ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2019 թվականի N 439-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման`
1) N 1 հավելվածում`
i
ա. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերով.
«18) հետիոտնային և հեծանվային արահետ (հեծանվահետիոտնային արահետ)` երթևեկելի մասից կառուցվածքով առանձնացված ճանապարհի տարր (կամ առանձին ճանապարհ)` նախատեսված հետիոտներից առանձին կամ նրանց հետ համատեղ հեծանվորդների երթեւեկության համար և նշված 4.5.2-45.7 նշաններով.
19) հեծանվորդների համար գոտի` երթևեկելի մասի մյուս հատվածից հորիզոնական գծանշումով առանձնացված և 5.14.2 նշանով նշված երթևեկելի մասի գոտի` նախատեսված հեծանիվներով և մոպեդներով երթևեկելու համար.
20) հիբրիդային ավտոմոբիլ` էներգիայի 2-ից ոչ պակաս տարբեր փոխակերպիչներ (շարժիչներ) ունեցող և տրանսպորտային միջոցը շարժման մեջ դնելու նպատակների համար էներգիայի կուտակման 2 տարբեր համակարգեր ունեցող տրանսպորտային միջոց:»,
i
բ. 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«70. Բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ, կարող է սահմանվել սույն կանոնների 68-70-րդ կետերով սահմանված առավելագույն արագությունից ինչպես ցածր, այնպես էլ բարձր արագություն: 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ սույն կանոնների 68-70-րդ կետերով սահմանված առավելագույն արագությունից բարձր արագություն սահմանելու դեպքում այն չԻ կարող գերազանցել բնակավայրում 80 կմ/ժ-ը, իսկ բնակավայրից դուրս` 110 կմ/ժ-ը:»,
i
գ. 84-րդ կետի 4-րդ ենթակետում «երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում» բառերը փոխարինել «շարժման ուղղությամբ հետիոտնային անցումից առաջ` 5 մ մոտ վայրում» բառերով,
i
դ. 84-րդ կետի 7-րդ ենթակետում «կետերից» բառը փոխարինել «կետի տարածքում» բառերով,
i
ե. «X. ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 86.1-ին կետով.
«86.1. Խաչմերուկին մոտենալիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի` ելնելով տեղի պայմաններից: Մասնավորապես, վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները:»,
i
զ. 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«88. Արգելվում է մուտք գործել 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկ, երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատում, եթե առջևում` երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված` աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:»,
i
է. 93-րդ կետում «պետք է այն ազատի» բառերը փոխարինել «կարող է այն ազատել» բառերով և «նախընտրած ուղղությամբ» բառերից հետո լրացնել «, սակայն պայմանով, որ դա չի խանգարի երթևեկության մյուս մասնակիցների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է» բառերով,
i
ը. 96-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Այդպիսի խաչմերուկներում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ոչ ոելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:»,
i
թ. 98-րդ կետի 1-ին նախադասությունը «Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կանոնների 98.1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերով,
i
ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 98.1-ին կետով.
«98.1. 4.3` «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին:»,
i
ժա. 124-րդ կետում «5.11» թիվը փոխարինել «5.11.1» թվով,
i
ժբ. 155-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«155. Երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումը պետք է իրականացվի սույն Կանոններին, ինչպես նաև այդպիսի փոխադրումների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոններին համապատասխան` «Երեխաների փոխադրում» ճանաչման նշաններով կահավորված ավտոբուսով:»,
i
ժգ. 159-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«159. Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:»,
i
ժդ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 159.1-ին, 159.2-րդ և 159.3-րդ կետերով.
«159.1. 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում` միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:
159.2. Թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի (սարքերի) տեղադրումն ու գրանցում երեխաներին տեղավորումը պետք է իրականացվեն նշված համակարգերի (սարքերի) շահագործման հրահանգներին (կանոններին) համապատասխան:
159.3. Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի):»,
i
ժե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 167.1-ին կետով.
«167.1. Շարժական կանգնակների վրա տեղադրված 1.8` «Լուսացուցային կարգավորում», 1.15` «Սայթաքուն ճանապարհ», 1.16` «Անհարթ ճանապարհ», 1.18` «Խճի արտանետում», 1.19` «Վտանգավոր կողնակ», 1.20.1-1.20.3` «ճանապարհի նեղացում», 1.21` «Երկկողմ երթևեկություն», 1.33` «Այլ վտանգներ», 2.6` «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11` «Զանգվածի սահմանափակում», 3.12` «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», 3.13` «Բարձրության սահմանափակում», 3.14` «Լայնության սահմանափակում», 3.15` «Երկարության սահմանափակում», 3.16` «Նվազագույն միջտարածության սահմանափակում», 3.18.1` «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2` «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.19` «Հետադարձն արգելվում է», 3.20` «Վազանցն արգելվում է», 3.21` «Վազանցի արգելման գոտու վերջ», 3.22` «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է», 3.23` «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ», 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում», 3.25` «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» ժամանակավոր նշանների սպիտակ հիմնագույնը կարող է լինել դեղին:»,
i
ժզ. 170-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «1.14.2-րդ» բառից հետո լրացնել «, 1.26-րդ» բառերով,
i
ժէ. N 1 ձևի 1-ին գլուխը 36-րդ պարբերությունից («1.34.3» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«1.35. «Խաչմերուկի տարածք». Նշանակում է մոտեցում խաչմերուկին, որի հատվածը նշված է 1.26 գծանշմամբ, և որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում` երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված` աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:»,
ժը. N 1 ձևի 1-ին գլխում 43-րդ պարբերությունը («1.35 նշանը կիրառվում է որպես ժամանակավոր:» պարբերությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.35 նշանը տեղադրվում է խաչմերուկի սահմանին: Եթե բարդ խաչմերուկներում հնարավոր չէ ճանապարհային նշանը տեղադրել խաչմերուկի սահմանին, ապա այն տեղադրում են խաչմերուկի սահմանից ոչ ավել, քան 30 մ հեռավորության վրա:»,
i
ժթ. N 1 ձևի 4-րդ գլխի 9-րդ պարբերությունում («4.4» թվով սկսվող պարբերությունը) «4.4» թիվը փոխարինել «4.4.1» թվով,
i
ի. N 1 ձևի 4-րդ գլուխը 9-րդ պարբերությունից («4.4» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«4.4.2. «Հեծանվային արահետի վերջ»,
i
իա. N 1 ձևի 4-րդ գլխի 10-րդ պարբերությունում («4.5» թվով սկսվող պարբերությունը) «4.5» թիվը փոխարինել «4.5.1» թվով.
i
իբ. N 1 ձևի 4-րդ գլուխը 10-րդ պարբերությունից («4.5» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«4.5.2. «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)».
4.5.3. «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)».
4.5.4, 4.5.5. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)». Կառուցվածքորեն և (կամ) 1.2 , 1.23.2 և 1.23.3 հորիզոնական գծանշումներով կամ այլ եղանակով առանձնացման միջոցով արահետի` հեծանվային և հետիոտնային կողմերի բաժանված հեծանվահետիոտնային արահետ.
4.5.6, 4.5.7. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)».»,
i
իգ. N 1 ձևի 5-րդ գլխի 12-րդ պարբերությունում («5.11» թվով սկսվող պարբերությունը) «5.11» թիվը փոխարինել «5.11.1» թվով,
i
իդ. N 1 ձևի 5-րդ գլուխը 12-րդ պարբերությունից («5.11» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«5.11.2. «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհ», ճանապարհ, որով հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկությունն իրականացվում է հատուկ առանձնացված գոտիով` տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հանդիպակաց:»,
i
իե) N 1 ձևի 5-րդ գլխի 13-րդ պարբերությունում («5.12» թվով սկսվող պարբերությունը) «5.12» թիվը փոխարինել «5.12.1» թվով,
i
իզ. N1 ձևի 5-րդ գլուխը 13-րդ պարբերությունից («5.12» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«5.12.2. «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհի վերջ».»,
i
իէ. N 1 ձևի 5-րդ գլուխը 14-րդ պարբերությունից («5.13.1, 5.13.2» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«5.13.3-5.13.4. «Ելք դեպի հեծանվորդների համար գոտիով ճանապարհ».»,
i
իը. N 1 ձևի 5-րդ գլուխը 15-րդ պարբերությունից («5.14» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«5.14.1. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտու վերջ».
5.14.2. «Հեծանվորդների համար գոտի».
5.14.3. «Հեծանվորդների համար գոտու վերջ».»,
i
իթ. N 1 ձևի 5-րդ գլուխը 24-րդ պարբերությունից («5.15.8» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«5.15.1-5.15.7 նշանների վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքները կարող են ունենալ նաև այլ կոնֆիգուրացիաներ (ձևեր),
i
լ. N 1 ձևի 7-րդ գլուխը 21-րդ պարբերությունից («7.20» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«7.21. «Ավտոլցավորման կայան` էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ».»,
i
լա. N1 ձևի 8-րդ գլուխը 13-րդ պարբերությունից («1) 8.4.1» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«1.1) 8.4.2` կցորդով կամ կիսակցորդով յուրաքանչյուր տեսակի բեռնատար ավտոմոբիլների կամ տրակտորների, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցները քարշակող տրանսպորտային միջոցների վրա,»,
լբ. N 1 ձևի 8-րդ գլուխը 14-րդ պարբերությունից («2) 8.4.3» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«2.1) 8.4.3` արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա,»,
i
լգ. N1 ձևի 8-րդ գլուխը 15-րդ պարբերությունից («3) 8.4.8» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«8.4.9-8.4.15. «Բացի տրանսպորտային միջոցի տեսակից». Ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը.
8.4.14 ցուցանակը ցույց է տալիս, որ նշանի ազդեցությունը չի տարածում որպես թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա.»,
i
լդ. N1 ձևի 8-րդ գլուխը 37-րդ պարբերությունից («8.22.1 - 8.22.3» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«8.23. «Աշխատում է տարհանիչը». Ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդման գոտում իրականացվում է տրանսպորտային միջոցների տարհանում.
8.24. «Ծառայողական ավտոմոբիլների համար կայանատեղ»: Ցուցանակի վրա կարող է նշվել կայանատեղն օգտագործող կազմակերպության անվանումը.
8.25. «Բացի ծառայողական ավտոմոբիլներից»: Ցուցանակի վրա կարող է նշվել կազմակերպության անվանումը:»,
i
լե. N 2 ձևի 1-ին գլուխը 32-րդ պարբերությունից («1.24.1-1.24.3» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«1.24.4` կրկնօրինակում է 8.4.3.1 ցուցանակը, կիրառվում է ինքնուրույն կամ 8.4.3.1 ցուցանակի հետ.»,
i
լզ. N 2 ձևի 1-ին գլուխը 33-րդ պարբերությունից («1.25» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«1.26 (գույնը` դեղին)` նշում է խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում` երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված` աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Կիրառվում է ինքնուրույն կամ 1.35` «Խաչմերուկի տարածք» նշանի հետ:»,
i
լէ. N 1 ձևի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ նկարները, N 2 ձևի 10-րդ և 11-րդ նկարները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) N 2 հավելվածի`
i
ա. 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «թաղանթապատում ունեցող» բառերից հետո լրացնել «հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների» բառերը,
i
բ. 6-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18) հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման (ամրացման) ձևը չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման`
i
1) N 1 հավելվածի 33-րդ կետի 3-րդ պարբերությունից և N 3 հավելվածի 13-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) N 3 հավելվածում`
i
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին կետով.
«27.1. Շարժական կանգնակների վրա տեղադրված 1.8` «Լուսացուցային կարգավորում», 1.15` «Սայթաքուն ճանապարհ», 1.16` «Անհարթ ճանապարհ», 1.18` «Խճի արտանետում», 1.19` «Վտանգավոր կողնակ», 1.20.1-1.20.3` «ճանապարհի նեղացում», 1.21` «Երկկողմ երթևեկություն», 1.33` «Այլ վտանգներ», 2.6` «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11` «Զանգվածի սահմանափակում», 3.12` «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», 3.13` «Բարձրության սահմանափակում», 3.14` «Լայնության սահմանափակում», 3.15` «Երկարության սահմանափակում», 3.16` «Նվազագույն միջտարածության սահմանափակում», 3.18.1` «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2` «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.19` «Հետադարձն արգելվում է», 3.20` «Վազանցն արգելվում է», 3.21` «Վազանցի արգելման գոտու վերջ», 3.22` «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է», 3.23` «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ», 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում», 3.25` «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» ժամանակավոր նշանների սպիտակ հիմնագույնը կարող է լինել դեղին:»,
i
բ. 48.25-րդ և 50.8-րդ կետերում «4.5» թվերը փոխարինել «4.5.1» թվերով,
i
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.38-րդ կետով.
«48.38. 1.35 «Խաչմերուկի տարածք» նշանը տեղակայվում է այն խաչմերուկի սահմանին, որի հատվածը նշված է 1.26 գծանշմամբ և որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում` երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված` աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Եթե բարդ խաչմերուկներում հնարավոր չէ ճանապարհային նշանը տեղադրել խաչմերուկի սահմանին, ապա այն տեղադրում են խաչմերուկի սահմանից ոչ ավել, քան 30 մ հեռավորության վրա:»,
i
դ. 50.1-ին կետի «բ» ենթակետում «5.11» թիվը փոխարինել «5.11.1» թվով,
i
ե. 51.6-րդ կետում «4.4» թիվը փոխարինել «4.4.1» թվով,
i
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.6.1-ին կետով.
«51.6.1. 4.4.2 «Հեծանվային արահետի վերջ» նշանը կիրառվում է 4.4.1 նշանով նշված արահետի վերջը նշելու համար և տեղակայվում է արահետի վերջում:»,
i
է. 51.7-րդ կետում «4.5» թիվը փոխարինել «4.5.1» թվով,
i
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.7.1-51.7.4-րդ կետերով.
«51.7.1. 4.5.2 «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)» նշանը կիրառվում է հետիոտների, հեծանիվների և մոպեդների համատեղ տեղաշարժը թույլատրող արահետը նշելու համար:
Հիմնական նշանը տեղակայվում է հեծանվահետիոտնային արահետի սկզբում` աջ կողմում, կրկնվող նշանը` ճանապարհի հետ յուրաքանչյուր փոխհատումից հետո:
51.7.2. 4.5.3 «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)» նշանը կիրառվում է 4.5.2 նշանով նշված արահետի վերջը նշելու համար և տեղակայվում է արահետի վերջում:
51.7.3. 4.5.4, 4.5.5. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)» նշանը կիրառվում է կառուցվածքորեն և (կամ) 1.2 , 1.23.2 և 1.23.3 հորիզոնական գծանշումներով կամ այլ եղանակով առանձնացման միջոցով արահետի` հեծանվային և հետիոտնային կողմերի բաժանված հետիոտների, հեծանիվների և մոպեդների տարանջատված տեղաշարժը թույլատրող արահետը նշելու համար:
Հիմնական նշանը տեղակայվում է հեծանվահետիոտնային արահետի սկզբում` աջ կողմում, կրկնվող նշանը` ճանապարհի հետ յուրաքանչյուր փոխհատումից հետո:
51.7.4. 4.5.6, 4.5.7. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)» նշանը կիրառվում է 4.5.4 և 4.5.5 նշաններով նշված արահետի վերջը նշելու համար և տեղակայվում է արահետի վերջում:»,
i
թ. 52.11-րդ կետում «5.11» թվերը փոխարինել «5.11.1» թվերով,
i
ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.11.1-ին կետով.
«52.11.1. 5.11.2 «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհ» նշանը կիրառվում է տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ իրականացվող սահմանված երթուղով երթևեկող հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտիով ճանապարհը նշելու համար:
Նշանը տեղակայվում է ճանապարհի տեղամասի սկզբում` երթևեկելի մասի վրա կամ ճանապարհի երկու կողմերում:
Կրկնվող 5.11.2 նշանը տեղակայվում է բարդ հատակագծմամբ խաչմերուկից հետո:»,
i
ժա. 52.12-րդ կետում «5.12» թիվը փոխարինել «5.12.1» թվով, իսկ «5.11» թիվը` «5.11.1» թվով,
i
ժբ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.12.1-ին կետով.
«52.12.1. 5.12.2 «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհի վերջ» նշանը տեղակայվում է 5.11.2 նշանով նշված ճանապարհի վերջում:»,
i
ժգ. 52.13-րդ կետում «5.11» թվերը փոխարինել «5.11.1» թվերով,
i
ժդ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.13.1-ին կետով.
«52.13.1. 5.13.3, 5.13.4 «Ելք դեպի հեծանվորդների համար գոտիով ճանապարհ» նշանները կիրառվում են դեպի 5.11.2 նշանով նշված ճանապարհ դուրս գալու ելքերը նշելու համար և տեղակայվում են բոլոր կողային ելքերից առաջ:
Եթե դեպի ճանապարհ դուրս եկող մուտքի վրա մեկ հենարանին տեղակայված են մի քանի նշաններ, ապա 5.13.3, 5.13.4 նշանները տեղադրվում են մյուս նշանների վրա:
Ճանապարհին հարող տարածքներից մուտքերի վրա նշանը կարելի է չտեղակայել, եթե դեպի այդ տարածքներ մտնելը հնարավոր է 5.11.2 նշանով նշված ճանապարհի տեղամասից:»,
i
ժե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.14.1-52.14.3-րդ կետերով.
«52.14.1. 5.14.1 «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտու վերջ» նշանը տեղակայվում է 5.14 նշանով նշված գոտու վերջում:
52.14.2. 5.14.2 «Հեծանվորդների համար գոտի» նշանը կիրառվում է տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին համընթաց ուղղությամբ երթևեկող հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկության համար գոտին նշելու համար:
Նշանը տեղակայվում է գոտու սկզբում` դրա վրա, իսկ եթե այն աջ եզրայինն է, ապա նշանը թույլատրվում է տեղակայել գոտու աջ կողմում:
Նշանը ճանապարհի ամբողջ տեղամասի երկարությամբ յուրաքանչյուր խաչմերուկից հետո կրկնվում է, եթե հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկությունը կազմակերպված է 5.14.2 նշանով նշված գոտիով:
52.14.3. 5.14.3. «Հեծանվորդների համար գոտու վերջ» նշանը տեղակայվում է 5.14.2 նշանով նշված գոտու վերջում:»,
i
ժզ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.20.1-ին կետով.
«52.20.1. 5.15.1-5.15.7 նշանների վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքները կարող են ունենալ նաև այլ կոնֆիգուրացիաներ (ձևեր):»,
i
ժէ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.6-րդ կետով.
«54.6. 7.21 «Ավտոլցավորման կայան` էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ» նշանները կիրառվում են էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ ավտոլցավորման կայանի տեղը նշելու համար: Անհրաժեշտության դեպքում նշանները բնակավայրերից դուրս նախօրոք կարող են տեղակայվել 400-800 մ հեռավորության վրա:»,
i
ժը. 55.7-րդ կետի երկրորդ պարբերությունը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1»-ին ենթակետով.
«գ1) 8.4.3.1` արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա.»,
i
ժթ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.7.1-ին կետով.
«55.7.1. 8.4.9-8.4.15 «Բացի տրանսպորտային միջոցի տեսակից» ցուցանակները կիրառվում են այն տրանսպորտային միջոցները նշելու համար, որոնց վրա չի տարածվում նշանի ազդեցությունը: 8.4.14 ցուցանակը ցույց է տալիս, որ նշանի ազդեցությունը չի տարածում որպես թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա:»,
i
ի. լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.26-55.28-րդ կետերով.
«55.26. 8.23 «Աշխատում է տարհանիչը» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդման գոտում իրականացվում է տրանսպորտային միջոցների տարհանում:
55.27. 8.24 «Ծառայողական ավտոմոբիլների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն տվյալ կազմակերպության տրանսպորտային միջոցները: Կազմակերպության անվանումը կարող է նշվել ինչպես նույն, այնպես էլ առանձին ցուցանակի վրա:
55.28. 8.25 «Բացի ծառայողական ավտոմոբիլներից» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում ավալ կազմակերպության տրանսպորտային միջոցների վրա: Կազմակերպության անվանումը կարող է նշվել ինչպես նույն, այնպես էլ առանձին ցուցանակի վրա:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» N 113-Ն որոշման`
1) N 1 հավելվածը`
i
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 83.1-ին կետով.
«83.1. 1.24.4 գծանշումը կիրառվում է 8.4.3.1 նշանը կրկնելու համար: Կիրառվում է ինքնուրույն կամ 8.4.3.1 նշանի հետ:»,
i
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 85.1-ին կետով.
«85.1. 1.26 (գույնը` դեղին) գծանշումը կիրառվում է նշելու համար խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում` երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Կիրառվում է ինքնուրույն կամ 1.35` «Խաչմերուկի տարածք» ճանապարհային նշանի հետ: 1.26 գծանշումը կատարվում է խաչմերուկի տարածքում:»,
i
2) N 2 հավելվածի`
ա. «1. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ» բաժինը «1.24.3» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «1.24.4» կետով.
1.24.4. |
|
Կրկնում է 8.4.3.1 ճանապարհային նշանը: |
բ. «1. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ» բաժինը «1.25» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «1.26» կետով.
1.26. |
|
Նշում է խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում` երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար: |
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 25 Երևան
|
|
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 11-ի
N 439-Ն որոշման
«Նկար 2
1. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՆՇԱՆՆԵՐ
Նկար 5
4. ԹԵԼԱԴՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ
Նկար 6
5. ՀԱՏՈՒԿ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՆՇԱՆՆԵՐ
Նկար 8
7. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ
Նկար 9
8. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ)
Նկար 10
1. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ
ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ
Նկար 11
2. ՈՒՂՂԱՁԻԳ ԳԾԱՆՇՈՒՄ