Սեղմել Esc փակելու համար:
{10.08.2019 - 10.08.2021} ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{10.08.2019 - 10.08.2021} ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.08.2019  -ից մինչեւ   10.08.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

10.08.2019 - 10.08.2021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2016 թվականի N 493-Ն

 

i

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒՆ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ, ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի, 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետի, 24-րդ հոդվածի 1-ին մասի և 29-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները` համաձայն N 1 հավելվածի.

2) համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը` համաձայն N 2 հավելվածի.

3) օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:

i

1.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրի նախագիծը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(Որոշումը փոփ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մայիսի 18
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի մայիսի 12-ի
N 493-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու հետ կապված հարաբերությունները:

2. Թափուր աշխատատեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիով համալրելու նպատակով գործատուն անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում, դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` ներկայացնելով թափուր աշխատատեղի նկարագիրը` համաձայն N 1 ձևի:

(2-րդ կետը փոփ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված թափուր աշխատատեղի վերաբերյալ գործատուի կողմից ներկայացված տեղեկատվությունն ստանալուց հետո նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) այն մուտքագրում է զբաղվածության ոլորտի տեղեկատվական շտեմարան.

2) կատարում է տվյալների համադրում և դրա արդյունքում տվյալ թափուր աշխատատեղին համապատասխանող աշխատանք փնտրող անձանց առկայության դեպքում (իրենց համաձայնությամբ) ուղեգրում գործատուի մոտ:

4. Գործատուի պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության, ինչպես նաև առաջադրված թեկնածուին գործատուի կողմից մերժելու դեպքերում գործատուն անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում սույն որոշման N 3 հավելվածով սահմանված ցանկում ներառված փաստաթղթերը` կոնկրետ օտարերկրացու համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվություն ստանալու համար:

5. Աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար սահմանված փաստաթղթերն ամբողջական չներկայացնելու և (կամ) դրանք թերություններով ներկայացնելու դեպքերում նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է գործատուին:

(5-րդ կետը փոփ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

6. Եթե գործատուն նախարարությունից համապատասխան տեղեկացումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրում է աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար սահմանված ցանկում ներառված փաստաթղթերը և (կամ) վերացնում է դրանցում առկա թերություններն ու ներկայացնում է նախարարություն, ապա փաստաթղթերի ներկայացման օր է համարվում փաստաթղթերն առաջին անգամ նախարարություն ներկայացնելու օրը: Սույն կետում նշված ժամկետը չպահպանելու դեպքում փաստաթղթերի ներկայացման օր է համարվում թերի փաստաթղթերի լրացման օրը:

7. Նախարարը կամ նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձն ընդունում է որոշում` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար գործատուի առաջարկած կոնկրետ ժամկետով գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին` աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է` համաձայն N 2 ձևի, որը հանդիսանում է հատուկ հաշվառման փաստաթուղթ:

9. Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժվում է, եթե`

1) Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը.

2) տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

3) պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը կեղծված են.

4) գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները.

5) գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանն սպառնացող պատճառներ:

10. Աշխատանքի թույլտվության տրամադրման, մերժման, աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու և աշխատանքի թույլտվության գործողության դադարման մասին տեղեկությունները գրանցվում են նախարարության կողմից վարվող` աշխատանքի թույլտվության տրամադրման, մերժման, աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու և աշխատանքի թույլտվության գործողության դադարման մասին տեղեկությունների հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 3 ձևի: Հաշվառման գրանցամատյանը վարվում է նաև էլեկտրոնային եղանակով:

(10-րդ կետը փոփ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

11. Աշխատանքի թույլտվությունը կամ աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը սույն կարգի 7-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունն առձեռն փոխանցում է գործատուին կամ ուղարկում է նրան փոստով` պատվիրված նամակով: Աշխատանքի թույլտվությունը կամ աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը տրամադրվում է երկու հավասարազոր օրինակով, որոնցից մեկ օրինակը գործատուն փոխանցում է տվյալ օտարերկրացուն` այն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:

(11-րդ կետը փոփ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

12. Աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը պետք է բովանդակի սույն կարգի 9-րդ կետով սահմանված` աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժելու համապատասխան հիմքը:

i

13. Գործատուն աշխատանքի թույլտվություն տրամադրելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում առձեռն հանձնելու կամ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է այդ մասին օտարերկրացուն` Հայաստանի Հանրապետություն ժամանելու և աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու հարցը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշմամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնելու համար:

14. Աշխատանքի թույլտվությունը հաստատող փաստաթուղթը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է նախարարություն` աշխատանքի թույլտվության կրկնօրինակն ստանալու համար:

15. Աշխատանքի թույլտվության կրկնօրինակը գործատուին տրամադրվում է սկզբնական փաստաթղթում ամրագրված ժամկետով, դիմելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, աշխատանքի թույլտվության կրկնօրինակի վերևի աջ անկյունում նշելով «Կրկնօրինակ» բառը, որի վրա դրվում է նախարարության կնիքը:

i

16. Աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում և դրա գործողությունը դադարում է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով:

17. Գործատուի գործունեության դադարեցման դեպքում օտարերկրացի աշխատողը կարող է աշխատանքի թույլտվության գործողության մնացած ժամկետով կնքել նոր աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) (այսուհետ` աշխատանքային պայմանագիր) այլ գործատուի հետ` պայմանով, որ նշված ժամկետի ավարտին մնացել է առնվազն երեք ամիս, և նոր գործատուն ստացել է նախարարության համաձայնությունը, ընդ որում, նոր գործատուին համաձայնությունը տրվում է գործատուի դիմելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

18. Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում գործատուն դրա կրկնօրինակը ներկայացնում է նախարարություն` առձեռն հանձնելու կամ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով` հաշվառման համար` համաձայն N 4 ձևի: Հաշվառման գրանցամատյանը վարվում է նաև էլեկտրոնային եղանակով:

(18-րդ կետը փոփ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

19. Գործատուի կողմից ներկայացված աշխատանքային պայմանագրի և դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը (գործատուի անվանումը, աշխատանքային պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարեթիվը, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, օտարերկրացու կողմից զբաղեցված պաշտոնի անվանումը) նախարարությունը տեղադրում է նախարարության www.mlsa.am կայքէջում համապատասխան տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

20. Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է մինչև դրա գործողության ժամկետի լրանալը, ապա գործատուն աշխատանքային պայմանագրի լուծման մասին գրավոր տեղեկացնում է նախարարությանն աշխատանքային պայմանագիրը լուծելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

21. Նախարարությունը, նախքան օտարերկրացու Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը, օտարերկրացու դիմելու դեպքում, փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով նրան տրամադրում է մասնագիտական անվճար խորհրդատվություն և պարզաբանում` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին օտարերկրացու և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերի համապատասխանության վերաբերյալ:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

 Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՆԿԱՐԱԳԻՐ

 

NN
ը/կ
Առա-
ջարկվող աշխա-
տատեղի և (կամ) պաշ-
տոնի անվա-
նումը
Պաշտոնի կոդը` ըստ պաշտոն-
ների դասա-
կարգչի (յոթանիշ կոդը)
Թա-
փուր աշխա-
տա-
տեղերի թիվը
Աշ-
խատան-
քային պայմա-
նագրի գործողու-
թյան սկիզբը և ավարտը (օրը, ամիսը, տարե-
թիվը)
Աշխա-
տան-
քային գործա-
ռույթ-ները
Աշխա-
տա-
վարձը (առանց հարկերի և աշխա-
տա-
վարձից պահվող այլ վճար-
ների)
Աշխա-
տա-
ժամա-
նակի տևողու-
թյունը (շաբա-
թական)
Աշխա-
տանքի վայրը
Գործա-
տուի կողմից ներկա-
յացվող որակա-
վորման պահան-
ջը
Գործա-
տուի կողմից ներկա-
յացվող աշխա-
տան-
քային, այդ թվում` մասնա-
գիտական փորձի վերա-
բերյալ պահանջը
Աշխա-
տանքի այլ պայ-
ման-
ներ*
1 2 2.1 2.2 3 4 5 6 7 8 9 10
                       
                       
                       

 

* Ծանոթագրություն. Աշխատանքի այլ պայմաններն են` բնակարանային վարձի, տրանսպորտային ծախսի, կոմունալ վարձերի, առողջական ծախսի, կրթական ծախսի, ապահովագրական ծախսի փոխհատուցում, ամենամյա երկարացված արձակուրդ, ամենամյա լրացուցիչ արձակուրդ, արտաժամյա աշխատանքի համար նվազագույնից ավելի բարձր հավելման չափ, գիշերային աշխատանքի համար նվազագույնից ավելի բարձր հավելման չափ, ծանր, վնասակար աշխատանքներ կատարելու համար նվազագույնից ավելի բարձր հավելման չափ, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար նվազագույնից ավելի բարձր հավելման չափ, հանգստյան և ոչ աշխատանքային օրերին կատարված աշխատանքի համար դրույքաչափի կրկնակիից ավելի բարձր վարձատրություն, գործատուի կողմից կամ միջոցներով աշխատողի մասնագիտական ուսուցում, վերապատրաստում, աշխատանքի ծանր, վնասակար պայմանների առկայություն կամ բացակայություն, աշխատանքի առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմանների առկայություն կամ բացակայություն:

(1-ին ձևը փոփ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

 

Ձև N 2

 

Զինանշան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ______

 

Գործատուի անվանումը
__________________________________________________
Գտնվելու վայրը __________________________________________________
Օտարերկրացի աշխատողի անունը, ազգանունը

__________________________________________________
Օտարերկրացու անձնագրի սերիան և համարը

_________________________________________________
Օտարերկրացու կողմից զբաղեցման ենթակա պաշտոնի անվանումը


_________________________________________________
Աշխատանքի թույլտվությունը տրված է

(օրը, ամիսը, տարեթիվը)





_________________________________________________
Աշխատանքի թույլտվությունը գործում է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը)


________________________________________________

 

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՄ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ



_______________
(ստորագրությունը)



__________________
(անունը, ազգանունը)
Կ. Տ. ____ __________ 20  թ.

(2-րդ ձևը փոփ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

 

Ձև N 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN
ը/կ
Գոր-
ծա-տուի
անվա-նումը
Գործա-
տուի վերա-
բերյալ ընդհա-
նուր տեղեկու-
թյուններ (ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը, հեռա-
խոսա- համարը, էլեկտրո-
նային փոստի հասցեն)
Օտար-
երկրա-
ցի աշխա-
տողի անունը, ազգա-
նունը
Օտար-
երկրա-
ցու անձ-
նագրի սերիան և հա-
մարը
Աշխա-
տանքի թույլ-
տըվու-
թյան տրա-
մա-
դըր-
ման օրը, ամի-
սը, տարե-
թիվը
Աշխա-
տանքի թույլ-
տըվու-
թյան գործո-
ղու-
թյան ժամ-
կետի ավար-
տը
(օրը, ամիսը, տարե-
թիվը)
Աշխա-
տանքի թույլ-
տըվու-
թյան համա-
րը
Աշխա-
տանքի թույլ-
տըվու-
թյան մերժման
Աշխա-
տանքի թույլտվու-
թյունն ուժը կորցրած ճանա-
չելու
Աշխա-
տանքի թույլտվու-
թյան գործողու-
թյան դադար-
ման
օրը, ամի-
սը, տա-
րե-թիվը
հիմ-
քը
օրը, ամի-
սը, տա-
րե-թիվը
հիմ-
քը
օրը, ամի-
սը, տա-
րե-թիվը
հիմ-
քը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
                           
                           

 

Ձև N 4

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN
ը/կ
Գոր-
ծատուի անվա-
նումը
Գործատուի վերաբերյալ ընդհանուր տե-
ղեկություն-
ներ (ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը, հեռախոսա- համարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
Օտար-
երկրացի աշխա-
տողի անունը, ազգա-
նունը
Օտար-
երկրացու անձնագրի սերիան և համարը
Օտար-
երկրացու կողմից զբաղեցված պաշտոնի անվանումը
Պաշտոնի կոդը` ըստ պաշտոն-
ների դասա-
կարգչի (յոթանիշ կոդը)
Աշխատան-
քային պայմա-
նագրի (ծառա-
յությունների մատուցման պայմա-
նագրի) գործողության սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը)
Աշխատան-
քային պայմա-
նագրի (ծառայու-
թյունների մատուցման պայմա-
նագրի) գործողու-
թյան ավարտը
(օրը, ամիսը, տարեթիվը)
1 2 3 4 5 6 6.1 7 8
               
               

(4-րդ ձևը փոփ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թվականի մայիսի 12-ի
N 493-Ն որոշման

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒՆ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած օտարերկրացի աշխատողին աշխատանքի թույլտվությամբ նախատեսված աշխատանքով չապահովելու դեպքում օտարերկրացու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, ապրուստի, իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, անձնական ունեցվածքի փոխադրման և վերադարձի ծախսերը գործատուի կողմից հոգալու հետ կապված հարաբերությունները:

2. Եթե գործատուն աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքում աշխատանքային պայմանագիր և նրան չի ապահովում այն աշխատանքով (աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով), որի համար գործատուին տրամադրվել է աշխատանքի թույլտվություն, ապա գործատուն հոգում է օտարերկրացու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, հետևյալ ծախսերը` նշված չափերով, յուրաքանչյուր անձի համար`

1) ապրուստի ծախսը` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկի չափով` ամսական կտրվածքով, երկու ամիս ժամկետով.

2) անձնական ունեցվածքի փոխադրման ծախսերը` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի քառապատիկի չափով` միանվագ.

3) վերադարձի ծախսերն իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են` օտարերկրացու կողմից ընտրված տրանսպորտային միջոցով և տվյալ պահին հնարավոր նվազագույն գներով:

i

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ծախսերը չեն հատուցվում գործատուի կողմից, եթե օտարերկրացի աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

 Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2016 թվականի մայիսի 12-ի
N 493-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) դիմում` օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու մասին` համաձայն ձևի.

2) օտարերկրացու անձնագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը, ընդ որում անձնագրի վավերականության ժամկետն առնվազն վեց ամսով պետք է գերազանցի աշխատանքի թույլտվության ժամկետը.

3) օտարերկրացու ստացած մասնագիտական կրթության, որակավորման մասին փաստաթղթերը` հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված (եթե թափուր աշխատատեղը համալրելու համար պահանջվում է մասնագիտական կրթություն, որակավորում) կամ օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագիրը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից համապատասխանեցված Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին.

4) օտարերկրացու 3x4 չափի մեկ գունավոր լուսանկար.

i

5) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(1-ին կետը փոփ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

i

2. Առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող օտարերկրացի աշխատողի համար սույն կարգի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթի փոխարեն գործատուն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1081-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության համար տրամադրված թույլտվության էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:

(2-րդ կետը խմբ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

3. Սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:

(3-րդ կետը լրաց. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

(3-րդ  հավելվածը փոփ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

   Դ. Հարությունյան

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարար _________________ ______________ -ին

(անունը, ազգանունը)

 

______________________________________________________ -ի

(գործատուի անվանումը)

 

_____________________________________________________ -ից

(իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը, անունը,
ազգանունը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը)

 

_______________________________________________________

(գործատուի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ` ՀՎՀՀ-ն, գտնվելու
վայրը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը և N 3 հավելվածը, խնդրում եմ տրամադրել աշխատանքի թույլտվություն

_______________________________ -ին ______________________________

(օտարերկրացու անունը, ազգանունը)          (թափուր աշխատատեղի անվանումը)

___________________________  ժամկետով աշխատելու համար:

(ժամկետը նշել բառերով)

 

Կից ներկայացվում են`

 

NN
ը/կ
Փաստաթղթի անվանումը Նշում
(«ներկայացված է», «ներկայացված չէ»)
1. գործատուի կողմից օտարերկրացուն առաջարկվող թափուր աշխատատեղի նկարագիրը  
2. օտարերկրացու անձնագիրը  
3. օտարերկրացու ստացած մասնագիտական կրթության, որակավորման մասին փաստաթղթերը` հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված  
4. օտարերկրացու 3x4 չափի երկու գունավոր լուսանկար  
5. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը  

                                             

 

Դիմող _______________
(ստորագրությունը)
________________________
(անունը, ազգանունը)
Կ. Տ. «    » _______________ 20  թ.

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2016 թվականի մայիսի 12-ի
N 493-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք ունեն`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված` միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում ներառված հետևյալ մասնագիտություններ ունեցող օտարերկրացիները`

ա. «0612 Տվյալների բազաների և տեղեկատվական ցանցերի ստեղծում և կառավարում»,

բ. «0714 էլեկտրոնիկա և ավտոմատացում»,

գ. «0811.01.5 Գյուղատնտեսագիտություն» մասնագիտությամբ «0811.01.01.5 Գյուղատնտես» որակավորումը, «0811.02.5 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ «0811.02.01.5 Ֆերմեր» որակավորումը, «0811.03.5 Ջերմատնային տնտեսություն» մասնագիտությամբ «0811.03.01.5 Տեխնիկ-ագրոնոմ» որակավորումը.

i

2) գիտական աստիճան ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում ներառված հետևյալ մասնագիտություններ ունեցող օտարերկրացիները`

ա. «0611 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա»,

բ. «0412 Ֆինանսներ»,

գ. «0413 Կառավարում և վարչարարություն»,

դ. «0619 Համակարգչային անվտանգություն»,

ե. «0714 էլեկտրոնիկա և ավտոմատացում»,

զ. «0721 Պարենամթերքի տեխնոլոգիա»:

(4-րդ հավելվածը խմբ. 18.07.19 թիվ 917-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

 Դ. Հարությունյան

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2016
N 493-Ն
Որոշում