Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1141-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2019 թվականի հուլիսի 7-ին Վրաստանում` Թբիլիսի-Բաթում ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Վրաստանի բուժհաստատություններում բժշկական օգնություն ցուցաբերելու ծախսերը Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով փոխհատուցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ինն ամսում հատկացնել 2,919.3 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

i

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. սեպտեմբերի 5
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1141-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիր միջոցա-
ռում
ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ` 0.0 0.0
    ՀՀ կառավարություն (2,919.3) (2,919.3)
1139   Ծրագրի անվանումը` (2,919.3) (2,919.3)
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
    Ծրագրի նպատակը`    
    Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաեւ բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում    
    Վերջնական արդյունքի նկարագրությունը`    
    Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացում    
  11001 Միջոցառման անվանումը` (2,919.3) (2,919.3)
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
    Միջոցառման նկարագրությունը`    
    ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում    
    Միջոցառման տեսակը    
    Ծառայությունների մատուցում    
    ՀՀ արտաքին գործերի նախարարություն 2,919.3 2,919.3
1128   Ծրագրի անվանումը` 2,919.3 2,919.3
    Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում    
    Ծրագրի նպատակը`    
    Երկկողմ և բազմակողմ միջազգային հարաբերություններում ՀՀ ներկայացում` օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց շահերի պաշտպանություն    
    Վերջնական արդյունքի նկարագրությունը`    
    Միջազգային հարաբերություններում ՀՀ ներգրավվածության աստիճանի և երկրի միջազգային հեղինակության բարձրացում` արտերկրում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց շահերի պաշտպանություն և ապահովում, սփյուռքի անհատների և կառույցների հետ հարաբերությունների զարգացում    
  11001 Միջոցառման անվանումը` 2,919.3 2,919.3
    Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում    
    Միջոցառման նկարագրությունը`    
    Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական գործունեության միջոցով արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության իրականացում` հյուպատոսական ծառայության մատուցում    
    Միջոցառման տեսակը`    
    Ծառայությունների մատուցում    

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1141-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիր միջոցա-
ռում
ինն ամիս  տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` 0.0 0.0
         
    այդ թվում`    
    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2,919.3 2,919.3
    այդ թվում`    
    Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ 2,919.3 2,919.3
    այդ թվում`    
    Արտաքին հարաբերություններ 2,919.3 2,919.3
    այդ թվում`    
1128   Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում 2,919.3 2,919.3
    այդ թվում`    
  11001 Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում 2,919.3 2,919.3
    այդ թվում` ըստ կատարողների    
    ՀՀ արտաքին գործերի նախարարություն 2,919.3 2,919.3
    այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
    ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 2,919.3 2,919.3
    ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 2,919.3 2,919.3
    ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 2,919.3 2,919.3
    Այլ ծախսեր 2,919.3 2,919.3
    ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (2,919.3) (2,919.3)
    այդ թվում`    
    ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (2,919.3) (2,919.3)
    այդ թվում`    
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (2,919.3) (2,919.3)
    այդ թվում`    
1139   ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (2,919.3) (2,919.3)
    այդ թվում`    
  11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (2,919.3) (2,919.3)
    այդ թվում` ըստ կատարողների    
    ՀՀ կառավարություն (2,919.3) (2,919.3)
    այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (2,919.3) (2,919.3)
    ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (2,919.3) (2,919.3)
    ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (2,919.3) (2,919.3)
    - Պահուստային միջոցներ (2,919.3) (2,919.3)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1141-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.52 ԵՎ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.66 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը` Ծրագրի անվանումը`  
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ծրագրի միջոցառումները  
Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001  ինն ամիս  տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում    
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում    
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ կառավարություն    
Արդյունքի չափորոշիչներ    
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) (2,919.3) (2,919.3)

 

Աղյուսակ N 2

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԵՎ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.12 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը` Ծրագրի անվանումը`
1128 Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
       
Ծրագրի դասիչը` 1128  
Միջոցառման դասիչը` 11001  ինն ամիս  տարի
Միջոցառման անվանումը` Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում    
Նկարագրությունը` Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական գործունեության միջոցով արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության իրականացում` հյուպատոսական ծառայության մատուցում    
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում    
Միջոցառումն իրականացնողի անվանումը` Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ    
       
Արդյունքի չափորոշիչներ    
Վրաստանում Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով
ՀՀ քաղաքացիներին Վրաստանի բուժհաստատություններում բժշկական օգնություն
1 1
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) 2,919.3 2,919.3

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2019
N 1141-Ն
Որոշում