Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

14.02.2019 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1449-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև կնքված` Չինաստանի օժանդակությամբ Հայաստանում չինական լեզվի դպրոցի կառուցման ծրագրի իրականացման համաձայնագրի 18-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության համաձայն դպրոցի սպասարկման, կառավարման և շահագործման համար «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 11,060.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4637 «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

(2-րդ կետը փոփ. 27.12.18 թիվ 1546-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար         Ն. Փաշինյան

 

2018 թ. դեկտեմբերի 18
        Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1449-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ N 1  ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ  ԿԱՏԱՐՎՈՂ  ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱ-ՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2017  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  28-Ի  N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

    (հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազե­ցում­ները` փակագծերում)
տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
      այդ թվում`  
09     ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 0.0
      այդ թվում`  
  05   Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն (11060.1)
      այդ թվում`  
    01 Արտադպրոցական դաստիարակություն (11060.1)
      15. Ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության իրականացում (11060.1)
      ՀՀ կրթության և գիտության նախարարություն (11060.1)
      այդ թվում`  
      Այլ ընթացիկ դրամաշնորհներ (11060.1)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 11.060.1
      այդ թվում`  
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 11.060.1
      այդ թվում`  
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 11.060.1
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 11.060.1
      ՀՀ կառավարություն 11.060.1

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1449-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ  N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ  N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ


ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Մարմնի ղեկավարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ 
1.1. Ծառայություններ 
Ծրագրային դասիչը Անվանումը
Ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության իրականացում
Նկարագրությունը
Ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումների իրականացում դպրոցականների շրջանում 
1148 ԱԾ40
Քանակական Դասավանդող հրամանատարների թիվը (11.0)  
Որակական Մշակված չէ    
Ժամկետայնության Մշակված չէ    
Մատուցվող ծառայությունների վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)   (11060.1)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1148 Արտաուսումնական դաստիարակության ծրագիր 
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Նախազորակոչային տարիքի պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության և ժամկետային զինվորական ծառայության պատրաստա­կա­մության մակարդակի բարձրացում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ երկրապահ կամավորականների միություն
1.2. Տրանսֆերտներ 
Ծրագրային դասիչը Անվանումը
«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի սպասարկում, կառավարում և շահագործում
Նկարագրությունը
Օժանդակություն «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամին
1146 ԾՏ 30
Շահառուների քանակը 5-12-րդ դասարանի սովորողներ    
Գումարը (հազ. դրամ)   x 11060.1
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը      
Շահառուների ընտրության չափանիշները Տվյալ տարիքային խմբի յուրաքանչյուր սովորող
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1146 Հանրակրթության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1449-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ  N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ  N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ


ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) ՀՀ 2018 թ. պետական բյուջե (հազ. դրամ)
ծրագիրը միջոցա-
ռումը
(բաժինը/ խումբը/ դասը)
1148     ԾՐԱԳԻՐ  
      Արտաուսումնական դաստիարակության ծրագիր  
Ծրագրի նկարագրությունը
Արվեստի, սպորտի դասընթացների իրականացում ակումբ­ներում, մարզադպրոցներում և արտադպրոցական դաստիա­րակության այլ կենտրոններում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական ուսումնական համակարգում ընդգրկված երեխաների ֆիզիկական, հոգևոր և գեղագիտական զարգացում, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերում
    Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
ԱԾ40   Ծրագրի նկարագրությունը (11060.1)
Ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության իրականացում
Մատուցվող ծառայությունների նկարագրությունը
Ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումների իրականացում դպրոցականների շրջանում
Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ երկրապահ կամավորականների միություն
1146     Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ  
      Ծրագիր  
Հանրակրթական ծրագիր
Տրանսֆերտի նկարագրությունը
Տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ծառայությունների մատուցում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկ­վա­ծության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
    Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ  
ԾՏ 30   Չինարենի խորացված ուսուցման դպրոցի սպասարկում, կառավարում և շահագործում 11060.1
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Օժանդակություն «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամին

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2018
N 1449-Ն
Որոշում