Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՄԱՆԱԾԱԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՀԱԳՈՒՍՏԵՂԵՆԻ ՄԱՍԻՆ

 

Անդամները,

վկայակոչելով, որ նախարարները Պունտա Դել Էսթեում համաձայնեցին, որ «մանածագործվածքների և հագուստեղենի ոլորտի բանակցությունները նպատակ ունեն ստեղծելու այնպիսի եղանակներ, որոնք այս ոլորտին թույլ կտան ՄԱԳՀ-ի ամրապնդված կանոնների և հիմնադրույթների հիման վրա վերջնականորեն միասնանալ ՄԱԳՀ-ի հետ` դրանով նպաստելով նաև առևտրի հետագա ազատականացման նպատակին»,

վկայակոչելով նաև, որ Առևտրի բանակցությունների կոմիտեի 1989 թ. ապրիլի որոշմամբ համաձայնեցված էր, որ միասնականացման գործընթացը պետք է սկսվի Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլի ավարտից հետո և իր բնույթով պետք է լինի առաջընթաց,

այնուհետև վկայակոչելով, որ համաձայնեցված էր, որ հատուկ մոտեցում պետք է տրամադրվի առավել թույլ զարգացած Անդամ-երկրներին,

սույնով համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Համաձայնագրում շարադրված են դրույթներ, որոնք Անդամները պետք է կիրառեն ՄԱԳՀ-1994-ի հետ մանածագործվածքների և հագուստեղենի ոլորտի միասնականացման անցումային փուլի ընթացքում:

2. Անդամները համաձայնում են 2-րդ հոդվածի 18-րդ կետի և 6-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի դրույթները կիրառել այնպիսի եղանակով, որով թույլ կտրվի պատշաճորեն ընդլայնել մուտքի հնարավորությունները փոքր մատակարարողների համար, ինչպես նաև առևտրային առումով նշանակալի առևտրի հնարավորություններ զարգացնել մանածագործվածքների և հագուստեղենի առևտրի բնագավառ մուտք գործողների համար21:

_________________________

21 Հնարավորության սահմաններում, առավել թույլ զարգացած Անդամ-երկրից արտահանումը նույնպես կարող է օգտվել սույն դրույթից:

 

3. Անդամները պատշաճ կերպով հաշվի են առնում այն Անդամների իրավիճակը, որոնք չեն ընդունել 1986 թ-ից ի վեր Մանածագործվածքների միջազգային առևտրին վերաբերող համաձայնությունը (սույն Համաձայնագրում հիշատակվում է որպես «ԲՄՀ» (MFA)) երկարաձգող Արձանագրությունները և, հնարավորության սահմաններում, սույն Համաձայնագրի դրույթները կիրառելիս հատուկ մոտեցում են ցուցաբերում դրանց նկատմամբ:

4. Անդամները համաձայնում են, որ բամբակ արտադրող-արտահանող Անդամների առանձնահատուկ շահերը նրանց հետ խորհրդակցելուց հետո պետք է արտացոլվեն սույն Համաձայնագրի դրույթների իրականացման ժամանակ:

5. ՄԱԳՀ-1994-ի հետ մանածագործվածքների և հագուստեղենի ոլորտի միասնականացումը դյուրացնելու համար Անդամները պետք է հաշվի առնեն արդյունաբերության ինքնուրույն շարունակական կարգավորումն ու մրցակցության աճն իրենց շուկաներում:

6. Եթե սույն Համաձայնագրով այլ բան չի նախատեսված, ապա դրա դրույթները ազդեցություն չեն ունենա Անդամների` ԱՀԿ համաձայնագրի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի դրույթներով սահմանված իրավունքների և պարտավորությունների վրա:

7. Մանածագործվածքների և հագուստեղենի արտադրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը, ներկայացված են Հավելվածում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. ԲՄՀ-ի 4-րդ հոդվածի համաձայն պահպանվող կամ 7-րդ կամ 8-րդ հոդվածների համաձայն ծանուցված` երկկողմ համաձայնագրերի շրջանակներում եղած բոլոր քանակական սահմանափակումները, որոնք գործել են ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն նախորդող օրը, դրա ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում այս սահմանափակումները կիրառող Անդամների կողմից մանրամասնորեն` ներառյալ սահմանափակման մակարդակները, աճի թափը և ճկունության վերաբերյալ դրույթները, ծանուցվում են 8-րդ հոդվածով նախատեսված Մանածագործվածքների հարցերով դիտանցող մարմնին (սույն Համաձայնագրում հիշատակվում է որպես «ՄԴՄ»): Անդամները համաձայնում են, որ ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած բոլոր այդպիսի սահմանափակումները, որոնք պահպանվել են ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմերի միջև և գործել են դրա` ուժի մեջ մտնելուն նախորդող օրը, կարգավորվում են սույն Համաձայնագրի դրույթներով:

2. ՄԴՄ-ն այդ ծանուցումները տեղեկատվության նպատակով շրջաբերում է բոլոր Անդամներին: Ծանուցումների շրջաբերումից հետո 60 օրվա ընթացքում ցանկացած Անդամ ազատ է ՄԴՄ-ի ուշադրությանը ներկայացնելու այդ ծանուցումների առնչությամբ ցանկացած նկատառում, որն ինքը նպատակահարմար է համարում: ՄԴՄ-ն անհրաժեշտության դեպքում կարող է հանձնարարականներ տալ գործին առնչվող Անդամներին:

3. Եթե 1-ին կետի համաձայն ծանուցման ենթակա սահմանափակումների 12-ամսյա ժամկետը չի համընկնում ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվան անմիջապես նախորդող 12-ամսյա ժամկետի հետ, ապա խնդրո առարկա Անդամները պետք է փոխհամաձայնության գան այնպիսի միջոցառումների շուրջ, որոնք ուղղված են սահմանափակումների ժամկետը համաձայնագրային տարվան22 համընկնեցնելու և սույն հոդվածի դրույթները իրագործելու համար այդ սահմանափակումների պայմանական հիմնային մակարդակների սահմանմանը: Խնդրո առարկա Անդամները համաձայնում են պահանջ լինելու դեպքում անհապաղ խորհրդակցություններ սկսել այդպիսի փոխհամաձայնության գալու նպատակով: Ցանկացած այդպիսի միջոցառում այլոց թվում հաշվի է առնում վերջին տարիների առաքումների տարաժամանակային միտումները: Այդ խորհրդակցությունների արդյունքները ծանուցվում են ՄԴՄ-ին, որը գործին առնչվող Անդամներին տալիս է այնպիսի հանձնարարականներ, ինչպիսիք նպատակահարմար է համարում:

_____________________________

22 «Համաձայնագրային տարի» նշանակում է ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 12-ամսյա ժամկետ և դրան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածները:

 

4. Համարվում է, որ 1-ին կետի համաձայն ծանուցված սահմանափակումները կազմում են ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու նախորդ օրը համապատասխան Անդամների կիրառած այդպիսի սահմանափակումների ամբողջությունը: Արտադրանքների կամ Անդամների նկատմամբ ոչ մի նոր սահմանափակում չի մտցվում, բացի սույն համաձայնագրի և ՄԱԳՀ-ի 1994-ի համապատասխան դրույթներով23 սահմանվածներից: Այն սահմանափակումները, որոնք ծանուցված չեն ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 60 օրվա ընթացքում, անհապաղ վերացվում են:

________________________________

23 ՄԱԳՀ-1994-ի համապատասխան դրույթները չեն ներառում XIX Հոդվածը` ՄԱԳՀ-1994-ին դեռևս չմիացված արտադրանքների մասով, բացառությամբ` Հավելվածի 3-րդ կետով հատուկ նախատեսվածի:

 

5. ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից առաջ ԲՄՀ-ի 3-րդ հոդվածի համաձայն ձեռնարկված ցանկացած միակողմ միջոց կարող է գործել դրանում հատկորոշված ժամկետի ընթացքում, բայց ոչ ավել, քան 12 ամիս, եթե այն վերաքննվել է ԲՄՀ-ի համաձայն ստեղծված Մանածագործվածքների հարցերով հսկողության մարմնի կողմից (սույն համաձայնագրում հիշատակվում է որպես «ՄՀՄ»): Եթե ՄՀՄ-ն հնարավորություն չի ունեցել վերաքննելու որևէ այդպիսի միակողմ միջոց, ապա ՄՀՄ-ն վերաքննում է այն ԲՄՀ-ի 3-րդ հոդվածով սահմանված միջոցները ղեկավարող կանոնների և ընթացակարգերի համաձայն: ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից առաջ` ԲՄՀ-ի 4-րդ հոդվածի համաձայնության շրջանակներում կիրառված ցանկացած միջոց, որը մի այնպիսի վեճի առարկա է, որը ՄՀՄ-ն հնարավորություն չի ունեցել վերաքննելու, նույնպես վերաքննվում է ՄԴՄ-ի կողմից` համաձայն ԲՄՀ-ի այդպիսի վերաքննության նկատմամբ կիրառելի կանոնների և ընթացակարգերի:

6. ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը յուրաքանչյուր Անդամ ՄԱԳՀ-1994-ին է միացնում արտադրանքներ, որոնք կազմում են Անդամի Հավելվածում ընդգրկված արտադրանքների (ըստ ՆՀ հոդվածների և տեսակների) 1990 թ. ներմուծումների ամբողջ ծավալի ոչ պակաս, քան 16 տոկոսը: Միացման ենթակա արտադրանքներն ընդգրկում են արտադրանքներ հետևյալ 4 խմբերից յուրաքանչյուրից. խանրագզած ժապավեն և մանվածք, գործվածք, մանածագործական պատրաստի արտադրանք և հագուստեղեն:

7. Խնդրո առարկա Անդամները ծանուցում են ներկայացնում 6-րդ կետի համաձայն ձեռնարկվող գործողությունների բոլոր մանրամասների մասին համաձայն հետևյալի.

ա) անկախ ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, այն Անդամները, որոնք 1-ին կետի տակ ընկնող սահմանափակումներ են պահպանում, պարտավորվում են այդ մանրամասները ՄԱԳՀ Քարտուղարությանը ծանուցել ոչ ուշ, քան 1994 թ. ապրիլի 15-ի նախարարների որոշմամբ սահմանված ժամկետը: ՄԱԳՀ Քարտուղարությունը այդ ծանուցումները տեղեկատվության նպատակով անհապաղ շրջաբերում է մյուս մասնակիցներին: 21-րդ կետի նպատակներով այդ ծանուցումները մատչելի կդարձվեն ՄԴՄ-ին, երբ այն կստեղծվի:

բ) այն Անդամները, որոնք 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն իրավունք են վերապահել կիրառել 6-րդ հոդվածի դրույթները, այդ մանրամասները ծանուցում են ՄԴՄ-ին ոչ ուշ, քան ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օր հետո, կամ 1-ին հոդվածի 3-րդ կետի տակ ընկնող Անդամների դեպքում ոչ ուշ, քան ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու 12-րդ ամսվա վերջը: ՄԴՄ-ն այդ ծանուցումները տեղեկատվության նպատակով շրջաբերում է մյուս Անդամներին և վերանայում է դրանք ըստ 21-րդ կետի:

8. Մնացած արտադրանքները, այսինքն` այն արտադրանքները, որոնք 6-րդ կետի համաձայն չեն միասնականացվել ՄԱԳՀ-1994-ի հետ, միացվում են ըստ ՆՀ հոդվածների ու տեսակների` հետևյալ 3 փուլերով.

ա) ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ գտնվելու 37-րդ ամսվա 1-ին օրը` այն արտադրանքները, որոնք կազմում են Անդամի Հավելվածում ընդգրկված արտադրանքների 1990 թ. ներմուծումների ամբողջ ծավալի ոչ պակաս, քան 17 տոկոսը: Անդամների կողմից միացման ենթակա արտադրանքներն ընդգրկում են հետևյալ չորս խմբերի արտադրանքներ. խանրագզած ժապավեն և մանվածք, գործվածք, մանածագործական պատրաստի արտադրանք և հագուստեղեն,

բ) ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ գտնվելու 85-րդ ամսվա 1-ին օրը` այն արտադրանքները, որոնք կազմում են Անդամի Հավելվածում ընդգրկված արտադրանքների 1990 թ. ներմուծումների ամբողջ ծավալի ոչ պակաս, քան 18 տոկոսը: Անդամների կողմից միացման ենթակա արտադրանքներն ընդգրկում են հետևյալ չորս խմբերի արտադրանքներ. խանրագզած ժապավեն և մանվածք, գործվածք, մանածագործական պատրաստի արտադրանք և հագուստեղեն.

գ) ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ գտնվելու 121-րդ ամսվա 1-ին օրը` մանածագործվածքների և հագուստեղենի բաժինը վերջնականապես միացվում է ՄԱԳՀ-1994-ին` վերացնելով սույն համաձայնագրով սահմանված բոլոր սահմանափակումները:

9. Սույն Համաձայնագրի նպատակներով համարվում է, որ այն Անդամները, որոնք 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ծանուցել են իրենց` 6-րդ հոդվածի դրույթների օգտագործման իրավունքը չվերապահելու միտումը, իրենց մանածագործական ու հագուստեղենի արտադրանքները միացրել են ՄԱԳՀ-1994-ին: Հետևաբար, այդ Անդամներն ազատվում են 6-8-րդ և 11-րդ կետերի դրույթները կատարելուց:

10. Սույն Համաձայնագիրը ոչնչով չի խոչընդոտում այն Անդամին, որը 6-րդ կամ 8-րդ կետի համաձայն միասնականացման ծրագիր է ներկայացրել, արտադրանքները ՄԱԳՀ-1994-ի հետ միասնականացնելու ավելի վաղ, քան նախատեսված է այդ ծրագրով: Այնուամենայնիվ, արտադրանքների ցանկացած այդպիսի միասնականացում ուժի մեջ է մտնում համաձայնագրային տարվա սկզբում, իսկ դրանից առնվազն երեք ամիս առաջ մանրամասները ծանուցվում են ՄԴՄ-ին` բոլոր Անդամներին շրջաբերելու նպատակով:

11. 8-րդ կետի համաձայն միասնականացման համապատասխան ծրագրերը մանրամասնորեն ծանուցվում են ՄԴՄ-ին` դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն 12 ամիս առաջ, և ՄԴՄ-ին դրանք շրջաբերում է բոլոր Անդամներին:

12. 8-րդ կետում նշված մնացած արտադրանքների վրա դրված սահմանափակումների հիմնային մակարդակները 1-ին կետով նախատեսված սահմանափակման մակարդակներն են:

13. Սույն Համաձայնագրի 1-ին փուլում (ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դրա ուժի մեջ գտնվելու 36-րդ ամիսը ներառյալ) ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 12-ամսյա ժամանակահատվածում ուժի մեջ գտնվող` ԲՄՀ երկկողմ համաձայնագրերով սահմանված յուրաքանչյուր սահմանափակման մակարդակը մեծացվում է տարեկան ոչ պակաս, քան համապատասխան սահմանափակումների համար սահմանված աճի չափը` ավելացած 16 տոկոսով:

14. Բացի այն դեպքերից, երբ Ապրանքների Առևտրի խորհուրդը կամ Վեճերի կարգավորման մարմինն այլ բան է որոշում համաձայն 8-րդ հոդվածի 12-րդ կետի, յուրաքանչյուր մնացած սահմանափակման մակարդակ սույն Համաձայնագրի հետագա փուլերում տարեկան աճում է ոչ պակաս, քան.

ա) 2-րդ փուլի համար (ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ գտնվելու 37-ից մինչև 84-րդ ամիսը ներառյալ)` 1-ին փուլում եղած համապատասխան սահմանափակումների աճի չափը` ավելացված 25 տոկոսով:

բ) 3-րդ փուլի համար (ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ գտնվելու 85-ից մինչև 120-րդ ամիսը ներառյալ)` 2-րդ փուլում եղած համապատասխան սահմանափակումների աճի չափը` ավելացված 27 տոկոսով:

15. Սույն Համաձայնագիրը ոչնչով չի արգելում, որ Անդամը վերացնի սույն հոդվածի համաձայն պահպանվող ցանկացած սահմանափակում, որը գործել է անցումային շրջանի որևէ համաձայնագրային տարվա սկզբում, եթե խնդրո առարկա արտահանող Անդամն ու ՄԴՄ-ն ծանուցվել են ուժի մեջ մտնող վերացումից առնվազն երեք ամիս առաջ: Նախնական ծանուցման ժամկետը, սահմանափակման ենթակա Անդամի համաձայնությամբ, կարող է կրճատվել մինչև 30 օր: ՄԴՄ-ն այդպիսի ծանուցումները շրջաբերում է բոլոր Անդամներին: Սույն կետով նախատեսված սահմանափակումների վերացման հարցը քննարկելիս խնդրո առարկա Անդամները հաշվի են առնում այլ Անդամներից եկող համաձայն արտահանումների նկատմամբ մոտեցումը:

16. Ճկունության, այսինքն` տատանման, առաջ տեղափոխման ու հետ տեղափոխման վերաբերյալ դրույթները, որոնք կիրառելի են սույն հոդվածի համաձայն պահպանված բոլոր սահմանափակումների նկատմամբ, նույնական են նրանց, որոնք նախատեսված էին ԲՄՀ-ի երկկողմ համաձայնագրերով` ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն նախորդող 12-ամսյա ժամանակահատվածի համար: Ոչ մի քանակական սահմանափակում չի դրվում կամ պահպանվում տատանման, առաջ տեղափոխման ու հետ տեղափոխման համակցված կիրառման վրա:

17. Վարչական միջոցառումները, որոնք անհրաժեշտ են համարվում սույն հոդվածի որևէ դրույթի իրականացման առնչությամբ, խնդրո առարկա Անդամների միջև համաձայնեցման առարկա են: Ցանկացած այդպիսի համաձայնություն ծանուցվում է ՄԴՄ-ին:

18. Այն Անդամների առնչությամբ, որոնց արտահանումները ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու նախորդ օրը ենթակա են սահմանափակման, և որոնց սահմանափակումները կազմում են ներմուծող Անդամի կողմից` 1991 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կիրառված և սույն Համաձայնագրի համաձայն ծանուցված սահմանափակումների ընդհանուր ծավալի 1.2 տոկոսը կամ ավելի քիչ, ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահին և սույն Համաձայնագրի գործողության ընթացքում դրանց արտահանման մուտքի նշանակալի բարելավում է ապահովվում 13-րդ կամ 14-րդ կետերում նշված աճի գործակիցների մեկական փուլով առաջխաղացման եղանակով կամ էլ առնվազն հիմնային մակարդակների, աճի և ճկունության վերաբերյալ դրույթների այլ զուգորդության հետ կապված` փոխհամաձայնեցված համարժեք փոփոխությունների միջոցով: Այդպիսի բարելավումները ծանուցվում են ՄԴՄ-ին:

19. Ցանկացած դեպքում սույն Համաձայնագրի գործողության ընթացքում, եթե որևէ Անդամ ՄԱԳՀ-1994-ի 19-րդ հոդվածի համաձայն պաշտպանական միջոց է նախաձեռնում առանձին արտադրանքի նկատմամբ` այդ արտադրանքի` սույն հոդվածի դրույթների համաձայն ՄԱԳՀ-1994-ին միացմանն անմիջապես հաջորդող մեկ տարվա ժամանակահատվածի ընթացքում, ապա կկիրառվեն 19-րդ հոդվածի դրույթները` Պաշտպանական միջոցների մասին համաձայնագրի մեկնաբանությամբ, բացառելով 20-րդ կետում շարադրվածը:

20. Եթե այդպիսի միջոց է կիրառվում` օգտագործելով ոչ մաքսային միջոցներ, ապա խնդրո առարկա ներմուծող Անդամը` ցանկացած արտահանող Անդամի պահանջով, որի այդպիսի արտադրանքների արտահանումները պաշտպանական միջոցի նախաձեռնմանն անմիջապես նախորդող մեկ տարվա ժամանակահատվածում ընկած որևէ պահի ենթակա էին սահմանափակման սույն Համաձայնագրի համաձայն, միջոցը կիրառում է ըստ ՄԱԳՀ-1994-ի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի: Այդպիսի միջոցն իրականացնում է խնդրո առարկա արտահանող Անդամը: Կիրառելի մակարդակով համապատասխան արտահանումները չեն նվազեցվում վերջին հատկանշական ժամանակահատվածի մակարդակից, որը սովորաբար կազմում է խնդրո առարկա Անդամի վերջին երեք հատկանշական տարիների (որոնց համար առկա են վիճակագրական տվյալները) արտահանման միջինը: Բացի այդ, եթե պաշտպանական միջոցը կիրառվում է մեկ տարուց ավելի, ապա կիրառելի մակարդակը կիրառման ժամանակահատվածում աստիճանաբար ազատականացվում է կանոնավոր պարբերությամբ: Այդ դեպքերում խնդրո առարկա արտահանող Անդամը չի կիրարկում իր` ՄԱԳՀ-1994-ի 19-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված էականորեն համարժեք զիջումների կամ այլ պարտավորությունների ժամանակավոր դադարեցման իրավունքը:

21. ՄԴՄ-ն վերանայում է սույն հոդվածի իրականացումը: Ցանկացած Անդամի պահանջով այն վերանայում է ցանկացած առանձին հարց` վկայակոչելով սույն հոդվածի դրույթների իրականացումը: Այդ Անդամներին մասնակցության հրավիրելուց հետո` 30 օրվա ընթացքում այն խնդրո առարկա Անդամին կամ Անդամներին տալիս է պատշաճ հանձնարարականներ կամ եզրահանգումներ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 60 օրվա ընթացքում, մանածագործական ու հագուստեղենի արտադրանքների նկատմամբ սահմանափակումներ24 (բացի ԲՄՀ-ի համաձայն պահպանվող և 2-րդ հոդվածի դրույթներով նախատեսված սահմանափակումներից) պահպանող Անդամները, անկախ այն բանից, դրանք համատեղելի են ՄԱԳՀ-1994-ի հետ, թե ոչ. ա) ՄԴՄ-ին մանրամասնորեն ծանուցում են դրանց մասին, կամ` բ) ՄԴՄ-ին տրամադրում են իրենց վերաբերող ցանկացած այլ ԱՀԿ մարմին ներկայացրած ծանուցումները: Ծանուցումներում ըստ հնարավորության պետք է տեղեկություն տրվի սահմանափակումների ՄԱԳՀ-1994-ով պայմանավորված ցանկացած արդարացման առնչությամբ, ներառյալ` ՄԱԳՀ-1994-ի այն դրույթները, որոնց վրա դրանք հիմնված են:

_________________________________

24 Սահմանափակումները մատնանշում են բոլոր միակողմ քանակական սահմանափակումները, երկկողմ համաձայնությունները և համանման հետևանք ունեցող այլ միջոցները:

 

2. Այն Անդամները, որոնք պահպանում են 1-ին կետի տակ ընկնող սահմանափակումներ, բացառությամբ` ՄԱԳՀ-1994-ի դրույթներով արդարացվող սահմանափակումների,

ա) կամ` ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում դրանք համապատասխանեցնում են ՄԱԳՀ-1994-ին, և տեղեկատվության նպատակով այդ գործողության մասին ծանուցում են ՄԴՄ-ին, կամ էլ

բ) աստիճանաբար վերացնում են դրանք` համաձայն այն ծրագրի, որը սահմանափակումներ պահպանող Անդամը ՄԴՄ-ին պետք է ներկայացնի ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` ոչ ուշ, քան 6 ամիս անց: Այդ ծրագրով նախատեսվում է բոլոր սահմանափակումները վերացնել սույն Համաձայնագրի տևողությունը չգերազանցող ժամանակահատվածում: ՄԴՄ-ն այդ ծրագրի կապակցությամբ կարող է հանձնարարականներ տալ խնդրո առարկա Անդամին:

3. Սույն Համաձայնագրի տևողության ընթացքում Անդամները տեղեկատվության նպատակով ՄԴՄ-ին տրամադրում են ցանկացած այլ ԱՀԿ Մարմին ներկայացված այն ծանուցումները, որոնք առնչվում են ՄԱԳՀ-1994-ի դրույթների համաձայն ձեռնարկված` մանածագործական ու հագուստեղենի արտադրանքին վերաբերող ցանկացած նոր սահմանափակման կամ էլ գոյություն ունեցող սահմանափակումներում կատարած փոփոխությունների` դրանց ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում:

4. Ցանկացած Անդամ ազատ է տեղեկատվության նպատակով հակադիր ծանուցումներ ներկայացնելու ՄԴՄ-ին` ՄԱԳՀ-1994-ով պայմանավորված արդարացման կապակցությամբ, կամ ցանկացած սահմանափակման կապակցությամբ, որը կարող էր սույն հոդվածի դրույթների համաձայն ծանուցված չլինել: Ցանկացած Անդամ կարող է ԱՀԿ համապատասխան մարմնում այդպիսի ծանուցումներին առնչվող գործողություններ կատարել համաձայն ՄԱԳՀ-1994-ի համապատասխան դրույթների կամ ընթացակարգերի:

5. ՄԴՄ-ն տեղեկատվության նպատակով սույն հոդվածի առնչությամբ կատարված ծանուցումները շրջաբերում է բոլոր Անդամներին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. 2-րդ հոդվածում հիշատակված սահմանափակումներն ու 6-րդ հոդվածի համաձայն կիրառվողները իրականացվում են արտահանող Անդամների կողմից: Ներմուծող Անդամները պարտավոր չեն առաքումներ ընդունել ի հավելումն 2-րդ հոդվածի համաձայն ծանուցված կամ 6-րդ հոդվածի համաձայն կիրառվող սահմանափակումների:

2. Անդամները համաձայնում են, որ սույն Համաձայնագրի համաձայն ծանուցված կամ կիրառված սահմանափակումների իրականացման կամ վարչարարության մասով այնպիսի փոփոխությունների ներմուծումը, ինչպիսիք են գործելակերպերին, կանոններին, ընթացակարգերին և մանածագործական ու հագուստեղենի արտադրանքների դասակարգմանը վերաբերող փոփոխությունները, ներառյալ` Ներդաշնակեցված համակարգին վերաբերող փոփոխությունները, չպետք է խախտեն սույն Համաձայնագրով սահմանված իրավունքների և պարտավորությունների հաշվեկշիռը խնդրո առարկա Անդամների միջև, բացասաբար ազդեն Անդամին հասնող շուկայի մատչելիության վրա, խոչընդոտեն այդ մատչելիության լիարժեք օգտագործումը, կամ վնասեն սույն Համաձայնագրով վարվող առևտուրը:

3. Եթե 2-րդ հոդվածի դրույթներով սահմանված միասնականացման նպատակով ծանուցում է արվում այդ արտադրանքի մասին, որը սահմանափակման միայն մաս է կազմում, ապա Անդամները համաձայնում են, որ այդ սահմանափակման մակարդակի ցանկացած փոփոխություն չի խախտում սույն Համաձայնագրով սահմանված իրավունքների և պարտավորությունների հաշվեկշիռը խնդրո առարկա Անդամների միջև:

4. Եթե 2-րդ և 3-րդ կետերում շարադրված փոփոխություններն անհրաժեշտ են, ապա Անդամներն այնուամենայնիվ համաձայնում են, որ այդպիսի փոփոխություններ նախաձեռնող Անդամը տեղեկացնում է այդ մասին և հնարավորության դեպքում խորհրդակցություններ է սկսում տուժող Անդամի կամ Անդամների հետ նախքան այդ փոփոխությունների իրականացումը` նպատակ ունենալով փոխադարձաբար ընդունելի լուծում գտնել պատշաճ և անաչառ կարգավորման վերաբերյալ: Անդամներն այնուհետև համաձայնում են, որ եթե նախքան իրականացումն անհնար է խորհրդակցություն անցկացնել, ապա այդպիսի փոփոխություններ նախաձեռնող Անդամը, տուժող Անդամի պահանջով, հնարավորության դեպքում 60 օրվա ընթացքում կխորհրդակցի խնդրո առարկա Անդամների հետ` նպատակ ունենալով փոխադարձաբար գոհացուցիչ լուծում գտնել պատշաճ և անաչառ կարգավորումների վերաբերյալ: Փոխադարձաբար գոհացուցիչ լուծման չհասնելու դեպքում խնդրո առարկա ցանկացած Անդամ կարող է 8-րդ հոդվածով նախատեսված հանձնարարականների համար դիմել ՄԴՄ-ին: Եթե ՄՀՄ-ն հնարավորություն չի ունեցել վերաքննելու ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց առաջ մտցված այդպիսի փոփոխությունների վերաբերյալ վեճը, ապա ՄԴՄ-ն այն վերաքննում է ԲՄՀ-ի` այդպիսի վերաքննության համար կիրառելի կանոնների և ընթացակարգերի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Անդամները համաձայնում են, որ փոխառաքման, երթուղու փոփոխման, ծագման երկրի կամ վայրի վերաբերյալ կեղծ հայտարարագրի և պաշտոնական փաստաթղթերի կեղծման եղանակով կատարած շրջանցումները խափանում են սույն Համաձայնագրի իրականացումը` ՄԱԳՀ-1994-ին մանածագործվածքների և հագուստեղենի բաժնի միացման առումով: Համապատասխանաբար, Անդամները պետք է սահմանեն անհրաժեշտ իրավական դրույթներ և(կամ) վարչական ընթացակարգեր այդպիսի շրջանցումների հետ գործ ունենալու և դրանց դեմ գործողություններ ձեռնարկելու համար: Անդամներն այնուհետև, համաձայնում են, որ իրենց ներքին օրենքներին և ընթացակարգերին համապատասխան լիարժեքորեն կհամագործակցեն շրջանցումների պատճառով ծագած խնդիրները լուծելու համար:

2. Եթե որևէ Անդամ համոզված է, որ սույն Համաձայնագիրը շրջանցվում է փոխառաքման, երթուղու փոփոխման, ծագման երկրի կամ վայրի վերաբերյալ կեղծ հայտարարագրի կամ պաշտոնական փաստաթղթերի կեղծման միջոցով, և որ այդպիսի շրջանցումների հետ գործ ունենալու և(կամ) դրանց դեմ գործողություններ ձեռնարկելու համար միջոցներ չեն կիրառվում կամ կիրառվող միջոցներն անբավարար են, ապա այդ Անդամը պետք է խորհրդակցի գործին առնչվող Անդամի կամ Անդամների հետ` նպատակ ունենալով փոխադարձաբար գոհացուցիչ լուծում գտնել: Այդ խորհրդակցությունները պետք է անցկացվեն շտապ կարգով և հնարավորության դեպքում 30 օրվա ընթացքում: Փոխադարձաբար գոհացուցիչ լուծման չհասնելու դեպքում գործում ընդգրկված ցանկացած Անդամ կարող է հանձնարարականների համար հարցը ներկայացնել ՄԴՄ-ին:

3. Անդամները համաձայնում են իրենց ներքին օրենքներին և ընթացակարգերին համապատասխան անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել իրենց տարածքներում շրջանցման գործելակերպի կանխման, ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում դրանց դեմ իրավական և(կամ) վարչական միջոցներ ձեռնարկելու համար: Անդամները համաձայնում են իրենց ներքին օրենքներին և ընթացակարգերին համապատասխան` լիարժեքորեն համագործակցել սույն Համաձայնագրի շրջանցման կամ ենթադրյալ շրջանցման դեպքերում ներմուծման, արտահանման և, որտեղ կիրառելի է, փոխառաքման վայրերում համապատասխան փաստերի հաստատման նպատակով: Համաձայնեցված է, որ ներքին օրենքներին և ընթացակարգերին համապատասխանող նման համագործակցությունը կընդգրկի. շրջանցման գործելակերպերի ուսումնասիրումը, որոնցով մեծացվում են սահմանափակված արտահանումները դեպի այդ սահմանափակումներ պահպանող Անդամ երկիր, հնարավորության սահմաններում փաստաթղթերի, թղթակցության, զեկուցագրերի և համանման այլ տեղեկատվության փոխանակումը և ըստ պահանջի կամ դեպքից կախված` գործարաններ կատարվող այցերի և դրանց հետ կապերի դյուրացումը: Անդամները պետք է ձգտեն պարզել շրջանցման կամ հայտարարվող շրջանցման ցանկացած դեպքի հանգամանքները, ներառյալ` գործում ընդգրկված արտահանողների և ներմուծողների համապատասխան դերերը:

4. Անդամները համաձայնում են, որ եթե ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս բավարար ապացույցներ առ այն, որ շրջանցում է տեղի ունեցել (օրինակ` երբ առկա են ապացույցներ իրավական ծագման երկրի կամ վայրի և այդպիսի շրջանցման հանգամանքների վերաբերյալ), ապա համապատասխան գործողություն պետք է ձեռնարկվի խնդրի լուծման համար անհրաժեշտ չափով: Այդ գործողությունը կարող է ընդգրկել ապրանքների մուտքի մերժում կամ, եթե ապրանքներն արդեն մուտք են գործել, ապա իրավական ծագման երկիրը կամ վայրն արտացոլելու համար սահմանափակման մակարդակների մասով վճարների ճշգրտում պատշաճորեն հաշվի առնելով փաստացի հանգամանքները և իրավական ծագման երկրի կամ վայրի ներգրավվածությունը: Դրա հետ մեկտեղ, եթե առկա են ապացույցներ այն Անդամների տարածքների ներգրավվածության վերաբերյալ, որոնց միջով ապրանքները փոխառաքվել են, ապա նման գործողությունը կարող է նաև ներառել այդ Անդամների նկատմամբ սահմանափակումների կիրառումը: Ցանկացած այդպիսի գործողություն իր ժամկետով և ընդգրկմամբ հանդերձ, կարող է ձեռնարկվել խնդրո առարկա Անդամների միջև փոխադարձաբար գոհացուցիչ լուծման հասնելու նպատակով անցկացված խորհրդակցություններից հետո և լիարժեք հիմնավորմամբ ծանուցվում է ՄԴՄ-ին: Խորհրդակցության ժամանակ գործին առնչվող Անդամները կարող են համաձայնության գալ հատուցման այլ միջոցների վերաբերյալ: Ցանկացած այդպիսի համաձայնություն նույնպես ծանուցվում է ՄԴՄ-ին, և ՄԴՄ-ն կարող է այնպիսի հանձնարարականներ տալ խնդրո առարկա Անդամներին, ինչպիսիք որ նպատակահարմար է գտնում: Փոխադարձաբար գոհացուցիչ լուծման չհասնելու դեպքում ցանկացած խնդրո առարկա Անդամ կարող է հարցը ներկայացնել ՄԴՄ` շտապ վերաքննման և հանձնարարականների համար:

5. Անդամները նշում են, որ շրջանցման որոշ դեպքեր կարող են երկրների կամ վայրերի միջոցով տարանցիկ առաքում ընդգրկել` առանց տարանցման վայրերում այդ առաքումներում պարունակվող ապրանքների որևէ փոփոխման կամ ձևափոխման: Նրանք նշում են, որ այդպիսի տարանցիկ վայրերում այդ առաքումների նկատմամբ վերահսկողության իրականացումը կարող է ընդհանուր առմամբ հնարավոր չլինել:

6. Անդամները համաձայնում են, որ մանրաթելի բաղադրության, քանակի, ապրանքի նկարագրության ու դասակարգման վերաբերյալ կեղծ հայտարարագրումը նույնպես խափանում է սույն Համաձայնագրի նպատակները: Անդամները համաձայնում են, որ եթե ապացույցներ կան, որ շրջանցման նպատակով որևէ այդպիսի կեղծ հայտարարագիր է կազմվել, ապա իրենց ներքին օրենքներին և ընթացակարգերին համապատասխան` անհրաժեշտ միջոցներ պետք է կիրառվեն գործում ներգրավված ներմուծողների և արտահանողների նկատմամբ: Եթե որևէ Անդամ համոզված է, որ սույն Համաձայնագիրը շրջանցվում է այդպիսի կեղծ հայտարարագրման միջոցով, և որ այդպիսի շրջանցումների հետ գործ ունենալու և(կամ) դրանց դեմ գործողություններ ձեռնարկելու համար միջոցներ չեն կիրառվում կամ կիրառվող միջոցներն անբավարար են, ապա այդ Անդամը պետք է շտապ խորհրդակցի գործի մեջ ընդգրկված Անդամի հետ` նպատակ ունենալով փոխադարձաբար գոհացուցիչ լուծում գտնելու: Փոխադարձաբար գոհացուցիչ լուծման չհասնելու դեպքում գործում ընդգրկված ցանկացած Անդամ կարող է հանձնարարականների համար հարցը ներկայացնել ՄԴՄ-ին: Սույն դրույքով չի նախատեսվում Անդամներին արգելել տեխնիկական շտկումներ կատարել, երբ հայտարարագրերում թույլ են տրված անուշադրության սխալներ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Անդամներն ընդունում են, որ անցումային շրջանում կարող է յուրահատուկ անցումային պաշտպանական գործակառույց (սույն Համաձայնագրում հիշատակվում է որպես «անցումային պաշտպանություն») կիրառելու անհրաժեշտություն լինել: Անցումային պաշտպանություն կարող է կիրառել ցանկացած Անդամ Հավելվածում ընդգրկված արտադրանքների նկատմամբ, բացի 2-րդ հոդվածի դրույթների համաձայն ՄԱԳՀ-1994-ին միացվածներից: Այն անդամները, որոնք 2-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չեն պահպանում, ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 60 օրվա ընթացքում ՄԴՄ-ին ծանուցում են արդյոք իրենք ցանկանում են պահպանել սույն հոդվածի դրույթների օգտագործման իրավունքը, թե ոչ: Այն անդամները, որոնք չեն ընդունել ԲՄՀ-ի 1986 թ-ից սկսած երկարաձգման վերաբերյալ Արձանագրությունները, այդպիսի ծանուցումներ են կատարում ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն հաջորդող 6 ամսվա ընթացքում: Անցումային պաշտպանությունը պետք է կիրառվի հնարավորին չափ զիջողամտաբար սույն հոդվածի դրույթներին ու սույն Համաձայնագրով սահմանված միասնականացման գործընթացի արդյունավետ իրականացմանը համապատասխան:

2. Սույն հոդվածի համաձայն պաշտպանական գործողություն կարող է ձեռնարկվել, երբ Անդամի25 կայացրած եզրակացության հիման վրա ապացուցվում է, որ առանձին արտադրանքն իր տարածքն է ներմուծվում այնպիսի աճող քանակներով, որ լուրջ վնաս է հասցնում կամ լուրջ վնասի իրավական վտանգ է ստեղծում ներքին արդյունաբերական ճյուղերին, որոնք արտադրում են նման և (կամ) ուղղակիորեն մրցակից արտադրանքներ: Լուրջ վնասի և դրա իրավական վտանգի պատճառը ակնբախորեն պետք է այդ արտադրանքի ընդհանուր ներմուծման այդպիսի աճող քանակները լինեն, և ոչ թե այդպիսի այլ գործոններ, ինչպիսիք են տեխնոլոգիական փոփոխությունները կամ էլ սպառողական նախապատվության փոփոխությունները:

_____________________________

25 Մաքսային միությունը կարող է պաշտպանական միջոց կիրառել կամ` որպես առանձին միավոր, կամ` Անդամ-երկրների անունից: Եթե մաքսային միությունը պաշտպանական միջոցը կիրառում է որպես առանձին միավոր, ապա սույն համաձայնագրով սահմանված լուրջ վնասի կամ դրա իրավական վտանգի որոշման համար բոլոր պահանջները հիմնվում են ամբողջությամբ վերցրած մաքսային միությունում առկա պայմանների վրա: Եթե մաքսային միությունը պաշտպանական միջոցը կիրառում է Անդամ-երկրի անունից, ապա լուրջ վնասի կամ դրա իրական վտանգի որոշման համար բոլոր պահանջները հիմնվում են այդ Անդամ-երկրում գոյություն ունեցող պայմանների վրա, և միջոցը սահմանափակվում է այդ Անդամ-երկրով:

 

3. Լուրջ վնասի կամ դրա իրավական վտանգի վերաբերյալ եզրակացություն կայացնելիս, ինչպես նշված է 2-րդ կետում, Անդամը քննության է առնում այդ ներմուծումների ազդեցությունը արդյունաբերական առանձին ճյուղի վիճակի վրա, որն արտացոլվում է առնչություն ունեցող տնտեսական այնպիսի փոփոխականների փոփոխություններով, ինչպիսիք են թողարկված արտադրանքը, արտադրողականությունը, արտադրական հզորությունների շահագործումը, արտադրանքի պաշարները, շուկայում ունեցած բաժինը, արտահանումը, աշխատավարձերը, զբաղվածությունը, ներքին գները, շահույթներն ու ներդրումները, որոնցից և ոչ մեկը ոչ առանձին և ոչ էլ այլ գործոնների հետ համակցված, չեն կարող անհրաժեշտաբար վճռորոշ ուղեցույց լինել:

4. Սույն հոդվածի դրույթների համաձայն վկայակոչված ցանկացած միջոց կիրառվում է Անդամ-առ-Անդամ հիմունքով: Անդամը կամ Անդամները, որոնց վերագրվում է 2-րդ և 3-րդ կետերում նշված լուրջ վնասը կամ դրա իրական վտանգը, որոշվում են առանձին վերցրած այդպիսի Անդամից կամ Անդամներից ներմուծման կտրուկ և էական աճի հիման վրա, լինի դա իրական թե վերահաս26, և ներմուծումների մակարդակի հիման վրա այն համեմատելով այլ աղբյուրներից ներմուծման հետ, շուկայում ունեցած բաժնի հիման վրա և առևտրային գործարքների համեմատելի փուլում եղած ներմուծման ու ներքին գների հիման վրա այս գործոններից և ոչ մեկը ոչ առանձին ու ոչ էլ այլ գործոնների հետ համակցված, չեն կարող անհրաժեշտաբար վճռորոշ ուղեցույց լինել: Այդպիսի պաշտպանական միջոց չի կիրառվում որևէ Անդամի արտահանումների նկատմամբ, որի առանձին արտադրանքի արտահանումն արդեն ենթակա է սահմանափակման սույն Համաձայնագրի համաձայն:

_____________________________

26 Այդպիսի վերահաս աճը չափելի պետք է լինի, և դրա առկայությունը չպետք է որոշվի անհիմն պնդման, ենթադրության կամ զուտ հավանականության հիման վրա, որը բխում է, օրինակ` արտահանող Անդամ երկրներում արտադրական հզորությունների առկայությունից:

 

5. Պաշտպանական գործողության դիմելու նպատակով, լուրջ վնասի կամ դրա իրավական վտանգի մասին եզրակացության գործողության ժամկետը չի գերազանցում 90 օր սկսած 7-րդ կետով նախատեսված սկզբնական ծանուցման օրվանից:

6. Անցումային պաշտպանություն կիրառելիս առանձնապես հաշվի են առնվում, արտահանող Անդամների շահերը, ինչպես դա շարադրված է ստորև.

ա) առավել թույլ զարգացած Անդամ երկրների նկատմամբ ցուցաբերվում է զգալիորեն ավելի բարենպաստ մոտեցում, քան սույն կետում նշված Անդամների մյուս խմբերի նկատմամբ նախատեսված մոտեցումը, գերադասելի է դա անել իր բոլոր տարրերով հանդերձ, եթե ոչ` գոնե ընդհանուր առումով,

բ) այն Անդամների նկատմամբ, որոնց մանածագործվածքների և հագուստեղենի արտահանման ընդհանուր ծավալը փոքր է համեմատած այլ Անդամների արտահանման ընդհանուր ծավալի հետ, և որոնց ընկնում է ներմուծող Անդամ-երկիր այդ արտադրանքի ընդհանուր ներմուծման միայն փոքր տոկոսաչափը, տարբերակված և ավելի բարենպաստ մոտեցում է ցուցաբերվում` 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված տնտեսական պայմանների սահմանման հարցում: Այդ մատակարարների հարցում 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն պատշաճ կերպով հաշվի են առնվում դրանց առևտրի զարգացման հետագա հնարավորությունները և դրանցից եկող առևտրային քանակներով ներմուծումներ թույլատրելու անհրաժեշտությունը,

գ) բրդեղեն արտադրող զարգացող Անդամ-երկրներից եկող բրդյա արտադրանքների առնչությամբ, քվոտայի չափը, աճի թափն ու ճկունությունը հաշվի առնելիս հատուկ ուշադրություն է դարձվում այն Անդամների արտահանման կարիքներին, որոնց տնտեսությունն ու մանածագործվածքների և հագուստեղենի առևտուրը կախված են բրդեղենի ոլորտից, և որոնց մանածագործվածքների և հագուստեղենի ընդհանուր արտահանումը բաղկացած է գրեթե բացառապես բրդյա արտադրանքներից, ու որոնց մանածագործվածքների և հագուստեղենի առևտրի ծավալը ներմուծող անդամների շուկաներում համեմատաբար փոքր է,

դ) ավելի բարենպաստ մոտեցում է ցուցաբերվում որևէ Անդամի կողմից մանածագործական ու հագուստեղենի արտադրանքների վերաներմուծման նկատմամբ, որոնք այդ Անդամ երկիրը վերամշակման ու հետագա վերաներմուծման համար այլ Անդամ երկիր է արտահանել ներմուծող անդամի օրենքներով ու գործելակերպով սահմանված կերպով և հաշվի առնելով բավարար վերահսկողության և հավաստագրման գործընթացները, եթե այդ արտադրանքները ներմուծվում են մի Անդամ-երկրից, որի համար առևտրի այդ ձևը ներկայացնում է մանածագործվածքների և հագուստեղենի իր ընդհանուր արտահանման նշանակալի մասը:

7. Անդամը, որը հանդես է գալիս պաշտպանական գործողություն ձեռնարկելու նախաձեռնությամբ, ձգտում է խորհրդակցությունների մեջ մտնել այն Անդամի կամ Անդամների հետ, որոնք կարող են տուժել այդ գործողության հետևանքով: Խորհրդակցությունների անցկացման պահանջն ուղեկցվում է հատկորոշված ու հարցին առնչվող փաստացի, հնարավորին չափ յուրաժամանակ տեղեկություններով մասնավորապես հետևյալի վերաբերյալ. ա) 3-րդ կետում հիշատակված այն գործոնների, որոնց հիման վրա գործողության դիմող Անդամը եզրակացության է հանգել լուրջ վնասի կամ դրա իրավական վտանգի առկայության մասին, և բ) 4-րդ կետում հիշատակված այն գործոնների, որոնց վրա հիմնվելով նա հանդես է եկել խնդրո առարկա Անդամի կամ անդամների նկատմամբ պաշտպանական գործողության դիմելու նախաձեռնությամբ: Սույն կետի համաձայն ներկայացված պահանջների հետ կապված տեղեկությունները պետք է հնարավորության սահմաններում վերաբերեն արտադրության հատկորոշելի հատվածներին և 8-րդ կետով սահմանված հղման ժամանակահատվածին: Գործողության դիմող անդամը նաև նշում է այն որոշակի մակարդակը, որով առաջարկվում է սահմանափակել խնդրո առարկա Անդամից կամ Անդամներից եկող տվյալ արտադրանքի ներմուծումները այդ մակարդակը չպետք է ավելի ցածր լինի 8-րդ կետում հիշատակվող մակարդակից: Խորհրդակցությունների ցանկացող Անդամը ՄԴՄ-ի նախագահին միաժամանակ տեղեկացնում է խորհրդակցությունների անցկացման պահանջի մասին, ներառյալ` 3-րդ և 4-րդ կետերում նկարագրված գործին առնչվող բոլոր փաստացի տվյալները սահմանափակման առաջարկվող մակարդակի հետ միասին: Նախագահը ՄԴՄ-ի անդամներին տեղեկացնում է խորհրդակցությունների անցկացման պահանջի մասին մատնանշելով պահանջ ներկայացնող Անդամին, խնդրո առարկա արտադրանքն ու պահանջը ստացած Անդամին: Խնդրո առարկա Անդամը կամ Անդամները շտապ կարգով պատասխանում են այդ պահանջին, իսկ խորհրդակցություններն անց են կացվում առանց հետաձգման և սովորաբար ավարտվում են պահանջը ստանալու օրվանից հաշված 60 օրվա ընթացքում:

8. Եթե խորհրդակցությունների ընթացքում փոխըմբռնում կա առ այն, որ իրավիճակը թելադրում է սահմանափակել խնդրո առարկա Անդամի կամ Անդամների առանձին արտադրանքի արտահանումները, ապա այդպիսի սահմանափակման մակարդակն ամրագրվում է մի մակարդակի վրա, որն ավելի փոքր չէ, քան խնդրո առարկա Անդամ-երկրից եկած արտահանումների կամ ներմուծումների փաստացի մակարդակը 12-ամսյա այն ժամանակահատվածում, որն ավարտվում է խորհրդակցությունների պահանջը ներկայացնելու ամսվանից երկու ամիս առաջ:

9. Համաձայնեցված սահմանափակման միջոցի մանրամասները հաղորդվում են ՄԴՄ-ին համաձայնության գալու օրվանից հետո` 60 օրվա ընթացքում: ՄԴՄ-ն որոշում է` արդյոք համաձայնությունը հիմնավորված է սույն հոդվածի դրույթներին համապատասխան, թե ոչ: Որոշելու համար ՄԴՄ-ն իր ձեռքի տակ պետք է ունենա ՄԴՄ նախագահին տրամադրված` 7-րդ կետում նշված փաստացի տվյալները, ինչպես նաև խնդրո առարկա Անդամների տրամադրած գործին առնչվող ցանկացած այլ տեղեկություններ: ՄԴՄ-ն խնդրո առարկա անդամներին կարող է տալ այնպիսի հանձնարարականներ, ինչպիսիք անհրաժեշտ է համարում:

10. Այնուամենայնիվ, եթե խորհրդակցությունների անցկացման պահանջը ստանալու օրվանից սկսած 60 օրվա ժամկետի ավարտից հետո Անդամները համաձայնության չեն գալիս, ապա պաշտպանական գործողության նախաձեռնությամբ հանդես եկող անդամը կարող է խորհրդակցությունների համար նախատեսված 60 օրվա ժամանակահատվածին հաջորդող 30 օրվա ընթացքում սույն հոդվածի դրույթների համաձայն սահմանափակում կիրառել` ըստ ներմուծման օրվա կամ արտահանման օրվա, և միևնույն ժամանակ հարցը ներկայացնել ՄԴՄ: Անդամներից յուրաքանչյուրը ազատ է հարցը ներկայացնել մինչև 60 օրվա ժամկետի ավարտը: Յուրաքանչյուր դեպքում էլ ՄԴՄ-ն շտապ կարգով քննության է առնում հարցը, ներառյալ` լուրջ վնասի կամ իրավական վտանգի և դրա պատճառների որոշումը, և 30 օրվա ընթացքում համապատասխան հանձնարարականներ է տալիս խնդրո առարկա Անդամներին: Այդպիսի քննություն անցկացնելու համար ՄԴՄ-ն իր ձեռքի տակ պետք է ունենա ՄԴՄ նախագահին տրամադրված` 7-րդ կետում նշված փաստացի տվյալները, ինչպես նաև խնդրո առարկա Անդամների տրամադրած գործին առնչվող ցանկացած այլ տեղեկություններ:

11. Խիստ արտառոց ու ծայրահեղ պարագաներում, երբ հետաձգումը կարող է այնպիսի վնաս պատճառել, որը դժվար կլինի վերականգնել, 10-րդ կետով սահմանված գործողությունը կարող է կիրառվել ժամանակավորապես` այն պայմանով, որ խորհրդակցությունների անցկացման պահանջն ու ծանուցումը ՄԴՄ-ին ներկայացվում են այդ գործողությունը նախաձեռնելուց հետո ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ խորհրդակցությունները համաձայնության չեն բերում, ՄԴՄ-ն այդ մասին ծանուցվում է խորհրդակցությունների եզրափակման ժամանակ, սակայն ցանկացած դեպքում ոչ ուշ, քան գործողության իրականացման օրվանից 60 օր հետո: ՄԴՄ-ն շտապ կարգով քննության է առնում հարցը և 30 օրվա ընթացքում համապատասխան հանձնարարականներ է տալիս խնդրո առարկա Անդամներին: Այն դեպքում, երբ այդ խորհրդակցությունները բերում են համաձայնության, Անդամներն այդ մասին ՄԴՄ-ին ծանուցում են եզրափակումից հետո, սակայն ցանկացած դեպքում ոչ ուշ, քան գործողության իրականացման օրվանից 90 օր հետո: ՄԴՄ-ն խնդրո առարկա Անդամներին կարող է տալ այնպիսի հանձնարարականներ, ինչպիսիք անհրաժեշտ է համարում:

12. Անդամը սույն հոդվածի դրույթներին համաձայն վկայակոչված միջոցները կարող է պահպանել` ա) ընդհուպ մինչև 3 տարի` առանց երկարաձգման, կամ` բ) մինչև ՄԱԳՀ-1994-ին արտադրանքի միանալը, որը որ առաջինը կլինի:

13. Եթե սահմանափակման միջոցը մնում է ուժի մեջ մեկ տարվանից ավելի, ապա հետագա տարիների մակարդակը հավասար է առաջին տարվա համար հատկորոշած մակարդակին` մեծացրած տարեկան 6 տոկոսից ոչ պակաս աճի գործակցով, քանի դեռ այլ բան չի հիմնավորվել ՄԴՄ-ի առաջ: Տվյալ արտադրանքի համար սահմանափակման մակարդակը կարող է գերազանցվել ցանկացած երկու հաջորդական տարիների որևէ մեկում 10 տոկոսի առաջ տեղափոխման և (կամ) հետ տեղափոխման միջոցով, որտեղ առաջ տեղափոխումը 5 տոկոսից ավելի չի կազմում: Քանակական սահմանափակում չի դրվում հետ տեղափոխման, առաջ տեղափոխման և 14-րդ կետի դրույթի զուգակցված կիրառման վրա:

14. Եթե մի Անդամ-երկիր սույն հոդվածի համաձայն սահմանափակում է դնում մեկ այլ Անդամ-երկրից եկող մեկից ավելի արտադրանքների վրա, ապա այդ արտադրանքներից յուրաքանչյուրի նկատմամբ սույն հոդվածի դրույթներով համաձայնեցված սահմանափակման մակարդակը, կարող է գերազանցել 7 տոկոսով պայմանով, որ սահմանափակման ենթակա ամբողջ արտահանումը չի գերազանցում սույն հոդվածի համաձայն այդ կերպ սահմանափակված բոլոր արտադրանքների համար սահմանված մակարդակների ընդհանուր ծավալը` համաձայնեցված ընդհանուր միավորների հիմունքով: Եթե այդ արտադրանքների նկատմամբ սահմանափակումների կիրառման ժամանակահատվածները միմյանց հետ չեն համընկնում, ապա վրադրվող ցանկացած ժամանակահատվածի նկատմամբ սույն դրույթը կիրառվում է համամասնության հիմունքով:

15. Եթե սույն հոդվածի համաձայն պաշտպանական գործողությունը կիրառվում է մի արտադրանքի նկատմամբ, որի համար նախկինում ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն նախորդող 12-ամսյա ժամանակահատվածում սահմանափակում է գործել ԲՄՀ-ի համաձայն կամ 2-րդ կամ 6-րդ հոդվածի դրույթների համաձայն, ապա նոր սահմանափակման մակարդակը 8-րդ կետով նախատեսած մակարդակն է, եթե`

ա) նոր սահմանափակումն ուժի մեջ չի մտել 2-րդ հոդվածի 15-րդ կետում նշված նախորդ սահմանափակման վերացման վերաբերյալ ծանուցման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, կամ

բ) նոր սահմանափակումն ուժի մեջ չի մտել սույն հոդվածի կամ ԲՄՀ-ի դրույթների համաձայն կիրառված նախորդ սահմանափակման վերացման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում,

այդ դեպքում մակարդակը ավելի պակաս չպետք է լինի, քան հետևյալներից ավելի բարձրը` i) սահմանափակման մակարդակը վերջին 12-ամսյա ժամանակահատվածում, որի ընթացքում արտադրանքը ենթակա էր սահմանափակման, կամ ii) 8-րդ կետով նախատեսված սահմանափակման մակարդակը:

16. Եթե Անդամը, որը 2-րդ հոդվածով սահմանված սահմանափակում չի պահպանում, որոշում է սահմանափակում կիրառել սույն հոդվածի դրույթների համաձայն, ապա այն համապատասխան համաձայնություններ է ձեռք բերում, որոնցով` ա) լիովին հաշվի են առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են արտահանման ու ներմուծման գործարքներում կանոնավոր առևտրային գործելակերպի հիման վրա սահմանված մաքսային դասակարգումն ու քանակական միավորները (և մանրաթելի բաղադրության, և իր ներքին շուկայում նույն հատվածի համար մրցակցելու առումով), և բ) հնարավոր է դառնում խուսափել ապրանքատեսակի ընդգրկման չափազանցումից: 7-րդ և 11-րդ կետերում նշված խորհրդակցությունների պահանջը ներառում է սպառիչ տեղեկություններ այդ համաձայնությունների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Որպես միասնականացման գործընթացի մաս և հղվելով Ուրուգվայի փուլի արդյունքում Անդամների կողմից ստանձնած հատուկ պարտավորություններին` բոլոր Անդամները ձեռնարկում են այնպիսի գործողություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել ՄԱԳՀ-1994-ի կանոններն ու հիմնադրույթները պահպանելու համար այնպես, որ.

ա) դեպի մանածագործական ու հագուստեղենի արտադրանքների շուկաներ մուտքի բարելավման հասնեն այնպիսի միջոցներով, ինչպիսիք են մաքսերի նվազեցումները և ամրագրումը, ոչ մաքսային արգելքների կրճատումը կամ վերացումը, մաքսային, վարչական ու լիցենզավորման ձևականությունների պարզեցումը,

բ) ապահովեն մանածագործվածքների և հագուստեղենի առնչությամբ բարեխիղճ ու հավասար առևտրային պայմաններին վերաբերող միջոցների կիրառումն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են գնագցման և հակագնագցման կանոնները և ընթացակարգերը, լրավճարներն ու փոխհատուցման միջոցները, և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, և

գ) ընդհանուր առևտրային քաղաքականության նկատառումով միջոցներ ձեռնարկելիս խուսափեն մանածագործվածքների և հագուստեղենի բնագավառում ներմուծման նկատմամբ խտրականությունից:

Այդպիսի գործողություններով վնաս չի հասցվում Անդամների ՄԱԳՀ-1994-ով սահմանված իրավունքներին ու պարտավորություններին:

2. Անդամները ՄԴՄ-ին ծանուցում են 1-ին կետում նշված այն գործողությունների մասին, որոնք առնչվում են սույն Համաձայնագրի իրականացմանը: Այնքանով, որքանով դրանք ծանուցվել են ԱՀԿ այլ մարմիններին, ամփոփագիրը, որում հղում է արված նախնական ծանուցագրին, բավարար է սույն կետում նշված պահանջների կատարման համար: Ցանկացած Անդամ ազատ է ՄԴՄ-ին հակադարձ ծանուցումներ կատարելու:

3. Եթե որևէ Անդամ համարում է, որ որևէ այլ Անդամ չի ձեռնարկել 1-ին կետում նշված գործողությունները, և որ խախտվել է սույն Համաձայնագրով սահմանված իրավունքների և պարտավորությունների հաշվեկշիռը, ապա այդ Անդամը կարող է հարցը ներկայացնել ԱՀԿ համապատասխան մարմիններին, և այդ մասին տեղյակ պահել ՄԴՄ-ին: ԱՀԿ համապատասխան մարմինների հետագա ցանկացած հայտնաբերումները կամ եզրակացությունները ՄԴՄ-ին համապարփակ զեկուցագրի մաս են կազմում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Համաձայնագրի իրականացումը վերահսկելու, սույն Համաձայնագրի համաձայն ձեռնարկված բոլոր միջոցներն ու Համաձայնագրի հետ դրանց համապատասխանությունը քննության առնելու և սույն Համաձայնագրով իրենց պահանջվող գործողությունները կատարելու համար սույնով ստեղծվում է մանածագործվածքների հարցերով դիտանցող մարմին (ՄԴՄ): ՄԴՄ-ն կազմված է նախագահից և 10 անդամներից: Դրան անդամակցությունը հավասարակշռված պետք է լինի և լայնորեն ներկայացնի Անդամներին, և նախատեսի իր անդամների շրջափոխություն համապատասխան պարբերությամբ: Անդամներին նշանակում են Ապրանքների առևտրի խորհրդի կողմից ՄԴՄ-ում ծառայելու համար ընտրված Անդամները` իրենց գործառույթները կատարելով անձնային հիմունքով:

2. ՄԴՄ-ն մշակում է իր սեփական աշխատանքային ընթացակարգերը: Այնուամենայնիվ, հասկացվում է, որ ՄԴՄ-ում ընդհանուր համաձայնությունը համաձայնություն կամ աջակցություն չի պահանջում այն անդամներից, որոնց նշանակել են ՄԴՄ-ի քննարկմանը դրված չլուծված հարցում ներգրավված Անդամները:

3. ՄԴՄ-ն համարվում է մշտական մարմին և սույն Համաձայնագրով իրենից պահանջվող պարտականությունները կատարելու համար ժողովվում է ըստ անհրաժեշտության: Այն հենվում է Անդամների սույն Համաձայնագրի համապատասխան հոդվածների համաձայն ներկայացրած ծանուցումների և տեղեկությունների վրա` լրացված հավելյալ տեղեկություններով կամ անհրաժեշտ մանրամասներով, որ նրանք կարող են ներկայացնել, կամ էլ այն կարող է որոշել պահանջել նրանցից: Այն կարող է նաև հիմնվել ԱՀԿ այլ մարմիններին ներկայացված ծանուցումների և դրանց ու այդպիսի այլ աղբյուրներից ստացած զեկուցագրերի վրա, որոնք որ նպատակահարմար կգտնի:

4. Անդամները սույն Համաձայնագրի գործողության վրա ազդեցություն ունեցող ցանկացած հարցի շուրջ խորհրդակցությունների անցկացման համապատասխան հնարավորություն են տալիս միմյանց:

5. Սույն Համաձայնագրով նախատեսված երկկողմ խորհրդակցությունների արդյունքում որևէ փոխհամաձայնեցված լուծման չհասնելու դեպքում ՄԴՄ-ն որևէ Անդամի պահանջով և հարցը հիմնավոր ու շտապ կարգով քննարկելուց հետո հանձնարարականներ է տալիս խնդրո առարկա Անդամներին:

6. Ցանկացած Անդամի պահանջով ՄԴՄ-ն շտապ կարգով վերանայում է ցանկացած առանձին հարց, որն այդ Անդամը համարում է, որ սույն Համաձայնագրի համաձայն վնասում է իր շահերը, և որի շուրջ անցկացված խորհրդակցությունները չեն հանգեցրել իր և խնդրո առարկա Անդամի կամ Անդամների միջև փոխադարձ գոհացուցիչ լուծման: ՄԴՄ-ն կարող է այդ հարցերի վերաբերյալ այնպիսի դիտարկումներ անել, ինչպիսիք անհրաժեշտ են գտնում խնդրո առարկա Անդամների և 11-րդ կետով նախատեսված վերաքննության նպատակների համար:

7. Նախքան իր հանձնարարականները կամ դիտարկումները ձևակերպելը ՄԴՄ-ն մասնակցության համար հրավիրում է այն Անդամներին, որոնց վրա քննարկվող հարցը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ:

8. ՄԴՄ-ին հանձնարարականներ տալու կամ հայտնաբերումներ անելու համար դիմելու դեպքում գերադասելի է, որ այն 30-օրյա ժամկետում անի այդ, եթե սույն Համաձայնագրում որևէ այլ ժամկետ չի հատկորոշված: Գործին ուղղակիորեն առնչվող Անդամները տեղեկացնում են բոլոր այդպիսի հանձնարարականների կամ հայտնաբերումների մասին: Բոլոր այդպիսի հանձնարարականները կամ հայտնաբերումները տեղեկատվության նպատակով հաղորդվում են նաև Ապրանքների առևտրի խորհրդին:

9. Անդամները ձգտում են ամբողջությամբ ընդունել ՄԴՄ-ի հանձնարարականները, որն իրականացնում է այդ հանձնարարականների կատարման պատշաճ հսկողությունը:

10. Եթե որևէ Անդամ իրեն անկարող է համարում ենթարկվել ՄԴՄ-ի հանձնարարականներին, ապա այդպիսի հանձնարարականներ ստանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս հետո ՄԴՄ-ին տեղեկացնում է դրա պատճառների մասին:Տրված պատճառների հիմնավոր քննարկումից հետո ՄԴՄ-ն տալիս է ցանկացած հետագա հանձնարարականներ, որոնք որ տվյալ պահին անհրաժեշտ է համարում: Եթե այդ հետագա հանձնարարականներից հետո խնդիրը մնում է չլուծված, Անդամներից յուրաքանչյուրը կարող է այդ խնդիրը ներկայացնել Վեճերի կարգավորման մարմին և վկայակոչել ՄԱԳՀ-1994-ի 23-րդ հոդվածի 2-րդ կետը և Վեճերի կարգավորման փոխհամաձայնության համապատասխան դրույթները:

11. Սույն Համաձայնագրի իրականացումը վերահսկելու նպատակով Ապրանքների Առևտրի Խորհուրդը միասնականացման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտից առաջ անց է կացնում հիմնական վերաքննություն: Այդ վերաքննությանն աջակցելու համար ՄԴՄ-ն յուրաքանչյուր փուլի ավարտից առնվազն հինգ ամիս առաջ, Ապրանքների առևտրի խորհրդին փոխանցում է համապարփակ զեկուցագիր վերաքննության ենթակա փուլում սույն Համաձայնագրի իրականացման վերաբերյալ, մասնավորապես` միասնականացման գործընթացի, անցումային պաշտպանական գործակառույցի կիրառման հարցերի մասով և համապատասխանաբար ՄԱԳՀ-1994-ի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված կանոնների և հիմնադրույթների կիրառման առնչությամբ: ՄԴՄ-ի համապարփակ զեկուցագրում կարող են ընդգրկվել հանձնարարականներ, որոնք ՄԴՄ-ն նպատակահարմար է գտնում Ապրանքների առևտրի խորհրդի համար:

12. Իր անցկացրած վերաքննությունից ելնելով Ապրանքների առևտրի խորհուրդը ընդհանուր համաձայնությամբ կայացնում է այնպիսի որոշումներ, ինչպիսիք անհրաժեշտ է համարում երաշխավորելու համար, որ սույն Համաձայնագրով ամրագրված իրավունքների և պարտավորությունների հավասարակշռությունը չխախտվի: Ցանկացած վեճի լուծման նպատակով, որը կարող է ծագել 7-րդ հոդվածում նշված հարցերի կապակցությամբ, Վեճերի կարգավորման մարմինը, չխախտելով 9-րդ հոդվածում նշված վերջնական ժամկետը, կարող է, ցանկացած Անդամի առնչությամբ, որը համարվում է, որ չի կատարել սույն Համաձայնագրով սահմանված իր պարտականությունները, թույլատրել ճշգրտում կատարել 2-րդ հոդվածի 14-րդ կետում վերաքննությանը հաջորդող փուլի համար:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը և դրա տակ ընկած բոլոր սահմանափակումները դադարում են գործելուց ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ գտնվելու 121-րդ ամսվա առաջին օրը. այդ օրվանից մանածագործվածքների և հագուստեղենի բնագավառն ամբողջովին միասնականացվում է ՄԱԳՀ-1994-ի հետ: Սույն Համաձայնագիրը երկարաձգման ենթակա չէ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Սույն Հավելվածում թվարկվում են մանածագործական ու հագուստեղենի արտադրանքներ, որոնք սահմանված են Ապրանքների նկարագրության և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի (ՆՀ) ծածկագրերով վեցանիշ մակարդակով:

2. 6-րդ հոդվածի պաշտպանական միջոցներին վերաբերող դրույթներով սահմանված գործողությունները կձեռնարկվեն մանածագործական ու հագուստեղենի առանձին արտադրանքների առնչությամբ և ոչ թե ինքնին ՆՀ առանձին հոդվածների հիմունքով:

3. Սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի պաշտպանական միջոցներին վերաբերող դրույթներով սահմանված գործողությունները չեն կիրառվում:

ա) զարգացող Անդամ-երկրների տնայնագործական արտադրաճյուղի ջուլհակահաստոցով պատրաստված գործվածքների կամ դրանցից պատրաստված ձեռագործական տնայնագործական արտադրաճյուղի արտադրանքների կամ ժողովրդական ավանդական արհեստին վերաբերող մանածագործական ու հագուստեղենի արտադրանքների արտահանման նկատմամբ, եթե այդ արտադրանքները պատշաճ կերպով հավաստագրված են ըստ խնդրո առարկա Անդամների միջև կայացած համաձայնությունների.

բ) պատմականորեն առևտրի առարկա հանդիսացող մանածագործական արտադրանքների նկատմամբ, որոնք միջազգային առևտրում առևտրային նշանակալի քանակներով փոխանակվել են մինչև 1982թ. ինչպիսիք են պայուսակները, պարկերը, գորգերի հենքերը, պարանասարքերը, ճանապարհորդական իրերը, ուղեգորգերը, խսիրները և գորգերը, որոնք սովորաբար պատրաստվում են այնպիսի թելերից, որոնք ստացված են ջութից, կոկոսից, կենեփից, աբակայից, մագուեյից և հենեքենից.

գ) մաքուր մետաքսից պատրաստված արտադրանքների նկատմամբ:

Այդ արտադրանքների նկատմամբ կիրառելի են ՄԱԳՀ-1994-ի 19-րդ հոդվածի դրույթները, ինչպես դրանք մեկնաբանված են Պաշտպանական միջոցների մասին համաձայնագրում:

 

Ապրանքների նկարագրության ու ծածկագրման ներդաշնակեցված համակարգի (ՆՀ) Անվանակարգման 11-րդ Մասում («Մանածագործվածքներ և մանածագործական պարագաներ» ընդգրկված արտադրանքներ)

ՆՀ No. Ապրանքի նկարագրություն
Բաժին 50 Մետաքս
5004.0 Մետաքսյա թել (բացառությամբ մետաքսի մնացորդներից ոլորած մանվածքից), մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5005.0 Ոլորած միաթել մանվածք մետաքսի մնացորդներից, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5006.0 Մետաքսյա թել և մետաքսի մնացորդներից ոլորած միաթել մանվածք, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված. մետաղյա աղելար
5007.10 Գործվածք` մետաքսի սանրագզվածքից
5007.20 Գործվածք` զանգվածում 85% կամ ավելի մետաքսի մնացորդների պարունակությամբ, բացառությամբ մետաքսի սանրագզվածքից
500790 Մետաքսյա գործվածք, այլ տեղում չնշված
Բաժին 51. Բրդից, կենդանիների նուրբ (կոշտ) բրդից, ձիու մազից մանվածք և գործվածք
5105.10 Մեքենայական մանվածքի բուրդ
5105.21 Սանրագզած բրդի կտորտանք
5105.29 Սանրավոր բրդյա ժապավեն և այլ սանրագզած բուրդ, բացի սանրագզած բրդի կտորտանքը
5105.30 Կենդանիների նուրբ բուրդ, սանրագզած կամ սանդերքագզած
5106.10 Բրդյա մեքենայական մանվածք` զանգվածում 85% կամ ավելի բրդի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5106.20 Բրդյա մեքենայական մանվածք` զանգվածում 85% պակաս բրդի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5107.10 Սանրագզած բրդյա մանվածք` զանգվածում 85% կամ ավելի բրդի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5107.20 Սանրած բրդյա մանվածք` զանգվածում 85%-ից պակաս բրդի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5108.10 Մեքենայական մանվածք կենդանիների նուրբ բրդից, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5108.20 Սանրագզած մանվածք կենդանիների նուրբ բրդից, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5109.10 Մանվածք ոչխարի բրդից կամ կենդանիների նուրբ բրդից, զանգվածում 85% կամ ավելի այդպիսի թելի պարունակությամբ, բաժնեծրարած
5109.90 Մանվածք ոչխարի բրդից կամ կենդանիների նուրբ բրդից, զանգվածում 85%-ից պակաս այդպիսի թելի պարունակությամբ, բաժնեծրարված
5110.0 Մանվածք կենդանիների կոշտ բրդից կամ ձիու մազից
5111.11 Գործվածք բրդյա մեքենայական մանվածքից կամ կենդանիների նուրբ բրդի մեքենայական մանվածքից, զանգվածում դրանց 85% կամ ավելի պարունակությամբ, 300 գ/մ2-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ
5111.19 Գործվածք բրդյա մեքենայական մանվածքից կամ կենդանիների նուրբ բրդի մեքենայական մանվածքից, զանգվածում դրանց 85% կամ ավելի պարունակությամբ, 300 գ/մ2-ից ավելի մակերեսային խտությամբ
5111.20 Գործվածք բրդյա մեքենայական մանվածքից կամ կենդանիների նուրբ բրդի մեքենայական մանվածքից, զանգվածում դրանց 85%-ից պակաս պարունակությամբ, քիմիական թելիկների հետ խառնած
5111.30 Գործվածք բրդյա մեքենայական մանվածքից կամ կենդանիների նուրբ բրդի մեքենայական մանվածքից, զանգվածում դրանց 85%-ից պակաս պարունակությամբ, քիմիական թելիկների հետ խառնած
5111.90 Գործվածք բրդյա մեքենայական մանվածքից կամ կենդանիների նուրբ բրդի մեքենայական մանվածքից, զանգվածում դրանց 85%-ից պակաս պարունակությամբ, այլ տեղում չնշված
5112.11 Գործվածքներ սանրագզած բրդի մանվածքից կամ կենդանիների սանրագզած նուրբ բրդի մանվածքից, զանգվածում դրանց 85% կամ ավել պարունակությամբ, 200 գ/մ2-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ
5112.19 Գործվածքներ սանրագզած բրդի մանվածքից կամ կենդանիների սանրագզած նուրբ բրդի մանվածքից, զանգվածում դրանց 85% կամ ավելի պարունակությամբ, 200 գ/մ2-ից ավելի մակերեսային խտությամբ
5112.20 Գործվածքներ սանրագզած բրդի մանվածքից կամ կենդանիների սանրագզած նուրբ բրդի մանվածքից, զանգվածում դրանց 85%-ից պակաս պարունակությամբ, քիմիական թելիկների հետ խառնած
5112.30 Գործվածքներ սանրագզած բրդի մանվածքից կամ կենդանիների սանրագզած նուրբ բրդի մանվածքից, զանգվածում 85%-ից պակաս պարունակությամբ, խառնած քիմիական մանրաթելերի հետ
5112.90 Գործվածքներ սանրագզած բրդի մանվածքից կամ կենդանիների սանրագզած նուրբ բրդի մանվածքից, զանգվածում 85%-ից պակաս պարունակությամբ, այլ տեղում չնշված
5113.0 Գործվածքներ կենդանիների կոշտ բրդից կամ ձիու մազից
Բաժին 52. Բամբակ
5204.11 Բամբակե կարի թել` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5204.19 Բամբակե կարի թել` զանգվածում բամբակի 85% պակաս պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5204.20 Բամբակե կարի թել` մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած
5205.11 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, միաթել, չսանրագզած, 71,429 տեքս կամ ավելի գծային խտությամբ, չբաժնեծրարած
5205.12 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, միաթել, չսանրագզած, 71,429 տեքսից պակաս, բայց 23,256 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած
5205.13 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, միաթել, չսանրագզած, 23,256 տեքսից պակաս, բայց 19,231 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած
5205.14 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, միաթել, չսանրագզած, 19,231 տեքսից պակաս, բայց 12,5 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած
5205.15 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, միաթել, չսանրագզած, 12,5 տեքսից պակաս գծային խտությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5205.21 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, միաթել, սանրագզած, 71,429 տեքս կամ ավելի, չբաժնեծրարած, գծային խտությամբ
5205.22 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, միաթել, սանրագզած, 71,429 տեքսից պակաս, բայց 23,256 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած
5205.23 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, միաթել, սանրագզած, 23,256 տեքսից պակաս, բայց 19,231 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած
5205.24 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, միաթել, սանրագզած, 19,231 տեքսից պակաս, բայց 12,5 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած
5205.25 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, միաթել, չսանրագզած, 12,5 տեքսից պակաս, բայց գծային խտությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5205.31 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, չսանրագզած, 71,429 տեքս կամ ավելի գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5205.32 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, չսանրագզած, 71,429 տեքսից պակաս, բայց 23,256 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5205.33 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, չսանրագզած, 23,256 տեքսից պակաս, բայց 19,231 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5205.34 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, չսանրագզած, 19,231 տեքսից պակաս, բայց 12,5 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5205.35 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, չսանրագզած, 12,5 տեքսից պակաս, գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5205.41 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, սանրագզած, 71,429 տեքս կամ ավելի գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5205.42 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, սանրագզած, 71,429 տեքսից պակաս, բայց 23,256 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5205.43 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, սանրագզած, 23,256 տեքսից պակաս, բայց 19,231 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5205.44 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, սանրագզած, 19,231 տեքսից պակաս, բայց 12,5 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5205.45 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, չսանրագզած, 12,5 տեքսից պակաս, գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5206.11 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, չսանրագզած, 71,429 տեքս կամ ավելի գծային խտությամբ, չբաժնեծրարած
5206.12 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, սանրագզած, 71,429 տեքսից պակաս, բայց 23,256 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած
5206.13 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, սանրագզած, 23,256 տեքսից պակաս, բայց 19,231 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած
5206.14 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85% կամ ավելի պարունակությամբ, բազմոլոր, սանրագզած, 19,231 տեքսից պակաս, բայց 12,5 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած
5206.15 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, միաթել, չսանրագզած, 12.5 տեքսից պակաս գծային խտությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած
5206.21 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, միաթել, սանրագզած, 71.429 տեքս կամ ավելի գծային խտությամբ, չբաժնեծրարած
5206.22 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, միաթել, սանրագզած, 71.429 տեքսից պակաս, բայց 23.256 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած
5206.23 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, միաթել, սանրագզած, 23.256 տեքսից պակաս, բայց 19.231 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած
5206.24 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, միաթել, սանրագզած, 19.231 տեքսից պակաս, բայց 12.5 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած
5206.25 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, միաթել, սանրագզած, մանրածախ 12.5 տեքսից պակաս գծային խտությամբ, մանրածախ վաճառքի համար, չբաժնեծրարած
5206.31 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, բազմոլոր, չսանրագզած, 71.429 տեսք կամ ավելի, չբաժնեծրարած, գծային խտությամբ, այլ տեղում չնշված
5206.32 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, բազմոլոր, չսանրագզած, 71.429 տեքսից պակաս, բայց 23.256 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5206.33 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, բազմոլոր, չսանրագզած, 23.256 տեքսից պակաս, բայց 19.231 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5206.34 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, բազմոլոր, չսանրագզած, 19.231 տեքսից պակաս, բայց 12.5 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5206.35 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, բազմոլոր, չսանրագզած, 12.5 տեքսից պակաս պարունակությամբ, բաժնեծրարած, այլ տեղում չնշված
5206.41 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, բազմոլոր, սանրագզած, 71.429 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված
5206.42 Բամբակե մանվածք` զանգվածում բամբակի 85%-ից պակաս պարունակությամբ, բազմոլոր, սանրագզած, 71.429 տեքսից պակաս, բայց 23.256 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ, չբաժնեծրարած, այլ տեղում չնշված

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
15.04.1994
Համաձայնագիր