040.1321.291201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2001 թվականի N 1321
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 374 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 694 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 և մարտի 30-ի N 255 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 374 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 18-ի N 870 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը, 4-րդ կետի «ա» ենթակետը և որոշման N 1 հավելվածը համարել չեղյալ.
i
բ) որոշման 3-րդ կետում «3.400.000,0» թիվը փոխարինել «3.000.000,0» թվով.
գ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից լրացուցիչ գումար հատկացնելու մասին» N 694 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 29-ի N 1178 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետում`
«մուտքերի չափով» բառերը փոխարինել «մուտքերի հաշվին» բառերով.
«հատկացումների գումարը» բառերից հետո լրացնել «1.825.532,8 հազ. դրամով, «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 06 խմբի 03 ենթախմբի «1. Ընտանեկան նպաստներ» ծրագրի գծով` 783.819,1 հազ. դրամով և 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի գծով` 1.553.305,1 հազ. դրամով» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 30-ի N 374 որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 14 ԽՄԲԻ 06 ԵՆԹԱԽՄԲԻ «10. ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
.__________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի | Գումարը |
|և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք | (հազ. դրամ) |
|իրականացնող մարմինների անվանումները | |
|__________________________________________________|_______________|
|ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ | 3.000.000,0 |
|__________________________________________________|_______________|
|այդ թվում` | |
|__________________________________________________|_______________|
|Հիվանդանոցային բուժօգնություն | 1.850.000,0 |
|__________________________________________________|_______________|
|այդ թվում` | |
|__________________________________________________|_______________|
|1. Հիվանդանոցային բուժօգնություն | 1.850.000,0 |
|__________________________________________________|_______________|
|ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական | 1.850.000,0 |
|գործակալություն | |
|__________________________________________________|_______________|
|Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) | 1.150.000,0 |
|բուժօգնություն | |
|__________________________________________________|_______________|
|1. Առողջության առաջնային պահպանում | 1.150.000,0 |
|__________________________________________________|_______________|
|ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական | 1.150.000,0 |
|գործակալություն | |
.__________________________________________________________________.