Սեղմել Esc փակելու համար:
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲ ...

31.03.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.10.2007  -ից մինչեւ   31.03.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 18.03.11 թիվ 245-Ն որոշում)

i

040.0043.160102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2002 թվականի N 43

 

i

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետին և 17-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) չափման միջոցների արտադրության գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) չափման միջոցների արտադրության գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):

(որոշումը փոփ. 23.04.03 թիվ 458-Ն, 06.09.07 թիվ 1026-Ն որոշումներ)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թ.

հունվարի 16-ի N 43 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է չափման միջոցների արտադրության գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:

2. Չափման միջոցների արտադրության գործունեության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:

3. Փորձաքննություն չեն կարող իրականացնել լիցենզավորող մարմնի ենթակայությամբ գործող հիմնարկները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) 50 տոկոսից ավելին տնօրինում է լիցենզավորող մարմինը, բացառությամբ օրենքով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերի:

4. Լիցենզիան տրվում է անժամկետ և դրա գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզիայի գործողության ընթացքում իր տեխնիկական որակավորումը (լիցենզավորման ոլորտում) մշտապես պահպանել արդի մակարդակի վրա:

6. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձը պետք է գրանցված լինի լիցենզավորող մարմնի գրանցամատյանում:

7. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:

8. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձը պետք է`

ա) լինի անկախ (վարչաֆինանսական առումով) լիցենզավորող մարմնից ու չափման միջոցների արտադրության գործունեությամբ զբաղվելու համար լիցենզավորող մարմին դիմող հայտատուից.

բ) կարողանա վերլուծել, հիմնավորել և փաստարկներով պնդել իր կարծիքը, տիրապետի «Լիցենզավորման մասին», «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» և «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներին, չափումների միասնականության ապահովման համակարգի հիմնարար ստանդարտներին, չափման միջոցների արտադրության նորմատիվ ու տեխնիկական փաստաթղթերին:

i

9. Հայտատուն լիցենզավորման նպատակով ներկայացված փաստաթղթերի փորձաքննության գործունեությամբ զբաղվելու համար պետք է լիցենզավորող մարմին ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (ձևը կցվում է), նշելով`

իրավաբանական անձի համար` անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` անունը, ազգանունը, բնակության վայրը,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

հայտին կից փաստաթղթերի անվանումները.

բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) արտադրության ենթակա չափման միջոցների անվանումները, որոնց վերաբերյալ փաստաթղթերը պետք է ենթարկվեն փորձաքննության.

դ) գործունեության տվյալ տեսակով զբաղվելու համար հայտատուի մասնագիտական որակավորումը հավաստող հետևյալ փաստաթղթերի պատճենները,

բարձրագույն կրթության դիպլոմը,

չափագիտության բնագավառում երեք տարվա անընդմեջ աշխատանքային փորձը հաստատող փաստաթուղթը.

ե) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը կամ սոցիալական քարտի պատճենը:

(9-րդ կետը փոփ. 26.10.06 թիվ 1515-Ն որոշում )

10. Լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ընդունվում է լիցենզավորող մարմնի կողմից` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` լիցենզավորման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա:

11. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձի լիցենզիայի հայտը մերժելու, լիցենզիան տալու, գործունեությունը կասեցնելու, դադարեցնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ հարցերի վերաբերյալ պահանջները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(կարգը փոփ. 06.09.07 թիվ 1026-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թ.

հունվարի 16-ի N 43 որոշմամբ

 

Ձև

i

---

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N

 

Տրված է «___» ___________ 200 թ.

 

Գործողության ժամկետը` անժամկետ

 

____________________________________________________________

                      (իրավաբանական անձի անվանումը)

____________________________________________________________

 

Գտնվելու վայրը _____________________________________________

 

Գործունեության տեսակը ______________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

Լիցենզավորման

մարմնի ղեկավար __________________ _____________________

                   (ստորագրությունը)     անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(լիցենզիայի ձևը փոփ. 23.04.03 թիվ 458-Ն որոշում)

Ձև

i

---

                                                               

                                    Հայաստանի Հանրապետության առևտրի և

                                    տնտեսական զարգացման նախարար

                                   

                                   պրն _________________________

                                  ________________________________________

                                  (հայտատուի անվանումը և կազմակերպական-

                                  իրավական ձևը)

                      

                                  ________________________________________

                                             (գտնվելու վայրը)

 

________________________________________

                                              (հեռախոսահամարը)

 

ՀԱՅՏ

 

Խնդրում եմ թույլատրել զբաղվել ____________________________________________

(գործունեության տեսակի անվանումը)

 

__________________________________________________________________________

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:

Հայտին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. ___________________________________________________________________ 2. ___________________________________________________________________ 3. ___________________________________________________________________ 4. ___________________________________________________________________ 5. ___________________________________________________________________

 

Հայտատու __________________ _____________________

             (ստորագրությունը)     անունը, ազգանունը)

 

____ _______________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2002
N 43
Որոշում