Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ...

 

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014426

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2014 թ. թիվ 240-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի կազմն ու առավելագույն չափը» կանոնակարգ 10/12-ը հաստատելու մասին» թիվ 309-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի կազմն ու առավելագույն չափը» կանոնակարգ 10/12-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կանոնակարգի 3-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«3) ֆոնդի տարեկան արտաքին աուդիտի վճարը` սույն կանոնակարգի 3-րդ գլխին համապատասխան:»,

i

2) Կանոնակարգի 4-րդ կետում «3-րդ կետում» բառերը փոխարինել «3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով» բառերով,

3) Կանոնակարգը 4-րդ կետից հետո լրացնել նոր 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«5. Սույն կանոնակարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստացի ծախսի (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) տարեկան ընդհանուր մեծությունը չի կարող գերազանցել`

1) 12 միլիոն դրամը, եթե տվյալ կառավարչի կողմից կառավարվող` անկախ աուդիտի ենթակա բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքների հանրագումարը չի գերազանցում 25 միլիարդ դրամը,

2) 12 միլիոն դրամի և 25 միլիարդ դրամը գերազանցող գումարի 0,01 տոկոսի հանրագումարը, եթե տվյալ կառավարչի կողմից կառավարվող` անկախ աուդիտի ենթակա բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքների հանրագումարը գերազանցում է 25 միլիարդ դրամը, սակայն չի գերազանցում 50 միլիարդ դրամը,

3) 14,5 միլիոն դրամի և 50 միլիարդ դրամը գերազանցող գումարի 0,005 տոկոսի հանրագումարը, բայց ոչ ավելի, քան 17 միլիոն դրամը, եթե տվյալ կառավարչի կողմից կառավարվող` անկախ աուդիտի ենթակա բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքների հանրագումարը գերազանցում է 50 միլիարդ դրամը:

6. Սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված առավելագույն մեծությունը կառավարչի կողմից կառավարվող` անկախ աուդիտի ենթակա յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նկատմամբ կիրառվում է համամասնորեն` ըստ այդ ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի:

7. Սույն կանոնակարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստացի ծախսը ըստ կառավարչի կողմից կառավարվող` անկախ աուդիտի ենթակա յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի հաշվեգրվում է համամասնորեն` ըստ այդ ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

    Ա. Ջավադյան


2014 թ. սեպտեմբերի 10
Երևան


 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
09.09.2014
N 240-Ն
Որոշում