Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 374 ԵՎ ...

 

 

040.1321.291201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2001 թվականի N 1321

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 374 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 694 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 և մարտի 30-ի N 255 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 374 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 18-ի N 870 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը, 4-րդ կետի «ա» ենթակետը և որոշման N 1 հավելվածը համարել չեղյալ.

i

բ) որոշման 3-րդ կետում «3.400.000,0» թիվը փոխարինել «3.000.000,0» թվով.

գ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից լրացուցիչ գումար հատկացնելու մասին» N 694 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 29-ի N 1178 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետում`

«մուտքերի չափով» բառերը փոխարինել «մուտքերի հաշվին» բառերով.

«հատկացումների գումարը» բառերից հետո լրացնել «1.825.532,8 հազ. դրամով, «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 06 խմբի 03 ենթախմբի «1. Ընտանեկան նպաստներ» ծրագրի գծով` 783.819,1 հազ. դրամով և 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի գծով` 1.553.305,1 հազ. դրամով» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության 2001 թվականի

ապրիլի 30-ի N 374 որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 14 ԽՄԲԻ 06 ԵՆԹԱԽՄԲԻ «10. ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

.__________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի |   Գումարը     |

|և  ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք    |  (հազ. դրամ)  |

|իրականացնող մարմինների անվանումները               |               |

|__________________________________________________|_______________|

|ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ                                  |  3.000.000,0  |

|__________________________________________________|_______________|

|այդ թվում`                                        |               |

|__________________________________________________|_______________|

|Հիվանդանոցային բուժօգնություն                     |  1.850.000,0  |

|__________________________________________________|_______________|

|այդ թվում`                                        |               |

|__________________________________________________|_______________|

|1. Հիվանդանոցային բուժօգնություն                  |  1.850.000,0  |

|__________________________________________________|_______________|

|ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական   |  1.850.000,0  |

|գործակալություն                                   |               |

|__________________________________________________|_______________|

|Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական)             |  1.150.000,0  |

|բուժօգնություն                                    |               |

|__________________________________________________|_______________|

|1. Առողջության առաջնային պահպանում                |  1.150.000,0  |

|__________________________________________________|_______________|

|ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական   |  1.150.000,0  |

|գործակալություն                                   |               |

.__________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2001
N 1321
Որոշում