Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

14.02.2019 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1547-Ա

 

i

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման և դրսևորած բարձր պատասխանատվության համար դրամական պարգևատրմամբ խրախուսելու նպատակով հատկացնել 23,510.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով)` համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 27.12.18 թիվ 1546-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1547-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ` ԸՍՏ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

._________________________________________________________.

|Մարմնի անվանումը                  |Հատկացվող գումարի չափը|

|                                  |  (հազ. դրամ)         |

|__________________________________|______________________|

|Հայաստանի Հանրապետության Ազգային  |     1,299.6          |

|ժողովի աշխատակազմ                 |                      |

|__________________________________|______________________|

|ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և |       233.5          |

|բնական պաշարների նախարարություն   |                      |

|__________________________________|______________________|

|ՀՀ առողջապահության նախարարություն |       310.9          |

|__________________________________|______________________|

|ՀՀ արտաքին գործերի նախարարություն |     3,852.0          |

|__________________________________|______________________|

|ՀՀ տրանսպորտի, կապի և             |       321.4          |

|տեղեկատվական տեխնոլոգիաների       |                      |

|նախարարություն                    |                      |

|__________________________________|______________________|

|ՀՀ տնտեսական զարգացման և          |       264.6          |

|ներդրումների նախարարություն       |                      |

|__________________________________|______________________|

|ՀՀ դատախազություն                 |       331.4          |

|__________________________________|______________________|

|ՀՀ ոստիկանություն                 |    10,716.7          |

|__________________________________|______________________|

|ՀՀ արտակարգ իրավիճակների          |       496.0          |

|նախարարության փրկարար ծառայություն|                      |

|__________________________________|______________________|

|ՀՀ արտաքին գործերի նախարարության  |     5,684.1          |

|պետական արարողակարգի ծառայություն |                      |

._________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2018
N 1547-Ա
Որոշում