիկական աշխատանքների 
 (արտադրանքի) ծավալը

 

 

 

 

103

Տարեսկզբից կատարված աշխատանքների ծավալը (104+112)

 

 

 

 

104

այդ թվում`
գիտատեխնիկական աշխատանքների (արտադրանքի)
ծավալը (105+107+109+110+111)

 

 

 

 

105

դրանցից`
գիտահետազոտական

 

 

 

 

106

 այդ թվում` հիմնարար

 

 

 

 

107

 նախագծակոնստրուկտորական և տեխնոլոգիական
աշխատանքներ

 

 

 

 

108

 այդ թվում` ծրագրատեխնոլոգիական կոմպլեքսների ծրագրային արտադրանքի ստեղծման գծով

X

X

 

 

109

 փորձնական նմուշների (արտադրանքի) խմբերի պատրաստումը

 

 

 

 

110

 շինարարության համար նախագծային աշխատանքներ

 

 

 

 

111

 գիտատեխնիկական ծառայություններ

 

 

 

 

112

 այլ աշխատանքներ (ծառայություններ)

 

 

 

 

 

Տեղեկանք 1. Գիտահետազոտական գործունեության հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը (հազ. դրամ) _____________ 113

այդ թվում` մեքենաների և սարքավորումների արժեքը _______________114

 

2. Հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսեր

 

հազ. դրամ

Տողի հա-մարը

 

Ընդամենը

այս թվում` ըստ գիտության ճյուղերի

բնական

տեխնի-
կական

բժշկական

գյուղատն-
տեսական

հասարա-
կական

հումանի-
տար

1

2

3

4

5

6

7

8

9

201

Հետազո-
տությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսեր (202+213)

 

 

 

 

 

 

 

202

այդ թվում`
գիտական հետազոտու-
թյունների և մշակումների 
 վրա կատարված ներքին ծախսեր (203+208)

 

 

 

 

 

 

 

203

այդ թվում`
գիտական հետազո-
տությունների և մշակումների վրա
կատարված ներքին ընթացիկ ծախսեր (առանց ամոր-
տիզացիոն մասհանումների) (204+206+207)

 

 

 

 

 

 

 

204

դրանցից`
աշխատանքի վարձատրման ծախսեր

 

 

 

 

 

 

 

205

 այդ թվում` գիտական հետազո-
տություններ և մշակումներ
կատարողների (առանց 
 համատեղողների)

 

 

 

 

 

 

 

206

 սարքա-
վորումների վրա կատարվող ծախսեր

 

 

 

 

 

 

 

207

 այլ ընթացիկ ծախսեր

 

 

 

 

 

 

 

208

 գիտական հետազո-
տությունների և մշակումների վրա 
 կատարված կապիտալ ծախսեր (209+210+211+212)

 

 

 

 

 

 

 

209

դրանցից`
շենքեր

 

 

 

 

 

 

 

210

 սարքավորումներ

 

 

 

 

 

 

 

211

 հողային տարածքներ

 

 

 

 

 

 

 

212

 այլ կապիտալ ծախսեր

 

 

 

 

 

 

 

213

 գիտական հետազո-
տությունների և մշակումների վրա 
 կատարված արտաքին ծախսեր (ներառյալ
դրամաշնորհները)

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկանք 2. Հաշվետու տարում հիմնական միջոցների ամորտիզացիան (հազ. դրամ) ____________ 214

 

3. Գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ընթացիկ ծախսերն ըստ աշխատանքների տեսակների

 

հազ. դրամ

Տողի հա-մարը

 

Ընդամենը

այս թվում` ըստ գիտության ճյուղերի

բնական

տեխնի-
կական

բժշկական

գյուղատն-
տեսական

հասարա-
կական

հումանի-
տար

1

2

3

4

5

6

7

8

9

301

Հետազո-
տությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսեր (առանց ամորտիզացիոն մասհանումների)

 

 

 

 

 

 

 

302

 այդ թվում` հիմնարար (ֆունդամենտալ)

 

 

 

 

 

 

 

303

 կիրառական

 

 

 

 

 

 

 

304

 գիտա-
տեխնիկական մշակումներ

 

 

 

 

 

 

 

 

4. Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերի ֆինանսավորման աղբյուրները

 

հազ. դրամ

  Հետազոտու-
թյունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերը
այդ թվում`
բյուջետային միջոցներ բյուջե-
տային մաս-
հանումներ ԲՈՒՀ-ին
սեփական միջոցներ պատվիրա-
տուի միջոցներ
արտասահ-
մանյան միջոցներ
այլ
միջոցներ
ընդա-
մենը
դրանցից`
պետական բյուջեից համայն-
քային
բյուջեից
1 2 3 4 5 6 7 8 9 10
Ընդամենը                  

 

5. Գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա վերջին

 

մարդ

Տողի հա-մարը

 

Գիտահետա-
զոտական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը /առանց համատեղողների/

այդ թվում`

Գիտամանկա-
վարժական աշխա-
տողների թվաքանակը, որոնք մանկա-
վարժական գործու-
նեությանը զուգընթաց կատարում են գիտատեխ-
նիկական աշխա-
տանքներ (լրացնում են բուհերը)

մասնագետ-հետազոտող

տեխնիկ

օժանդակ անձնակազմ

այլ

ընդամենը

նրանցից` կանայք

ընդամենը

նրանցից` կանայք

ընդամենը

նրանցից` կանայք

ընդամենը

նրանցից` կանայք

1

2

3

  4  

5

  6  

7

  8  

9

 10 

11

12

501

Ընդամենը (502+505+506)

 

 

 

 

 

 

 

 

 

 

502

այդ թվում ունեն կրթություն`
բարձրագույն

 

 

 

 

 

 

 

 

 

 

503

նրանցից`
գիտության դոկտոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

504

 գիտության թեկնածու

 

 

 

 

 

 

 

 

 

 

505

 միջին մասնա-
գիտական

 

 

 

 

 

 

 

 

 

 

506

 այլ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկանք 3. Գիտատեխնիկական, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական աշխատանքներ կատարող մասնագետների միջին ցուցակային թվաքանակը (առանց համատեղողների և պայմանագրային հիմունքներով աշխատողների) __________507

 

6. Գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների որակավորման տարիքային կազմն ու շարժը

 

մարդ

Տողի հա-մարը

 

Գիտական հետազոտու-
թյուններ և մշակումներ կատարող աշխա-
տողների թվաքանակը

այդ թվում` ըստ տարիքի

մինչև 30

31 - 39

40 - 49

50 - 59

60 և բարձր

ընդամենը

նրանցից` կանայք

ընդամենը

նրանցից` կանայք

ընդամենը

նրանցից` կանայք

ընդամենը

նրանցից` կանայք

ընդամենը

նրանցից` կանայք

ընդամենը

նրանցից` կանայք

1

2

  3  

4

  5  

6

  7  

8

  9  

10

 11 

12

 13 

14

601

Գիտական հետազո-
տություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա սկզբին (առանց համա-
տեղողների)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

602

նրանցից` մասնագետ-հետազոտողներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

նրանցից ունեն գիտական աստիճան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

603

գիտության դոկտոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

604

գիտության թեկնածու

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

605

Ընդունվել են աշխատանքի տարվա ընթացքում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

606

նրանցից` մասնագետ-հետազոտողներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

նրանցից ունեն գիտական աստիճան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

607

գիտության դոկտոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

608

գիտության թեկնածու

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

609

Ազատվել են աշխատանքից տարվա ընթացքում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

610

նրանցից` մասնագետ-հետազոտողներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

նրանցից ունեն գիտական աստիճան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

611

գիտության դոկտոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

612

գիտության թեկնածու

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

613

609 տողից` հաստիքների կրճատման հետևանքով

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

614

նրանցից` մասնագետ-
հետազոտողներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

նրանցից ունեն գիտական աստիճան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

615

գիտության դոկտոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

616

գիտության թեկնածու

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

617

Գիտական հետազո-
տություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա վերջին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

618

նրանցից` մասնագետ-
հետազոտողներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

նրանցից ունեն գիտական աստիճան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

619

գիտության դոկտոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

620

գիտության թեկնածու

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7. Մասնագետ-հետազոտողների բաշխումն ըստ գիտության ճյուղերի

 

մարդ

Տողի հա-
մարը

 

Մասնագետ-հետազոտողների թվաքանակը

այդ թվում`

գիտության դոկտորներ

գիտության թեկնածուներ

ընդամենը

նրանցից` կանայք

ընդամենը

նրանցից` կանայք

ընդամենը

նրանցից` կանայք

1

2

  3  

4

  5  

6

  7  

8

701

 Ընդամենը(702+709+710+711+712+720)

 

 

 

 

 

 

702

 այս թվում` ըստ գիտության ճյուղերի
բնական գիտություններ

 

 

 

 

 

 

703

 մաթեմատիկա, մեխանիկա

 

 

 

 

 

 

704

 ֆիզիկա, աստղագիտություն

 

 

 

 

 

 

705

 քիմիա, դեղագործական քիմիա

 

 

 

 

 

 

706

 կենսաբանություն, հոգեբանության ֆիզիոլոգիա

 

 

 

 

 

 

707

 երկրաբանական, հանքաբանական

 

 

 

 

 

 

708

 աշխարհագրություն (բացի տնտեսական, սոցիալական,
քաղաքական)

 

 

 

 

 

 

709

 տեխնիկական գիտություններ

 

 

 

 

 

 

710

 բժշկական գիտություններ

 

 

 

 

 

 

711

 գյուղատնտեսական գիտություններ

 

 

 

 

 

 

712

 հասարակական գիտություններ

 

 

 

 

 

 

713

 էկոնոմիկա (բացի գյուղատնտեսության էկոնոմիկայից)

 

 

 

 

 

 

714

 իրավաբանական

 

 

 

 

 

 

715

 մանկավարժական

 

 

 

 

 

 

716

 հոգեբանություն (բացի հոգեբանության ֆիզիոլոգիայից)

 

 

 

 

 

 

717

 սոցիոլոգիա

 

 

 

 

 

 

718

 քաղաքական

 

 

 

 

 

 

719

 այլ

 

 

 

 

 

 

720

 հումանիտար գիտություններ

 

 

 

 

 

 

721

 պատմություն

 

 

 

 

 

 

722

 փիլիսոփայություն

 

 

 

 

 

 

723

 բանասիրություն

 

 

 

 

 

 

724

 արվեստագիտություն, ճարտարապետության տեսություն և
պատմություն

 

 

 

 

 

 

 

Ղեկավար`  _____________     _____________
  (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)`

_____________
 
 _____________
  (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)
     
      « _ _ »______ ____20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 35-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գիտատեխնիկական աշխատանքների կատարման մասին» Ձև 1-գիտություն (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը կազմում են գիտատեխնիկական կազմակերպությունները (միավորումներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական, նախագծահետախուզական կազմակերպություններ), որոնք հաշվետու տարում զբաղվել են կամ ունեցել են գիտատեխնիկական աշխատանքներով զբաղվող ստորաբաժանումներ և որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

4. Սույն հրահանգի իմաստով գիտատեխնիկական աշխատանքներ են համարվում գիտական հետազոտությունները և մշակումները, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական, շինարարության համար նախագծային աշխատանքները, արտադրանքի փորձանմուշների պատրաստումը և գիտատեխնիկական ծառայությունները:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

7. Տող 101-ում բերվում է հաշվետու տարում ավարտված և պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների փաստացի ծավալը, իսկ տող 102-ում` գիտատեխնիկական աշխատանքների ծավալը:

8. Տող 103-ում բերվում է հաշվետու տարվա սկզբից փաստացի կատարված աշխատանքների ընդհանուր ծավալը, որից տող 104-ում` գիտատեխնիկական աշխատանքների ընդհանուր ծավալը, որն իր հերթին ըստ տեսակների բերվում է տողեր 105-111-ում: Ընդ որում տողեր 105-110-ում ցույց է տրվում կատարված գիտական հետազոտությունների և մշակումների ծավալը: Գիտական հետազոտություններ և մշակումներ համարվում է գիտական գործունեությունը, որը իրականացվում է գիտական գիտելիքների հարստացման և նրանց փորձնական կիրառության նոր ոլորտների որոնման նպատակով: Ընդ որում գիտական հետազոտությունների և մշակումների մեջ չեն բերվում`

1) կադրերի ուսուցումն ու պատրաստումը,

2) գիտատեխնիկական գործունեության և ծառայությունների այլ ձևեր (գիտատեխնիկական ծառայություններ, այդ թվում` մարկետինգ, որևէ կոնկրետ գործունեության չվերաբերող, ընդհանուր նշանակության տվյալների հավաքում և մշակում, փորձարկումներ և չափորոշումներ, մինչնախագծային աշխատանքներ, մասնագիտացված բժշկական ծառայություններ, գոյություն ունեցող ծրագրային ապահովման աջակցություն և ուղեկցում),

3) արտադրական գործունեություն (ներառյալ նորույթների ներդրումը),

4) կառավարում և այլ օժանդակ գործունեություն (հետազոտությունների և մշակումների կառավարման օրգանների գործունեության, նրանց ֆինանսավորման և այլն):

9. Մշակումներ համարվում են հետազոտությունների և փորձի միջոցով ստացված` գոյություն ունեցող գիտելիքները, որոնք ուղղված են նոր նյութերի, արտադրանքի, պրոցեսների, հարմարանքների, ծառայությունների, համակարգի կամ մեթոդի ստեղծման աշխատանքներին: Նշված խմբին են վերաբերում նաև գործունեության հետևյալ տեսակները.

1) ինժեներական օբյեկտի կամ տեխնիկական համակարգի որոշակի կոնստրուկցիայի մշակում (կոնստրուկտորական աշխատանք),

2) նոր օբյեկտի գաղափարների կամ տարբերակների մշակում, այդ թվում ոչ տեխնիկական, գծագրերի կամ այլ նշանային միջոցների մակարդակով (նախագծային աշխատանքներ),

3) տեխնոլոգիական պրոցեսների մշակում` որոշակի օգտակար արդյունք ստանալու նպատակով ֆիզիկական, քիմիական, տեխնոլոգիական և այլ պրոցեսների միացումը աշխատանքայինի հետ (տեխնոլոգիական աշխատանք):

10. Փորձանմուշների պատրաստումը (տող 109) ներառում է.

1) նորույթը բնորոշող առանձնահատկություններով օժտված իսկական մոդելների պատրաստումը,

2) նրանց փորձարկումը ժամանակի ընթացքում, որն անհրաժեշտ է տվյալների ստացման ու փորձի կուտակման համար և անպայման պետք է արտացոլվի տեխնիկական փաստաթղթերում,

3) աշխատանքային հրահանգների, ուղեցույցների պատրաստումը:

11. 109-րդ տողում չեն ներառվում.

1) արտադրության համար դետալային գծագրերի (պատճենների) նախապատրաստումը,

2) նախաարտադրական պլանավորումը,

3) ընթացիկ արտադրության ինժեներական սպասարկումը,

4) փորձնական արտադրությունում արտադրանքի խմբաքանակի թողարկումը,

5) կողմնակի արտադրանք թողարկելու նպատակով փորձարարական հարմարանքների օգտագործումը:

12. Գիտատեխնիկական մշակումներ են համարվում նաև շինարարության համար որոշակի տիպի նախագծային աշխատանքները (տող 110), որոնք նախատեսում են նախորդ հետազոտությունների արդյունքների օգտագործում: Դրա մեջ մտնում են տնտեսության և արդյունաբերության զարգացման ու տեղաբաշխման սխեմաների ու նյութերի պատրաստումը: Այստեղ չեն բերվում արտադրող կազմակերպությունների պատվերով ոչ ստանդարտ սարքավորումների նախագծային աշխատանքները, շենքերի և շինությունների շինարարության ու հիմնավերանորոգման փաստաթղթերի պատրաստումը, արտադրամասերի վերակառուցման նախագծերը:

13. Տող 111-ում բերվում է գիտատեխնիկական ծառայությունները, դրանք համարվում են գիտատեխնիկական տեղեկատվության, արտոնագրերի, հավաստագրերի, չափորոշման (ստանդարտացման), որակի վերահսկման, գիտատեխնիկական խորհրդատվության և ներդրումների, ինչպես նաև գիտական գիտելիքների տարածման ու կիրառման գործունեությունը:

14. Տող 112-ում բերվում է վերը նշված տողերում չներառված աշխատանքների և ծառայությունների ծավալը:

15. Տեղեկանք 1-ում բերվում է հաշվետու տարում գիտատեխնիկական աշխատանքների կատարման համար գոյություն ունեցող բոլոր հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը (տող 113), որից առանձնացվում է մեքենաների ու սարքավորումների արժեքը (տող 114):

 

III. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱԽՍԵՐ

 

16. Այս բաժնում բերվում են տվյալներ գիտական հետազոտությունների և մշակումների փաստացի ծախսերի մասին (ըստ ինքնարժեքի), անկախ ֆինանսավորման աղբյուրներից: Հաշվետու տարում իրականացված աշխատանքների (թեմաների) դասակարգումը կատարվում է ըստ գիտության ճյուղերի (հրահանգին կից բերվում է նշված ճյուղերի կոդերը): Ներքին ընթացիկ ծախսերից հանվում է հիմնական միջոցների լրիվ վերականգնման համար կատարված ամորտիզացիոն հատկացումների գումարը: Դա կատարվում է ամորտիզացիոն հատկացումների մեծության որոշման ժամանակ կրկնակի հաշվարկից խուսափելու նպատակով: Հաշվետու տարում հիմնական միջոցների լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումների չափերի մասին տվյալները բերված են տեղեկանք 2-ում:

17. Տող 201-ում բերվում են համախառն ծախսերը` գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի ընդհանուր գումարը, ներառյալ նաև համակատարող կազմակերպությունների կատարած աշխատանքների (արտաքին և ներքին) ընթացիկ և կապիտալ ծախսերը:

18. Տող 202-ում բերվում է հաշվետու կազմակերպությունների գիտական հետազոտությունների և մշակումների համար սեփական ուժերով կատարած ներքին ծախսերը: Այստեղ չեն բերվում այն գիտական հետազոտությունների և մշակումների արժեքը, որոնք կատարել են այլ կազմակերպություններ` հաշվետու կազմակերպության հետ պայմանագրով (այն բերվում է տող 213-ում):

19. Տող. 203-ում բերվում է հաշվետու կազմակերպությունների սեփական ուժերով գիտական հետազոտությունների մշակումների կատարման համար ներքին ընթացիկ ծախսերը (առանց կապիտալ ներդրումների):

20. Տող 204-ում բերվում է աշխատողների ցուցակային կազմի աշխատանքի վարձատրման ծախսերը (ներառյալ հաշվապահության, կադրային ծառայության, նյութատեխնիկական մատակարարման ստորաբաժանումների աշխատողների), բոլոր տիպի պարգևատրումները (այդ թվում` նպատակային և հատուկ նշանակության մուտքերը), բոլոր փոխհատուցումները, հավելավճարումները, արձակուրդային լրավճարումները, սոցիալական զեղչերը, ինչպես նաև համատեղողների աշխատանքի վճարումը, բերվում է սոցիալական, բժշկական, կենսաթոշակային ապահովության, զբաղվածության ֆոնդի պարտադիր մասհանումները (բացի վճարման այն տեսակներից, որոնց համար ապահովագրական անդամավճար չի սահմանված): Մասհանումները ոչ պետական կենսաթոշակային ֆոնդերին, կամավոր բժշկական ապահովագրությանը, կազմակերպության աշխատողների այլ կամավոր ապահովագրության ձևերի համար արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ինքնարժեքի մեջ չի մտնում և այս տողում ցույց չի տրվում: Աշխատավարձի ֆոնդի, սոցիալական զեղչերի և նյութական օգնության հարցերում առաջնորդվել գործող համապատասխան օրենքներով:

21. Տող 205-ում բերվում են գիտական հետազոտություններ, մշակումներ կատարող և բաժին 5-ի տող 501-ի սյունակ 3-ում նշված (առանց համատեղողների և քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով աշխատողների) անձանց աշխատանքի վարձատրման ծախսերը,

22. Տող 206-ում բերվում է կոնկրետ թեմայի իրականացման համար անհրաժեշտ հատուկ գործիքների, հարմարանքների, սարքերի, պլակատների, ապարատների, մեխանիզմների ձեռք բերման և պատրաստման ծախսերը, ներառյալ նրանց նախագծման, տեղադրման, մոնտաժման ծախսերը: Նման ծախսերն իրականացվում են ի հաշիվ պայմանագրով կատարված աշխատանքի ինքնարժեքի, իսկ ավարտից հետո մնացած փորձնական նմուշները, մակետները, այլ արտադրանքը, պետք է վերադարձվեն պատվիրատուին: Չվերադարձնելու դեպքում, թեմայի ավարտից հետո դրանք գույքագրվում են և, կախված արժեքից, մտցվում կանոնադրական հիմնական ֆոնդի կամ շրջանառու միջոցների մեջ` որպես անհատույց ստացված:

23. Տող 207-ում բերվում է ընթացիկ այլ ծախսերը, որոնք կապված չեն գիտական հետազոտությունների և մշակումների կատարման հետ և ցույց չեն տրված 204, 206, 208 տողերում: Օրինակ, գիտական կազմակերպությունների կողմից վարձակալությամբ զբաղեցրած տարածության (շենքի, շինության) ծախսերը:

24. Տող 208-ում բերվում է գիտական հետազոտությունների և մշակումների համար կատարված կապիտալ ծախսերը, որի մեջ մտնում են.

1) գիտական հետազոտությունների և մշակումների համար անհրաժեշտ շենքի շինարարության և առքի, խոշորամասշտաբ վերակառուցման, արդիականացման, վերանորոգման ծախսերը (տող 209),

2) հիմնական միջոցներում ներառվող սարքավորումների ձեռք բերման ծախսերը (տող 210),

3) հետազոտությունների և մշակումների համար անհրաժեշտ հողային տարածքների ձեռք բերման ծախսերը (տող 211),

4) այլ կապիտալ ծախսեր, որոնք կապված են գիտական հետազոտությունների և մշակումների հետ (տող 212):

25. Տող 208-ում չեն բերվում գիտահետազոտական գործունեության հետ կապ չունեցող սոցիալական ու կենցաղային նշանակության օբյեկտների, բնակարանների շինարարության կապիտալ ծախսերը:

26. Տող 213-ում բերվում է կազմակերպության գիտական հետազոտությունների և մշակումների արտաքին ծախսերը, ներառյալ դրամաշնորհները: Դրանց մեջ բերվում են այն հետազոտությունների և մշակումների արժեքները, որոնք իրականացվել են կողմնակի համակատարող կազմակերպությունների կողմից` հաշվետու կազմակերպությունների հետ պայմանագրերի համաձայն:

27. Սյունակ 3-ում բերվում է հաշվետու տարվա սկզբից հետազոտությունների վրա կատարված ծախսերը, իսկ սյունակներ 4-9-ում դրանց բաշխումն ըստ գիտության ճյուղերի:

28. Տեղեկանք 2-ի տող 214-ում բերվում է հաշվետու տարում հիմնական միջոցների լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումները: Այն կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությունն իրականացրել են վարձակալական հիմունքներով, ամորտիզացիոն հատկացումները ցույց են տալիս և սեփական, և վարձակալման հիմնական միջոցներում: Բյուջետային կազմակերպությունները 214 տողը չեն լրացնում:

 

IV. ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐՔԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

29. Տող 301-ում բերվում է հետազոտությունների և մշակումների ներքին ընթացիկ ծախսերը, որը պետք է հավասար լինի բաժին 2-ի տող 203-ին` ըստ սյունակների:

 

V. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐՔԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

30. Գիտական հետազոտությունների և մշակումների ներքին ծախսերի ընդհանուր գումարը, ներառյալ ընթացիկ և կապիտալ ծախսերը բերվում է սյունակ 2-ում: Ընդ որում սյունակ 2-ի տվյալները պետք է հավասար լինեն բաժին 2-ի տող 202-ի սյունակ 3-ին:

31. Սյունակ 3-ում բերվում է բյուջեից ստացված միջոցները, այդ թվում պետական բյուջեից (սյունակ 4) և համայնքային բյուջեից (սյունակ 5):

32. Սյունակ 6-ում բերվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերը: Այս սյունակում ցույց չեն տրվում բարձրագույն ուսումնական հաստատությունների` գիտական հետազոտություններ և մշակումներ կատարելու նպատակով պետական բյուջեից ստացած միջոցներից կատարված ծախսերը:

33. Սյունակ 7-ում բերվում են հաշվետու կազմակերպության սեփական միջոցներից գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերը, այդ թվում` արտադրական ու սոցիալական զարգացման ֆոնդի, թողարկած արտադրանքի, աշխատանքի, ծառայության ինքնարժեքի հաշվին:

34. Սյունակ 8-ում բերվում են պատվիրատուի միջոցներից գիտական հետազոտությունների ու մշակումների վրա կատարված ծախսերը: Պատվիրատու կարող են լինել և պետական, և ոչ պետական կազմակերպությունները:

35. Սյունակ 9-ում բերվում է գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի այն մասը, որ ստացվել է այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանցից, միջազգային կազմակերպություններից ու ֆոնդերից:

36. Սյունակ 10-ում բերվում է գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի այն մասը, որը ներառված չէ վերը նշված սյունակներում:

 

VI. ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ

 

37. Այստեղ բերվում է աշխատողների ցուցակային կազմն առանց համատեղողների և քաղաքացիական իրավական հիմունքներով պայմանագրային աշխատողների:

38. Սյունակ 3-ում բերվում է գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի և գիտական կոչման (տողեր 502-506): Ընդ որում այստեղ չեն ընդգրկվում այն համատեղողները, որոնք ընդունվել են այլ կազմակերպություններից և աշխատում են քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերով:

39. Սյունակ 4-ում բերվում է մասնագետ-հետազոտողների թվաքանակը: Մասնագետ-հետազոտողներ համարվում են նրանք, ովքեր զբաղվում են գիտական հետազոտություններով և մշակումներով, անմիջականորեն ստեղծում են նոր գիտելիքներ, արտադրանք, գործընթաց, մեթոդներ, ինչպես նաև ղեկավարում են նշված աշխատանքները: Այստեղ մտնում է նաև վարչական անձնակազմը, որն անմիջականորեն ղեկավարում է հետազոտական գործընթացը (այդ թվում` գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող գիտական կազմակերպությունների և ստորաբաժանումների ղեկավարները), ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներին մասնակցող ասպիրանտները:

40. Սյունակ 6-ում բերվում է տեխնիկների թվաքանակը: Տեխնիկները գիտական հետազոտություններին մասնակցող այն աշխատողներն են, որոնք կատարում են գիտական սարքավորումների, հաշվիչ տեխնիկայի շահագործում և սպասարկում, նյութերի, գծագրերի նախապատրաստում, փորձերի, փորձարկումների և վերլուծությունների կատարում և այլն:

41. Սյունակ 8-ում բերվում է օժանդակ անձնակազմը, որը կատարում է տնտեսագիտական ստորաբաժանումների, ֆինանսական, գիտատեխնիկական տեղեկատվության ու գրադարանի, արտոնագրային ծառայության, ինչպես նաև գիտական սարքերի ու սարքավորումների մոնտաժման ու տեղակայման, փորձարարական արտադրության, լաբորատոր և այլ աշխատանքներ:

42. Սյունակ 10-ում բերվում է տնտեսական սպասարկման և ընդհանուր բնույթի աշխատողների թվաքանակը (հաշվապահության, կադրերի, ընդհանուր, նյութատեխնիկական ապահովման, մարկետինգի բաժինների աշխատողները, մեքենագրուհիները և այլն):

43. Սյունակ 12-ում բերվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների այն գիտամանկավարժական աշխատանք կատարողների թվաքանակը, որոնք գիտահետազոտական ստորաբաժանման հաստիքում չեն, բայց գիտահետազոտական աշխատանք են կատարում բարձրագույն ուսումնական հաստատության ամբիոններում` հաստատված պլանով կամ պայմանագրով (գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ):

44. Տեղեկանք 3-ում բերվում է գիտատեխնիկական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (տող 507):

 

VII. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

45. Տող 601-ում բերվում է գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա սկզբին (առանց համատեղողների), որից առանձնացվում է մասնագետ-հետազոտողներն (տող 602) ըստ գիտական աստիճանի (տողեր 603, 604):

46. Տողեր 605-608-ը լրացվում են կետ 44-ին համապատասխան` հաշվետու տարվա ընթացքում աշխատանքի ընդունվածների համար:

47. Տողեր 609-612-ը լրացվում են կետ 44-ին համապատասխան` հաշվետու տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների համար:

48. Տող 613-ում բերվում է հաստիքների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվածների թվաքանակը:

49. Տողեր 617-620-ը լրացվում են կետ 44-ին համապատասխան` հաշվետու տարվա վերջին աշխատողների թվաքանակի համար:

50. Գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը տարեվերջին` (տող 617, սյունակ 3) պետք է հավասար լինի բաժին 5-ի տող 501-ի սյունակ 3-ին: 618, 619, 620 տողերի սյունակ 3-ի տվյալները պետք է հավասար լինեն բաժին 5-ի 501, 503, 504 տողերի սյունակ 4-ին:

 

VIII. ՄԱՍՆԱԳԵՏ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ

 

51. Մասնագետ-հետազոտողների բաշխումը որոշվում է ըստ նրանց կատարած աշխատանքների կամ թեմաների:

52. Մասնագետ-հետազոտողների ընդհանուր թվաքանակն ըստ գիտության ճյուղերի (տողեր 702-724) բերվում է սյունակ 3-ում, որից առանձնացվում են գիտության դոկտորները (սյունակ 5) և գիտության թեկնածուները (սյունակ 7):

53. Տող 701-ի սյունակ 3-ի տվյալները պետք է հավասար լինեն բաժին 6-ի տող 618-ի սյունակ 3-ին:

 

Գիտության ճյուղերի ու մասնագիտությունների կոդերը

 

  Կոդը
Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ Ա.00.00
Մաթեմատիկա Ա.01.00
Մեխանիկա Ա.02.00
Աստղագիտություն Ա.03.00
Ֆիզիկա Ա.04.00
Քիմիական գիտություններ Բ.00.00
Կենսաբանական գիտություններ Գ.00.00
Տեխնիկական գիտություններ Ե.00.00
Կիրառական երկրաչափություն և ինժեներական գրաֆիկա Ե.01.00
Մեքենաշինություն և մեքենագիտություն Ե.02.00
Էներգետիկական, մետալուրգիական և քիմիական մեքենաշինություն Ե.04.00
Տրանսպորտային, լեռնային և շինարարական մեքենաշինություն Ե.05.00
Էլեկտրատեխնիկա Ե.09.00
Սարքաշինություն, չափագիտություն և ինֆորմացիոն չափիչ սարքեր Ե.11.00
Ռադիոտեխնիկա և կապ Ե.12.00
Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում Ե.13.00
Էներգետիկա Ե.14.00
Մետալուրգիա և նյութագիտություն Ե.16.00
Քիմիական տեխնոլոգիա Ե.17.00
Պարենամթերքների տեխնոլոգիա Ե.18.00
Թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա Ե.19.00
Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ Ե.20.00
Շինարարություն Ե.23.00
Էլեկտրոնիկա Ե.27.00
Գյուղատնտեսական գիտություններ Զ.00.00
Ագրոնոմիա Զ.01.00
Անասնաբուծություն Զ.02.00
Անտառային տնտեսություն Զ.03.00
Պատմական գիտություններ Է.00.00
Տնտեսագիտություն Ը.00.00
Փիլիսոփայական գիտություններ Թ.00.00
Բանասիրական գիտություններ Ժ.00.00
Գրականագիտություն Ժ.01.00
Լեզվաբանություն Ժ.02.00
Իրավաբանական գիտություններ ԺԲ.00.00
Մանկավարժական գիտություններ ԺԳ.00.00
Բժշկական գիտություններ ԺԴ.00.00
Դեղագործական գիտություններ ԺԵ.00.00
Անասնաբուժական գիտություններ ԺԶ.00.00
Արվեստագիտություն ԺԷ.00.00
Ճարտարապետություն ԺԸ.00.00
Հոգեբանություն ԺԹ.00.00
Ռազմական գիտություններ Ի.00.00
Սոցիոլոգիական գիտություններ ԻԲ.00.00
Քաղաքական գիտություններ ԻԳ.00.00
Գիտություններ երկրի մասին (աշխարհագրական և երկրաբանական գիտություններ) ԻԴ.00.00

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 35-Ն
Որոշում