Սեղմել Esc փակելու համար:
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ Ա ...

 

 

041.0043.300102

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2002 թվականի N 43

 

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ծրագրի մշակման համար պատասխանատու կառույցների ու պետական կառավարման մարմինների միջև սերտ համագործակցություն ապահովելու և իրականացվող բյուջետային քաղաքականությունը նշված ծրագրով ամրագրված հիմնական ուղղություններին համապատասխանեցնելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և մարզպետներին`

i

ա) մինչև 2002 թվականի հունվարի 30-ը կազմավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 15-ի «Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու մասին» N 267 որոշմամբ ստեղծված աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի (այսուհետև` ծրագիր) մշակման աշխատանքների համակարգման խորհրդի և վերջինիս կողմից լիազորված կառույցների հետ համագործակցության համար պատասխանատու աշխատանքային խմբեր` գերատեսչության ղեկավարի (նախարար, մարզպետ) տեղակալի գլխավորությամբ` վերջիններիս անհատական կազմի մասին տեղեկատվությունը տրամադրելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

բ) 2003 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը ներկայացվող բյուջետային ուղերձի նախագծում ընդգծել գերատեսչության (նախարարություն, մարզպետարան) կողմից իրականացվող ճյուղային քաղաքականության առնչությունը ծրագրում ամրագրված ուղղություններին:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ձևավորվող աշխատանքային խմբերն ապահովում են`

ա) ծրագրի համապատասխան հատվածի վերաբերյալ գերատեսչության (նախարարություն, մարզպետարան) դիրքորոշումը ներկայացնելը.

բ) ծրագրի մշակման աշխատանքների համակարգման խորհրդի կամ վերջինիս կողմից լիազորված կառույցի պահանջով համապատասխան ժամկետներում գերատեսչության (նախարարություն, մարզպետարան) իրավասությունների սահմաններում տեղեկատվության տրամադրումը.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը գերատեսչության (նախարարություն, մարզպետարան) կողմից աղքատության նվազմանն առնչվող միջազգային կազմակերպություններին և դոնոր-պետություններին ֆինանսավորման նպատակով ներկայացվող ծրագրերի մասին տեղեկատվության (ծրագրի նպատակն ու նկարագիրը, ծրագրի շահառուները, ֆինանսական միջոցների օգտագործման հիմնական ուղղությունները, ծրագրի առնչությունն աղքատության կրճատման ռազմավարությանն ու այլն) տրամադրումը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը կազմավորել ծրագրի մշակման աշխատանքների համակարգման խորհրդի և վերջինիս կողմից լիազորված կառույցների հետ համագործակցության համար պատասխանատու աշխատանքային խմբեր` վերջիններիս համար սահմանելով սույն որոշման 2-րդ կետով ամրագրված խնդիրները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.01.2002
N 43
Որոշում