Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ Ռ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱ ...

 

 

020.0346.290102

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 29 հունվարի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ծանոթանալով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի գրավոր բացատրություններին, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի օգոստոսի 28-ին Բեյրութում` Կողմերի պաշտպանական ներուժերի ամրապնդման նպատակով:

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- համագործակցություն իրականացնել ռազմական, գիտատեխնիկական հետազոտությունների, ռազմական գիտության և կրթության, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրության ու մատակարարման և այլ բնագավառներում,

- կատարել ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված գործունեության իրականացման ծախսերը,

- ապահովել տեղեկատվության պաշտպանությունը` համաձայն տեղեկատվությունը տրամադրող Կողմի սահմանված գաղտնիության աստիճանի,

- համաձայնագրի դրույթներն իրականացնել միջազգային իրավունքի նորմերին և իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան:

3. Կողմերի լիազորված մարմինները, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր տարի մշակելու են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր:

Համաձայնագրով նախատեսվում են նաև համագործակցության ձևերը, վիճելի հարցերի լուծման, համաձայնագրի փոփոխման և լրացման, դրա ուժի մեջ մտնելու կարգը:

4. Համաձայնագիրը հիմնված է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, իրավահավասար ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման սկզբունքների վրա:

Այն բխում է 1997 թ. հոկտեմբերի 20-ի` Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի դրույթներից:

Համաձայնագիրը կոչված է նպաստելու երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում փոխադարձ վստահության, հավասարության և փոխշահավետության հիման վրա համագործակցության զարգացմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2001 թվականի օգոստոսի 28-ին Բեյրութում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 հունվարի 2002 թվականի

ՍԴՈ-346

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.01.2002
N ՍԴՈ-346
Որոշում