Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ...

 

 

Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014425

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի հուլիսի 15-ի
թիվ 187-Ն որոշմամբ
Հաստատված է
ՀՀ ֆինանսների նախարարի`
2014 թվականի սեպտեմբերի 2-ի
թիվ 566-Ն հրամանով
__________________________
Արթուր Ջավադյան
__________________
Գագիկ Խաչատրյան
15 հուլիսի 2014 թ. թիվ 187-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 314-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի «Կուտակային կենսաթոշակը միանվագ վճարի տեսքով վճարվելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը» կանոնակարգ 10/08-ը հաստատելու մասին» թիվ 314-Ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանում «60» թիվը փոխարինել «55» թվով:

2. Որոշմամբ հաստատված «Կուտակային կենսաթոշակը միանվագ վճարի տեսքով վճարվելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը» կանոնակարգ 10/08-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Կանոնակարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կանոնակարգով կարգավորվում է մասնակցի կողմից միանվագ վճարի տեսքով կենսաթոշակի ստացման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը:»:

i

2) Կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մասնակիցը Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միանվագ վճար ստանալու իրավունք ձեռք է բերում, եթե

1) լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը և մասնակցի միջոցները, Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը

ա. փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան,

կամ

բ. գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը,

կամ

2) լրացել է մասնակցի 55 տարին և մասնակցի միջոցները Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը:»:

i

3) Կանոնակարգի 5-րդ կետում «60» թիվը փոխարինել «55» թվով:

i

4) Կանոնակարգի 5-րդ կետում «տեսակի ընտրության» բառերը փոխարինել «տեսակ ընտրելու» բառերով:

i

5) Կանոնակարգի 6-րդ կետում «հաշվին» բառը փոխարինել «հաշվի համարին» բառերով:

i

6) Կանոնակարգի 6-րդ և 7-րդ կետերում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

i

7) Կանոնակարգի 7-րդ կետում «52» թիվը փոխարինել «47» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան


2014 թ. հունվարի 9
Երևան

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.07.2014
N 187-Ն
Որոշում