Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԱՆՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

12 դեկտեմբերի 2018 թվականի N 749-Ն

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 134-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը և 11-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պայմանագրային ներդրումային ֆոնդի և արժեթղթավորման հիմնադրամի շահութահարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա:

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 749-Ն հրամանի

 

Ձև___

 

ՀԱՇՎԱՐԿ
ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ

Փաստաթղթի համարը_______________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

 

 

 

 

 

 

 

 

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Նշում հարկ վճարողի ռեզիդենտության վերաբերյալ

Ռեզիդենտ շահութահարկ վճարող

 

Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարող

 

5. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

 

 

 

 

 

Բաժին 1.

 

(դրամ)

 

Համախառն եկամուտը

6.

Ապրանքների մատակարարումից եկամուտը

                             

7.

Արտադրանքի մատակարարումից եկամուտը

 

8.

Աշխատանքների կատարումից եկամուտը

 

9.

Ծառայությունների մատուցումից եկամուտը, այդ թվում`

 

1)

Անհատ ձեռնարկատերերի ֆրախտի դիմաց ստացվող եկամուտը

 

10.

Միջնորդական պայմանագրերի շրջանակներում իրականացված գործարքներից եկամուտը

 

11.

Հիմնական միջոցների օտարումից եկամուտը

 

12.

Ոչ նյութական ակտիվների օտարումից եկամուտը

 

13.

Այլ ակտիվների օտարումից եկամուտը

 

14.

Շահաբաժիններից եկամուտը

 

15.

Վարկերի տրամադրումից տոկոսային եկամուտը

 

16.

Փոխառությունների տրամադրումից տոկոսային եկամուտը

 

17.

Ֆինանսական վարձակալությունից տոկոսային եկամուտը

 

18.

Գործառնական վարձակալությունից վարձակալական վճարից և (կամ) սերվիտուտի վճարից եկամուտը

 

19.

Ռոյալթիներից եկամուտը

 

20.

Անհատույց ստացված դրամական միջոցներից եկամուտը

 

21.

Անհատույց ստացված հողամասերից եկամուտը

 

22.

Անհատույց ստացված այլ ակտիվներից եկամուտը

 

23.

Դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված և սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին փոխանցվող ակտիվներից եկամուտը

 

24.

Տիրազուրկ ակտիվների նկատմամբ շահութահարկ վճարողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ դատարանի որոշումների հիման վրա) իր իրավունքների ճանաչման դեպքում տիրազուրկ ակտիվներից եկամուտը

 

25.

Գույքագրման ժամանակ հայտնաբերված գույքի ավելցուկից եկամուտը

 

26.

Փաստացի առաջացած (առկա) պարտավորությունների` ամբողջությամբ կամ մասնակի զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտը

 

27.

Ապահովագրական հատուցումից եկամուտը

 

28.

Պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից եկամուտը

 

29.

Տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների տեսքով եկամուտը

 

30.

Անվավեր ճանաչված գործարքների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարված նվազեցումների վերաձևակերպումից եկամուտը

 

31.

Հարկման նպատակով դուրսգրման ենթակա կրեդիտորական պարտքերից եկամուտը

 

32.

Նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարումից եկամուտը

 

33.

Դուրս չգրված դեբիտորական պարտքերի մարման դեպքում` սահմանված կարգով պահուստին կատարված մասհանումներից եկամուտը, ինչպես նաև դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ճշգրտումից եկամուտը

 

34.

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կողմից նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի ակտիվների և ինվեստիցիոն արժեթղթերի` հաշվեկշռում վերականգնման արդյունքում հաշվեգրված եկամուտը

 

35.

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կողմից հաշվեկշռից դուրս չգրված ակտիվների դեպքում` սահմանված կարգով ձևավորված պահուստների նվազեցման գծով հաշվեգրված եկամուտը

 

36.

Ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչվող եկամուտը

 

37.

Վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից ապահովագրական ընկերությունների ստացվող կոմիսիոն վարձատրությունից եկամուտը

 

38.

Ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով ստացվող` պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում ձևավորված վճարումներից եկամուտը

 

39.

Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներին ավելացվող գումարներից եկամուտը

 

40.

Այլ եկամուտները

 

41.

Համախառն եկամուտը (6-40-րդ կետերում նշված եկամուտների հանրագումարը), այդ թվում`

 

1)

Արտոնագրային հարկով հարկվող գործունեությունից եկամուտը

 

2)

Համատեղ գործունեությունից եկամուտը

 

3)

Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացման ենթակա եկամուտը

 

 

Նվազեցումները

42.

Մատակարարված ապրանքների սկզբնական արժեքը

( )

43.

Մատակարարված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսը

( )

44.

Աշխատանքների կատարման հետ անմիջականորեն կապված ծախսը

( )

45.

Ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսը

( )

46.

Միջնորդական պայմանագրերի շրջանակներում իրականացված գործարքների հետ անմիջականորեն կապված ծախսը

( )

47.

Օտարված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը

( )

48.

Օտարված ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը

( )

49.

Օտարված այլ ակտիվների հաշվեկշռային արժեքը

( )

50.

Վարչական ծախսերը, այդ թվում`

( )

1)

ՀՀ տարածքից դուրս գործուղման հետ կապված ծախսերը

( )

2)

ՀՀ տարածքում գործուղման հետ կապված ծախսերը

( )

3)

Ներկայացուցչական ծախսերը

( )

4)

Կառավարման ծառայությունների գծով ծախսերը

( )

5)

Խորհրդատվական ծառայությունների գծով ծախսերը

( )

6)

Տեղեկատվական ծառայությունների գծով ծախսերը

( )

51.

Իրացման ծախսերը, այդ թվում`

( )

1)

Գովազդի գծով ծախսերը

( )

2)

Մարկետինգի գծով ծախսերը

( )

52.

Ոչ արտադրական բնույթի ծախսերը

( )

53.

Ֆինանսական ծախսերը, այդ թվում`

( )

1)

Վարկերի, ինչպես նաև բանկերից և վարկային կազմակերպություններից ներգրավված փոխառությունների գծով տոկոսը

( )

2)

Բանկ և (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով տոկոսը

( )

54.

Ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերը

( )

55.

Ապահովագրական և վերաապահովագրական ծախսը

( )

56.

Վարձակալական վճարի կամ սերվիտուտի գծով ծախսը

( )

57.

Պատճառված վնասի (կրած կորստի) հատուցման գծով ծախսը

( )

58.

Տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների տեսքով ծախսը

( )

59.

Չփոխհատուցվող և սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերի, տուրքերի և վճարների գծով ծախսը

( )

60.

Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցվող գումարների գծով ծախսը

( )

61.

Այլ ծախսերը

( )

62.

Ընդամենը ծախսերը (42-61-րդ կետերում նշված ծախսերի հանրագումարը)

( )

63.

Բնական կորուստը

( )

64.

Որակական կորուստը

( )

65.

Պատահական կորուստը

( )

66.

Այլ կորուստը

( )

67.

Ընդամենը կորուստները (63-66-րդ կետերում նշված կորուստների հանրագումարը)

( )

68.

Անվավեր ճանաչված գործարքների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտում ներառված գումարների վերաձևակերպումից նվազեցումը

( )

69.

Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները

( )

70.

Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարները

( )

71.

Նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները

( )

72.

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց ակտիվների և (կամ) ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարները

( )

73.

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կողմից կատարվող ապահովագրական և վերաապահովագրական հատուցումները

( )

74.

Ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով կատարվող ծախսերը

( )

75.

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց` կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով կրած կորուստները

( )

76.

Հարկային տարվան նախորդող 5 հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասը

( )

77.

Գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը

( )

78.

Վարձու աշխատող համարվող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150%-ը

( )

79.

Ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարվող` պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում ձևավորված վճարումների գծով ծախսը

( )

80.

Ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահաբաժինները

( )

81.

Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կամավոր կենսաթոշակային վճար

( )

82.

Այլ նվազեցումներ

( )

83.

Ընդամենը այլ նվազեցումները
(68-82-րդ կետերում նշված այլ նվազեցումների հանրագումարը)

( )

84.

Ընդամենը նվազեցումներ ([կետ 62] + [կետ 67] + [կետ 83]), այդ թվում`

( )

1)

Արտոնագրային հարկով հարկվող գործունեությունից նվազեցումները

( )

2)

Համատեղ գործունեությունից նվազեցումները

( )

3)

Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման գործունեության գծով նվազեցումները

( )

85.

Հարկվող շահույթը կամ հարկային վնասը
(([կետ 41] - [կետ 41 ենթակետ 1] - [կետ 41 ենթակետ 3]) + ([կետ 84] - [կետ 84 ենթակետ 1] - [կետ 84 ենթակետ 3]))

 

86.

Հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները

 ( )

87.

Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները
(([կետ 85] + [կետ 86]), եթե [կետ 85]>0 և ([կետ 85] + [կետ 86])>0, կամ 0)

 

88.

Հաշվետու տարվա շահութահարկի գումարը

 

89.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի` շահութահարկի նվազեցման արտոնության հետևանքով նվազեցվող շահութահարկի գումարը

( )

90.

Առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագներով կամ անվճար ծառայություններ մատուցող ռեզիդենտ շահութահարկ վճարողի` շահութահարկի նվազեցման արտոնության հետևանքով նվազեցվող շահութահարկի գումարը

( )

91.

Ընդամենը շահութահարկի նվազեցման արտոնության հետևանքով նվազեցվող շահութահարկի գումարը
([կետ 89] + [կետ 90])

( )

92.

Շահութահարկի գումարը` շահութահարկի նվազեցման արտոնությունները նվազեցնելուց հետո
(([կետ 88] + [կետ 91]), եթե ([կետ 88] + [կետ 91])>0, կամ 0)

 

93.

Նախորդ հաշվետու տարիների ընթացքում օտարերկրյա պետություններում գանձված և շահութահարկից նվազեցման ենթակա շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարների այն մասը, որը չի նվազեցվել նախորդ հաշվետու տարիների շահութահարկի գումարից

( )

94.

Հաշվետու տարում օտարերկրյա պետություններում գանձված և շահութահարկից նվազեցման ենթակա շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարը

( )

95.

Օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի հաշվետու տարվա շահութահարկից նվազեցվող գումարը
(([կետ 93] + [կետ 94]), եթե ([կետ 93]+[կետ 94])<[կետ 92], կամ [կետ 92])

( )

96.

Օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի հաջորդ տարիներ փոխանցվող գումարը
(([կետ 93] + [կետ 94] – [կետ 95]), եթե ([կետ 93] + [կետ 94] – [կետ 95])<0, կամ 0)

( )

97.

Մշտական հաստատությանը վճարված եկամուտներից ձևավորվող հարկման բազայի մասով հարկային գործակալի կողմից հաշվարկված և պահված շահութահարկի գումարը

( )

98.

Շահութահարկի գումարը` նվազեցումները կատարելուց հետո (([կետ 92] + [կետ 95] + [կետ 97]), եթե ([կետ 92] + [կետ 95] + [կետ 97])>0, կամ 0)

 

99.

Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի` մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների մասով շահութահարկի գումարը

 

100.

Շահութահարկի ընդհանուր գումարը
([կետ 98] + [կետ 99])

 

101.

Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը

( )

102.

Շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը նվազեցնելուց հետո
(([կետ 100] + [կետ 101]), եթե ([կետ 100] + [կետ 101])>0, կամ 0)

 

103.

Նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը

( )

104.

Վճարման ենթակա շահութահարկի գումարը
(([կետ 102] + [կետ 103]), եթե ([կետ 102] + [կետ 103])>0, կամ 0)

 

105.

Հաջորդ տարիներ փոխանցվող` չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը
(([կետ 102]+[կետ 103]), եթե ([կետ 102] + [կետ 103]<0), կամ 0)

( )

106.

Բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը
(([կետ 88] + [կետ 91] + [կետ 95] + [կետ 97] + [կետ 99] + [կետ 101]), եթե ([կետ 88] + [կետ 91] + [կետ 95] + [կետ 97] + [կետ 99] + [կետ 101])<0, կամ 0)

( )

107.

Շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը

 

 

ԲԱԺԻՆ 2.
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ` ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ ՉՀԱՄԱՐՎՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ` ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆԸ ՉՎԵՐԱԳՐՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

 

1. Եկամտի կոդը և տեսակը

2. Ստացված եկամուտները (հարկվող)

001 ապահովագրական հատուցումները

 

002 վերաապահովագրական վճարները

 

003 փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտները

 

004 շահաբաժինները

 

005 տոկոսները

 

006 ռոյալթիները

 

007 վարձակալական վճարները

 

008 ակտիվների արժեքի հավելաճը

 

009 արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը

 

010 Համահայկական բանկից ստացվող շահաբաժինները

 

099 Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտները

 

3. Ընդամենը

 

4. Եկամտի կոդը և տեսակը

5. Հաշվարկված շահութահարկի գումարները

001 ապահովագրական հատուցումները

 

002 վերաապահովագրական վճարները

 

003 փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտները

 

004 շահաբաժինները

 

005 տոկոսները

 

006 ռոյալթիները

 

007 վարձակալական վճարները

 

008 ակտիվների արժեքի հավելաճը

 

009 արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը

 

010 Համահայկական բանկից ստացվող շահաբաժինները

 

099 Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտները

 

6. Ընդամենը

 

7. Եկամտի կոդը և տեսակը

8. Ստացված եկամուտները (նվազ դրույքաչափով հարկվող)

001 ապահովագրական հատուցումները

 

002 վերաապահովագրական վճարները

 

003 փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտները

 

004 շահաբաժինները

 

005 տոկոսները

 

006 ռոյալթիները

 

007 վարձակալական վճարները

 

008 ակտիվների արժեքի հավելաճը

 

009 արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը

 

010 Համահայկական բանկից ստացվող շահաբաժինները

 

099 Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտները

 

9. Ընդամենը

 

10. Եկամտի կոդը և տեսակը

11. Հաշվարկված շահութահարկի գումարները

001 ապահովագրական հատուցումները

 

002 վերաապահովագրական վճարները

 

003 փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտները

 

004 շահաբաժինները

 

005 տոկոսները

 

006 ռոյալթիները

 

007 վարձակալական վճարները

 

008 ակտիվների արժեքի հավելաճը

 

009 արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը

 

010 Համահայկական բանկից ստացվող շահաբաժինները

 

099 Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտները

 

12. Ընդամենը

 

13. Ընդամենը հաշվարկված շահութահարկի գումարը
([կետ 6] + [կետ 12])

 

 

 

ԲԱԺԻՆ 3.
ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ, ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ

 

N

Դեբիտորական (կրեդիտորական) պարտքեր

Նախորդ տարի

Հաշվետու տարի

1

2

3

4

1.

Պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծումը («Այո»/«Ոչ»)

 

 

2.

Պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը

 

 

3.

Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գումարը

 

 

4.

Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարը

 

 

 

ԲԱԺԻՆ 4.
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՎԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԸ

 

N

Անհուսալի դեբի-
տորական պարտքի գումարը

Անհուսալի կրեդի-
տորական պարտքի գումարը

Դուրսգրման ամսաթիվը

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը

Դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի տվյալները

Կազմակեր-
պության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

ՀՎՀՀ

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը

1

2

3

4

5

6

7

8

1

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

ԲԱԺԻՆ 5.
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

N Հիմնական միջոցի անվանումը (խումբը) Ամորտիզացիոն ժամկետը
(ամիս)
Նախորդ տարի Հաշվետու տարի
1 2 3 4
1      
2      
3      
...      

 

ԲԱԺԻՆ 6.
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

N Ոչ նյութական ակտիվի անվանումը (խումբը) Ամորտիզացիոն ժամկետը
(ամիս)
Նախորդ տարի Հաշվետու տարի
1 2 3 4
1      
2      
3      
...      

 

ԲԱԺԻՆ 7.
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

 

         
 
 
 

 

ԲԱԺԻՆ 8
ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱԶԱՆԵՐԸ (ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ)

 

N/N Ակտիվ/Պարտավորություն Հաշվապահական հաշվեկշռային արժեք Հարկային բազա (հարկման նպատակով հաշվեկշռային արժեք)
Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված Ելք/պակասեցում, այդ թվում`
իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված,
մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները
Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված,
անհատույց օտարված, դուրս գրված, կորսված,
մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները
Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ
1 2   3     4          5          6     7     8          9         10 
1. Հիմնական միջոցներ                
2. Ոչ նյութական ակտիվներ                
3. Ներդրումներ (այդ թվում` տրված վարկեր, փոխառություններ)                
4. Հումք (նյութեր), կիսապատրաստուկներ                
5. Կենսաբանական ակտիվներ                
6. Անավարտ արտադրություն                
7. Պատրաստի արտադրանք                
8. Ապրանքներ                
9. Տրված կանխավճարներ                
10. Դեբիտորական պարտքեր բյուջեներին                
11. Դեբիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով                
12. Դեբիտորական պարտքեր աշխատավարձի մասով                
13. Դեբիտորական պարտքեր շահաբաժինների մասով                
14. Այլ դեբիտորական պարտքեր                
15. Առհաշիվ անձանցից ստացման ենթակա գումարներ                
16. Դրամական միջոցներ                
17. Արժեթղթեր                
18. Այլ ակտիվներ                
19. Ընդամենը ակտիվներ
(1-18-րդ կետերի հանրագումար)
               
20. Ստացված վարկեր և փոխառություններ                
21. Ստացված կանխավճարներ                
22. Կրեդիտորական պարտքեր բյուջեներին                
23. Կրեդիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով                
24. Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի մասով                
25. Կրեդիտորական պարտքեր շահաբաժինների մասով                
26. Կրեդիտորական պարտքեր գնումների մասով                
27. Այլ կրեդիտորական պարտքեր                
28. Առհաշիվ անձանց տրման ենթակա գումարներ                
29. Այլ պարտավորություններ                
30. Ընդամենը պարտավորություններ (20-29-րդ կետերի հանրագումար)                
31. Կանոնադրական կապիտալ                
32. Չբաշխված շահույթ                
33. Սեփական կապիտալի այլ տարրեր                
34. Ընդամենը սեփական կապիտալ
(31-33-րդ կետերի հանրագումար)
               

 

ԲԱԺԻՆ 9.
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ` ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Գործունեության տեսակը (կոդ) Տեսակարար կշիռը,
(%)
բաժին հատված խումբ դաս ենթադաս
             
             
             

 

ԲԱԺԻՆ 10.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԱՅԴ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿԱՄ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԽՄԲԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

N/N Հարկ վճարողի կամ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների անվանումները Հարկ վճարողի կամ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների ՀՎՀՀ Ապրանքների մաքսային
արժեքը (ՀՀ դրամ)
Ոչ ռեզիդենտ կազմակեր-
պություններին ՀՀ տարածքից դուրս մատուցված ծառայություն-
ների և (կամ) նրանց համար կատարված աշխատանքների (բացառությամբ շինարարական կամ շինմոնտաժային) աշխատանքների արժեքը
(ՀՀ դրամ)
ՀՀ ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեու-
թյունից
մուտքագրված արտարժույթի գումարը
ՀՀ ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործու-
նեությունից
մուտքագրված արտարժույթի տեսակը (ԱՄՆ դոլար, Եվրո, ռուսական ռուբլի և այլն)
1 2 3 4 5 6 7
1.            
2.            
           

 

ԲԱԺԻՆ 11.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԱՅԴ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿԱՄ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԽՄԲԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

N/N Հարկ վճարողի կամ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների անվանումները Հարկ վճարողի կամ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների ՀՎՀՀ-ն Շինարարական կամ շինմոնտաժային աշխատանքների արժեքը`
(ՀՀ դրամ)
1 2 3 4
1.      
2.      
     

 

Պաշտոնատար անձ ___________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ԿԱՐԳ
ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի (այսուհետ` մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի) շահութահարկի հաշվարկի ձևը (այսուհետ` Հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան: Հաշվարկում թվային տվյալները լրացվում են դրամներով (առանց լումաների), իսկ Հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ: Հաշվարկի 1-ին բաժինը լրացվում է ռեզիդենտ կազմակերպությունների (բացառությամբ պայմանագրային ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի, որոնց կողմից լրացվում է Հավելված 2-ով հաստատված` պայմանագրային ներդրումային ֆոնդի և արժեթղթավորման հիմնադրամի շահութահարկի հաշվարկի ձևը), անհատ ձեռնարկատերերի, նոտարների և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից: Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները Հաշվարկի 1-ին բաժնում լրացնում են միայն մշտական հաստատությանը վերագրվող եկամուտները և նվազեցումները: Մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների մասով լրացվում է Հաշվարկի 2-րդ բաժինը: Հաշվարկի 1-ին բաժնում չեն լրացվում Օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն` եկամուտ չհամարվող տարրերը և Օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` ծախս չհամարվող տարրերը: Անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից ներկայացվող Հաշվարկում չեն լրացվում Օրենսգրքի 4-րդ հոդվածին համապատասխան` անձնական եկամուտները: Համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով Հաշվարկը ներկայացվում է համատեղ գործունեության հաշվետու մասնակցի կողմից, որտեղ արտացոլվում են ինչպես համատեղ գործունեությանը վերաբերող, այնպես էլ անմիջականորեն համատեղ գործունեության հաշվետու մասնակցին վերաբերող ցուցանիշները (արդյունքները): Հաշվարկ հարկային մարմին չեն ներկայացնում հաշվետու տարվա ամբողջ ընթացքում շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող ռեզիդենտ կազմակերպությունները: Հաշվետու տարվա ամբողջ ընթացքում շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկային մարմին ներկայացնում են Հաշվարկը, որտեղ լրացնում են միայն Հաշվարկի 1-ին բաժնի 106-րդ կետը, իսկ Հաշվարկի 2-8-րդ բաժինները չեն լրացնում:

2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է ռեզիդենտ կազմակերպության և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը:

4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի գտնվելու կամ բնակության վայրը:

5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի ռեզիդենտության վերաբերյալ տեղեկությունը` համապատասխան վանդակում նշում կատարելու միջոցով:

6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվարկը:

i

7. Հաշվարկի 1-ին բաժնի 6-40-րդ կետերում լրացվում են Օրենսգրքի 4-րդ, 104-րդ, 107-րդ և 109-րդ հոդվածներին համապատասխան եկամուտները: Ընդ որում` հաշվետու տարվա ընթացքում շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգին անցած ռեզիդենտներ լրացնում են շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու պահից (շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու պահից) հետո ստացվող եկամուտները: Մասնավորապես, Հաշվարկի 1-ին բաժնի.

1) 6-րդ կետում լրացվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների մատակարարումից եկամուտը,

2) 13-րդ կետում լրացվում է ապրանք, արտադրանք, հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհամարվող` այլ ակտիվների օտարումից եկամուտը,

3) 20-22-րդ կետերում լրացվում են անհատույց ստացված ակտիվներից եկամուտները, ինչպես նաև համատեղ գործունեության մասնակցից ստացված ակտիվներից եկամուտները, եթե դրանք ստացվել են մինչև հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը: Ընդ որում, 22-րդ կետում լրացվում է անհատույց ստացված` դրամական միջոց կամ հողամաս չհամարվող այլ ակտիվներից եկամուտը,

4) 26-րդ կետում լրացվում է փաստացի առաջացած (առկա) պարտավորությունների` ամբողջությամբ կամ մասնակի զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտը, բացառությամբ հարկային արտոնությունների և վճարների գծով տրվող արտոնությունների գումարների,

5) 38-րդ կետում լրացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով ստացվող այն վճարումներից եկամուտը, որոնք ձևավորվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում,

i

6) 39-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներին ավելացվող գումարներից եկամուտը, եթե այդ գումարները շահութահարկով հարկման նպատակով ճանաչվել են որպես համախառն եկամտից նվազեցում:

8. Հաշվարկի 1-ին բաժնի 41-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա համախառն եկամուտը` որպես Հաշվարկի 1-ին բաժնի 6-40-րդ կետերում նշված եկամուտների հանրագումար: Մասնավորապես, Հաշվարկի 1-ին բաժնի 41-րդ կետի.

i

1) 2-րդ ենթակետում լրացվում է Օրենսգրքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինելու մասին հայտարարություն հարկային մարմին ներկայացնելուց հետո համատեղ գործունեությունից եկամուտը,

2) 3-րդ ենթակետում լրացվում է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացման ենթակա եկամուտը:

i

9. Հաշվարկի 1-ին բաժնի 42-61-րդ կետերում լրացվում են Օրենսգրքի 111-րդ, 114-121-րդ, 133-րդ և 451-րդ հոդվածներին, ինչպես նաև շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգին անցած ռեզիդենտների Օրենսգրքի 264-րդ հոդվածին համապատասխան ծախսերը` առանց հաշվանցվող հարկերի: Մասնավորապես, Հաշվարկի 1-ին բաժնի.

1) 42-րդ կետում լրացվում է մատակարարված` առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը,

i

2) 60-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցվող գումարների գծով ծախսը, եթե նույն մասում նշված ակտիվների գծով ծախսերը ենթակա են համախառն եկամտից նվազեցման,

3) 61-րդ կետում լրացվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից կատարված այլ ծախսերը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան` մշտական հաստատության նպատակների համար կատարված ծախսերը:

10. Հաշվարկի 1-ին բաժնի 62-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա համախառն եկամտից նվազեցման ենթակա` 42-61-րդ կետերում նշված ծախսերի հանրագումարը:

i

11. Հաշվարկի 1-ին բաժնի 63-66-րդ կետերում լրացվում են Օրենսգրքի 122-րդ հոդվածին համապատասխան կորուստները:

12. Հաշվարկի 1-ին բաժնի 67-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա համախառն եկամտից նվազեցման ենթակա` 63-66-րդ կետերում նշված կորուստների հանրագումարը:

i

13. Հաշվարկի 1-ին բաժնի 68-82-րդ կետերում լրացվում են Օրենսգրքի 123-րդ և 124-րդ հոդվածներին համապատասխան այլ նվազեցումները: Մասնավորապես, Հաշվարկի 1-ին բաժնի.

1) 76-րդ կետում չեն լրացվում հարկման հատուկ համակարգերի շրջանակներում իրականացվող գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները: Իսկ մինչև հարկման հատուկ համակարգերի շրջանակներում գործունեություն սկսելը` հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում իրականացված գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները հետագայում կրկին հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում համախառն եկամտից նվազեցնելու առումով այդ վնասների առաջացման հաշվետու տարվան հաջորդող հինգ տարիների հաշվարկում ներառվում են նաև հարկման հատուկ համակարգերի շրջանակներում գործունեության իրականացման տարիները: Նախորդ տարում հարկային մարմինների կողմից իրականացված` շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ արձանագրված հարկային վնասների պակասեցման (ավելացման) դեպքում Հաշվարկի 1-ին բաժնի 76-րդ կետում լրացվում է ստուգմամբ ճշգրտված հարկային վնասը (ճշտված վերջնական արդյունքը),

2) 77-րդ կետում լրացվում է շահութահարկ վճարողի մոտ վարձու աշխատող համարվող (այդ թվում` համատեղության կարգով), ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա շահութահարկ վճարողին ծառայություն մատուցող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150%-ը,

3) 78-րդ կետում լրացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարվող այն վճարումները, որոնք ձևավորվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում,

4) 81-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իր համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների այն մասը, որը չի գերազանցում հարկման բազայի հինգ տոկոսը:

14. Հաշվարկի 1-ին բաժնի 83-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա համախառն եկամտից նվազեցման ենթակա` 68-82-րդ կետերում նշված այլ նվազեցումների հանրագումարը:

15. Հաշվարկի 1-ին բաժնի 84-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա համախառն եկամտից նվազեցման ենթակա` 62-րդ, 67-րդ և 83-րդ կետերում նշված նվազեցումների հանրագումարը: Մասնավորապես, Հաշվարկի 1-ին բաժնի 84-րդ կետի.

i

1) 2-րդ ենթակետում լրացվում է Օրենսգրքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինելու մասին հայտարարություն հարկային մարմին ներկայացնելուց հետո համատեղ գործունեությունից նվազեցումները,

2) 3-րդ ենթակետում լրացվում է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման գործունեության գծով նվազեցումները:

i

16. Հաշվարկի 1-ին բաժնի 85-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 105-րդ հոդվածին համապատասխան` հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերություն) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերություն): Ընդ որում, հարկային վնասը ցույց է տրվում փակագծերի մեջ:

i

17. Հաշվարկի 1-ին բաժնի 86-րդ կետում լրացվում են հարկվող շահույթի նվազեցման, այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման արտոնությունները` Օրենսգրքի 126-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով և (կամ) այլ օրենքներով սահմանված արտոնությունները:

18. Հաշվարկի 1-ին բաժնի 87-րդ կետում լրացվում են հարկվող շահույթ` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման (այդ թվում` շահութահարկի վճարումից եկամուտների ազատման) արտոնությունները` որպես 85-րդ և 86-րդ կետերում նշված գումարների հանրագումար, եթե 85-րդ կետում նշված գումարը մեծ է 0-ից և միաժամանակ 85-րդ և 86-րդ կետերում նշված գումարների հանրագումարը մեծ է 0-ից:

i

19. Հաշվարկի 1-ին բաժնի 88-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով կամ 128-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարը:

i

20. Հաշվարկի 1-ին բաժնի 89-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100%-ը, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30%-ը:

i

21. Հաշվարկի 1-ին բաժնի 90-րդ կետում լրացվում են Օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների դիմաց չստացված (պակաս ստացված) եկամուտները:

22. Հաշվարկի 1-ին բաժնի 91-րդ կետում լրացվում է շահութահարկի նվազեցման արտոնության հետևանքով նվազեցվող շահութահարկի գումարը` որպես 89-րդ և 90-րդ կետերում նշված գումարների հանրագումար:

23. Հաշվարկի 1-ին բաժնի 92-րդ կետում լրացվում է շահութահարկի գումարը` շահութահարկի նվազեցման արտոնությունները նվազեցնելուց հետո` որպես 88-րդ և 91-րդ կետերում նշված գումարների հանրագումար, եթե 88-րդ և 91-րդ կետերում նշված գումարների հանրագումարը մեծ է 0-ից:

i

24. Հաշվարկի 1-ին բաժնի 93-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 20-րդ հոդվածին կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան` նախորդ հաշվետու տարիների ընթացքում օտարերկրյա պետություններում գանձված և շահութահարկից նվազեցման ենթակա շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարների այն մասը, որը չի նվազեցվել նախորդ հաշվետու տարիների շահութահարկի գումարից: Այս կետը լրացվում է միայն ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից:

25. Հաշվարկի 1-ին բաժնի 94-96-րդ կետերը լրացվում են` Օրենսգրքի 20-րդ հոդվածին համապատասխան: Այս կետերը լրացվում են միայն ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից:

i

26. Հաշվարկի 1-ին բաժնի 97-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 130-րդ հոդվածին համապատասխան` մշտական հաստատությանը վերագրվող եկամուտներից հարկման բազայի մասով հարկային գործակալի կողմից հաշվարկված և պահված շահութահարկի գումարը: Ընդ որում, այս կետում լրացվում է հարկային գործակալի կողմից հաշվարկված և պահված շահութահարկի այն գումարները, որոնց վերաբերող` մշտական հաստատությանը վերագրվող եկամուտները ներառվել են սույն հաշվարկի 1-ին բաժնի 6-40-րդ կետերում: Այս կետը լրացվում է միայն մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից:

27. Հաշվարկի 1-ին բաժնի 98-րդ կետում լրացվում է նվազեցումները կատարելուց հետո շահութահարկի գումարը` որպես 92-րդ, 95-րդ և 97-րդ կետերում նշված գումարների հանրագումար, եթե 92-րդ, 95-րդ և 97-րդ կետերում նշված գումարների հանրագումարը մեծ է 0-ից:

28. Հաշվարկի 1-ին բաժնի 99-րդ կետում լրացվում է մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի` մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների մասով` սույն հաշվարկի 2-րդ բաժնի 13-րդ կետում նշված շահութահարկի գումարը:

29. Հաշվարկի 1-ին բաժնի 100-րդ կետում լրացվում է շահութահարկի ընդհանուր գումարը` որպես 98-րդ և 99-րդ կետերում նշված գումարների հանրագումար:

i

30. Հաշվարկի 1-ին բաժնի 101-րդ կետում ինքնաշխատ լրացվում է Օրենսգրքի 135-րդ հոդվածին համապատասխան` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը:

31. Հաշվարկի 1-ին բաժնի 102-րդ կետում լրացվում է շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը նվազեցնելուց հետո` որպես 100-րդ և 101-րդ կետերում նշված գումարների հանրագումար, եթե 100-րդ և 101-րդ կետերում նշված գումարների հանրագումարը մեծ է 0-ից:

32. Հաշվարկի 1-ին բաժնի 103-րդ կետում լրացվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` վճարված և փաստացի շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները, որոնք ենթակա են հաշվանցման 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` ռեզիդենտ շահութահարկ վճարողի տվյալ հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի կանխավճարների գումարները գերազանցող փաստացի շահութահարկի գումարներից` Օրենսգրքի 451-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան: Այս կետը լրացվում է միայն ռեզիդենտ կազմակերպությունների կողմից:

33. Հաշվարկի 1-ին բաժնի 104-րդ կետում լրացվում է վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես 102-րդ և 103-րդ կետերում նշված գումարների հանրագումար, եթե 102-րդ և 103-րդ կետերում նշված գումարների հանրագումարը մեծ է 0-ից:

34. Հաշվարկի 1-ին բաժնի 105-րդ կետում լրացվում է հաջորդ տարիներ փոխանցվող` չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը` որպես 102-րդ և 103-րդ կետերում նշված գումարների հանրագումար, եթե 102-րդ և 103-րդ կետերում նշված գումարների հանրագումարը փոքր է 0-ից: Այս կետը լրացվում է միայն ռեզիդենտ կազմակերպությունների կողմից:

35. Հաշվարկի 1-ին բաժնի 106-րդ կետում լրացվում է պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը` որպես 88-րդ, 91-րդ, 95-րդ, 97-րդ, 99-րդ և 101-րդ կետերում նշված գումարների հանրագումար, եթե 88-րդ, 91-րդ, 95-րդ, 97-րդ, 99-րդ և 101-րդ կետերում նշված գումարների հանրագումարը փոքր է 0-ից:

i

36. Հաշվարկի 1-ին բաժնի 107-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեություններ իրականացնող անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը` գործունեության այդ տեսակների մասով ամսական հինգ հազար դրամի չափով:

37. Հաշվարկի 2-րդ բաժնում լրացվում է մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի` հարկային գործակալ չհամարվողների կողմից ստացված` մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտները և դրանց գծով հաշվարկված շահութահարկի գումարները: Մասնավորապես, Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի.

1) 1-ին, 4-րդ, 7-րդ և 10-րդ կետերում լրացվում է եկամտի կոդը և տեսակը.

ա) 001` ապահովագրական հատուցումներ.

բ) 002` վերաապահովագրական վճարներ.

գ) 003` փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ.

դ) 004` շահաբաժիններ.

ե) 005` տոկոսներ.

զ) 006` ռոյալթիներ.

է) 007` վարձակալական վճարներ.

ը) 008` ակտիվների արժեքի հավելաճ.

թ) 009` արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճ.

ժ) 010` Համահայկական բանկից ստացվող շահաբաժիններ.

ի) 099` Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտներ,

2) 2-րդ կետում լրացվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հաշվետու ժամանակաշրջանում փաստացի ստացված այն եկամուտների մեծությունները, որոնք ստացվել են հարկային գործակալ չհանդիսացողներից` ըստ եկամտի տեսակների: Ընդ որում, նշված կետում չեն լրացվում սույն կարգի 8-րդ կետին դասվող եկամուտները,

3) 3-րդ կետում լրացվում է 2-րդ կետի հանրագումարը,

4) 5-րդ կետում լրացվում են 2-րդ կետում նշված գումարներից հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված` Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարները` ըստ եկամտի տեսակների,

5) 6-րդ կետում լրացվում է 5-րդ կետի հանրագումարը,

6) 8-րդ կետում լրացվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում փաստացի ստացված Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող այն եկամուտները, որոնք ստացվել են հարկային գործակալ չհանդիսացողներից` ըստ եկամտի տեսակների և որոնք Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով ենթակա են հարկման Օրենսգրքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով,

7) 9-րդ կետում լրացվում է 8-րդ կետի հանրագումարը,

8) 11-րդ կետում լրացվում են 8-րդ կետում նշված գումարներից հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված շահութահարկի գումարները` ըստ եկամտի տեսակների,

9) 12-րդ կետում լրացվում է 11-րդ կետի հանրագումարը,

10) 13-րդ կետում լրացվում է հաշվարկված շահութահարկի գումարը` որպես 6-րդ և 12-րդ կետերի հանրագումար:

i

38. Հաշվարկի 3-րդ բաժնի աղյուսակում («Դեբիտորական, կրեդիտորական պարտքեր») լրացվում են Օրենսգրքի 106-րդ, 109-րդ և 123-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2017թ. «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1373-Ն որոշման` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված լրացուցիչ տեղեկությունները` նախորդ և հաշվետու տարիներում դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծման մասին (1-ին տող, 3-րդ և 4-րդ սյունակներ), դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի)` նախորդ և հաշվետու տարիների դեկտեմբերի 31-ի ավարտին մեծության մասին (2-րդ տող, 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի դեբիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (3-րդ տող, 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի կրեդիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (4-րդ տող, 3-րդ և 4-րդ սյունակներ):

i

39. Հաշվարկի 4-րդ բաժնում լրացվում են Օրենսգրքի 106-րդ, 109-րդ և 123-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2017 թ. «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1373-Ն որոշման` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված` շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, ջրօգտագործող հարկ վճարողների, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների, բնակչությանը ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող հարկ վճարողների) կողմից հաշվետու (հարկային) տարվա ընթացքում անհուսալի ճանաչված դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գումարները: Մասնավորապես, Հաշվարկի 4-րդ բաժնի աղյուսակի.

1) 1-ին սյունակում լրացվում է հերթական համարը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքի գումարը, բացառությամբ յուրաքանչյուր դեբիտորի մասով 100 հազար դրամը չգերազանցող պարտքի գումարի,

3) 3-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքի գումարը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի դուրսգրման ամսաթիվը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության) օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը,

6) 6-րդ սյունակում լրացվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

7) 7-րդ սյունակում լրացվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի հարկային մարմինների կողմից տրված ՀՎՀՀ-ն` առկայության դեպքում,

8) 8-րդ սյունակում լրացվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը:

i

40. Հաշվարկի 5-րդ բաժնի աղյուսակում («Հարկման նպատակով հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետները») լրացվում են նախորդ և հաշվետու տարիներում հիմնական միջոցների համար շահութահարկ վճարողի կողմից ընտրված ամորտիզացիոն ժամկետները` ամիսների թվով արտահայտված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասին, 451-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի 2-րդ կետերին համապատասխան:

41. Հաշվարկի 6-րդ բաժնի աղյուսակում («Հարկման նպատակով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները») լրացվում են նախորդ և հաշվետու տարիներում ոչ նյութական ակտիվների համար շահութահարկ վճարողի կողմից ընտրված ամորտիզացիոն ժամկետները` ամիսների թվով արտահայտված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասին, 451-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի 2-րդ կետերին համապատասխան:

42. Հաշվարկի 7-րդ բաժնի աղյուսակում («Հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումներ») լրացվում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումները:

43. Հաշվարկի 8-րդ բաժնի աղյուսակում («Ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները և հարկային բազաները (հարկման նպատակով հաշվեկշռային արժեքները)») լրացվում են ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները և հարկային բազաները (հարկման նպատակով հաշվեկշռային արժեքները):

i

44. Հաշվարկի 9-րդ բաժնի աղյուսակում («Եկամուտները` ըստ գործունեության տեսակների») լրացվում են հաշվետու տարում շահութահարկ վճարողի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման): Ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C25910 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0/ համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շահութահարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար: Այս աղյուսակը ենթակա է պարտադիր լրացման, եթե լրացված են Հաշվարկի 1-ին բաժնի 6-10 կետերից որևէ մեկը:

45. Հաշվարկի 10-րդ բաժնի աղյուսակը («Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկություններ») լրացվում է ռեզիդենտ կազմակերպությունների կողմից:

46. Հաշվարկի 11-րդ բաժնի աղյուսակը («Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված` բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկություններ») լրացվում է ռեզիդենտ կազմակերպությունների կողմից:

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 749-Ն հրամանի

 

Ձև___

 

ՀԱՇՎԱՐԿ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ

Փաստաթղթի համարը______________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

 

 

 

 

 

 

 

 

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

 

 

 

 

 

(դրամ)

5.

Զուտ ակտիվների հանրագումարը

 

6.

Շահութահարկի գումարը

                

7.

Նախորդ հաշվետու տարիների ընթացքում օտարերկրյա պետություններում գանձված և շահութահարկից նվազեցման ենթակա շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարների այն մասը, որը չի նվազեցվել նախորդ հաշվետու տարիների շահութահարկի գումարից

( )

8.

Հաշվետու տարում օտարերկրյա պետություններում գանձված և շահութահարկից նվազեցման ենթակա շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարը

( )

9.

Օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի հաշվետու տարվա շահութահարկից նվազեցվող գումարը
(([կետ 7]+[կետ 8]), եթե ([կետ 7]+[կետ 8])<[կետ 6], կամ [կետ 6])

( )

10.

Օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի հաջորդ տարիներ փոխանցվող գումարը
(([կետ 7]+[կետ 8]–[կետ 9]), եթե ([կետ 7]+[կետ 8]–[կետ 9])<0, կամ 0)

( )

11.

Շահութահարկի ընդհանուր գումարը
(([կետ 6] + [կետ 9]), եթե ([կետ 6] + [կետ 9])>0, կամ 0)

 

12.

Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը

( )

13.

Վճարման ենթակա շահութահարկի գումարը
(([կետ 11]+[կետ 12]), եթե ([կետ 11]+[կետ 12])>0, կամ 0)

 

14.

Բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը (([կետ 11]+[կետ 12]), եթե ([կետ 11]+[կետ 12])<0, կամ 0)

( )

 

Պաշտոնատար անձ ___________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ԿԱՐԳ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

i

1. Պայմանագրային ներդրումային ֆոնդի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի շահութահարկի հաշվարկի ձևը (այսուհետ` Հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների): Հաշվարկում հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ:

2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը:

4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը):

5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվարկը:

6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է զուտ ակտիվների հանրագումարը, որը որոշվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած և հարկային մարմնի հետ համաձայնեցրած կարգով: Սույն կետի կիրառության իմաստով` ներդրումային ֆոնդի զուտ ակտիվներից չեն նվազեցվում ներդրումային ֆոնդի մասնակիցներին ներդրումային ֆոնդի ակտիվներից շահաբաժնի կամ նման այլ ձևով կատարված բաշխումների գումարները:

i

7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարը:

i

8. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 20-րդ հոդվածին կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան` նախորդ հաշվետու տարիների ընթացքում օտարերկրյա պետություններում գանձված և շահութահարկից նվազեցման ենթակա շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարների այն մասը, որը չի նվազեցվել նախորդ հաշվետու տարիների շահութահարկի գումարից:

9. Հաշվարկի 8-10-րդ կետերը լրացվում են` Օրենսգրքի 20-րդ հոդվածին համապատասխան:

10. Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է շահութահարկի ընդհանուր գումարը` որպես 6-րդ և 9-րդ կետերում նշված գումարների հանրագումար, եթե 6-րդ և 9-րդ կետերում նշված գումարների հանրագումարը մեծ է 0-ից:

i

11. Հաշվարկի 12-րդ կետում ինքնաշխատ լրացվում է հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը` Օրենսգրքի 135-րդ հոդվածին համապատասխան:

12. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է պայմանագրային ներդրումային ֆոնդի կամ արժեթղթավորման հիմնադրամի վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես 11-րդ և 12-րդ կետերում նշված գումարների հանրագումար, եթե 11-րդ և 12-րդ կետերում նշված գումարների հանրագումարը մեծ է 0-ից:

13. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է պայմանագրային ներդրումային ֆոնդին կամ արժեթղթավորման հիմնադրամին բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը` որպես 11-րդ և 12-րդ կետերում նշված գումարների հանրագումար, եթե 11-րդ և 12-րդ կետերում նշված գումարների հանրագումարը փոքր է 0-ից:

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 749-Ն հրամանի

 

Ձև___

 

ՀԱՇՎԱՐԿ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ
Փաստաթղթի համարը ________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
1. Հարկ վճարողի հաշվառման համարը                
2. Հարկ վճարողը  
3. Հարկ վճարողի հաշվառման վայրը (բնակության վայրը)  
4. Հանրային ծառայությունների համարանիշը                    
5. Հաշվետու ժամանակաշրջանը Տարի        

 

(դրամ)

6. Շահութահարկի հարկման բազա                        
7. Ձեռնարկատիրական (նոտարական) գործունեությունից սոցիալական վճար  
8. Սոցիալական վճար արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկի համակարգում իրականացվող գործունեության մասով  
9. Ընդամենը սոցիալական վճար  
10. Կամավոր կենսաթոշակային վճար  

 

Պաշտոնատար անձ ___________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ԿԱՐԳ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկի ձևը (այսուհետ` Հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Հաշվարկում թվային տվյալները լրացվում են դրամներով (առանց լումաների):

2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի անունը, ազգանունը:

4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի հաշվառման վայրը (բնակության վայրը):

5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը:

6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար լրացվում է Հաշվարկը:

7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում է շահութահարկի հարկման բազան (հարկվող շահույթը), որը լրացվում է Հավելված 1-ով հաստատված` «Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկ»-ի 1-ին բաժնի աղյուսակի 87-րդ կետում նշված գումարը:

8. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված չափերով հաշվարկված սոցիալական վճարի գումարը:

9. Հաշվարկի 8-րդ կետում լրացվում է արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկի համակարգում իրականացվող գործունեության մասով հաշվարկվող սոցիալական վճարի գումարը (յուրաքանչյուր ամսվա հաշվով 5000 դրամ): Ընդ որում` բացառապես արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից լրացվում է Հաշվարկի միայն սույն կետը:

10. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում է սոցիալական վճարի ընդհանուր գումարը` որպես 7-րդ և 8-րդ կետերում նշված գումարների հանրագումար:

11. Հաշվարկի 10-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից վճարված կամավոր կենսաթոշակային վճարների գումարը` ամբողջությամբ:

 

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 749-Ն հրամանի

 

Ձև___

 

ՀԱՇՎԱՐԿ
ԱՌԱՆՑ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ

Փաստաթղթի համարը____________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

 

 

 

 

 

 

      

 

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

 

 

 

 

 

(դրամ)

5. Եկամտի կոդը և տեսակը

6. Ստացված եկամուտները (հարկվող)

001 ապահովագրական հատուցումները

 

002 վերաապահովագրական վճարները

 

003 փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտները

 

004 շահաբաժինները

 

005 տոկոսները

 

006 ռոյալթիները

 

007 վարձակալական վճարները

 

008 ակտիվների արժեքի հավելաճը

 

009 արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը

 

010 Համահայկական բանկից ստացվող շահաբաժինները

 

099 Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտները

 

7. Ընդամենը

 

8. Եկամտի կոդը և տեսակը

9. Հաշվարկված շահութահարկի գումարները

001 ապահովագրական հատուցումները

 

002 վերաապահովագրական վճարները

 

003 փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտները

 

004 շահաբաժինները

 

005 տոկոսները

 

006 ռոյալթիները

 

007 վարձակալական վճարները

 

008 ակտիվների արժեքի հավելաճը

 

009 արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը

 

010 Համահայկական բանկից ստացվող շահաբաժինները

 

099 Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտները

 

10. Ընդամենը

 

11. Եկամտի կոդը և տեսակը

12. Ստացված եկամուտները (նվազ դրույքաչափով հարկվող)

001 ապահովագրական հատուցումները

 

002 վերաապահովագրական վճարները

 

003 փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտները

 

004 շահաբաժինները

 

005 տոկոսները

 

006 ռոյալթիները

 

007 վարձակալական վճարները

 

008 ակտիվների արժեքի հավելաճը

 

009 արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը

 

010 Համահայկական բանկից ստացվող շահաբաժինները

 

099 Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտները

 

13. Ընդամենը

 

14. Եկամտի կոդը և տեսակը

15. Հաշվարկված շահութահարկի գումարները

001 ապահովագրական հատուցումները

 

002 վերաապահովագրական վճարները

 

003 փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտները

 

004 շահաբաժինները

 

005 տոկոսները

 

006 ռոյալթիները

 

007 վարձակալական վճարները

 

008 ակտիվների արժեքի հավելաճը

 

009 արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը

 

010 Համահայկական բանկից ստացվող շահաբաժինները

 

099 Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտները

 

16. Ընդամենը

 

17. Ընդամենը հաշվարկված շահութահարկի գումարը (կետ 10 + կետ 16)

 

 

Պաշտոնատար անձ ___________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ԿԱՐԳ
ԱՌԱՆՑ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկի ձևը (այսուհետ` Հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Հաշվարկում թվային տվյալները լրացվում են դրամներով (առանց լումաների): Հաշվարկում չեն լրացվում Օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն` եկամուտ չհամարվող տարրերը, ինչպես նաև այն եկամուտները, որոնք Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում:

2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` առկայության դեպքում:

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի լրիվ անվանումը:

4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի գտնվելու վայրը:

5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է Հաշվարկը:

6. Հաշվարկի 5-րդ, 8-րդ, 11-րդ և 14-րդ կետերում լրացվում է եկամտի կոդը և տեսակը.

1) 001` ապահովագրական հատուցումներ.

2) 002` վերաապահովագրական վճարներ.

3) 003` փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ.

4) 004` շահաբաժիններ.

5) 005` տոկոսներ.

6) 006` ռոյալթիներ.

7) 007` վարձակալական վճարներ.

8) 008` ակտիվների արժեքի հավելաճ.

9) 009` արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճ.

10) 010` Համահայկական բանկից ստացվող շահաբաժիններ.

11) 099` Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտներ:

7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում են առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հաշվետու ժամանակաշրջանում փաստացի ստացված այն եկամուտների մեծությունները, որոնք ստացվել են հարկային գործակալ չհանդիսացողներից` ըստ եկամտի տեսակների: Ընդ որում, նշված կետում չեն լրացվում սույն կարգի 12-րդ կետին դասվող եկամուտները:

8. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է 6-րդ կետի հանրագումարը:

i

9. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում են 6-րդ կետում նշված գումարներից հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված` Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարները` ըստ եկամտի տեսակների:

10. Հաշվարկի 10-րդ կետում լրացվում է 9-րդ կետի հանրագումարը:

11. Հաշվարկի 12-րդ կետում լրացվում են առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում փաստացի ստացված Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող այն եկամուտները, որոնք ստացվել են հարկային գործակալ չհանդիսացողներից` ըստ եկամտի տեսակների և որոնք Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով ենթակա են հարկման Օրենսգրքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով:

12. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է 12-րդ կետի հանրագումարը:

13. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում է 12-րդ կետում նշված գումարներից հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված շահութահարկի գումարները` ըստ եկամտի տեսակների:

14. Հաշվարկի 16-րդ կետում լրացվում է 15-րդ կետի հանրագումարը:

15. Հաշվարկի 17-րդ կետում լրացվում է հաշվարկված շահութահարկի հանրագումարը` որպես 10-րդ և 16-րդ կետերի հանրագումար:

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.12.2018
N 749-Ն
Հրաման