Սեղմել Esc փակելու համար:
{31.12.2018 - 06.02.2020} ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

{31.12.2018 - 06.02.2020} ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Հ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.2018  -ից մինչեւ   06.02.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

31.12.2018 - 06.02.2020

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Որոշման վերնագիրը փոփ. 10.09.09 թիվ 1079-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 27.04.17 թիվ 428-Ն որոշումներ)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

 բ) գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.

գ) գործուղման վկայականի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

ե) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

զ) օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 6 հավելվածի.

է) օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար տրամադրվող գումարի չափը` համաձայն N 7 հավելվածի:

N 7 հավելվածում նշված գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների համար վարձակալվող բնակարանների վարձավճարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

(1-ին կետը փոփ. 10.09.09 թիվ 1079-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 04.03.10 թիվ 239-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 27.04.17 թիվ 428-Ն որոշումներ)

1.1. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գործուղված աշխատողների վրա:

(1.1-ին կետը լրաց. 24.08.06 թիվ 1422-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 25
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ

(1-ին հավելվածի վերնագիրը փոփ. 27.04.17 թիվ 428-Ն որոշում)

   

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են գործուղման մեկնած աշխատողներին գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 10.01.13 թիվ 8-Ն, 27.04.17 թիվ 428-Ն որոշումներ)

i

2. Գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ)  դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:

(2-րդ կետը փոփ. 27.04.17 թիվ 428-Ն որոշում)

3. Աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից:

(3-րդ կետը փոփ. 10.01.13 թիվ 8-Ն, 27.04.17 թիվ 428-Ն որոշումներ)

4. Գործուղման ժամանակահատվածում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու, գործուղման վայր ժամանելու, գործուղման վայրից մեկնելու և աշխատանքի հիմնական վայր վերադառնալու օրերը նշվում են գործուղման վկայականում: Եթե աշխատողը գործուղվում է մեկից ավելի վայրեր, ապա գործուղման վկայականում նշվում են յուրաքանչյուր վայր ժամանելու և այդ վայրից մեկնելու օրերը, որը կոնկրետ կազմակերպություն (կազմակերպություններ) գործուղվելու դեպքում պետք է ստորագրվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) պաշտոնատար անձի կողմից, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում պետք է նշվի նրա պետական գրանցման վկայականի համարը:

(4-րդ կետը փոփ. 16.10.08 թիվ 1243-Ն, 27.04.17 թիվ 428-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 11.11.2006 թվականից` 24.08.06 թիվ 1422-Ն որոշում)

6. Գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը` աշխատանքի հիմնական վայր ժամանելու օրը:

(6-րդ կետը փոփ. 27.04.17 թիվ 428-Ն որոշում)

i

7. Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:

Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում են օրապահիկը և աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:

Գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը (գիշերավարձի և օրապահիկի համար):

Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն` աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա օրապահիկը վճարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:

(7-րդ կետը փոփ. 24.08.06 թիվ 1422-Ն, 16.10.08 թիվ 1243-Ն, 27.04.17 թիվ 428-Ն, 13.12.18 թիվ 1460-Ն որոշումներ)

8. Գործուղված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը գործատուի անհատական իրավական ակտի համաձայն գործուղումից հետ է կանչվում: Գործուղվող աշխատողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, իսկ գործուղման չաշխատած օրերի համար վճարված գիշերավարձի և օրապահիկի գումարները հետ են գանձվում:

(8-րդ կետը փոփ. 10.01.13 թիվ 8-Ն որոշում)

9. Գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:

(9-րդ կետը փոփ. 24.08.06 թիվ 1422-Ն, 27.04.17 թիվ 428-Ն որոշումներ)

10. Ոչ պետական և ոչ համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում գործուղման ծախսերի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը համարվում են նվազագույն չափեր:

(10-րդ կետը խմբ. 24.08.06 թիվ 1422-Ն, փոփ. 16.10.08 թիվ 1243-Ն որոշումներ)

 

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

11. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված օրապահիկի ծախսերի չափերը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում են նվազագույն և առավելագույն չափեր, գիշերավարձի ծախսերի չափերը` առավելագույն չափեր:

Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:

(11-րդ կետը խմբ. 24.08.06 թիվ 1422-Ն, փոփ. 10.01.13 թիվ 8-Ն, 27.04.17 թիվ 428-Ն որոշումներ)

12. Գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են այն պետական մարմին, որտեղից գործուղվել է տվյալ անձը: Պետական մարմինը դրանք ընդունելուց և ուսումնասիրելուց հետո, ծախսերը հիմնավոր համարելու դեպքում` գործուղման ֆինանսավորումն իրականացնելու նպատակով, բյուջեների կատարման կարգը սահմանող ընթացակարգերով նախատեսվող վճարումները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

(12-րդ կետը փոփ. 10.01.13 թիվ 8-Ն որոշում)

13. Գիշերավարձի և օրապահիկի ծախսերը հատուցվում են սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերով: Եթե գործուղման անհատական իրավական ակտով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ է սահմանվում, ապա գիշերավարձի ծախսերի հատուցումը կատարվում է փաստացի կատարված ծախսերի, այդ թվում` նաև ամրագրումը հաստատող փաստաթղթերի համաձայն:

(13-րդ կետը փոփ. 24.08.06 թիվ 1422-Ն, 10.01.13 թիվ 8-Ն որոշումներ)

14. Ճանապարհածախսի հետ միասին հատուցվում են նաև մեկնման ապահովագրության գծով կատարվող ծախսերը, այդ թվում` նաև ճանապարհածախսը հրավիրող կողմի հաշվին հատուցվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսերը, տարանցիկ չվերթի ժամանակ օտարերկրյա օդանավակայանների միջև, ինչպես նաև օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից մինչև հյուրանոց ճանապարհածախսը: Նշված գործուղումների ճանապարհածախսի գծով կատարված այլ լրացուցիչ ծախսերը չեն հատուցվում, եթե համապատասխան անհատական իրավական ակտը հատուցման այդպիսի պահանջ չի սահմանում:

(14-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1466-Ն, 10.01.13 թիվ 8-Ն որոշումներ)

15. Ճանապարհածախսը հաստատող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսի պատճենը, դրա բացակայության դեպքում ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` գործուղվողի մեկնման վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, մեկնման ապահովագրական վճարումը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսը հաստատող փաստաթուղթը:

(15-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1466-Ն որոշում)

16. Գիշերավարձից բացի, հյուրանոցային այլ ծառայություններից օգտվելու ծախսերը, համապատասխան անհատական իրավական ակտի փաստացի ծախսերի վճարման պահանջ սահմանելու դեպքում, հաստատող փաստաթղթի առկայությամբ կարող են հատուցվել գործուղված անձի` նույն գործուղման գիշերավարձի փաստացի վճարման ենթակա ընդհանուր գումարի 5 տոկոսից ոչ ավելի չափով:

(16-րդ կետը փոփ. 10.01.13 թիվ 8-Ն որոշում)

17. Գործուղման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակ տարանցիկ վայրում հարկադրաբար կանգառի դեպքում նույն վայրում կատարված ծախսերը հատուցվում են տվյալ երկրի գիշերավարձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

18. Գիշերավարձը հատուցելու դեպքում հաստատող փաստաթուղթ է համարվում տվյալ անձի հյուրանոցում գտնվելու գործուղման ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը և գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) կամ գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) և հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը: Գիշերավարձը հաստատող փաստաթուղթն այն ստացող պետական մարմնի պահանջով կարող է թարգմանվել և վավերացվել: Թարգմանության և վավերացման ծախսերը համապատասխան անհատական իրավական ակտի համաձայն ենթակա են հատուցման տվյալ մարմնի պահպանման ծախսերի շրջանակներում:

(18-րդ կետը փոփ. 10.01.13 թիվ 8-Ն, 05.09.13 թիվ 950-Ն որոշումներ)

19. Գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին անհատական իրավական ակտի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան:

Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

(19-րդ կետը խմբ. 24.08.06 թիվ 1422-Ն, փոփ. 08.11.07 թիվ 1318-Ն, 06.10.11 թիվ 1466-Ն, 10.01.13 թիվ 8-Ն որոշումներ)

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

(3-րդ գլխի վերնագիրը փոփ. 16.10.08 թիվ 1243-Ն որոշում)

 

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 11.11.2006 թվականից` 24.08.06 թիվ 1422-Ն որոշում)

21. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախսը` սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 3000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը:

(21-րդ կետը փոփ. 24.08.06 թիվ 1422-Ն, 16.10.08 թիվ 1243-Ն, 10.01.13 թիվ 8-Ն, 27.04.17 թիվ 428-Ն որոշումներ)

 22. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողի համար ճանապարհածախսի նվազագույն չափ է համարվում աշխատանքի հիմնական վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օդային ճանապարհով երթևեկելու դեպքում` օդանավի տոմսի արժեքը:

(22-րդ կետը խմբ. 24.08.06 թիվ 1422-Ն, 16.10.08 թիվ 1243-Ն, փոփ. 10.01.13 թիվ 8-Ն, 27.04.17 թիվ 428-Ն որոշումներ)

23. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողների գործուղման ծախսերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:

 24. Առանձին դեպքերում` պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն` գործուղումը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

(24-րդ կետը փոփ. 10.01.13 թիվ 8-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 24.08.06 թիվ 1422-Ն, 08.11.07 թիվ 1318-Ն, 16.10.08 թիվ 1243-Ն, 06.10.11 թիվ 1466-Ն, 10.01.13 թիվ 8-Ն, 05.09.13 թիվ 950-Ն, 27.04.17 թիվ 428-Ն, 10.07.18 թիվ 765-Ն, 13.12.18 թիվ 1460-Ն որոշումներ)

 

i

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

Օրապահիկի
ծախսերի չափը
(դրամ)
Գիշերավարձի չափը
(դրամ)
նվազագույնը առավելագույնը (պետական և համայնքային
բյուջեների միջոցներից) հատկացվող
 ծախսերի)
    ԼՂՀ ՀՀ տարածք Երևան
3000 5000 15000 20000 25000

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

  Երկրները Օրապահիկի ծախսերի չափը Գիշերավարձի ծախսերի չափը (մեկ օրվա համար)
N/N
ը/կ
  եվրո ԱՄՆ-ի
դոլար
եվրո ԱՄՆ-ի
դոլար
1 2 3 4 5 6
1. ԱԼԲԱՆԻԱ        
  Տիրանա   55   111
  տարածք   39   43
2. ԱԼԺԻՐ        
  Ալժիր   171   280
  տարածք   68   79
3. ԱՄՆ        
  Վաշինգտոն   145   218
  Նյու Յորք (առաջին 30 օր)   129   249
  Նյու Յորք (հաջորդ 30 օր)   109   212
  Լոս Անջելես   94   191
  ԱՄՆ (տարածք)   81   181
4. ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՄՈԱ   46   85
5. ԱՆԳԻԼԻԱ (15.12-14.04)   146   239
  ԱՆԳԻԼԻԱ (15.04-14.12)   142   195
6. ԱՆԳՈԼԱ        
  Լուանդա   144   307
  տարածք   53   62
7. ԱՆՏԻԳՈՒԱ        
  Անտիգուա   100   137
8. ԱՎՍՏՐԱԼԻԱ        
  Կանբերա, Մելբուրն, Սիդնեյ   160   204
  տարածք   171   177
9. ԱՎՍՏՐԻԱ 112   104  
10. ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ        
  Աբու Դաբի   172   281
  տարածք   123   229
11. ԱՐԳԵՆՏԻՆԱ        
  Բուենոս Այրես   181   189
  տարածք   111   62
12. ԱՐՈՒԲԱ (15.04-15.12)   127   215
  ԱՐՈՒԲԱ (16.12-14.04)   142   330
13. ԱՖՂԱՆՍՏԱՆ        
  Քաբուլ   48   136
  տարածք   30   57
14. ԲԱՆԳԼԱԴԵՇ        
  Դակա   44   99
  տարածք   20   33
15. ԲԱՐԲԱԴՈՍ (16.04-15.12)   131   189
  ԲԱՐԲԱԴՈՍ (16.12-15.04)   140   220
16. ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(21.04-19.12)
  153   203
  ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
 (20.12-20.04)
  159   248
17. ԲԱՀՐԵՅՆ   96   223
18. ԲԵԼԳԻԱ 117   192  
19. ԲԵԼԻԶ        
  Բելիզ   108   137
  տարածք   77   99
20. ԲԵՆԻՆ        
  Պորտո-Նովո   38   44
  տարածք   35   25
21. ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(01.12-14.12)
  129   330
  ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(15.03-30.11)
  143   367
22. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (15.12-15.04)   131   234
  ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (16.04-14.12)   124   202
23. ԲՈԼԻՎԻԱ        
  Լա Պաս   60   103
  տարածք   42   48
24. ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱ        
  Սարայեվո   95   95
  տարածք   50   55
25. ԲՈՏՍՎԱՆԱ        
  Գաբորոնե   89   199
  տարածք   67   78
26. ԲՐԱԶԻԼԻԱ        
  Բրազիլիա   90   167
  տարածք   62   93
27. ԲՐՈՒՆԵՅ        
  Բանդար-Սերի-Բագավան   72   167
28. ԲՈՒԹԱՆ        
  Թխիմփխու   49   86
  տարածք   36   47
29. ԲՈՒԼՂԱՐԻԱ        
  Սոֆիա   89   158
  տարածք   46   51
30. ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈ        
  Ուագադուգու   98   131
  տարածք   50   47
31. ԲՈՒՐՈՒՆԴԻ        
  Բուժումբուրա   93   139
  տարածք   30   12
32. ԳԱԲՈՆ        
  Լիբրեվիլ   142   148
  տարածք   49   66
33. ԳԱՄԲԻԱ        
  Բանժուլ   84   117
  տարածք   17   17
34. ԳԱՅԱՆԱ        
  Ջորջթաուն   82   123
  տարածք   35   41
35. ԳԱՆԱ        
  Ակրա   73   156
  տարածք   46   74
36. ԳԵՐՄԱՆԻԱ        
  Բեռլին 116   160  
  տարածք 82   113  
37. ԳՎԱՏԵՄԱԼԱ        
  Գվատեմալա   98   98
  տարածք   79   76
38. ԳՎԻՆԵԱ        
  Կոնակրի   152   129
  տարածք   41   37
39. ԳՎԻՆԵԱ - ԲԻՍԱՈՒ        
  Բիսաու   109   164
  տարածք   58   74
40. ԳՐԵՆԱԴԱ (15.12-15.04)   126   174
  ԳՐԵՆԱԴԱ (16.04-14.12)   120   124
41. ԳՈՒԱՄ   104   211
42. ԴԱՆԻԱ   163   207
43. ԴՈՄԻՆԻԿԱ   114   145
44. ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Սանտո-Դոմինգո   79   147
  տարածք   28   32
45. ԵԳԻՊՏՈՍ        
  Կահիրե   107   148
  տարածք   15   100
46. ԵԹՈՎՊԻԱ        
  Ադիս Աբեբա   59   101
  տարածք   25   35
47. ԵՄԵՆ        
  Սանա   62   89
  տարածք   50   33
48. ԶԱՄԲԻԱ        
  Լուսակա   82   166
  տարածք   37   66
49. ԶԻՄԲԱԲՎԵ        
  Խարարե   70   105
  տարածք   52   72
50. ԷԿՎԱԴՈՐ        
  Կիտո   97   101
  տարածք   39   52
51. ԷՍՏՈՆԻԱ        
  Տալլին 89   92  
  տարածք 62   60  
52. ԷՐԻԹՐԵԱ        
  Ասմերա   74   41
  տարածք   47   26
53. ԹԱԻԼԱՆԴ        
  Բանգկոկ   115   134
  տարածք   31   34
54. ԹԵՐՔՍ ԵՎ ՔԱՅԿՈՍ   128   201
55. ԹԻՄՈՐ ԼՈՐՈՍԵ        
  Դիլի   48   96
  տարածք   18   29
56. ԹՈՒՆԻՍ        
  Թունիս   86   115
  տարածք   79   93
57. ԹՈՒՐՔԻԱ        
  Անկարա   90   110
  Ստամբուլ   116   168
  տարածք   71   80
58. ԻՆԴՈՆԵԶԻԱ        
  Ջակարտա   67   97
  տարածք   44   48
59. ԻՌԼԱՆԴԻԱ 90   134  
60. ԻՍԼԱՆԴԻԱ (հոկտ.- ապրիլ)   114   90
  ԻՍԼԱՆԴԻԱ (մայիս-սեպտ.)   128   191
61. ԻՍՊԱՆԻԱ        
  Մադրիդ 98   125  
  տարածք 71   84  
62. ԻՍՐԱՅԵԼ        
  Թել Ավիվ   130   276
  Երուսաղեմ   107   167
  տարածք   101   166
63. ԻՏԱԼԻԱ        
  Հռոմ 136   167  
  տարածք 62   70  
64. ԻՐԱՆ        
  Թեհրան   77   149
  տարածք   52   82
65. ԻՐԱՔ        
  Բաղդադ   115   243
  տարածք   87   203
66. ԼԱՈՍ        
  Վյենտյան   54   89
  տարածք   23   19
67. ԼԱՏՎԻԱ        
  Ռիգա   90   152
  տարածք   75   108
68. ԼԵՀԱՍՏԱՆ        
  Վարշավա   126   161
  տարածք   91   170
69. ԼԵՍՈԹՈ        
  Մասերու   45   76
  տարածք   45   46
70. ԼԻԲԱՆԱՆ        
  Բեյրութ (01.01-14.07)   104   177
  Բեյրութ (15.07-31.12)   125   320
  տարածք   68   77
71. ԼԻԲԵՐԻԱ        
  Մոնրովիա   93   139
  տարածք   31   27
72. ԼԻԲԻԱ        
  Տրիպոլի   67   143
  տարածք   61   100
73. ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆ   54   45
74. ԼԻՏՎԱ        
  Վիլնյուս   108   132
  տարածք   60   101
75. ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ 96   179  
76. ԽՈՐՎԱԹԻԱ        
  Զագրեբ   94   129
  տարածք   71   107
77. ԿԱԲՈ-ՎԵՐԴԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Պրայա   150   128
  տարածք   97   65
78. ԿԱՄԵՐՈՒՆ        
  Յաունդե   119   119
  տարածք   80   45
79. ԿԱՄԲՈՋԱ        
  Պնոմպեն   55   69
  տարածք   25   34
80. ԿԱՆԱԴԱ        
  Օտավա   155   189
  տարածք   104   138
81. ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 63   91  
82. ԿԱՏԱՐ   171   227
83. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Բանգի   77   87
  տարածք   25   13
84. ԿԻՊՐՈՍ        
  Նիկոսիա 88   116  
  տարածք 64   84  
85. ԿԻՐԻԲԱԹԻ        
  Ծննդյան կղզի   131   174
  տարածք   54   121
86. ԿՈԼՈՒՄԲԻԱ        
  Բոգոտա   73   179
  տարածք   34   75
87. ԿՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ        
  Մորոնի   87   136
  տարածք   59   62
88. ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(01.12-30.04)
  113   275
  ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(01.05-30.11)
  101   235
89. ԿՈՆԳՈ        
  Բրազավիլ   151   163
  տարածք   83   62
90. ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԶԱԻՐ)        
  Կինշասա   119   157
  տարածք   55   58
91. ԿՈՍՏԱ ՌԻԿԱ        
  Սան Խոսե   92   138
  տարածք   60   66
92. ԿՈՏ Դ' ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Յամուսուկրո   121   143
  տարածք   54   45
93. ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Փխենյան   102   106
  տարածք   39   72
94. ԿՈՒԲԱ        
  Հավանա   70   119
  տարածք   40   46
95. ԿՈՒԿԻ ԿՂԶԻՆԵՐ        
  Ռարոտոնգա   58   134
  տարածք   10   66
96. ՀԱԻԹԻ        
  Պորտ-օ-Պրենս   107   137
  տարածք   33   74
97. ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ        
  Մալաբո   107   238
  տարածք   61   100
98. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ        
  Սեուլ   195   195
  տարածք   87   87
99. ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆ        
  Խարթում   72   133
  տարածք   41   32
100. ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Պրետորիա   96   185
  տարածք   74   126
101. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍՈՒԴԱՆ        
  Ջուբա   54   110
  տարածք   41   32
102. ՀՆԴԿԱՍՏԱՆ        
  Դելի (ապրիլ-օգոստոս)   51   120
  Դելի (սեպտեմբեր-մարտ)   57   146
  տարածք   51   126
103. ՀՈՆԴՈՒՐԱՍ        
  Տեգուսիգալպա   79   109
  տարածք   44   50
104. ՀՈՆԿՈՆԳ   153   239
105. ՀՈՐԴԱՆԱՆ        
  Աման   89   158
  տարածք   89   157
106. ՀՈՐԴԱՆԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՓ        
  Ջերիկո   74   120
  Գազայի հատված   92   100
  տարածք   63   68
107. ՀՈՒՆԱՍՏԱՆ        
  Աթենք 98   146  
  տարածք 56   80  
108. ՀՈՒՆԳԱՐԻԱ   114   202
109. ՃԱՊՈՆԻԱ        
  Տոկիո   166   220
  տարածք   101   129
110. ՄԱԴԱԳԱՍԿԱՐ        
  Անտանանարիվու   87   130
  տարածք   22   22
111. ՄԱԼԱՎԻ        
  Լիլոնգվե   73   125
  տարածք   54   74
112. ՄԱԼԱԶԻԱ        
  Կուալա-Լումպուր   105   133
  տարածք   66   98
113. ՄԱԼԴԻՎՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Մալե   90   167
  տարածք (մայիս-հուլիս)   104   184
  տարածք (օգոստոս-ապրիլ)   133   284
114. ՄԱԼԹԱ 103   120  
115. ՄԱԼԻ        
  Բամակո   135   94
  տարածք   81   63
116. ՄԱԿԱՈ   91   142
117. ՄԱՎՐԻԿԻ        
  Պորտ Լուի   106   180
  տարածք   17   113
118. ՄԱՎՐԻՏԱՆԻԱ        
  Նուակշոտ   73   109
  տարածք   40   39
119. ՄԱՐՇԱԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ        
  Մաջուրո   69   133
  տարածք   76   48
120. ՄԱՐՈԿԿՈ        
  Ռաբատ   110   165
  տարածք   66   88
121. ՄԱԿԵԴՈՆԻԱ        
  Սկոպյե   65   126
  տարածք   47   63
122. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (Լոնդոն)        
  Լոնդոն   145   281
  տարածք   90   222
123. ՄԵՔՍԻԿԱ        
  Մեխիկո   124   185
  տարածք   63   83
124. ՄԻԿՐՈՆԵԶԻԱ        
  Կոսրաե   74   127
  Պոնապե   76   96
  Տրուկ   72   118
  Յապ   83   214
  տարածք   4   22
125. ՄՅԱՆՄԱ        
  Յանգոն   43   60
  տարածք   27   46
126. ՄՈԶԱՄԲԻԿ        
  Մապուտու   108   137
  տարածք   39   49
127. ՄՈՆԱԿՈ 110   158  
128. ՄՈՆՂՈԼԻԱ        
  Ուլան Բատոր   52   97
  տարածք   28   32
129. ՄՈՆՍԵՐԱՏ   99   142
130. ՄՈՆՏԵՆԵԳՐՈ        
  Պոդգորիցա 57   105  
  տարածք 36   45  
131. ՆԱՄԻԲԻԱ        
  Վինդհուկ   61   109
  տարածք   39   49
132. ՆԱՈՒՐՈՒ   88   204
133. ՆԵՊԱԼ        
  Կատմանդու   56   96
  տարածք   16   25
134. ՆԻԳԵՐ        
  Նիամեյ   66   108
  տարածք   58   68
135. ՆԻԳԵՐԻԱ        
  Աբուջա   87   194
  տարածք   38   57
136. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ 125   140  
137. ՆԻԴԵՐԼԱՆԴՅԱՆ ԱՆՏԻԼՆԵՐ        
  Կուրասաո (15.04-15.12)   102   180
  Կուրասաո (16.12-14.04)   110   235
138. ՆԻԿԱՐԱԳՈՒԱ        
  Մանագուա   73   110
  տարածք   43   62
139. ՆԻՈՒԵ   68   175
140. ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ        
  Վելինգտոն   138   127
  տարածք   93   110
141. ՆՈՐՎԵԳԻԱ   193   193
142. ՇՎԵԴԻԱ        
  Ստոկհոլմ   196   334
  տարածք   158   257
143. ՇՎԵՅՑԱՐԻԱ   210   257
144. ՇՐԻ ԼԱՆԿԱ        
  Կոլոմբո   75   133
  տարածք   37   48
145. ՉԱԴ        
  Նջամենա   134   128
  տարածք   50   64
146. ՉԵԽԻԱ        
  Պրահա   81   150
  տարածք   26   52
147. ՉԻԼԻ        
  Սանտիագո   107   130
  տարածք   81   112
148. ՉԻՆԱՍՏԱՆ        
  Պեկին   119   123
  տարածք   58   86
149. ՊԱԼԱՈՒ   96   137
150. ՊԱԿԻՍՏԱՆ        
  Իսլամաբադ   67   164
  տարածք   40   50
151. ՊԱՆԱՄԱ        
  Պանամա   89   139
  տարածք   42   35
152. ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ        
  Պորտ Մորսբի   128   347
  տարածք   56   71
153. ՊԱՐԱԳՎԱՅ        
  Ասունսյոն   82   119
  տարածք   44   75
154. ՊԵՐՈՒ        
  Լիմա   96   138
  տարածք   64   57
155. ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 102   136  
156. ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (20.12-30.04)   116   312
  ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (01.12-20.12)   106   259
157. ՋԱՄԱՅԿԱ        
  Քինգստոն   94   160
  տարածք (16.04-14.12)   30   220
  տարածք (15.12-15.04)   37   248
158. ՋԻԲՈՒԹԻ        
  Ջիբութի   72   84
  տարածք   47   57
159. ՌՈՒԱՆԴԱ        
  Կիգալի   58   143
  տարածք   27   43
160. ՌՈՒՄԻՆԻԱ        
  Բուխարեստ   102   120
  տարածք   57   70
161. ՍԱԼՎԱԴՈՐ        
  Սան Սալվադոր   93   119
  տարածք   48   47
162. ՍԱՄՈԱ        
  Ապիա   90   153
  տարածք   89   199
163. ՍԱՆ ՏՈՄԵ ԵՎ ՊՐԻՆՍԻՊԻ        
  Սան Տոմե   58   77
  տարածք   61   58
164. ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ        
  Էր-Ռիադ   166   250
  տարածք   85   128
165. ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ   123   201
166. ՍԵՆԵԳԱԼ        
  Դակար   107   190
  տարածք   52   62
167. ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ (15.04-14.12)   115   166
  ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ (15.12-14.04)   119   211
168. ՍԵՆԹ ՎԻՆՍԵՆԹ-ԳՐԵՆԱԴԻՆ (15.04-14.12)   121   112
  ՍԵՆԹ ՎԻՆՍԵՆԹ-ԳՐԵՆԱԴԻՆ (15.12-14.04)   124   146
169. ՍԵՆԹ ՔԻԹՍ ԵՎ ՆԵՎԻՍ
(15.04-14.12)
  103   130
  ՍԵՆԹ ՔԻԹՍ ԵՎ ՆԵՎԻՍ
(15.12-14.04)
  110   146
170. ՍԵՐԲԻԱ        
  Բելգրադ   114   151
  տարածք   52   66
171. ՍԻԵՐԱ ԼԵՈՆ        
  Ֆրիթաուն   75   129
  տարածք   26   30
172. ՍԻՆԳԱՊՈՒՐ   188   295
173. ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Դամասկոս   97   189
  տարածք   83   93
174. ՍԼՈՎԱԿԻԱ        
  Բրատիսլավա 86   115  
  տարածք 78   103  
175. ՍԼՈՎԵՆԻԱ        
  Լյուբլյանա 66   139  
  տարածք 60   106  
176. ՍՈՄԱԼԻ        
  Մոգադիշո   23   155
  տարածք   23   30
177. ՍՈԼՈՄՈՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ        
  Հոնիարա   151   109
  տարածք   39   45
178. ՍՎԱԶԻԼԵՆԴ        
  Մբաբանե   73   162
  տարածք   57   92
179. ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆ        
  Մուսքաթ   102   197
  տարածք   79   109
180. ՍՈՒՐԻՆԱՄ        
  Պարամարիբո   78   118
  տարածք   43   59
181. ՎԱՆՈՒԱՏՈՒ        
  Պորտ Վիլա   90   183
  տարածք   51   53
182. ՎԵՆԵՍՈՒԵԼԱ        
  Կարակաս   141   212
  տարածք   70   60
183. ՎԻԵՏՆԱՄ        
  Հանոյ   62   102
  տարածք   33   46
184. ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.05-14.12)   120   204
  ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (15.12-30.04)   123   240
185. ՏԱՆԶԱՆԻԱ        
  Դար-Էս-Սալամ   69   124
  տարածք   32   53
186. ՏՈԳՈ        
  Լոմե   76   129
  տարածք   48   33
187. ՏՈԿԵԼԱՈՒ   36   80
188. ՏՈՆԳԱ        
  Նուկուալոֆա   96   235
  տարածք   69   46
189. ՏՐԻՆԻԴԱԴ ԵՎ ՏՈԲԱԳՈ        
  ՏՈԲԱԳՈ (15.04-15.12)   138   155
  ՏՈԲԱԳՈ (16.12-14.04)   145   200
  ՏՐԻՆԻԴԱԴ տարածք   120   196
190. ՏՈՒՎԱԼՈՒ        
  Ֆունաֆուտի   49   127
  տարածք   77   56
191. ՈՒԳԱՆԴԱ        
  Կամպալա   51   147
  տարածք   31   69
192. ՈՒՐՈՒԳՎԱՅ        
  Մոնտեվիդեո   105   140
  տարածք   54   81
193. ՔԵՆԻԱ        
  Նայրոբի   108   192
  տարածք   13   86
194. ՔՈՒՎԵՅԹ   119   252
195. ՖԻԼԻՊԻՆՆԵՐ        
  Մանիլա   82   133
  տարածք   25   51
196. ՖԻՆԼԱՆԴԻԱ        
  Հելսինկի 82   167  
  տարածք 87   115  
197. ՖԻՋԻ        
  Սուվա   55   76
  տարածք   48   57
198. ՖՐԱՆՍԻԱ        
  Փարիզ 130   153  
  տարածք 101   114  
199. ԱՊՀ անդամ երկրներ        
200. ԱԴՐԲԵՋԱՆ        
  Բաքու   95   125
  տարածք   39   77
201. ԲԵԼԱՌՈՒՍ        
  Մինսկ   89   166
  տարածք   61   71
202. ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ        
  Աշխաբադ   64   114
  տարածք   40   60
203. ՂԱԶԱԽՍՏԱՆ        
  Աստանա   131   161
  տարածք   59   106
204. ՂՐՂԶՍՏԱՆ        
  Բիշքեկ   61   143
  տարածք   27   30
205. ՄՈԼԴՈՎԱ        
  Քիշնև   76   130
  տարածք   73   90
206. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ        
  Մոսկվա   171   304
  Սանկտ Պետերբուրգ   77   164
  Սոչի (01.06-15.10)   110   246
  Սոչի (16.10-31.05)   97   152
  Դոնի Ռոստով   62   111
  տարածք   51   94
207. ՎՐԱՍՏԱՆ        
  Թբիլիսի   87   94
  տարածք   55   75
208. ՏԱՋԻԿՍՏԱՆ        
  Դուշանբե   65   115
  տարածք   25   21
209. ՈՒԶԲԵԿՍՏԱՆ        
  Տաշքենդ   71   101
  տարածք   24   34
210. ՈՒԿՐԱԻՆԱ        
  Կիև   110   165
  տարածք   59   76

(2-րդ հավելվածը խմբ. 16.10.08 թիվ 1243-Ն, 06.10.11 թիվ 1466-Ն, փոփ. 10.01.13 թիվ 8-Ն որոշումներ)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
(օրինակելի ձև)

 

___________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)
___________________________________
___________________________________

 

Գործուղվում է________________________________________________
(գործուղման վայրը, կազմակերպությունը)
Հրաման N______________________________ ____ ______________ 200 թ.
Գործուղման նպատակը ___________________________________________
Գործուղման ժամկետը___________օր մինչև____ ___________________ 200 թ.

 

մեկնել է ______________________ ժամանել է _______________________
____ ______________ 200 թ.  ____ ______________ 200 թ.
Կ.Տ._____________________  Կ.Տ.__________________
(կամ պետական գրանցման վկայականի համարը) (կամ պետական գրանցման վկայականի համարը)
____________________  ____________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)

 

մեկնել է ______________________

 

ժամանել է _______________________

____ ______________ 200 թ. ____ ______________ 200 թ.
Կ.Տ._______________________ Կ.Տ.__________________
(կամ պետական գրանցման վկայականի համարը) (կամ պետական գրանցման վկայականի համարը)
____________________ ____________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)

(3-րդ հավելվածը փոփ. 24.08.06 թիվ 1422-Ն, 16.10.08 թիվ 1243-Ն որոշումներ)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման պայմանները:

2. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին (բացի կուրսանտներից) Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղման վայր մեկնելիս և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս տրանսպորտից (օդային, երկաթուղային, ավտոմոբիլային` բացառությամբ տաքսիների) օգտվելու համար տարեկան մեկ անգամ տրվում է ծախսերի փոխհատուցում (լրացուցիչ արձակուրդի դեպքում` նաև մեկից ավելի): Զորային ստաժավորումը (արտադրական պրակտիկան) հիմնական արձակուրդի հետ չհամընկնելու դեպքում տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են սահմանված կարգով:

4. Սույն կարգի համաձայն փոխհատուցման ենթակա են նաև զինծառայողի ընտանիքի անդամների կողմից (ամուսին, անչափահաս երեխաներ) կատարված տրանսպորտային ծախսերը:

5. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս յուրաքանչյուր անձի հաշվով փոխհատուցվում են մինչև 30 կիլոգրամ ուղեբեռի տեղափոխման տրանսպորտային ծախսերը:

6. Օտարերկրյա պետությունում ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի և նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են մահացածի ընտանիքին:

7. Սույն կարգով սահմանված փոխհատուցումները տրվում են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

8. Տրանսպորտային ծախսերը հիմնավորող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսը, դրա բացակայության դեպքում` ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` մեկնելու վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունից մեկնելու համար ապահովագրական և ուղեբեռի վճարումները, ինչպես նաև դին տեղափոխելու ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:

9. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղման համար հիմք ծառայած համաձայնագրերով զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերն ընդունող կողմի միջոցների հաշվին իրականացվելու դեպքում` սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցումները չեն տրվում:

(4-րդ հավելվածը լրաց. 10.09.09 թիվ 1079-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետություններում բնակելի տարածության վարձակալության համար ծախսերի փոխհատուցման պայմանները:

2. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետություններում բնակելի տարածության վարձակալության համար ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

3. Սույն կարգով սահմանված փոխհատուցումներն իրականացվում են հրավիրող կողմի ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրման դեպքում` բնակելի ֆոնդի վարձավճարի չափով, իսկ նման ֆոնդի բացակայության դեպքում` զինծառայողի և սեփականատիրոջ միջև կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրով սահմանված վարձակալության գումարի չափով: Փոխհատուցման ամսական չափը չի կարող գերազանցել մայրաքաղաքներում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող կցորդին բնակելի տարածության վարձակալության համար սահմանված գումարի չափը, իսկ այլ տարածքներում` դրա 70 տոկոսը:

(3-րդ կետը փոփ. 27.04.17 թիվ 428-Ն որոշում)

4. Բնակելի տարածության վարձակալության դիմաց ծախսերը փոխհատուցվում են ծախսերը հիմնավորող և վճարումը հաստատող փաստաթղթերի (անդորրագիր, քաղվածք անձնական հաշվից, կտրոն և այլն) հիման վրա կազմված հաշվետվությունների համաձայն:

(5-րդ հավելվածը լրաց. 10.09.09 թիվ 1079-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), փոփ. 27.04.17 թիվ 428-Ն որոշումներ)

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը:

2. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու ծախսը (տոմսերի արժեքը) վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս դիվանագետին անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում` դիվանագետին` 60 կիլոգրամ լրացուցիչ բեռի համար, ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կիլոգրամ լրացուցիչ բեռի համար:

(6-րդ հավելվածը լրաց. 10.09.09 թիվ 1079-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

 

ՉԱՓ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ

(7-րդ հավելվածի վերնագիրը փոփ. 27.04.17 թիվ 428-Ն որոշում)

 

(դրամ)

NN
ը/կ
Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ
1 2 3 4
1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) 1043307 966025
2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) 1043307 966025
3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) 908064 772820
4. Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) 770486 684876
5. Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) 579615 463692
6. Արգենտինայի Հանրապետություն 579615 540974
7. Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) 309128 270487
8. Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) 799022 684876
9. Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) 579615 540974
10. Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Սան Պաուլո) 463692 405731
11. Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) 513657 456584
12. Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) 884632 770486
13. Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) 386410 347769
14. Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) 483013 386410
15. Թուրքմենստան (Աշխաբադ) 386410 309128
16. Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ, Վալենսիա) 970241 856095
17. Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) 856095 799022
18. Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) 456584 399511
19. Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) 386410 347769
20. Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) 502333 386410
21. Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) 463692 386410
22. Կանադա (Օտտավա) 695538 502333
23. Հնդկաստանի Հանրապետություն (Դելի) 579615 444372
24. Հունաստանի Հանրապետություն (Աթենք) 684876 627803
25. Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) 425051 386410
26. Ճապոնիա (Տոկիո) 1932050 1545640
27. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) 1266960 1140264
28. Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ, Հաագա) 970241 913168
29. Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) 1284143 1141460
30. Չեխիայի Հանրապետություն (Պրահա) 770486 684876
31. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) 579615 444372
32. Ռումինիայի Հանրապետություն (Բուխարեստ) 502333 386410
33. Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) 734179 695538
34. Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) 463692 425051
35. Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) 347769 309128
36. Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) 579615 463692
37. Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս) 463692 386410
38. Սիրիայի Արաբական Հանրապետություն (Հալեպ) 386410 347769
39. Վրաստան (Թբիլիսի) 289808 251167
40. Վրաստան (Բաթում) 309128 270487
41. Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) 386410 309128
42. Ուկրաինա (Կիև) 502333 386410
43. Քուվեյթի Պետություն 1545640 1159230
44. Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) 1426825 1369752
45. Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) 770486 684876

(7-րդ հավելվածը լրաց. 10.09.09 թիվ 1079-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), խմբ. 04.03.10 թիվ 239-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), փոփ. 27.04.17 թիվ 428-Ն որոշումներ)

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2005
N 2335-Ն
Որոշում