Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2019 թվականի N 182-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 10 հավելվածի:».

i

2) որոշումը լրացնել նոր` N 10 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մարտի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի մարտի 7-ի
N 182-Ն որոշման

 

«Հավելված N 10
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1467-Ն որոշման

 

ՉԱՓԵՐ
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ, ՓՈԽԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

 

I ԸՆՂՀԱՆՈՒՐ ԳՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ընթացքում առաջացող բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխության (պակասուրդի):

2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներին չեն դասվում գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները:

  

II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐՐ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)

 

3. Գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)`

 

Թռչնատեսակը, սեռահասակային խումբը Հասակը Կորստի չափը գլխաքանակի նկատմամբ (տոկոսներով)
տեղափոխում պահպանում
Ձվատու կրոսս հավեր  
արդյունաբերական հոտի մատղաշ 1-7 օր 3.0 5.0
1-22 շաբաթական - 4.0
23-80 շաբաթական - 5.0
Մսատու կրոսս հավեր  
մսատու մատղաշ (բրոյլեր) 1-7 օր 3.0 2.0
1-7 շաբաթական (հատակային պահվածք)   5.0
1-7 շաբաթական (վանդակային պահվածք)   5.0
1-10 շաբաթական (հատակային պահվածք) - 7.0
մայրական հոտի նորոգման մատղաշ 1-7 օրական 3.0 5.0
1-7 շաբաթական - 6.0
8-19 շաբաթական - 3.0
20-26 շաբաթական - 2.0
հասակավոր հավեր - - 5.0
Ձվատու կրոսս հավեր  
մայրական հոտի նորոգման մատղաշ 1-7 օրական 3.0 5.0
1-4 շաբաթական - 4.0
5-9 շաբաթական - 3.0
10-17 շաբաթական - 2.0
18-22 շաբաթական - 2.0
հասակավոր հավեր - - 5.0
Հնդկահավեր  
ծնողական ձևերի մատղաշ 1-7 օրական - 5.0
նորոգման մատղաշ 1-17 շաբաթական - 10.0
18-33 շաբաթական - 3.0
մսատու մատղաշ 1-16 շաբաթական - 8.0
Լորեր  
աճեցման մատղաշ 1-7 օրական 2.0 5.0
նորոգման մատղաշ 1-7 շաբաթական - 5.0
մսատու մատղաշ 1-8 շաբաթական - 5.0
հասակավոր լոր - - 5.0
Բադեր և սագեր 1-7 օրական 3.0 7.0
1-8 շաբաթական - 5.0
9-21 շաբաթական - 3.0
22-26 շաբաթական - 3.0
հասակավոր բադեր և սագեր թեթև և ծանր (կրոսս) - - 6.0
Խայտահավեր  
աճեցման մատղաշ 1-7 օրական 3.0 7.0
նորոգման մատղաշ 1-30 շաբաթական - 5.0
մսատու մատղաշ 1-12 շաբաթական - 5.0
հասակավոր խայտահավ - - 5.0
Ջայլամներ  
աճեցման մատղաշ 1-7 օրական 2.0 4.0
նորոգման մատղաշ 1-30 շաբաթական - 3.0
մսատու մատղաշ 1-12 շաբաթական - 3.0
հասակավոր ջայլամներ - - 2.0

 

III. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐՐ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)

 

4. Գյուղատնտեսական թռչունների հարկադիր սպանդի ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)`

 

Թռչնատեսակը, սեոահասակային խումբը Հասակը Կորստի չափը հարկադիր սպանդից (տոկոս)
Ձվատու ուղղության (կրոսս) հավեր  
արդյունաբերական հոտի մատղաշ 5-9 շաբաթական 8.0
10-17 շաբաթական 3.0
18-22 շաբաթական 3.0
23-80 շաբաթական 20.0
մայրական հոտի նորոգման մատղաշ 5-9 շաբաթական 10.0
10-17 շաբաթական 4.0
18-22 շաբաթական 5.0
հասակավոր հավեր - 5.0
Մսատու ուղղության (կրոսս) հավեր  
մսատու մատղաշ (բրոյլեր) 1-8 շաբաթական (հատակային) 8.0
  1-7 շաբաթական 7.0
  (վանդակային պահվածք)
մայրական հոտի նորոգման մատղաշ 8-19 շաբաթական 6.0
20-26 շաբաթական 4.0
հասակավոր հավեր - 6.0
Հնդկահավեր  
մատղաշ 1-17 շաբաթական 10.0
18-33 շաբաթական 4.0
Լորեր  
մատղաշ 1-8 շաբաթական 5.0
հասակավոր - 3.0
Բադեր և սագեր  
նորոգման մատղաշ ն մսատու (կրոսս) բադեր ն սագեր 1-8 շաբաթական 10.0
9-21 շաբաթական 6.0
22-26 շաբաթական 6.0
հասակավոր բադեր ն սագեր - 4.0
Խայտահավեր  
մատղաշ 1-8 շաբաթական 8.0
հասակավոր - 2.0

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2019
N 182-Ն
Որոշում