Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2019 թվականի N 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 34-րդ հոդվածի 1-ին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 15-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը`

 ա. առաջին տեխնիկական զննություն անցնելու դեպքում վճարվում է մինչև առաջին տեխնիկական զննությունը, իսկ տարեկան տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև տարեկան տեխնիկական զննությունը,

բ. երկու հարկային տարվա ընթացքում մեկ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` բնապահպանական հարկի տարեկան գումարի կրկնապատիկի չափով վճարվում է մինչև յուրաքանչյուր տեխնիկական զննությունը.».

i

2) 15.1-ին կետում «բնապահպանական վճարի» բառերը փոխարինել «բնապահպանական հարկի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հունվարի 17

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.2019
N 14-Ն
Որոշում